համար զերծ պետք է մնալ ռազմական միջամտությունից, քանի որ «անգլիական նավերը չեն կարող բարձրանալ Տավրոսի լեռները»։ Բալմորալի անգլոռուսական բանակցությունների ժամանակ (տես Բալմորալի բանակցություններ 1896) պաշտպանել է Օսմանյան կայսրության ամբողջականությունը պահպանելու տեսակետը։ 18Ց6-Ց7-ի Եվրոպական տերությունների դեսպանների կոնֆերանսի նախաձեռնողներից էր, որտեղ մշակվեց արևմտյան Հայաստանի բարենորոգումների նոր նախագիծ։ Ս. 1897-ի հոկտ. Կ. Պոլսի անգլիական դեսպանին գրել է, որ բրիտանական քաղաքականությունն այսուհետև հանգելու է «մեր դիրքերի ուժեղացմանը Նեղոսի ափերին և հրաժարմանը ամեն տեսակ պարտավորություններից Կոստանդնուպոլսում»։ Դա նշանակում էր եվրոպական տերությունների հսկողությամբ արևմտյան Հայաստանի բարենորոգումների քաղաքականության ձախողում, որի հեղինակը ինքը Ս. էր։ 1902-ին հեռացել է քաղաքական գործունեությունից։
Գրականություն
Կիրակոսյան Տ. Ա, Բուրժուական դիվանագիտությունը և Հայաստանը (19-րդ դարի 80-ական թթ.), ե., 1980։ Բ ա յ ր ա մ յ ա ն Լ. U., Արևմըտյան Հայաստանը անգլիական իմպերիալիզմի պլաններում 19-րդ դարի վերջին քառորդում, ft, 1982։ Болховитинов Н. Н, О позиции Солсбери в Восточном вопросе осенью 1896 г., в кн.։ Проблемы британской истории, М., 1973; К и р а к о с я и А Дж., Великобритания и Армянский вопрос (90-е годы XIX века), Е„ 1990; С la d е n P. IV., Armenia։ The Case against Lord Salisbury, L, 1897.
U. Կիրակոսյան
ՍՈԽՈՐԴԻ ԿՌԻՎՆԵՐ 1895, 1897, ինքնապաշտպանական մարտեր 1894-96ի կոտորածների շրջանում։ Իրականացնելով իրենց ջարդարար, քաղաքականությունը՝ թուրք զինված ուժերը փորձել են հաշվեհարդար տեսնել Խլաթի հայկական գյուղերի բնակչության հետ։ 1895-ի ամռանը առաջինը հարձակման է ենթարկվել Սոխորդ գյուղը, որի ինքնապաշտպանությունը ղեկավարել է Աղբյուր Աերոբը. Բարձրացնելով պաշտպան, ամրություններ՝ բնակիչները դիրքեր են գրավել, իսկ Սերոբն իր ֆիդայիներով դիրքավորվել է գյուղի գերեզմանոցի շրջանում և թիկունքից հարձակվել թուրք-քրդական ուժերի վրա։ Հայտնվելով աքցանի մեջ՝ թշնամին խուճապի է մատնվել և կորուստներ կրելով (7 զոհված, այդ թվում՝ քուրդ շեյխը, 40 գերի) փախուստի դիմել։ Կռիվն ավարտվել է հայերի հաղթանակով։
1897-Ի հունվ. 28-ին թուրք-քրդական ուժերը նորից են հարձակվել Սոխորդի վրա։ 2000 հեծյալներ պաշարել են ֆիդայիներին։ Սերոբը կազմակերպել է դիմադրությունը և, հաշվի առնելով ուժերի խիստ անհավասարությունը, հմտորեն ճեղքել է թշնամու օղակն ու բարձրացել Նեմրութ սարը։ Թշնամին հետապնդել է, բայց բուքի և մառախուղի պայմաններում նրան չի հաջողվել գտնել Աերոբի հետքը, որը, հասնելով Նեմրութի գագաթը, այնտեղից իջել է Շամիրամ գյուղը։ Այս կռվից հետո առասպելներ են հյուսվել Աերոբի անձի շուրջը, նրան կոչել են Նեմրութի ասլան։
U. Ներսիսյան
ՍՌՂՈՄՈՆՅԱՆ Մկրտիչ, Կառնենցի (1854, գ. Գառնեն (Մուշի գավառում) 1915, գ. Գառնեն), ազգային-ագատագրական պայքարի մարտիկ, ֆիդայի։ ՀՀԴ կուսակցության անդամ։ 1888-ին անցել է Ռումինիա։ 1890-ական թթ. սկզբին Հրայրի հետ Կովկասից զենք է փոխադրել Մուշ, սակայն շուտով բանտարկվել Է։ 1899-ին Անդրանիկի խմբի կազմում վրեժ է լուծել Աղբյուի Աերոբին դավադրաբար սպանողներից, դարձյալ ձերբակալվել է և բանտարկվել 7 տարի։ Բանտում գրել է հուշեր (անտիպ են, տեղը՝ անհայտ) Տարոնի ազատագրական շարժման մասին։ 1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո, չվստահելով երիտթուիքերին, շարունակել է ժողովրդին գինելու և ինքնապաշտպանություն կազմակերպելու գործունեությունը։ Երկու որդիների հետ մասնակցել է թուրք և քուրդ ջարդարարներից հայրենի գյուղի պաշտպանությանը և զոհվել։
Հ. Պողոսյան
ՍՈՍԵ ՄԱՅՐԻԿ (Վէսրդանյան Սոսե) (1868, գ. Թեղուտ (Խլաթի շրջանում) 1953, Ալեքսանդրիս)), ագգային-ազատագրական շարժման գործիչ։ Աղբյուր Աերոբի կինը և զինակիցը։ Մասնակցել է հայդուկային կռիվների։ 1898-ին, Բաբշենի կռվից հետո, Աերոբի հետ ապաստանել է Սասանում։ 1899-ին Գելիեգուգան գյուղում, թունավորված Սերոբի, Հակոբ որդու և Աերոբի եղբայր ների (Մխեի և Զաքարի, որոնք զոհվել են այդ մարտում) հետ զինված դիմադրություն է ցույց տվել թշնամուն՝ դրսևորելով մեծ խիզախություն։ Վիրավոր գերվել է և տարվել Բիթլիս (շուտով ազատվել է)։ 1904-ի Սասունի ապստամբությունից հետո անցել է Վան, այնտեղից՝ Կովկաս։ Ս. Մ-ի մյուս որդին՝ Սամսոնը, զոհվել է Կարինում, ջարդերի ժամանակ։ Հայաստանի խորհրդայնացումից հետո Ս. Մ. անցել է Կ-Պոլիս, ապա՝ Ալեքսանդրիս)։
Ս. Ներսիսյան
ՍՌՑԻԱԼ-ԴԵՄՌԿՐԱՏԱԿԱՆ ԲԱՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՅ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ (ՍԴԲՀԿ), սպեցիֆիկներ, ձևավորվել է 1903-ին, ժնևում։ Այնուհետև իր գործունեությունը տեղափոխել է Կովկաս և գործել մինչև 1920-ը՝ Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումը։ Կազմակերպությունը հիմնել են մի խումբ մտավորականներ, մինչ այդ ՀՀԴ կուսակցության անդամներ Բ. Իշխանյանը, Ա. Ծատուրյանը, (Ալ. Ռուբենի), Ղ. և Ն. Տեր-Խաչատըրյանները, Տ. Իասխանյանը, Գ. Կոզիկյանը (Եսալեմ), Ե. Պալյանը, Դ. ՏերԴանիելյանը (Գավիթ Անանուն) և ուրիշներ։ Նրանք գտնում էին, որ հայ դեմոկրատիայի և հեղափոխական շարժման զարգացման ուղիները յուրահատուկ են՝ ս պ ե ց ի ֆ ի կ (այստեղից էլ՝ սպեցիֆիկներ անվանումը)՝ պայմանավորված հայ պրոլետարիատի գոյությամբ, որ բանվորները բաժանվում են ըստ ազգությունների, և յուրաքանչյուր ազգի բանվորների շրջանում պետք է գործի այդ ազգի ավտոնոմ բանվորական կազմակերպությունը։ Սպեցիֆիկները, հրեա բունդականների նման, պահանջում էին կուսակցության կառուցման ֆեդերատիվ սկզբունք։ Ագգ. հարցում քարոզում էին կուլտուր-ագգ. ավտոնոմիա։