Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/399

Այս էջը սրբագրված չէ

1916-ի սկզբին Կովկասյան ճակատում ռուս, զորքերի հաջողությունները վերստին աշխուժացրին Թուրքիայի տարածքի բաժանման անգլո-ֆրանս. բանակցությունները։ 1916-ի մարտի 5-ին նրանց միջև կայացած համաձայնության մասին տեղյակ պահվեց Ռուսաստանի կառավարությանը։ Վերջինս դժգոհություն հայտնեց այն առթիվ, որ ըստ նախագծի Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան ձեռք էին բերում զգալի թուրք, տարածքներ։ «Հայաստան» ու «Հայկական հարց» տերմիններն ընդհանրապես բացակայում էին փաստաթղթերում. քանի որ երկու տարի առաջ այդ հարցը եվրոպական տերությունների դիվանագիտական հատուկ քննարկման առարկա էր (տես Հայկական բարենորոգումներ 1912-14 և Ռուս-թուրքական համաձայնագիր 1914)։ Անգլ. կառավարության լիազոր Մ. Սայքսը Ռուսաստանում անգլ. դեսպան Ջ. Բյուքենենին հղած (1916-ի մարտի 12) գրության մեջ անհնար էր նկատում հայկական պետության ստեղծումը, ինչպես նաև Հայաստանի հանձնումը Ռուսաստանին։ Ստանալով Թուրքիայի բաժանման վե րաբերյալ Ռուսաստանի համաձայնությունը՝ դաշնակիցները հավաստեցին նրա իրավունքները Կ. Պոլսի և նեղուցների նկատմամբ, որոնք նախատեսված էին 1915-ի անգլո-ֆրանս-ռուսական համաձայնագրով, ինչպես նաև նրան խոստացան արևմտյան Հայաստանի նահանգները (Էրզրում, Տրապիզոն, Վան, Բիթլիս) ևՔրդստանի մի մասը։ Ս-Պ. հ. նախատեսում էր ստեղծել հինգ գոտիներ. «կապույտ», որն ընդգրկում էր արևմտյան Սիրիան. Լիբանանը, Կիլիկիան՝ հարավ-արլ. Անատոլիայի (Այնթապ, Ռւրֆա, Սարդին, Դիարբեքիր և Հաքյարի) հետ, և անցնում էր Ֆրանսիային. «կարմիր», որն ընդգրկում էր Հարավային ու Կենտր. Իրաքը, Պաղեստինի Հայֆա և Ակկա նավահանգիստները և անցնում էր Մեծ Բրիտանիային. «դարչնագույն» գոտում (Պաղեստինի մնացած մասը) Ռուսաստանի և մյուս երկրների համաձայնությամբ հաստատվում էր միջազգային կառավարում։ Արևելյան Սիրիան ու Մոսուլը մտնում էին Ֆրանսիայի ազդեցության ոլորտի մեջ («А» գոտի). Անդրհորդանանն ու Բաղդադի վիլայեթի հս. մասը՝ Մեծ Բրիտա նիայի ազդեցության զոտհւ մեջ («В» գոտի)։ Ռուսաստանին անցնող տարածքները (այդ թվում՝ արևմտյան Հայաստանը) պետք է կազմեին «դեղին» գոտին։ Իտալիայի՝ Գերմանիային պատերազմ հայտարարելուց մեկ տարի անց Օսմանյան կայսրության քարտեզի վրա երևացին նաև «կանաչ» գոտին (հվ-արմ. Անատոլիա) և «С» գոտին (Անատոլիայի արևմտյան և կենտրոնական մասը), որոնք նախատեսվում էին Իտալիայի համար։

1917-ի նոյեմբ. վերջին խորհրդային կառավարությունը հրապարակել է ՍՊ. հ-ի տեքստը և չեղյալ համարել։ Դաշնակիցների միջև ստեդված ուժերի նոր հարաբերակցության պայմաններում համաձայնագիրը վերանայվել է հօգուտ Մեծ Բրիտանիայի (տես Սան Ռեմոյի կոնֆերանս 1920 և Սևրի հաշտության պայմանագիր 1920).

Գրականություն

Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923), ե., 1972, էջ 381396։ «Հայաստանի ավտոնոմիան» և Սնտանտան, վավերագրեր իմպերիալիստական պատերազմի շրջանից. Ե., 1926։ Կիրակոսյան 3. Ս., Աոաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը, Ե., 1967։

Ս. Կիրակոսյան