Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/420

Այս էջը սրբագրված չէ

Սակայն նրանք չհասցրին նախապատրաստել հայ բնակչությանը ինքնապաշտպանության. երիտթուրքերը ջախջախեցին Թուրքիայում գործող հնչակյան կազմակերպությունները, ձերբակալեցին ղեկավար գործիչներին, որոնցից 20-ին (Փարամազ և ուրիշներ) 1915-ին մահապատժի ենթարկեցին Կ. Պոլսում։ Հնչակյանները դարձան սկսվող ցեղասպանության առաջին գոհերը։ Չնայած դրան, որոշ վայրերում նրանք կարողացան կազմակերպել զինված դիմադրություն (տես Մուսա լեռան հերոսամարտ 1915, Ֆընտըճագի ինքնապաշտպանություն 1915 և այլն), և հայ բնակչության մի մասը փրկվեց։ Կուսակցության կենտրոնական վարչությունը 1915-ի հունվ. 7-ին Փարիզում դիմեց աշխարհի հասարակայնությանը՝ փըրկելու հայ ժողովրդին ֆիզ. բնաջնջման վտանգից։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-18) հնչակյաններն ակտիվորեն մասնակցեցին ռուս, բանակի կազմում հայկական կամավորական ջոկատների կազմակերպմանն ու գործունեությանը։ 1916-ին ֆրանս. կառավարության որոշմամբ ստեղծվեց արևելյան լեգեոնը (տես Հայկական լեգեոն), որը հիմնականում կազմված էր հնչակյաններից։ 1920-ի օգոստ. հնչակյանների ջանքերով հռչակվեց Կիլիկիայի անկախությունը, կազմավորվեց հայկական կառավարություն (Մ. Տամատյանի ղեկավարությամբ)։ 1918-ի մայիսին հընչակյանների ջոկատը մասնակցեց Սարդարապատի ճակատամարտին։

1917-ի Փետր. հեղափոխությունից հետո հնչակյաններն իրենց աջակցությունը հայտնեցին ժամանակավոր կառավարությանը։ Հնչակյան կուսակ ցությունն ընդունեց Հոկտ. հեղափոխության հաղթանակը ե «Թուրքահայաստանի մասին» դեկրետը։ Նրանց ռուսաստանյան կազմակերպությունները դատապարտեցին Անդրկովկասյան սեյմի գործունեությունը, դեմ արտահայտվեցին դաշնակցականների գլխավորությամբ Հայաստանի Հանրապետության ստեղծմանը (մինչդեռ սփյուռքի հնչակյանները ողջունեցին այն)։ Հայաստանում խորհրդային իշխանության հաղթանակից հետո, ենթարկվելով Կոմինտերնի 1923-ի փետր. 5-ի հնչակյան կուսակցության մասին որոշմանը. ԽՍՀՄ տարածքում հնչակյան կազմակերպությունները լուծարվեցին, մի մասը մտավ ՌԿ(բ)Կ մեջ։ 1991-ից Հայաստանում սկսեց գործել Հայաստանի հնչակյան կուսակցությունը, որի հիմնական խնդիրը, ինչպես և սփյուռքում, մնում է հայկական հարցի լուծումը։

Գրականություն

Պատմություն Ս. Դ Հնչակյան կուսակցության, հ. 1-2, Բեյրութ, 1962-63։ Հովհաննիսյանս. Գ , Հնչակյանների կազմավորման գաղափարական արմատները, ՊԲՀ, 1968, N 2։ Գ ա ն զ ր ու ն ի Հ., Հայ հեղափոխությունը օսմանյան բռնատիրության դեմ (1890-1910), Բեյրութ, 1973։ Ներսիսյան Մ. Գ., Հայ ազատագրական շարժումը և հնչակյանները 18801890-ական թվականներին (հնչակյան կուսակցության 100-ամյակի առթիվ), ՊԲՀ, 1987, N3։

Ռ. Խուրշուղյան

ՍՊԱՂԱՆԱՑ ՄԱԿԱՐ (Տոնոյան Մակար) (մոտ 1850-ական թթ., գ. Սպադանք (Սասանում) 1907, Սասուն), ազգային-ադատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ ՀՀԴ կուսակցության անդամ։

1907-ական թթ-ից ներգրավվել է ազատագրական շարժման մեջ։ Մասնակցել է Սասանի 1891-94-ի ինքնապաշտպան, մարտերին։ 1895-ին Սասունում կազմել է ֆիդայական խումբ, 1899-ի նոյեմբ. հաջողությամբ կազմակերպել Սպաղանքի ինքնապաշտպանությունը։ Կողմ էր արևմտահայերի նախապատրաստված ընդհանուր ապստամբության գաղափարին, խուսափել է թուրքերի հետ անտեղի, անժամանակ ընդհարումներից։ 1904-ի Սասունի ապստամբության ղեկավարներից, աչքի է ընկել Չայի ճակատում։ Ֆիդայիների դեպի Վասպուրական նահանջից հետո իր խմբով մնացել է Սասանում, 1905 ին համագործակցել Գևորգ Չավուշի հետ։ Զոհվել է Գևորգի կնոջն ու երեխային փրկելիս Փեթարից Սասուն նահանջելիս։

Գրականություն

Սասուն-Մուշի կռիվները 1904-ին, ժնև, 1906։

Ա. Ներսիսյան

ՍՊԱՂԱՆՔԻ ԿՌԻՎՆԵՐ 1899, 1900, մարտեր Սասունի Սպաղանք գյուղում։ 1899-ի նոյեմբերին թուրք, իշխանությունները, փորձելով ընկճել Սասանը, 200 հոգաց բաղկացած զորախումբ են ուղարկել և շրջապատել Սպաղանքը։ Հայ ֆիդայիների խումբը, Սպաղանաց Մակարի ղեկավարությամբ դիրքեր գրավելով ժայռերի վրա, ուժեղ դիմադրություն է ցույց տվել հակառակորդին, որը զոհեր տալով նահանջել է գետի ձախ ափը։ Նույնիսկ օգնություն ստանալուց հետո էլ թուր քերը չեն համարձակվել կրկին հարձակվել՝ վախենալով, որ սպաղանքցիներին կմիանան Սասունի մյուս գյուղերը։

1900-ի հ ու լիսի 3-ին, օգտվելով Սպաղանաց Մակարի բացակայությունից, թուրք-քրդական ուժերը (մոտ 3000 հոգի) երկրորդ անգամ են հարձակվել Սպաղանքի վրա։ Ներխուժելով գյուղ՝ թուրք, խուժանը սոսկալի նախճիր է սկսել, կոտորել ավելի քան 100 մարդ (այդ թվում՝ Մակարի հղի կնոջը), իսկ ոճիրի հետքերը կորցնելու համար՝ այրել դիակները։

U. Ներսիսյան

ՍՊԱՆԴԱՐՅԱՆ Սպանդար Ամիրջանի (1894, Շուշի 1922, Վիսբադեն (Գերմանիայում)), հասարակական գործիչ, հրապարակախոս, խմբագիր։ Միջնակարգ կրթությունը ստացել է Շուշիում, ապա ավարտել է Լայպցիգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1870-ական թթ. Թիֆլիսում աշխատակցել է «Մշակ», «Մեղու Հայաստանի» պարբ-ներին։

1882-ին հիմնել է «Նոր դար» թերթը, եղել նրա խմբագիրը։ Որպես ազգայինպահպանողական Ս. հայ ժողովրդի փրկության և հուսալի ապագայի երաշխիքներից կարևոր տեղ է հատկացրել եկեղեցուն և կրոնին, ազգային եկեղեցին համարել «նեցուկ հայ ազգի գոյությանը»։ Մերժել է հայկական դպրոցները հոգեվոր իշխանությունից անջատելու, ազգության ներսում դավանաբան, տարբերությունները հանդուրժելու տեսակետները։ 1903-ին հայկական եկեղեցապատկան գույքի բռնագրավման կապակցությամբ հրապարակայնորեն հանդես է եկել ցարական կառավարության ազգային քաղաքականության դեմ. որի համար ձերբակալվել է և հեռացվել Կովկասից։ Նույն ժամանակ քննադատել է պաշտոնական մամուլը՝ Կովկասում ազգամիջյան ընդհարումներ հրահրելու համար։ Իր հրապարակախոսության մեջ արծարծել է ազգ-ազատագրական պայքարի հարցերը։ Արևմտահայերի ճակատագրին վերաբերող խնդիրներում, զգալով եվոպ. դիվանագիտության խոստումների կեղծությունը, հանգել է այն եզրակացության,