Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/439

Այս էջը սրբագրված չէ

նի գրավումից հետո 1915-ին մեկնել է Վասպուրական՝ կամավոր, խմբերի կարիքներին մոտիկից ծանոթանալու և դրանք հոգալու համար։ 1916-ին մասնակցել է հայ գաղթականների հարցե7 րին նվիրված Պետրոգրադի համահայկական համագումարին։ 1917-ի Փետր. հեղափոխությունից հետո նշանակվել է «Հորիզոն» թերթի (Թիֆլիս) խմբագիր, ընտրվել ազգային խորհրդի, ապա նաև Անդրկովկասյան սեյմի անդամ։ 1918ին որպես Անդրկովկասի պատվիրակության անդամ մասնացել է Բաթումի թուրք-անդրկովկասյան բանակցություններին։ Հայաստանի անկախության հռչակումից (1Ց18, մայիսի 28) հետո նշանակվել է Հարավային Ռուսաստանի կամավոր, բանակում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական առաքելության ղեկավար։ 1919-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր։ 1920-ի մայիսից, Հ. Օհանջանյանի գլխավորած կառավարության կազմում՝ գյուղատնտեսության և աշխատանքի նախարար, 1920-ի նոյեմբերից՝ Հայաստանի Հանրապետության վարչապհտ։ 1920-ի դեկտ. 2-ի ՌԽՍՀ-ի հետ համաձայնությամբ Վ-ի կառավարությունը հրաժարվել է իշխանությունից։ 1921-ի Փետրվարյան հակա խորհրդ. ապստամբությունից հետո ընտրվել է Հայրենիքի փրկության կոմիտեի նախագահ։ 1921-ի օգոստոսից՝ վտարանդի, բնակվել է Փարիզում, ԱՄՆ-ում, Բեյրութում։ 1945-ին որպես Հայ դատի հանձնախմբի նախագահ հուշագիր է ներկայացրել ՄԱԿ-ի՝ Սան Ֆրանցիսկոյում կայացած ժողովին։ 1951-ից (Լևոն Շանթի մահից հետո) Համազգայինի Նշան Փալանճյան ճեմարանի (Բեյրութ) տնօրենն էր (մինչև մահը)։ Գրել է պատմագիտ. և հուշագրական արժեքավոր աշխատություններ («Հայաստանի Հանրապետություն», 1928, «Կյանքի ուղիներով», հ. 1-6, 1955-67, «Հին թղթեր նոր պատմության համար», 1962, նամակների ժող. և այլն), հրատարակել է «Վեմ» հանդեսը (1933-38), կարդացել զեկուցումներ («Քաղաքական մոմենտի մասին» և այլն)։

Երկեր Անկախ և Միացյալ Հայաստան, Բոստոն, 1920։ Խարխափումներ…, Բոստոն, 1924։ Հայաստանը բոլշևիկյան մուրճի և թրքական սափ միջև, 2 հրտ., Բեյրութ, 1958։

Գրականություն

Սիմոն Վրացյան, «Բագին», 1969, N 7, էջ 4245։

ե. Գասպարյան

Տ

ՏԱԼՎՈՐԻԿ, Տալվորի, Դալվոր ի կ. գավառակ և գյուղ արևմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգի Սասուն գավառում, Շատախ (հնում Ասպական) գետի ձորահովտում։ Տ. գավառակի կենտրոնը։ Ըստ ավանդության Տ-ի հիմնադիրը զեյթունցի «ծուռ» Ղազարն (Խզրո) Է։ Տ. բաղկացած էր 14 թաղգյուղերից՝ Էգեւոուն, Հագմանք, Հըլողինք, Դվալենք, Փուրխ, Մզրեն, Արտխոնք, Խըլհովիտ, Քրդամանք, Հոսնուտ, Հարթք, Սպաղանք, Ձորեր, Հավկունք։ XXrj. սկզբին ուներ 224 տուն (1561) բնակիչ։ Տալվորիկցիները զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ, արհեստներով, մոտակա հանքավայրերից արդյունահանում էին երկաթի հանքաքար, փայտածուխով ձուլում և պատրաստում գործիքներ, զենքեր։ Զբաղվում էին նաև այգեգոիծությամբ, գինեգործությամբ։ Գյուղն ուներ եկեղեցի (Ս.Սարգիս) և XIX դ. 2-րդ կեսից՝ գործող փոքրիկ վարժարան։

1891—93-ին քրդերը բազմիցս ներխուժել են Տ., սակայն հակահարված ստանալով դուրս են շպրտվել։ 1893-ի հունիսի սկզբին, 1894-ի գարնանը թուրք, իշխանությունները Տ-ի վրա են ուղարկել բանակային մեծ ուժեր, որոնք, հանդիպելով տալվորիկցիների համառ դիմադրությանը, հետ են շպրտվել (տես Տալվորիկի կռիվներ 1893, 1904)։ 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ, Տ-ի բնակիչները դիմել են ինքնապաշտպանության (տես Սասունի ինքնապաշտպանություն 1915) և թշնամու գերակշռող ուժերի դեմ կատաղի մարտերից հետո թողել են հայրենի բնօրրանը։ Տ-ի բնակչության միայն փշրանքներին է հաջողվել անցնել արևելյան Հայաստան։

Ն. Խլղաթյան

ՏԱԼՎՈՐԻԿԻ ԿՌԻՎՆԵՐ 1893, 1904, Տալվորիկի հայերի ինքնապաշտպանական մարտերը թուրքական և քրդական ուժերի դեմ։ 1893-ի հունիսի 1-ին կեսին քրդական ուժերը շրջապատել են Տալվորիկը, որը ռազմավարական կարևոր նշանակություն ուներ ամբողջ Սասունի համար։ Տալվորիկցիները դիմել են ինքնապաշտպանության (կռվողների թիվը՝ շուրջ 400)՝ Սպաղանաց Մակարի, Խչեի Գասպարի, Ձուրոյի Պետրոսի, Մգրեի, Համզեի, Տեր Գաբրիելի ղեկավարությամբ։ Քրդ. մեծաթիվ զինական ուժերը երկու շաբաթշարունակ հարձակվել են Տալվորիկի վրա, սակայն հայերը հետ են մղել բոլոր գրոհները։ Տղամարդկանց օգնել են կանայք և երեխաները։ Քրդերը, անընդհատ համալրելով իրենց ուժերը, շարունակել Են հարձակումները։ Տանըր դրության մեջ հայտնված պաշտպաններին օգնության են հասել Գելիեգուզանից, Շենիկից, Սեմալից և Սասանի այլ գյուղերից, Անդոկից՝ Հրայրի խումբը, և քրդերը հետ են շպրտվել։ Հունիսի 17-ին Տալվորիկը ենթարկվել է թուրք-քրդական նոր հարձակման, որն ուղեկցվել է հայկական դիրքերի ռմբակոծությամբ։ Սակայն սակավաթիվ հայ պաշտպանները հանկարծակի հակագրոհով պարտության են մատնել հակառակորդին։ Կռիվների ընթացքում հայերը տվել են 200 զոհ, թուրքերն ու քրդերը 1000 սպանված։

1904-ի գարնանը Սասունի վրա նոր հարձակման (տես Սասունի ապստամբություն 1904) ժամանակ թուրք-քրդական ուժերը շրջապատել են Տալվորիկը։ Ինքնապաշտպանությունը գլխավորել է Գևոիգ Չավուշը, նրան օգնել են Անդրանիկի և Վահանի ֆիդայիները։ Երկարատև համաո, անհավասար մարտերի ընթացքում վերջացել է հայ