որ ազատագրության իրավունքը չեն ստանում, այլ ձեռք են բերում։ Այս առումով հայերի համար օգտակար է համարել իտալացիների ազատագրական պայքարի և նրա ղեկավար Ջ. Գարիբալղիի օրինակը։
Մ. Մխիթարյան
ՍՊԵՐ, գավառ և քաղաք արևմտյան Հայաստանի էրզրումի նահանգում, ճորոխ գետի վերին հոսանքի շրջանում։ Տարածքով հիմնականում համապատասխանում է Մեծ Հայքի Բարձր Հտյք նահանգի Սպեր գավառի արևելյան մասին։ վարչական կենտրոնը՝ ք. Սպեր (Իսպիր)։
XVI դ. 2-րդ կեսին ընկել է թուրք, տիրապետության տակ և մտցվել էրզրումի էյալեթի մեջ՝ որպես ինքնուրույն սանջակ։ Գավառի հայ և մասամբ հույն բնակչության զգալի հատվածը XVIXVII դդ. բռնությամբ մահմեդականացվել է։ Նրանց մի մասը մինչև XX դ. սկիզբը շարունակել է պահպանել ագգ. հատկանիշները և հայտնի է եղել կհսկես (կես հայ, կես մահմեդական) անունով։ XIX դ. 1-ին քառորդին Ս-ում Եղել է 81 հայկական գյուղ (48-ը՝ քրիստոնյա հայերի, 18 հազար բնակչությամբ, և 33-ը՝ կեսկեսների, 10,5 հազար բնակչությամբ)։ Թուրքական իշխանությունների վարած հակահայկական քաղաքականության հետևանքով կեսկեսների զգալի մասը թուրքացել է, հազարավոր հայեր արտագաղթել են Ռուս, կայսրության սահմանները և Թուրքիայի Սև ծովի նավահանգըստային քաղաքներ։ 1894-ի դեկտ. մոլեռանդ թուրք ամբոխը կողոպտել է հայկական գյուղերը, սպանել բազմաթիվ հայերի։ Հատկապես խիստ տուժել է ճիպոտ գ.։ Կոտորածները շարունակվել են նաև 1895-96-ին։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին գավառում կար քրիստոնյա հայերի 18 գյուղ՝ 446 տուն (մոտ. 3000 շունչ) բնակիչներով։ 1915-ի սկզբին գավառի հայ բնակչության մի մասը կարողացել է արտագաղթել Կարսի մարզ և Անդրկովկաս, մյուսներին բռնությամբ տեղահանել և կոտորել են ասկյարները Բաբերդի գավառում։ 1916-ի սկզբին Ս. գրավել են ռուս, զորքերը։ Զորավար Սեպուհի ջանքերով մի քանի հարյուր սպերցիներ վերադարձել են իրենց բնակավայրերը, սակայն, խուսափելով թուրք, ներխուժման սպառնալիքից, արտագաղթել են արևելյան Հայաստան և Վրաստան։ Այժմ Ս-ի տարածքը, որը մտնում է Թուրքիայի էրզրումի իլի մեջ, գերազանցապես բնակեցված է թուրքերով, քրդերով և լազերով։ Կան նաև մահմեդականացած հայեր։
U. Մելքոնյան
ՍՊԻՐՈՎ Դիմիտր (1868-1906), բուլղարացի պատմաբան, հրապարակախոս։ «Հայկական ահավոր կոտորածները։ Հայաստանը և սուլթան Աբդուլ Համիդը» գրքույկում (1896, 2-րդ հրտ. 1897) փաստացի նյութերի և ականատեսների վկայությունների հիման վրա Ս. շարադրել է Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների հալածանքների և կոտորածների. հատկապես՝ բուլղարների, մակեդոնացիների նկատմամբ կիրառվող քաղաքականության, 18Ց4-96-ին արևմտյան Հայաստանում տեղի ունեցած հայկական կոտորածների մասին։ Ս. մեղադրում է եվրոպական մեծ տերություններին անտարբերության և այն բանի համար, որ նրանք գործնական միջոցներ չեն ձեռնարկում կանխելու Թուրքիայում հայերի նկատմամբ գործադրվող հալածանքները։
U. Փափազյան
ՍՏԵՓԱՆՅԱՆ Ստեփան Սմբատի (ծ. 1927), պատմաբան։ Պատմ. գիտ. դոկտոր։ Աշխատությունները հիմնականում նվիրված են միջազգային հարաբերությունների խնդիրներին։ «Հայաստանը իմպերիալիստական Գերմանիայի քաղաքականության մեջ (XIX դ. վերջ XX դ. սկիզբ)» (1975, ռուս.) գրքում բացահայտված են Գերմանիայի զավթողական ծրագրերը Հայաստանի նկամամբ 1878-ից մինչև 1920-ը, ցույց է տրված հայերի ցեղասպանությունը իրագործելու նպատակով կայզերական Գերմանիայի հանցագործ գործակցությունը թուրք, ղեկավարների հետ։ Ս. կազմել և խմբագրել է «Գերմանական աղբյուրները հայերի ցեղասպանության մասին (առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ)» (1990, հ. 1, ռուս.) փաստաթղթերի և նյութերի ժող., ինչպես նաև խմբագրել «Թալեաթ փաշայի դատավարությունը։ Սղագրական հաշվետվություն» (1ՑՑ2, ոուս., թրգմ. գերմ.)։
ՍՐՎԱՆՁՏՅԱՆ. Սրվանձտյանց, Գարեգին Ավետիսի (1840, Վան 1892, Կ. Պոլիս), հոգևոր և հասարակական գործիչ, ազգագրագետ, բանահյուասգետ։ սկզբնական կրթությունը ստացել է Վանում, ապա սովորել Վարագավանքի ժառանգավորաց վարժարանում։ 1858ից գործուն աշխատակցել է «Արծվի Վասպուրական» ամսագրին, որտեղ հրատարակել է մի շարք հոդվածներ («Տեսարանք հայրենի աշխարհաց» ընդհանուր խորագրով, «Հայրենասիրություն և հայրենիք», «Բուրաստան բարոյական աոաքինությանց», «Սկսենք մեր գործ, նորեն սկսենք», «Շինական հայոց կյանք ի Հայաստան»)՝ նոր շունչ և ոգի տալով հանդեսին, ժողովրդի մեջ արթնացնելով պայքարի կորով, հաղթանակի հասնելու կամք ու վճռականություն։ 1863-65-ին Տարոնի Ս. Կարապետ վանքում Ս-ի խմբագրությամբ լույս է տեսել «Արծվիկ Տարոնո» երկշաբաթաթերթը։ 1860-61ին Մ. ԽրիմյաՕի հետ շրջել է արևմտյան Հայաստանի գավառներում, ծանոթացել հայերի ծանր կացությանը, ինչը նկարագրել է իր ակնարկներում և թղթակցություններում։ 1867-ին ձեռնադրվել է վարդապետ։ 1867-6Ց-ին ստանձնել է Կարինի վարժարանների լիազոր տեսուչի պարտականությունները։ 1872ին մասնակցել է Վանում «Միություն ի փրկություն» ագգ-ազատագրական գաղտնի խմբի ստեղծմանը։ 1877-78-ի ռուսթուրք. պատերազմի ավարտից հետո, Կ. Պոլսի պատրիարք Ն. Վարժապետյանի հանձնարարությամբ վերստին շրջագայել է արևմտյան Հայաստանի համարյա բոլոր նահանգներում և Թուրքիայի հայաբնակ շատ վայրերում, վիճակագրել երկիրը և զեկուցագրեր ներկայացրել պատրիարքարանին (փաստառատ այդ զեկուցագրերն անգնահատելի սկզբնաղբյուր են հայ ժողովրդի պատմության համար)։ 1879-81-ին Վանի հոգևոր առաջնորդի փոխանորդն էր, մասնակցել է «Սև խար հայրենասիրական գաղտնի կազմակերպության աշխատանքներին։ 1881-ին թուրք, կառավարության հրամանով հեռացվելով Վանից՝ հոգևոր առաջնորդ է եղել Ակնում, Բաղեշում, Խարբերդում։ 1886-ին էջմիածնում եպիսկոպոս ձեռնադրվելուց հետո նշանակվել է Տրապիզոնի թեմի առաջնորդ, ապա՝ Տարոնի Ս.