Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/400

Այս էջը սրբագրված չէ

ՍԱՆԴԵՐՍԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ, գերմանական զինվորական առաքելություն (միսիա) գեներալ Լիման Օտտո ֆոն Սանդերսի գլխավորությամբ, որ Թուրքիա էր ուղարկվել 1914-18-ի աոաջին համաշխարհային պատերազմի նախօրեին։ Շարունակել է Կ. Գոլցի գերմ. առաքելության սկսած թուրք, բանակի վերակառուցման աշխատանքները։ Թուրքիա գալով (1913-ի դեկտ.)՝ Սան-՝ դերսը նշանակվել է զինվորական գերագույն խորհրդի անդամ և ռազմական դպրոցների տեսուչ, Ս. ա-յան անդամները ստանձնելեն հրամանատարական ու շտաբային կարեոի պաշտոններ։ Նրանց թիվը գնալով ավելացել է. 1914-ի օգոստ. առաքելության կազմում կար 70, պատերազմի վերջում՝ մոտ 800 սպա։ Ս. այան խնդիրն էր ոչ միայն թուրք, բանակի մարտական ու մարտավարական պատրաստականության բարձրացումը, նրա վերառազմականացումը, այլև թուրք, բանակն ու Թուրքիայի տարածքը ապագա պատերազմում Ռուսաստանի դեմ օգտագործելու, Օսմանյան կայսրությունում Գերմանիայի տնտեսական և քաղաքական ազդեցությունն ուժեղացնելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը։ Թուրքիա ուղարկելուց առաջ կայզեր Վիլհելմ ll-ը Սանդերսին խորհուրդ է տվել իր գործունեությունը սկսել Թուրքիայի արևելյան նահանգներից։

1914-ի օգոստ. ստորագրվեց գերմանա-թուրքական դաշնակցային գաղտնի պայմանագիրը, որով Թուրքիան պարտավորվեց որպես Գերմանիայի դաշնակից պատերազմի մեջ մտնել Ռուսաստանի դեմ։ Ս. ա. մնում էր Թուրքիայում, և նրան «իրական իշխանություն» էր տրվում թուրք, բանակի ընդհանուր գործողություններում։

Թուրքիայում գտնվող գերմ. սպաները, այդ թվում նաև Ս. ա-յան անդամները, պատասխանատվություն են կրում թուրք, իշխանությունների կազմակերպած հայերի տեղահանության և ցեղասպանության համար։ Նրանց հայտնի էին թուրք, իշխանությունների մտադրությունները հայ բնակչության տեղահանության մասին։ Եվ նույնիսկ այն բանից հետո, երբ աշխարհն իմացավ այդ գործողության ահավոր հետևանքների մասին, գեիմ. ներկայացուցիչներն ամեն կերպ արդարացնում էին թուրք, ջարդարարների քայլերը։

Գեն. Լիման ֆոն Սանդերսը հայտարարեց. որ երիտթուրքերը մեղք չունեն հայերի ցեղասպանության մեջ, և որ արևելյան նահանգներից հայերի ամբողջական տեղահանության հրամանը թելադրված էր «ռազմական և քաղաքական անհարժեշտությամբ»։ 1921-ի հունիսին Բեռլինում հանդես գալով Ս. ԹԵհլերյանի դատավարության ժամանակ՝ նա փորձում էր ժխտել գերմ. հրամանատարության հանցավոր մասնակցությունը Թուրքիայի հայ բնակչության ջարդերին և այդ ամենի պատասխանատվությունն ամբողջովին բարդել թուրքերի վրա։ Սակայն փաստագրական տվյալներն անհերքելիորեն վկայում են, որ գերմանական զինվորական խորհրդականները, այդ թվում նաև Ս. ա-յան անդամները, ոչ միայն մասնակցել են թուրքական բանակի ռազմական գործողությունների ծրագրերի մշակմանը, այլև թուրքական իշխանություններին հուշել են հայերին հայրենի հողից հանելու և անապատները քշելու միտքը։ Գեր մանական քաղաքագետներն ու զինվորական խորհրդականները չէին թաքցնում, որ հայերը խոչընդոտ էին «իրենց ոազմական նպատակների ճանապարհին»։

Գրականություն

Սարգսյան Ե. Ղ., Թուրքիան և նրա նվաճողական քաղաքականությունը Անդրկովկասում, 1914-1918թթ. ft, 1964։ Կիրակոսյան Я. Ա, Աոաջին համաշխարհային պատերազմը ե արևմտահայությունը, 1914-1916 թթ, ե., 1965։ Տ а ո ders Լ V., FOnfJahre Ttlrkei, В., 1920.

Ս. Ստեփանյան

ՍԱՆՋՅԱՆ Ավետիս Գրիգորի (ծ. 1921, Մարաշ), բանասեր, հայագետ։ Նախնական կրթությունն ստացել է Երուսադեմի Ս. Թարգմանչաց նախակրթարանում և Բիշոպ Կոպատ անգլ. վարժարանում։ 1949-ին ավարտել է Բեյրութի ամերիկյան, 1965-ին՝ Միչիգանի համալսարանները։ ԱՄՆ-ում հայագիտության հիմնադիրներից է։ 1969-ից Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ։ Հայոց լեզվի և գրակ-յան, հայ միջնադարյան ձեռագրերի վերաբերյալ բազմաթիվ ուսումնասիրությունների հեղինակ է։ Գրել է նաև «Ալեքսանդրեթի սանջակի խնդիրը և ֆրանս-թուրք-սիրիական հարաբերությունները» (1956) գործը, որտեղ տրվում են Կիլիկիայի 1914-20ի դեպքերը։

ՍԱՆ ՌԵՄՈՅԻ ԿՈՆՖԵՐԱՆՍ 1920, Անտանտի տերությունների Գերագույն խորհրդի նիստը, որ տեղի է ունեցել ապրիլի 19-26-ը, Սան Ռեմոյում (Իտալիա), Թուրքիայի հետ հաշտության պայմանագրի նախագծի մշակման, արաբ. երկրների նկատմամբ Ազգերի լիգայի մանդատների բաժանման նպատակով և այլն։ Մասնակցել Են Մեծ Բրիտանիայի. Ֆրանսիայի, Իտալիայի պրեմիեր մինիստրները, ճապոնիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները (որպես դիտորդ)։ Հունաստանի և Բելգիայի ներկայացուցիչները կոնֆերանսին մասնակցել են միայն իրենց երկրներին վերաբերող հարցերի քննարկման ժամանակ։ Հայաստանի վերաբերյալ հարցերը քննարկելիս կոնֆերանսին թույլատրվել է մասնակցել Հայաստանի Հանրապետության պատվիրակության ղեկավար Ա. Ահարոնյանին ու ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբարին։ Թուրքիայի հետ հաշտության պայմանագրի կոնֆերանսի հաստատած նախագիծը հիմք հանդիսացավ 1920-ի Սևրի հաշտության պայմանագրի համար։

Հայաստանի հարցը քննարկելիս դաշնակից երկրների ներկայացուցիչները, չնայած իրենց ելույթներում հայերի ճակատագրի նկատմամբ հնչած մտահոգություններին, իրականում հայ ժողովրդին պաշտպանելու պատրաստակամություն չդրսևորեցին։ Ս. Ռ. կ. դիմեց ԱՄՆ-ի պրեզիդենտ Վ. Վիլսոնին՝ ընդունելու Հայաստանի մանդատը և միջնորդ լինելու նրա սահմանները որոշելիս։

Սան Ռեմոյում մշակված պայմանագրի նախագիծը սուլթանական Թուրքիայի կառավարությունը չընդունեց։

Գրականություն

Կիրակոսյան Ջ. Ս., ՍահակյանՌ. Գ., Սան-Ոեմոյի կոնֆերանսը և Հայաստանը, ԲՀԱ, 1972, N 3։ Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923), ft 1972, էջ 612-655։ Documents on British Foreign Policy 19191939, V. 8, L, 1958, p. 20-26, 35-113, 179.

Ո. Սահակյան

ՍԱՆ ՍՏԵՖԱՆՈՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ 1878, նախնական պայմանագիր, որով ավարտվեց 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմը. Ստորագրել են