Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/406

Այս էջը սրբագրված չէ

է փրկել շատ գաղթականների և կազմակերպել նրանց անցումը արևելյան Հայաստան։ 1920-ի մայիսին նշանակվել է Ալեքսանդրապոլի նահանգապետ, մասնակցել տեղում մայիսյան ապստամբության ճնշմանը։ Ընտրվել է Հայաստանի Հանրապետության խորհըրդարանի անդամ։ 1921-ի Փետրվարյան ապստամբության ղեկավարներից։

Հայրենիքի փրկության կոմիտեի կազմում եղել է ներքին գործերի նախարար։ Բոլշևիկների կողմից Երևանի վերագրավումից հետո անցել է արտասահման. ուր զբաղվել է ստեղծագործ., հրատարակչ. աշխատանքով։ Բեյրութում երկար տարիներ խմբագրել է «Բագին» գրական, գեղարվեստական հանդեսը։ Ուսումնասիրել է հայ ագգ-ազատագրական շարժման, Մեծ եղեռնի, Հայաստանի Հանրապետության պատմության խնդիրները։

Երկ Տաճկահայաստանը ռուսական տիրապետության տակ (1914-1918), Բոստոն, 1927։ Պատմություն Տարոնի աշխարհի, Բեյրութ, 1956։ Թրքահայաստանր U. Աշխարհամարտի ընթացքին (1914-1918), Բեյրութ, 1966։ Մայիսյան խռովությունները և թաթարական ապստամբ շրջանները, Բեյրութ, 1968։ Քյուրդ ազգային շարժումները և հայ-քրդական հարաբերությունները (ԺԵ դարեն մինչև մեր օրերը), Բեյրութ, 1969։

Ա. Ներսիսյան

ԱԱՐԳՍՅԱՆ Երվանդ Ղազարի (ծ. 1913), պատմաբան, արևելագետ։ Պատմ. գիտ. դ-ր։ Թուրքիայի հաս-տնտ. խնդիրներին, արևմտյան Հայաստանում օսմ. կառավարության ագրարային քաղաքականությանը, քեմալական շարժմանը, թուրք, նվաճող քաղաքականությանը, հայ-թուրքական, խորհրդա-թուրքական հարաբերություններին նվիրված աշխատությունների հեղինակ է։ «Օսմանյան կայսրության նվաճողական քաղաքականությունն Անդրկովկասում առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին և ընթացքում» (1962, ռուս.) աշխատության մեջ բացահայտել է պանիսլամիզմի և պանթյուրքիզմի գաղափարախոսության նվաճող, էությունը. նշել, որ այդ աշխարհըմբռնումը դարձել է երիտթուրքերի արտաքին քաղաքականության հիմքը, վերլուծել է Օսմանյան կայսրության հետ պատերազմի մեջ մտնելու պատճառները և զավթող. ծրագրերը, որոնցով պայմանավորված էր թուրքերի իրագործած հայերի ցեղասպանությունը։ Միաժամանակ լուսաբանել է 1918-ի թուրք, արշավանքը Այսրկովկաս և հայ ժողովրդի պայքարը թուրք զավթիչների դեմ։ «Օսմանյան կառավարության քաղաքականությունն Արևմտյան Հայաստանում և տերությունները 19-րդ դ. վերջին քառորդին և 20-րդ դ. սկզբին» (1972, ոուս.) աշխատության մեջ Օսմանյան կայսրության կառավարող շրջանների հաս-տնտ. և ագգ. քաղաքականությունն արևմտյան Հայաստանում դիտել է միջազգային հարաբերությունների համապատկերի վրա, ցույց տվել մեծ տերությունների քաղաքական և տնտեսական շահերը Թուրքիայում և արևմտյան Հայաստանում։

Երկ Հայ Ժողովրդի նոր շրջանի պատմության նենգափոխումը թուրք պատմագրության մեջ (համահեղինակ), Ե. 1963։ Թուրքիան և նրա նվաճողական քաղաքականությունը Անդրկովկասում 1914-1918 թթ., Ե., 1964։ Հայերի ֆիզիկական ոչնչացման ծրագրի իրագործումը երիտթուրքերի կողմից 19151916 թվականներին, Բեյրութ, 1965

ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 1918, տեղի է ունեցել մայիսի 21-29-ին, հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և արևելյան Հայաստան ներխուժած թուրք, զորաբանակի միջև, Սարդարապատ կայարանի շրջակայքում։ Ռուսաստանում 1917-ի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ռուս, զորքերը հետ քաշվեցին արևմտյան Հայաստանից մերկացնելով Կովկասյան ճակատը։ Օգտվելով դրանից՝ թուրք, կառավարությունը ծրագրեց ոչ միայն վերագավթել արևմտյան Հայաստանը, այլև նվաճել արևելյան Հայաստանն ու ամբողջ Անդրկովկասը։ Խախտելով Անդրկովկասյան կոմիսարիատի հետ կնքած (1917-ի դեկտ. 5) Երզնկայի զինադադարը՝ թուրք, զորքերը 1918-ի փետր. 10-ին անցան հարձակման և շնորհիվ գերակշիռ ուժերի վերանվաճեցին Երզնկան, Կարինը, Սարիղամիշը, Կարսը, մայիսի 15-ին գրավեցին Ալեքսանդրապոլը։ Կովկասյան ճակատում գործող հայկական կորպուսը (հրամանատար գեներալ Նազարբեկով (Նագարբեկյան)), որը կազմված էր 3 դիվիզիայից (հրամանատարներ՝ գեներալ Արեշյան, գեներալ Մովսես Սիլիկով, գեներալ Անդրանիկ Օգանյան), մարտերով հետ քաշվեց՝ ապահովելով նաև տասնյակ հազարավոր արևմտահայ գաղթականների անվտանգությունը։

Ալեքսանդրապոլը գրավելուց հետո թուրք, մի զորաբանակ արշավեց դեպի Ղարաքիլիսա (տես Ղարաքիլիսայի ճակատամարտ 1918), մյուսը Յաղուբ Շևքի փաշայի գլխավորությամբ մայիսի 21-ին հարձակվեց Սարդարապատի ուղղությամբ Երևան ներխուժելու նպատակով։ Թուրքական այդ զորախմբի կազմում էին 36-րդ հետևակային դիվիզիան. հարվածային և սակրավորների մեկական գումարտակներ, հեծյալ գունդ, 1500 քուրդ հեծյալներ, հրետանային մարտկոց (40 հրանոթ)։ Սարդարապատի պաշտպանությունն իրականացնելու պարտականությունը դրվեց գեներալ Մ. Սիլիկովի վրա, որի զորախմբի կազմում էին 2-րդ հրաձգային դիվիզիան (առանց 7-րդ և 8-րդ գնդերի), 1-րդ հետևակային բրիգադը (Վանի 1ին և 2-րդ գնդերը, Մակուի հետևակային գումարտակը) և 2-րդ հեծյալ բրիգադի 1-ին գունդը։ հայկական այդ զորախմբի հիմնական ուժերը (հրամանատար՝ գնդ. Դանիել բեկ ՓիրումյաՕ) կենտրոնացվեցին Սարդարապատի ուղղությամբ հարձակվող թուրք, զորախմբի դեմ, իսկ 6-րդ հրաձգային, 2-րդ հեծյալ և պարտիզանական հեծյալ գնդերը սահմանապահ գումարտակի աջակցությամբ փակելու էին Բաշ Ապարանից Երևան շարժվող թուրք. 9-րդ դիվիզիայի ճանապարհը (տես Բաշ Ապարանի ճակատամարտ 1918). Թիկունքը և Երևանի պաշտպանությունը հմտորեն ղեկավարել է Արամ Մանուկյանը.

Հարձակվող թուրք, զորախումբը մայիսի 21-ին գրավեց Սարդարապատ կայարանը, համանուն գյուղը (այժմ Արմավիրի շրջ. գ. Հոկտեմբեր) և Գեչրլուն (այժմ գ. Մրգաշատ)։ Մայիսի 22-ին հայկական 5-րդ հրաձգային գունդը (հրամանատար՝ գնդ. Պողոս բեկ Փիրումյան), պարտիզանական հետևակային գունդը, Իգդիրի հետևակային գունդը և հատուկ հեծյալ գունդը Քյորփալուից (այժմ էջմիածնի շրջ. գ. Ար