Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/436

Այս էջը սրբագրված չէ

Ռուսաստանին, Ֆրանսիային և Անգլիային է վերագրվում հայերի ցեղասպանության մեղքը։

Երկ Թուրքիան եոյակ միության և Անտանտի միջև 1914 թվականին։ Պատրանքներ և իրականություն Բոսֆորի ափերին, ԼՀԳ, 1970, N7։ Пантюркизм ս некоторые тенденции современной турецкой историографии, ԼԳՀ, 1966, N 6։ Die Armeniergreu! 1915/16-ein armemsches Gmeimanchen?, "Zieischnt Ur GeschiMsmssenschaH։ XX, Jahrgang, 1973, Het 2

Ս. Ստեփանյան

ՎԵՍԵԼՈՎՍԿԻ Յուրի Ալեքսեևիչ (1872 , ռուս, գրականագետ, բանաստեղծ, թարգմանիչ, հայագետ։ Ուսումնասիրել և պրոպագանդել է հայ գրակ. ու մշակույթը, պատմությունը, գրել է Հայաստանին նվիրված մի շարք բանաստեղծություններ. սերտ կապերով կապված էր հայ գրակ. շրջանների հետ։ «Հայերի դրությունը Թուրքիայում մինչև տերությունների միջամտությունը» ("Русские ведомости". 1895, N 359) և «Թուրքահայաստանի ողբերգությունը» (1915) ուսումնասիրություններում հանգամանորեն ներկայացրել է Հայկ. հարցի ծագումն ու պատմությունը, դրա շուրջ ծավալված դիվանագիտական պայքարը, անդրադարձել արևմտյան Հայաստանում բարենորոգումների նախագծերին և թուրք, կառավարության տված «երաշխիքներին»։ Վ. խոր ցավով թվարկել է հայ ժողովրդի պատմության ողբերգական Էջերը. «1890-ին տեղի ունեցավ Էրզրումի հայտնի կոտորածը, ընդ որում, հայ բնակչության ընդդիմության թույլ փորձերը սանձարձակ թուրք զինվորներին ու պաշտոնյաներին խեղդվեցին արյան մեջ։ 1894ին կատարվեց Սասունի ահավոր սպանդը, հրեշավոր մի բան՝ թուրք, կանոնավոր զորքի և քուրդ խուժանի համերաշխ գործակցությամբ, այս կոտորածը, որի հետ կապված մի շարք աոանձին դրվագներ մեկը մյուսից զայրացուցիչ են, 1895 թվականի ջարդերի ու սպանությունների հետ միասին իրագործվում էին ծրագրված ու պար բերաբար» ("Трагедия Турецкой АрՎԵՐՖԵԼ мении". էջ 18-19)։ Այդ արյունոտ ջարդերի նպատակը արևմտահայ ազգաբնակչության ոչնչացումն էր կամ «հնարավորին չափ» հայկական տարրի կրճատումը արևմտյան Հայաստանում։

«Թշվառ երկրի զավակները» (1916), «Տառապյալ երեխաներ (թուրքհայկական իրականության սարսափների աշխարհից)» (1917) հոդվածներում Վ. բացահայտել է ցեղասպանության քաղաքականության զոհերի՝ հայ երեխաների ողբերգությունը, մերկացրել թուրք, իշխանություններին, որոնք պետական անհրաժեշտություն են համարել «հայերին վնասազերծելը». «Այդ սովորական դարձած» «գրասենյակային կեղծիքը», որին բազմիցս դիմել է Թուրքիան հետքերը վերացնելու կամ ջրից չոր դուրս գալու համար, երբ նրան բռնել են դաժանության և անօրինության մեջ. իհարկե շատ բացահայտ էր, և թուրք, դիվանագետներին չհա-է ջոդվեց ոչ մեկին շփոթեցնել։ Եվ որ «հեղափոխականների» շարքերում, որոնց դեմ պայքարում էր թուրք, կառավարությունը. կային 10 տարեկանից փոքր երեխաներ, երբեմն նաև ծծկերներ, հաստատված է բոլոր նրանց վկայություններով, ովքեր չեն կորցրել արդարության և անաչառության զգացումը» ("Армянский вестник", 1917, N 39-40, Էջ 4)։ «Հայերի ճակատագիրը ամերիկյան գրողի պատկերմամբ»,

«Լավ օրերի արշալույսին», «Հայերի ճակատագիրը և ռուսական նոր սերունդը», «Թուրքահայաստանի ճակատագիրը» և այլ հրապարակախոս, հոդվածներում Վ., անկեղծ մարդասիրությամբ և համակրանքով բազմաչարչար ժողովրդի նկատմամբ, մերկացրել է թուրք, կառավարության քաղաքականությունը, շոշափել Հայաստանի հասարակական քաղաքական դերի, նրա ներկայի և ապագայի հարցերը (պատրաստում էր «Հայկական հարցը և ռուս հասարակայնությունը» գիրքը)։

Երկեր Очерки армянской литературы, истории и культуры, Е, 1972

Ա Ձ աքար յան

ՎԵՐԱԿԱԶՄՅԱԼ ՀՆՉԱԿՅԱՆՆԵՐ, վ ե րակազմյալ հնչակյան կուս ա կ ց ու թ յ ու ն, քաղաքական կուսակցություն։ Ստեղծվել է 1896-ին հնչակյան կուսակցության պաոակտման հետևանքով։ Հնչակյան մի խումբ գործիչներ՝ Մ. Տամատյան, Ա. Արփիարյան, Մ. Սվագյան, Լ. Մկրտչյան, Ս. Սուրենյան, Կ. Փափազյան և ուրիշներ, գտնելով, որ Թուրքիայում արդյունաբերական պրոլետարիատի բացակայության պայման ներում սոցիալական պայքարը անհեռանկար է, և որ այն «ավելորդ ու վնասակար է Հայկական հարցի լուծման համար», հանդես եկան միայն ագգ-ազատագրական պայքար մղելու պահանջով՝ միաժամանակ ձգտելով հայկական հարցը լուծել հնչակյան կուսակցության ծրագրի ոգով։ Անջատվածներն իրենց քաղաքական կազմակերպությունն անվանեցին Վ. հ., 1898-ից՝ վերակազմյալ հնչակյան կուսակցություն։ Վ. հ-ի կազմակերպական կառույցը նույնն էր, ինչ հնչակյան կուսակցությանը, սակայն հետագայում կրել է որոշակի փոփոխություններ։ 1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո-Վ. հ-ի գործունեության հիմնական վայրը դարձավ Թհւրքիան։ Վ. հ. հրաժարվեցին համազգ. ապստամբության և անկախ Հայաստանի ստեղծման գաղափարից, աոաջ քաշեցին սահմանադրական դեմոկրատական թուրք, պետության կազմում Հայաստանին ինքնավարություն տալու պահանջ։ Սակայն իրենց դեմոկրատ հորջորջած երիտթուրքերը 1914-15-ին Թուրքիայում կոտորեցին Վ. հ-ի կազմակերպությունները, անդամներից շատերը դարձան ցեղասպանության զոհ։ Գոյատևած Վ. հ. 1921-ին միացան ռամկավար ազատական կուսակցությանը։

Ռ. Խուրչոլդյան

ՎԵՐՖԵԼ (Werfel) Ֆրանց Վիկտոր (1890-1945), ավստրիացի գրող, հումանիստ։ Սովորել է Պրահայի, Լայպցիգի և Համբուրգի համալսարաններում։ 1912-ին, ավստի. բանակում ծառայելիս. բանտարկվել Է՝ երկրռւմ տիրող ռազմամոլության դեմ ելույթների հա