Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/40

Այս էջը սրբագրված չէ

ասված էր. «Նկատի ունենալով, որ պատերազմի և հաշտության հարցերով արմատական տարաձայնություններ դրսևորվեցին այն ժողովուրդների միջև, որոնք կազմել Էին Անդրկովկասյան անկախ ռեսպուբլիկա և այդ պատճառով անհնարին Էր դարձել Անդրկովկասի անունից խոսող մեկ հեղինակավոր իշխանության հանդես գալը, սեյմն արձանագրում է Անդրկովկասի տրոհման փաստը և վայր է դնում իր լիազորությունները» («Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ ռևոլյուցիան և սովետական իշխանության հաղթանակը Հայաստանում», 1960, Էջ 222)։ Նույն օրը Վրաստանի ազգային խորհուրդը հռչակեց անկախ Վրաստանի Հանրապետությունը, մայիսի 27-ին մահմեդական ազգային խորհուրդը հռչակեց Ադրբեջանի անկախ հանրապետությունը, մայիսի 28-ին Թիֆլիսում Հայոց ազգային խորհուրդը իրեն հռչակեց «Հայկական գավառների միակ և գերագույն իշխանություն»՝ դրանով իսկ սկզբնավորելով Հայաստանի Հանրապետությունը (1918-20)։

Գրականություն

Б о р я н Б. А., Армения, международная дипломатия и СССР, т. 1, М. Л, 1928. կ. Խուդավերդյան ԱՆՀԱՅՐԵՆԻՔ ՀԱՅԵՐԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ (ԱՆՁԱ). American National Committee for Homeless Armenians, (ANCHA), կազմակերպություն. որը 1940-70-ական թթ. տնօրինել է ՀԽԱՀ-ից և Մերձ. Արլ-ի երկրներից հայերի արտագաղթը ԱՄՆ, Կանադա և Ավստրալիա։ Հիմնվել Է երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին ամերիկահայ մեծահարուստ Ջորջ Մարտիկյանի ջանքերով։ Սկզբում զբաղվել է արևմտյան Գերմանիայում հայտնըված հայ ռազմագերիների (մեծ մասամբ՝ նախկին լեգեոնականներ)՝ ԱՄՆ տեղափոխմամբ։ Հետագայում նպաստել է ՀԽՍՀ-ից և Մերձ. Արլ-ի երկրներից (հատկապես 1956-ի Սուեզի միջադեպի և 1975-76-ի լիբանանյան քաղաքացիական պատերազմի ժամանակ) հայերի արտագաղթին ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա։ Ա. կենտրոններ ուներ Բեյրութում, Միլանում, Աթենքում. Բրյուսելում, ժնևում։ Նրա հետ սերտորեն համագործակցել Է Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ Ա-ի գործու նեությունը, որն ըստ էության թուլացնում էր հայերի պահանջատիրական հզորությունը, պաշտոնապես դատապարտել են սփյուռքահայ գրեթե բոլոր քաղաքական հոսանքները։ Ջ. Մարտիկյանի մահվամբ (1979) դադարել Է Ա-ի գործունեությունը։ U. Սանջյան (Լիբանան) ԱՆՏՈՆՅԱՆ Արամ Անտոնի (1875, Կ. Պոլիս-1951, Փարիզ), պատմաբան, հրապարակագիր։ Ավարտել է ծննդավայրի հայկական և ֆրանսիական վարժարանները։ Կ. Պոլսում հրատարակել և խմբագրել է բազմաթիվ պարբ-ներ («Լույս», «Շաղիկ», «Խարազան» և այլն), որոնք ձևավորել է ինքը։ Բալկանյան պատերազմներից հետո Ա. հրատարակել է «Պատմություն Բալկանյան պատերազմներու» (1913) ուսումնասիրությունը։ 1914-ի օգոստոսից նշանակվել Է հայերեն նամակների կայսերական «գրաքննիչ», սակայն, «անգաղտնապահ» գտնվելով՝ Կ. Պոլսի հայկական պատրիարքարանին որոշ տեղեկություններ է հադորդել, որի համար և 1915-ին աքսորվել է հայ մտավորականների հետ։ Հալեպում եղած ժամանակ բռնագաղթի տնօրինության թուրք քարտուղար Նայիմ բեյից ձեռք է բերել հայերի ցեղասպանության մասին մի շարք պաշտոնական-պետական վավերագրեր, որոնք հրապարակել է «Այն սև օրերուն…» (1918) և «Նայիմ բեյի հուշերը» (1920, ֆրանս. և անգլ., հայերեն հրտ. «Մեծ ոճիր», 1921) գրքերում։ Այն փաստաթղթերը, որոնց հավաստիությունը հաստատել է հատուկ հանձնաժողովը, երիտթուրք. կառավարության նախապատրաստած և իրականացրած հայերի ցեղասպանության ամենահամոզիչ վկայություններն են։ Այդ վավերագրերը օգտագործվել են ինչպես երիտթուրքերի (1919), այնպես Էլ Ս. Թեհլերյանի դատավարության ժամանակ։ Իր նշանակությամբ Ա-ի «Մեծ ոճիրը» գիրքը (1921), որն այդ փաստաթղթերի և վկայագրերի ամփոփումն է. անգնահատելի Է Մեծ եղեռնի պատմության ուսումնասիրության համար։ Գրել է նաև «Աքսորին ճամբուն վրայ» (1920) հուշագրությունը։ 1920-ին Ա. տեղափոխվել է Փարիզ, ստանձնել հայոց ազգային պատվիրակության դիվանապետի պաշտոնը (մինչև 1923-ի Լոգանի կոնֆերանսը), ապա կատարել Գ. Նորատունկյանի անձն, քարտուղարի պարտականությունները։ Այդ տարիներին գրի է առել Լ. Բաշալյանի՝ Լոգանի խորհրդաժողովի մասին օրագրությունը (հրտ. 1951-ին, Փարիզի «Այսօի» օրաթերթում)։ 1928-ին նշանակվել է Նուբարյան մատենադարանի (Փարիզ) տնօրեն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, ֆաշիստ, օկուպացիայի պայմաններում, կարողացել է փրկել մատենադարանի մեծարժեք շատ հայերեն ձեռագրեր ու գըրքեր, մշակութային արժեքներ։ Թարգմանել կամ ընդօրինակել է բազմաթիվ ձեռագրեր, խմբագրել Նուբար փաշայի և Ն. Վարժապետյանի թղթակցությունները և այլն։ Երկեր Մեծ ոճիրը, ե., 1990։ The Memoirs of Naim Bey. Turkish Official Documents Relating to the Deportations and Massacres of Armenians, L, 1964.

Գրականություն

Գ ր ի կ և ր. Մրամ Անտոնյանի հրապարակած թուրք պաշտոնական վավերագրերու վավերականությունը, Հուշամատեան Մեծ եղեռնի, 1915-1965, Բեյրութ, 1965։ Ե. Գասպարյան «ԱՇԽԱՏԱՆՔ», հասարակական-քաղաքական և գրական թերթ։ ՀՀԴ կուսակցության պաշտոնաթերթ։ Հրատարակվել Է Երևանում, 1916-19-ին, սկզբում՝ իբրև եռօրյա, իսկ 1919-ին՝ երկօրյա։ Խմբագիրներ՝ Մ. Ավետիսյան, Ա. Մանուկյան, Հ. Մանուկյան։ Համարվել է 1909- 15-ին Վանում լույս տեսած նույնանուն թերթի շարունակությունը։ Հիմնականում անդրադարձել է արևմտահայ գաղթականների ամենօրյա հոգսերին ու նրանց վիճակի բարելավման համար տարվող աշխատանքներին։ Արտահայտել է դաշնակցականների տեսակետները Հայաստանին ու հայ ժողովրդին վերաբերող հրատապ հարցերում։ Որոշակի տեղ է հատկացրել Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքական ու տնտեսական անցուդարձին։ Հուշագր. նյութեր է հրապարակել 1915-ի Վանի ինքնապաշտպանության և Վասպուրականի դեպքերի մասին։ «Ա.» դադարել է լույս տեսնել 1919-ի սեպտ-ից, ՀՀԴ IX համագումարից հետո։ U. Սանջյան (Լիբանան)