Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/454

Այս էջը սրբագրված չէ

և Կիլիկիայի սահմաններում՝ դրանց միացնելով Կովկասի Հայաստանի Հանրապետության տարածքը։ Դաշնակից տերություններից մեկը կամ Ազգերի լիգան պետք է երաշխավորեր ստեղծվող հայկական պետության տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը։ Դաշնակից տե րություններից մեկին լիազորություններ պետք է տրվեին՝ 20 տարով ստանձնելու Հայաստանի մանդատը։ Հայաստանը պետք է փոխհատուցում ստանար կրած կորուստների համար, պատերազմի տարիներին բռնի տեղահանված հայերը պետք է հնարավորություն ստանային վերադառնալ իրենց հայրենիքը։ Հայերի զանգվածային ոչնչացման մեղավորները պետք է պատժվեին։

Այս փաստաթուղթը պատշաճ արձագանք չգտավ։ Դաշնակից տերությունները զբաղված էին պարտված Գերմանիայի հարցերով և չէին շտապում քննարկել թուրք, հարցը, որի հետ սերտորեն առնչվում էին հայկական հարցն ու հայկական միասնական պետության ստեղծումը։ Այդուհանդերձ, Փ.հ.կ. 1920-ի հունվ. 19-ին դե ֆակտո ճանաչեց Հայաստանի Հանրապետու թյունը՝ նրան, սակայն, չցուցաբերելով որևէ իրական օգնություն։ Հետագայում հայկական հարցը քննարկվեց 1920-ի Սան Ռեմոյի կոնֆերանսում և իր արտահայտությունը գտավ Սևրի հաշտության պայմանագրում (1920)։

Գրականություն

Հայկական հարցը խաղաղության ժողովին առջև, Բոստոն, 1919։ Mandelstam A, La SocAtd des Nations et les Puissances devant te Pmbbme апгАЫвп, 2 Anne ed , Beyrouth, 1970, p. 66-101.

Ո. Սահակյան

ՓԱՓԱԶՅԱՆ Հրաչ (1892, Յոգղատ 1960, Լիբանան), հասարակականքաղաքական գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Ավարտել է Կ.Պոլսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

1914-ին, եղեռնից փրկվելով, անցել է Հալեպ, 1919-ին վերստին վերադարձել Կ.Պոլիս, մեծապես նպաստել «Նեմեսիս» գործողության կազմակերպման աշխատանքներին։ 1926ին նորից հաստատվել է Հալեպում, ուր վարել է կուսակցական (ՀՀԴ բյուրոյի անդամ), հանրային և պետական (Սիրիայի խորհրդարանի անդամ) երկարամյա գործունեություն։ 1957-ին փոխադրվել է Լիբանան։

ՓԱՓԱԶՅԱՆ Վահան, տես Կոմս.

ՓԵԹԱՐԱ ՄԱՆՈՒԿ (“ 1920), ազգային-ազատագրական շարժման մարտիկ. ֆիդայի։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Ծնվել է Փեթար գյուղում, Մուշի մոտ։ Սովորել է Ս. Հովհաննու և Ս. Կարապետի վանքերում։ 1903-04-ին, տակավին պատանի, դարձել է ֆիդայի և մասնակցել Սասունի ազատագրական և ինքնապաշտպան, մարտերին։ Եղել է Գևորգ Չավուշի, Կորյունի, Ռուբենի զինակիցը։ Երիտթուրք. հեղաշրջումից (1908) հետո զբաղվել է կրթական գործունեությամբ։ 1915-ին մասնակցել է Մշո դաշտի և Սասունի ինքնապաշտպան, կռիվներին։ 1916-ին ռուս, բանակի հետ վերադարձել է Խնուս, Մուշ և Սասուն՝ փորձելով ազատել ցեղասպանությունից փրկվածներին։ 1918-ին մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին Հայաստանի Հանրապետության ստեղծումից (1918) հետո մասնակցել է արևելյան Հայաստանի տարածքում ապօրինի հաստատված կովկասյան թաթարների հակահայկական ելույթների դեմ պայքարին, օժանդակել արևմտահայ գաղթականների վերաբնակեցմանը։ Զոհվել է Կողբի վերագրավման համար թաթարների դեմ կռվում։