Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/45

Այս էջը սրբագրված չէ

և հայ ժողովրդական կուսակցությունը։ Ողջունել է Ռուսաստանում ցարիզմի տապալումը, չի ընդունել Հոկտեմբերյան հեղափոխությունը։ Եղել է մի շարք երկրների գիտական ընկերությունների անդամ։ Սպանվել է Թիֆլիսում։

ԱՌԱՔԵԼՈՑ ՎԱՆՔԻ ԿՌԻՎ 1901, հայդուկային ձեռնարկ, որը հղացել է Հ. Կոտոյանը որպես բողոք թուրք, կառավարության հարստահարիչ քաղաքականության դեմ։ Նոյեմբ. սկզբին հայդուկային խումբը (25-27 հոգի) Անդրանիկի գլխավորությամբ Սասունից իջել է Մշո Ս. Առաքելոց վանք և նոյեմբ. 6ից պաշարվել Ֆերիկ Մուհամմեդ Ալի փաշայի կողմից։ Ֆիդայիներին առաջարկվել է անձնատուր լինել կամ դուրս գալ վանքից։ Ֆիդայիները մերժել են։ Թուրքերը հարձակման են անցել, որը տևել է երեք օր։ Պաշարման

րդ օրը բանակցություններ են սկսվել թուրքերի և Տարոնի առաջնորդ Խոսրով վարդապետ Պեհրիկյանի ու վանքի վանահայր Հովհաննես վարդապետ Մուրադյանի միջև։ Պաշարվածները պահանջել են քաղաքական բանտարկյալների ազատում, Մշո դաշտում հարստահարություններից և սպանություններից տուժած հայերի փոխհատուցում։ Սուլթանը խոստացել է ընդառաջել ֆիդայիներին միայն նրանց անձնատուր լինելու դեպքում։ Նոյեմբ. 27-ի գիշերը պաշարման 21-րդ օրը, երբ սպառվել է ռազմամթերքը, ֆիդայիները ճեղքել են պաշարումը և բարձրացել լեռները։


Գրականություն

Անդրանիկ, Առաքելոց վանքին կռիվը,Ե., 1992։

Ա. Ներսիսյան

ԱՌՅՌէՕ ԱՎԱԳ (*, Խլաթ-1905), սպգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ ՀՀԴ կուսակցության անդամ։

98-ին գործել է Աղբյուր Աերոբի խմբում։ 1897-98-ին զբաղվել Է (ճարտարի խմբում) Կովկասից Խլաթ զենք փոխադրելու գործով։ 1901-ին անցել է Վան, ապա՝ Պարսկաստան, Կովկաս։ 1905-ին Դարալագյազի շրջանում մասնակցել է հայ-թաթար. կռիվներին։ 1905-ին կուս. կարգապահությունը խախտելու համար գնդակահարվել է։ «ԱՍՊԱՐԵԶ», քաղաքական-հասարակական, գրական օրաթերթ (սկըզբումշաբաթաթերթ, երկօրյա, եռօրյա)։ ՀՀԴ արևմտյան Ամերիկայի Կենտր. կոմիտեի օրգան։ Լույս է տեսնում 1908-ից, Լոս Անջելեսում (սկզբումՖրեզնոյում), հայերեն և անգլ.։ Տարբեր ժամանակ թերթը խմբագրել են Ս. Սեքլեմյանը, Ա. Միքայելյանը, Մ. Օզանյանը, Ա. Խտրյանը, ժ. Լիպարիտյանը, Ս. Բագրատունին, Ա. Պոդիկյանը և ուրիշներ։ Թերթը մշտապես մեծ տեղ է հատկացրել հայկական հարցի, հայ ազգ-ազատագր. շարժման պատմությանը՝ տպագրելով բազմաթիվ վավերագրեր, հուշեր, համաշխարհային հասարակայնության արձագանքները Մեծ եղեռնի մասին և այլն։ 1950-ական թթ. սկսած «Ա.» լայնորեն լուսաբանում Է ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հայ հասարակական և քաղաքական կազմակերպությունների գործունեությունը Հայ դատի, հայոց պահանջատիրության պարզաբանման ուղղությամբ։ Թերթը տպագրում է լուրեր սփյուռքահայ կյանքից, ծանոթացնում ՀՀԴ կուսակցության շրջաբերականներին և որոշումներին։

Կ. Խուդավերդյան

ԱՎԱՆԵՍՌՎ Վառլամ Ալեքսանդրի (Մարտիրոսյան Սուրեն Կարապետի) (1884, ք. Կաղզվան (Կարսի մարզում) 1930, Մոսկվա), պետական և կուսակցական գործիչ։ ՌՍԴԲԿ անդամ 1903-ից։ 1917-ի Հոկտ. հեղափոխության հաղթանակից հետո ընտրվել Է Համառուսաստանյան ԿԳԿ նախագահության անդամ և քարտուղար, 1918-ի հունվարից, միաժամանակ՝ ՌԽՖՍՀ Ազգությունների ժողկոմատում հայկական գործերի կոմիսար։ Նրա ղեկավարությամբ հայկական գործերի կոմսիսարիատը զգալի աշխատանք է կատարել Ռուսաստանի տարբեր քաղաքներում ապաստանած հայ գաղթականներին օգնելու, ժող. կրթության ու քաղաքական լուսավորության գործը կազմակերպելու համար։ Մասնակցել է արևմտյան Հայաստանի մասին (1917) դեկրետի նախագծի մշակմանը (տես Դեկրետ «Թուրքահայաստանի մասին»)։

ԱՎԵՏԻՍՅԱՆ (Թերլեմեզյան) Մկրտիչ Ավետիսի (1864, Վան -1896, Ս. Բարդուղիմեոս վանք, Պարսկաստան), ազգային-ազատագրական շաժման գործիչ։ Սովորել է Վանի վարժարաններում («Վարդապետանոց», Կեդրոնական)։ Աշակերտել Է Մ. Փորթուգալյանին, դարձել նրա գաղափարական հետևորդը, 1884-ին մասնակցել է նրա ստեղծած «Գործակցական միությանը» (զբաղվելու էր լուսավորական գործերով)։ 1885-ին հիմնել Է հեղափոխական գաղտնի Արմենական կազմակերպությունը։ Խուսափելով կառավարության հե-

տապնդումներից՝ Ա. հեռացել է Սալմաստ, ապա՝ Կովկաս, Ռուսաստան, Կ. Պոլիս, ուր 1889-ին ձերբակալվել Է, աքսորվել Տրիպոլի, սակայն փախել է, հասել Մարսել, որտեղ աշխատակցել Է «Արմենիային»։ 1890-ին հրատարակել է «Թուրքիայի հայերն ու իրենց դրացիները» գրքույկը։ 1891-ին հրատարակչ. գործերով եղել Է ԱՄՆ-ում։ 1893-ին եկել Է Վաղարշապատ, այնտեղից անցել Սալմաստ։ Եղել է Սալմաստի, Ռւրմիայի, Խոյի հայկական դպրոցների տեսուչ։

ին մասնակցել է (որպես «Արմենիայի» թղթակից) Մկրտիչ Խրիմյանի առաքելությանը՝ Պետերբուրգ։ 1896ին, երբ սկսվել է հայերի կոտորածը, կազմակերպել է Վանի ինքնապաշտպանությունը։ Իր մարտիկներով (շուրջ 1000 հոգի) Ա. որոշել է անցնել Պարսկաստան, սակայն շրջապատվել են Ս. Բարդուղիմեոս վանքի մոտ, որտեղ և զոհվել է զինված ընդհարման ժամանակ։ Ա. կոչ Է արել խուսափել ցուցադրական գրգռիչ գործողություններից, հույս չդնել եվրոպական երկրների օգնության վրա, ապավինել սեփական ուժերին և զգուշորեն կազմակերպել ժողովրդի ինքնապաշտպանության գործը։ Ա-ի քաջության մասին ժողովուրդը երգեր Է հյուսել։


Գրականություն

 Տ և ր Ակ ր տ ի չյ ա ն ե., Գանձեր Վասպոլրականի, հ. 1, Բոստոն, 1967, էջ 454-493

Գ. Խուդինյան