Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/428

Այս էջը սրբագրված չէ

Վ. հայ ազգ-ազատագրական պայքարի կենտրոններից էր։ 1860-ական թթ. Վարագավանքում իր գործունեությունն է ծավալել Մ. Խրիմյանը. 1870-80-ական թթ. այնտեղ գործել են «Միություն ի փրկություն», «Սև խաչ», «Զինակիր» կազմակերպությունները (Վ-ի հետ են կապված Մ. Փորթուգալյանի, Մ. Ավետիսյանի, Ա. Մանուկյանի, Վ. ՍերենկյուԱանի (Վարդգես), Ն. Պողոսյանի (Իշխան), Ա. Եկարյանի, Վռամյանի (Օ. Դերձակյան) և այլոց անունները)։ Լույս էին տեսնում հայերեն պարբ-ներ։

Հայկ. առաջին կոտորածների ժամանակ Վ-ի հայերը, չնայած ծանր կորուստներին, հերոս, ինքնապաշտպանության շնորհիվ հիմնականում փրկվել են։ 1896-ի հունիսի 3-ին և հաջորդ օրերին (տես Վանի ինքնապաշտպանություն, 1896) քաղաքում ավերվել ու թալանվել է 1514 տուն, զոհվել 546, առևանգվել 208 մարդ։ Հիմնահատակ կործանվել է Հայկավանք թաղը (զոհերի գրեթե կեսը այս թաղից էր)։ Վ-ից հեռացած մի քանի հարյուր հայ գինյալ երիտասարդները (գրեթե բոլորը) զոհվել են թուրք-պարսկ. սահմանագլխին։ 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ Վ-ի հայությունը շուրջ 27-օրյա հերոսամարտով ազատագրվեց թուրք, լծից։ Մայիսի 6(19)-ին քաղաք մտան ռուս, զորքերը հայ կամավորների խմբերի հետ, իսկ հաջորդ օրն ստեղծվեց Վ-ի նահանգապետությունը՝ Ա. Մանուկյանի գլխավորությամբ։ Սակայն ռուս, զորքի անսպասելի նահանջը (հուլիսին) քաղաքի բնակչությանը հարկադրել է գաղթել (մեծ կորուստներով) արևելյան Հայաստան։ Վ. մտած թուրք, զոր քերը լիովին ավերեցին այն՝ գազանաբար սրի քաշելով գաղթել չկարողացած սակավաթիվ հայերին։ Ռուս, զորքերի կողմից քաղաքը վերագրավելուց հետո, նրա բնակիչների միայն մի փոքր մասն ի վիճակի եղավ վերադառնալ (տեղի կոմիսարության 1917-ի հուլիսին կատարած վիճակագրության համաձայն, Վ-ում ապրում էր ընդամենը 5388 բն.)։ 1918-ի փետր. թուրք զորքերի հարձակման ժամանակ հայերը վերջնականապես լքեցին Վ.։ Երբեմնի բազմամարդ քաղաքը 1935-ի թուրք, մարդահամարի տվյալներով ուներ 9362 բն. (թուրք, քուրդ)։

Գրականություն

U Դ ո, Մեծ դեպքերը Վասպուրականում 1914-1915 թվականներին, ft, 1917։ Бек г у л ь я н ц Р., По Турецкой Армении, Ростовна-Дону, 1914.

Գ. Բադալյան

ՎԱՆԳԵՆՀԱՅՄ (Wangenheim) Հանս (1859-1915), գերմանական դիվանագետ։ 1912-15-ին՝ Գերմանիայի դեսպանը Թուրքիայում։ Վ-ի՝ որպես Գերմանիայի դեսպանի գլխավոր խնդիրն էր՝ վերջնականապես գերմ. ազդեցությանը ենթարկել Թուրքիային և ներքաշել նրան Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ Գերմանիայի կողմում։ Վ-ի դիվանագիտական գործունեությունը բնութագըրվել է որպես թուրքամետ և հակահայկական։ Վ. դեմ էր արևմտյան Հայաստանի բարենորոգումներին։ Թուրքիայի՝ առաջին համաշխարհային պատերազմի մեջ մտնելուց հետո ամեն կերպ արդարացրել է արևմտյան Հայաստանի հայ բնակչության տեղահանության, այսպես կոչված, կազմակերպման միջոցառումները, դրանք ներկայացնելով իբրև թուրք, իշխա նությունների ռազմական և ստրատեգ, անհրաժեշտ նկատառումներ։ Սակայն իր մի քանի զեկույցներում Վ. նշել է, որ Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ գործադրվող միջոցները նպատակ ունեն բնաջնջել հայ ազգը, բայց գերմ. ներկայացուցիչները չպետք է խոչընդոտեն հայերի տեղահանությանը։ Այս ոգով հրահանգները նա ուղարկել է էրզրումի, Ադպնայի, Մոսուլի, Բաղդադի, Հալեպի գերմ. հյուպատոսներին։ Հայերի տեղահանությունը և ոչնչացումը, որոնք ահռելի չափերի են հասել, Վ. ներկայացրել է որպես «նախազգուշական միջոցառումներ» ծավալվող հայկական շարժման նկատմամբ։

Ս. Ստեփանյան

ՎԱՆԴԱԼ (VanUal) Ալբեր (1853-1910), ֆրանսիացի պատմաբան։ Ֆրանս, ակադեմիայի անդամ։ Հիմն, աշխա տությունները նվիրված են Ֆրանսիայի սփլ. քաղաքականությանը XVIII^ և նապոլեոնյան Ֆրանսիային։ 1897-ի փետր. Փարիզի Աշխարհագրական ընկերությունում կարդացել է հրապարակային դասախոսություն՝ «Հայերը և թուրքական բարեփոխումները» թեմայով, որում 1894-96-ի հայկական կոտորածները համարում է սուլթան Աբդուլ Համիդ ll-ի համար հայկական հարցը լուծելու միջոց, իբրև «մի ազգի պատկանող մարդկանց կանխամտածված, կանոնավոր և հետևողական ոչնչացում»։ Վ. Աբդուլ Համիդին անվանել է «կարմիր սուլթան» և նրան դասել մեծագույն դահիճների շարքը։ Վ-ի դասախոսությունը

1897-ին հրապարակվել է աոանձին գրքույկով, իսկ 1908-ին թարգմանվել ռուս.։

Երկեր Армяне и турецкие реформы, СПБ, 1908.

Վ Պողոսյան

ՎԱՆԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 1896, Վան քաղաքի և Վանի նահանգի գյուղերի հայ բնակչության դիմադրական մարտերը թուրք ջարդարարների դեմ համիդյան կոտորածների ժամանակ։ Ինքնապաշտպանությունը ղեկավարել են քաղաքում գործող ազգային կուսակցությունների ղեկավարներ Մ. ԱվԵտիսյանը (Թերլեմեզյան, արմենական)