Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/447

Այս էջը սրբագրված չէ

ված սրբություններ, թուրք պաշտոնյաների անսանձ կամայականություններ, պետականորեն հովանավորված ոճրագործությունների մղձավանջային մոլուցք, որի ընդերքից հառնում է և հայերի ցեղասպանության բնազդը։ «Թուրքիան խոստանում է վճռել հայոց հարցը չորս ամսվա մեջ։ Գուցե վճիռը նրանով կվերջանա, որ չորս ամսից հետո էլ Հայաստանում հայ չի մնա» (նույն տեղում)։ Ր. պայքարը օտար բռնա տիրության և անարդարության դեմ համարում է հայրենիքի և ժողովրդի ազատության միակ առհավատչյան։ Գրողը հավատացած է, որ ազգը պահպանելու գլխավոր նախապայմաններն են լեզուն, հայրենիքը, եկեղեցին։

«Կայծեր» վեպը XIX դ. հայ ազատագրական շարժումների գեղարվեստական հանրագիտարանն է։ Ր. գրել է «Խամսայի մելիքությունները» պատմական ուսումնասիրությունը, նկարագրել Արցախի ազատագրական պայքարը ելուգակ-նվաճողների դեմ։ Քննության է առել «Գաղտնիք Ղարաբաղի» գիրքը, թարգմանել Զուբովի «Ղարաբաղի աստղագետը», զբաղվել հայոց պատմության հարցերով և այլն։ Իր տեսական և գրակ. ստեղծագործություններում հարազատ է մնացել «ժողովրդի սրտին ու հոգուն»։ Խորապես ըմբռնելով ժամանակը, հայ ժողովրդին սպառնացող վտանգը՝ Ր. իր ազատագրական գաղափարները սրել է տագնապի ահազանգերով ներքուստ նախազգալով ազգային այն աղետը, որ հուշում էր հարյուրամյակների պատմության փորձը։

Գրականություն

Սարինյան Ա, Րաֆֆի, ե., 1957։

Ց

5ԵՂԱՍՊԱՆՈԷԹՅԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԵԼՈՒ և ԴՐԱ ՀԱՄԱՐ ՊԱՏԺԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆ5ԻԱ 1948, միջազգային իրավունքի տեսակետից ցեղասպանությունը բնորոշող, ինչպես նաև ցեղասպանությունը կանխող և դրա համար պատիժ սահմանոդ փաստաթուղթ. որն ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1948-ի դեկտեմբերի 9-ին։ Ուժի մեջ է մտել 1951-ի հունվ. 12-ին։ Կոնվենցիայի մշակման ու ընդունման գործում էական դեր է խաղացել հրեական ծագում ունեցող լեհ. իրավագետ Ո. Լեմկինը, որը գերմ. պատերազմական հանցագործների Նյուրնբերգի դատավարության ժամանակ (1945-46) ԱՄՆ-ի մեղադրողի խորհրդականն Էր։ Այդ դատավարությունը, որը բացահայտեց Եվրոպայում գերմ. զավթիչների կողմից հրեաների, սլավոնների, գնչուների և էթնիկ, այլ խմբերի ցեղասպանության բազմաթիվ դեպքեր, դրդեց ընդունելու ցեղասպանության մասին կոնվենցիա և արագացրեց դրա մշակումը։ Նյուրնբերգի դատավարության թարմ տպավորության տակ ընդունված Կոնվենցիան ցեղասպանությունը բնորոշում Է՝ ելնելով այդ երևույթի էությունից ու նպատակներից և ոչ թե գործողությունների չափերից կամ զոհերի թվից։

Կոնվենցիայի 2-րդ հոդվածը ցեղասպանություն է համարում այն գործողությունները, որոնք կատարվում են մի որևէ ազգային, ցեղային կամ կրոնական խմբի լիակատար կամ մասնակի ոչընչացման մտադրությամբ։ Այնուհետև հաջորդ հինգ կետերում թվարկվում են այդ գործողությունները, որոնցից յուրաքանչյուրը համարվում է ցեղասպանության ակտ. 1. խմբի անդամների սպանությունը, 2. նրանց մարմնական լուրջ վնասվածք կամ մտավոր խանգարում պատճաոելը, 3. խմբի համար այնպիսի կենսապայմանների ստեղծումը, որոնց նպատակն է այդ խմբի լիակատար կամ մասնակի ֆիզիկական ոչնչացումը, 4. խմբի ներսում ծննդաբերության կանխման միջոցառումները, 5. երեխաների հանձնումը մարդկային մի խմբից մյուսին։ Օսմանյան կայսրությունում 1Ց15-23-ին հայերի ցեղասպանության ժամանակ տեղի են ունեցել բոլոր հինգ կետերում նշված գործողությունները, իսկ Ադրբեջանի հայ բնակչության նկատմամբ կատարվածը. մասնավորապես՝ 1988-ի փետր. Սումգայիթում և 1990-ի հունվ. Բաքվում, լիովին համապատասխանում է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի առաջին երեք կետերում նշված գործողություններին։

Կոնվենցիայի համաձայն, ցեղասպանության կամ նրա գործողություններից որևէ մեկի մեղավորները պետք է պատժվեն անկախ այն բանից, թե արդյո՞ք նրանք սահմանադրական կարգով ընտրված կառավարողներ, հասարակական գործիչներ են թ՞ե մասնավոր անձինք, անկախ այն բանից, թե արդյո՞ք նրանք մասնակցել են ցեղասպանության գործողություններին անձամբ, եղել են հանցագործության մեղսակից, մասնակցել են ցեղասպանության նպատակներով կազմակերպված դավադրության, ցեղասպանության հրահըրման կամ ցեղասպանություն կատարելու փորձի (3-րդ և 4-րդ հոդված)։ Կոնվենցիան չի ընդունում ցեղասպանության համար պատժի դեպքում իրավաբանական վաղեմություն. պատիժը կարող են կայացնել ինչպես ազգային, այնպես էլ այդ նպատակով հատկապես ստեղծված միջազգային ատյանները։ Այդ պատճառով Կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավորվում են ընդունել անհրաժեշտ օրենսդրական ակտեր՝ նրա դրույթների իրականացման համար, մասնավորապես իրենց քրեական օրենսդրություններում նախատեսելով ցեղասպանության գործողության համար պատժամիջոցներ (5-րդ և 6-րդ հոդված)։

8-րդ հոդվածի համաձայն. Կոնվենցիայի յուրաքանչյուր մասնակից կարոդ է դիմել ՄԱԿ-ի համապատասխան մարմնին, ՄԱԿ-ի դրույթներին համապատասխան, պահանջելով ձեռք առնել, նրա կարծիքով, բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ցեղասպանության գործողությունները կանխելու և կասեցնելու համար։

Կոնվենցիայի մշակման ժամանակ ԽՍՀՄ (այժմ’ լուծարված) ներկայացուցիչը պնդում էր ազգ-մշակութ. եղեռնի