ԱՇՈՏ եՐԿԱԹ (Լևոնյան Արմենակ) (1871, գ. Շեյխ Յաղուբ (Բուլանըխի գավառում) 1904, գ. Սոսկուն (Արճեշի գավառում)), ազգային-ազատագրական շարժման գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Սովորել է Բիթլիսի ամերիկյան վարժարանում (1883-91)։ Եղել է ուսուցիչ Սասունի Հավատորիկ գյուղում։ 1892-ին մեկնել է ԱՄՆ, մասնակցել «Հայրենիք» թերթի ստեղծմանը և աշխատակցել։ 1902-ից՝ Մուշ-Սասունում, 1903-ից Խլաթում արդյունավետ գործունեությամբ նպաստել Է գաղտնի մարտ, խմբեր կազմավորելուն։ Եղել Է ընդհանուր ապստամբության կազմակերպման ջատագով, խուսափել տարաժամ, հայդուկային կռիվներից։ Թուրք-քրդ. ուժերի կողմից պաշարվել Է Սոսկուն գ-ի քարայրերից մեկում, կռվել, ամբողջ խմբով (35 հոգի) հերոսաբար զոհվել։ U. Ներսիսյան ԱՉԸՔՊԱՇՅԱՆ Արամ (Կարապետյան Գրիգոր) (1867, Արաբկիր -1915, Կ. Պոլիս), քաղաքական գործիչ, ազգայինազատագրական շարժման մասնակից։ Տարրական կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1886-ին տեղափոխվել է Կ.Պոլիս։ Մեծն Մուրադի և Հարություն եանկյուլյանի հետ հիմնել Է հնչակյան կուսակցության Կ.Պոլսի մասնաճյուղը։ 1890-ի Գում Գափուի ցույցի գլխավոր կազմակերպիչներից։ 1892-1904-ին գործել Է Փոքր Հայքում և շրջակա գավառներում, փորձել միավորել այնտեղ պայքարող հայդուկային խմբերի գործունեությունը։ Ա. մեծ դեր Է խաղացել Շապին Գարահիսարի հերոսական ինքնապաշտպանության (1895) ընթացքում։ Այնուհետև անցել է Եվրոպա։ 1907-ին Փարիզում, \ձ.Սապահ-ԳյուԱանիհ Մեծն Մուրադի հետ ՍԴՀԿ կենար, վարչության հանձնարարությամբ բանակցել Է երիտթուրքերի ղեկավարների հետ։ 1908-ի երիտթուրք. հեղաշըրջումից հետո վերադարձել Է Կ.Պոլիս։ 1914- ին հնչակյան այլ գործիչների հետ ձերբակալվել Է։ Դատվել Է իթթիհաթի ղեկավարներին ահաբեկելու փորձի մեղադրանքով և «քսան կախաղանների» թվում մահապատժի ենթարկվել Կ.Պոլսի Սուլթան Բայազետ հրապարակում։ U. Սանջյան (Լիբանան) ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ՀԱՅԱԱՏԱՆԸ։ 1914-18-ի Шռաջին համաշխարհային պատերազմը տեղի է ունեցել պետությունների երկու խմբավորումների միջև, մի կողմից ավստրո-գերմանական (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Թուրքիա, 1915ից՝ Բուլղարիա), մյուս կողմից՝ Անտանտի (Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, 1917-ից՝ ԱՄՆ, ընդամենը 34 պետություն)։ Իր բնույթով պատերազմը զավթողական Էր. նրա բոլոր գլխավոր մասնակիցները հետապնդում Էին տարածամոլական նպատակներ։ 1914ի հուլիսի 1Ց-ին (օգոստ. 1) սկսված համաշխարհային պատերազմի հետ հայ ժողովուրդը որոշակի հույսեր Էր կապում, ռուս, զենքի օգնությամբ ազատագրել արևմտյան Հայաստանը և վերականգնել իր պետականությունը։ Արևելահայ հասքաղ. շրջաններն ու ազգային կուսակցությունները պատերազմը հայտարարեցին արդարացի և իրենց անվերապահ աջակցությունը հայտնեցին Անտանտի քաղաքականությանը։ Դրան շատ բանով նպաստեց Ռուսաստանի պաշտոն, շրջանների կողմից պատերազմի մեջ մտնելու գլխավոր նպատակը Արևելքի քրիստոնյաների «ազատագրումը» ազդարարելը։ Ռուսաստանի կողմից արևմտյան Հայաստանի գրավումը ոչ միայն չէր հակասում հայ ազգ-ազատագր. շարժման ղեկավարների ձգտումներին, այլև կարևոր տեղ էր զբաղեցնում նրանց քաղաքական ծրագրերում։ Սկսված համաշխարհային պատերազմն ու Թուրքիայի պատերազմի մեջ մտնելը խիստ բարդացրին արևմտահայերի վիճակը։ Թուրքիայի կառավարող շըրջանները ձգտում էին իրենց կողմը գրավել հայերին և. բանակցությունների մեջ մտնելով նրանց քաղաքական ղեկավարների հետ, առաջարկում էին կամավորական ջոկատներ ստեղծել թուրք, բանակի շարքերում և արևելահայերին ապստամբության դրդել Ռուսաստանի դեմ. Հայերը մերժեցին այդ առաջարկները։ Պատերազմը սկսվելուն պես արևելյան Հայաստանի քաղաքական շրջանները եռանդուն կերպով ձեռնամուխ եղան Հայկական կամավորական շարժման կազմակերպմանը Անդրկովկասում։ Բացի այդ, պաշտոն, տվյալներով, Ռուսաստանի յուրաքանչյուր 100 հայից 13-ը զորակոչվել էր բանակ։ Ռուսաստանի 2 միլիոնանոց հայությունը պատերազմի տարիներին ռուս, բանակին տվեց ավելի քան 200 հազար զինվոր։ Ռուս, իշխանությունները հավանություն տվեցին և ըստ ամենայնի օժանդակեցին հայկական կամավոր, զորամասերի ստեղծմանը ռուս, բանակի կազմում։ Կովկասյան ճակատում ռազմ, գործողությունները հիմնականում տեղի էին ունենում արևմտյան Հայաստանի տարածքում։ Պատերազմը սկսվեց թուրք, զորքերի հարձակմամբ, որոնց ճնշման տակ ռուս. Կովկասյան բանակը նահանջեց՝ հակառակորդին թողնելով Ալաշկերտի դաշտը։ 1914-ի դեկտ. թուրք. 3-րդ բանակը էնվեր փաշայի հրամանատարությամբ ձեռնարկեց Սարիղամիշի օպերացիան՝ Կարսի հետագա գրավման նպատակով։ Սակայն թուրք, զորքերի հարձակումը կասեցվեց, ռուս, բանակը, հակահարձակման անցնելով, ջախջախիչ պարտության մատնեց հակառակորդին, թուրքերը կորցրին մոտ 70 հազար մարդ և ստիպված նահանջեցին ելման դիրքերը։ 1915-ի ապրիլին ռուս, զորքերը նոր հաղթանակ տարան Դիլմանի ճակատամարտում (հատկապես որոշիչ դեր խաղաց Անդրանիկի հայ կամավորների ջոկատը), որի շնորհիվ կանխվեց թուրք, հարձակումը դեպի Թավրիզ ռուս, բանակի թիկունքը։ Կովկասյան ճակատում ռազմ, գործողությունների առաջին իսկ շրջանում թուրք, իշխանությունները սկսեցին հայ բնակչության բռնի տեղահանումը արևմտյան Հայաստանի ճակատամերձ շրջաններից։ Թուրքիայում ծավալվեց կատաղի հակահայկ. քարոզչություն։ Հակառակ իրողությանը, հերյուրանքներ էին տարածվում արևմտահայերի «դավաճանության», թուրք, բանակից նրանց «զանգվածային դասալքության», հայերի կողմից թուրք, բանակի թիկունքում պատրաստվող «ապստամբության» և այլնի մասին։ Մինչդեռ պատերազմի սկզբում թուրք, բանակ էր զորակոչվել մոտ 60 հազար հայ, որոնք շուտով զինաթափվեցին և ուղարկվեցին թիկունք՝ ծանր աշխատանքների, ապա գլխովին ոչնչացվեցին։ Այդպիսով
Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/41
Այս էջը սրբագրված չէ