Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/402

Այս էջը սրբագրված չէ

նույն տարում փախել է բանտից, անցել Պարսկաստան, ապա՝ Վան-Վարագ, Մուշ, Երուսաղեմ։ 1890-95-ին սովորել է Փարիզի քաղաքական գիտությունների ինստիտուտում, պաշտպանել դիպլոմ «Արևելյան հարց» թեմայով։ 1894-ից անդամագրվել է հնչակյան կուսակցությանը. կուսակց. գործունեություն է վարել Անգլիայում, Բուլղարիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, խմբագրել «Հնչակ» թերթը։ 1903-ին Բոստոնում հիմնել է «Երիտասարդ Հայաստան» թերթը։ 1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո Ս-Գ. գործել է Թուրքիայում։

Սկզբից ևեթ անվստահություն է հայտնել երիտթուրքական շարժմանը՝ ազգային հարցում երիտթուրքերին համարելով Աբդուլ Համիդ ll-ի քաղաքականության հետևորդներ. Ս-Գ. գտնում էր, որ հնչակյան կուսակցությունը Թուրքիայում պետք է գործի ընդհատակյա, տանի հեղափոխական ազգ-ազատագրական պայքար։ Սակայն կուսակցության մեջ հաղթեցին բացահայտ ընդդիմության կողմնակիցները։ Եվ միայն 1913-ին հնչակյանները պաշտոնապես որդեգրեցին Ս-Գ-ի առաջարկած քաղաքական գիծը, սակայն պահը և նախաձեռնությունն արդեն բաց էին թողնված, երիտթուրքերը ջախջախեցին կուսակցությունը՝ վերացնելով մի լուրջ խոչընդոտ հայերի ցեղասպանությունն իրագործելու ճանապարհին։ Ս-Գ. գրել է մի շարք աշխատություններ հայկական հարցի ու հայերի ցեղասպանության մասին։ 1900-01-ին «Հնչակում» հրապարակել է «Երիտասարդ Թուրքիա» հոդվածաշարը, որտեղ առաջ է քաշել (նկատի ունենալով, որ հայկական հարցը մտել է փակուղի, լուծումը տեսել է փոխզիջումների մեջ) նոր դեմոկրատ, թուրք, պետության կազմում ինքնավար Հայաստանի ստեղծման գաղափարը։ «Ինքնավար Հայաստան» (1915) գրքում առաջադրել է հայ ազատագրական բոլոր ուժերի համախմբման և համազգ. ծրագրի մշակման գաղափարը՝ հեղափոխական ազգ-ազատագրական գործունեությամբ Հայաստանի և Կիլիկիայի պատմաաշխարհագրական սահմաններում քաղաքական ինքնավարության հասնելու նպատակով։ Ինքնավարությունը հիմնվելու էր դեմոկրատ, սկզբունքների վրա։ «Պատասխանատուները» (1916) ուսումնասիրության մեջ Ս-Գ., հիմնվելով հարուստ փաստագրական նյութերի վրա, համոզիչ կերպով ցույց է տվել, որ Թուրքիայում ցեղասպանության գաղափարը, որպես ազգային հարցի լուծման միջոց, հանդիսանում է պանթյուրքիզմի գաղափարախոսության անկյունաքարը։ Ցեղա սպանությունը նախապատրաստվել է ծրագրված և նպատակասլացորեն, հանդիսացել ինչպես «հին», այնպես էլ «նոր» Թուրքիայի պետական և ազգային աշխարհայացք։

Ռ. Խուրշուդյան

ՍԱՍՈՒՆ, աշխարհագրական մարզ արևմտյան Հայաստանում։ Գտնվում է հայկական Տավրոսի համակարգում։ Որպես Ս. գավառ մտել է Մեծ Հայքի Աղձնիք նահանգի մեջ։ Բաղկացած էր հետևյալ գավառակներից՝ Վեոհն գավառ (Առաջավոր Սասուն), Շատախ, Գավառ (Կավառ), Տալվորիկ Ծդվւււաււր (Բոդկանք), Խութ-ԲռՄաշեն, Մոտկան, Խաբըլջոզ, Հազզո (Հզու), Փսանք, Խիանք, Խուլփ։ Օսմ. վարչական բաժանումով. Ս-ի գավառակներն ընդգրկվել են Բիթլիսի վիլայեթի համանուն, Մուշի և Գենջի սանջակների (գավառ) մեջ։ Վերոհիշյալ տարածքում, XX դ. սկզբին կար ավելի քան 400 բնակավայր, որոնցից շուրջ 250-ը հայաբնակ էր (մոտավորապես 50 հազար հայ բնակիչ)։ Ս-ի մաս էր համարվում նաև Խարզանի ընդարձակ կազան (Սղերդի սանջակում)։ X-XIII դդ. Ս. կիսանկախ իշխանություն էր. որի կախումն օտարերկրյա նվաճողներից շատ հաճախ ձևական բնույթ էր կրում։ XIV դարից սկսվեց քրդական որոշ ցեղերի ներհոսք, որը հատկապես ուժեղացավ XIV դ. 1-ին քառորդին՝ կապված օսմ. նվաճման հետ։ Թուրքական սուլթանների ձեռնարկած զանգվածային այս վերաբնակեցումը ծանր հետևանքներ ունեցավ նաև Ս-ի համար։ Հայ ավատատերերից զավթելով նրանց տիրույթները՝ քրդերն աստիճանաբար Սի առանձին շրջաններում ստեղծեցին սեփական իշխանությունները (Խուլփ, Հազզո, Հավեդան, Մոտկան)։ Չնայած այս ամենին. Ս-ի մի զգալի մասը (այսպես կոչված՝ Վերին Ս.) կարողացավ պաշտպանել իր անկախությունը՝ ընդհուպ մինչև XX դ. սկիզբը։ Որոշ գավառներ, օրինակ, ԽութԲռնաշենը, կառավարում էին հայ և քուրդ իշխանները։

XIX դ. վերջին Ս. դարձավ ազգազատագրական շարժման կենտրոն։ Փորձելով արմատախիլ անել տեղի հայության ազատատենչ ձգտումները և հաշվեհարդար տեսնել նրա հետ՝ թուրք, կառավարությունը հրահրեց հայ-քրդական ընդհարումներ։ 1891-93-ին Վերին Ս-ի հայկական զինված խմբերը բազմիցս հետ են մղել քոչվորների հարձակումները։ 1894-ին թուրք, կանոնավոր զորքերը, պաշարելով Վերին Ս., կոտրեցին հայերի համառ և հերոս, դիմադրությունը՝ հուլիս-օգոստ. ամիսներին կազմակերպելով հրեշավոր սպանդ։ Հիմնահատակ կործանվեցին 48 գյուղեր, զոհերի թիվը, տարբեր աղբյուրների տվյալներով, կազմեց 10-16 հազար մարդ։ Ավերվեցին տասնյակ հայկական եկեղեցիներ, ոչըն