Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/456

Այս էջը սրբագրված չէ

հետ՝ «Արարատյան ընկերություն հայոց»-ը։ 1876-ին եղել է Կովկասում, կապեր հաստատել Գ. Արծրունու հետ։ Փ. նպաստել է արևմտյան Հայաստանի և Թուրքիայի հայաբնակ գավառներում հայոց կրթության և լուսավորության զարգացմանը. 1881-ին Վանում հիմնել է Հայկազյան կեդրոն, վարժարանը։ Ձգտել է լուսավորության միջոցով ազգը դաստիարակել հայրենասիրության և առաջադիմության ոգով։ 1885-ին սուլթան, կառավարությունը Փ-ին արտաքսել է երկրից։ Հաստատվել է Սարսելում և ձեռնամուխ եղել «Արմենիա» թերթի հրատարակմանը։

Փ. գտնում էր, որ անհրաժեշտ է կատարել համազգ. հեղափոխություն, թոթափել օսմ. լուծը և հոչակել Հայաստանի անկախությունը։ Այդ գործին պետք է մասնակից դարձնել նաև հարևան ժողովուրդներին։ Նա հույսեր չէր կապում եվրոպական տերությունների հետ՝ նշելով, որ «նրանք շահամոլ են. կմիջամտեն հայոց գործերին միայն այն ժամանակ, երբ օգուտներ կունենան»։ Փ. մերժում էր հայ կուսակցությունների ցուցարարական ելույթները՝ համարելով դրանք ազգի ընդհանուր գործի համար վնասակար, չէր ընդունում ընկերվարական գաղափարները՝ գտնելով, որ դրանց իրագործման համար հող չկա հայ իրականության մեջ. չէր պատասխանում այն հարցին, թե ինչ կարգեի պետք է ստեղծել Հայաստանում հեղափոխության հաղթանակից հետո՝ նշելով, որ դա ապագայի գործ է։ Փ. գնահատում էր լուսավորչական եկեղեցու դերը հայերի պահպանման, համախմբման և զարգացման գործում, գտնում, որ նրանք, ցրված լինելով աշխարհով մեկ, առնչվում ու կապվում են իրար հետ եկեղեցու միջոցով, բայց չէր ընդունում հայ հոգևորականության ղեկավար դերը ազգային կյանքում։

Փ-ի աշակերտները, ղեկավարվելով նրա գաղափարներով, 1885-ին Վանում ստեղծել են Արմենական կազմակերպությունը, ապա դիմել նրան՝ գլխավորելու այն։ Սակայն Փ. մերժել է առաջարկը՝ հայտարարելով, որ ինքը կամենում է ոտքի հանել ամբողջ ազգը, բայց ոչ երբեք նրա մի մասը։

Փ. քննադատում էր սուլթան, կառավարության հայաջինջ քաղաքականությունը. մերկացնում ցարիզմի հակահայկական գործողությունները։ Հանդես էր գալիս երիտթուրքերի հետ Թուրքիայի բոլոր հակասուլթան. ուժերի միավորման օգտին՝ գտնելով, որ այն դրական նշանակություն կունենա արևմտահայության համար։ Իսկ 1908ի հեղաշրջումից հետո թողել է հեղափոխական քարոզչությունը և կոչ արել՝ երիտթուրքերի հետ վերակառուցել երկիրը, հրաժարվել Հայաստանի անկախության գաղափարից և առաջ քաշել նրա ինքնավարության թեզը։ Բայց, տեսնելով երիտթուրքերի ազգայնամոլական հակահայկական գործողությունները, հիսաթափվել է և քննադատել նրանց, հանգել այն եզրակացության, որ հայերը առանց տերությունների օգնության չեն կարող լուծել իրենց դատը։

Առաջին աշխարհամարտի տարիներին Փ. պաշտպանել է Անտանտի պետություններին՝ գտնելով, որ նրանք վարում են արդարացի, իսկ հակառակորդները՝ անարդարացի, թալանչիական պատերազմ, և կոչ արել հայերին կամավորներով ու նվիրատվությամբ օգնել Անտանտին։ Նրա կարծիքով, արևմտահայերը կարոդ են փրկվել նաև Ռուսաստանի հովանավորության տակ անցնելով, պահն օրհասական է «այժմ կամ երբեք»։ Սակայն իրերի ընթացքը չարդարացրեց Փ-ի հույսերը։

Գրականություն

Թ ո ր ո ս / ա ն Պ. Ռ., Ով է Մկրտիչ Փորթուգալյանը, Նյու Յորք, 1912։ Քառասուն տարվա աշխատավորը. Մկրտիչ Փորթուգալյան, ԿՊ, 1914։ Համբարյան ԱՍ., Հայ հասարակական-քաղաքական միտքը արեմտահայության ազատագրության ուղիների մասին. XIX դ. վերջ XX դ. սկիգբ, Ե., 1990։

U. Համբարյան

«ՓՈՐՁ», ամսագիր։ Հրատարակվել է 1876-81-ին, Թիֆլիսում։ Խմբագիր՝ Ա. Հովհաննիսյան։ Լուսաբանել է արևմտյան Հայաստանի հաս-տնտ. վիճակը (Գ. Սըվանձտյանի հոդվածը հայկական նահանգների ճգնաժամային վիճակի մասին, Ս. Պալասանյանի ծրագրային հոդվածը հայ փախստականների վե- րաբերյալևն)։ Հրապարակվել են նաև ուսումնասիրություններ Կիլիկյան Հայաստանի հայ բնակչության մասին։ Երբ թուրք, կառավարությունը, կեղծելով վիճակագրական տվյալները, հայտարարել է, որ հայերը արևմտյան Հայաստանում կազմում են բնակչության լոկ 17 %-ը, «Փ.» տպագրել է Ա. Երիցյանի նյութերը Կարինի նահանգի վերաբերյալ՝ ցույց տալով, որ 1872-78-ի տվյալներով նահանգում հայերը կազմել են բնակչության 42,5 %-ը, իսկ թուրքերը՝ 17,5 %ը։ «Փ.» քննադատել է եվրոպական դիվանագիտությունը և թուրք, քաղաքականությունը հայկական հարցում (Հ. Պարոնյանի «Հոսհոսի ձեռատետրը» և այլն), հրապարակել բազմաթիվ հոդվածներ Բեոլինի կոնգրեսի, դրան հաջորդած հայկական կոտորածների (որոնց նպատակը հայկական հարցից ձերբազատվելն էր) մասին։ 1880-ից արգելվել է ամսագրի մուտքը Թուրքիա։

Ս Մխիթարյան

«ՓՈՔՐ ՀԱՅՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ», ազատագրական կազմակերպություն։ Ստեղծվել է 1885-ին, Մարգվանի «Անատոլիա» քոլեջի ուսանողների ջանքերով՝ պատմական Փոքր Հայքի, Կիլիկիայի և Սև ծովի ափամերձ հայաբնակ վայրերում ազատագրական գաղափարներ տարածելու, ժողովրդի ազգային ինքնագիտակցությունը արթնացնելու, ինքապաշտպանության նախապատրաստելու նպատակով։ Գաղափարական ղեկավարներն էին քոլեջի դասախոսներ Թումայանը և Գայայանը։ Կազմակերպությունը մասնաճյուղեր ուներ Եվդոկիայում, Մալարիայում, Կեսարիայում։ Ակնառու գործիչներն էին Գևորգ Փասպանյանը, Սահակ Այվատյանը, Գևորգ Աուսքելյանը (Մալարիայում), ժիրայրը (Մարտիրոս Պոյաջյան), վարդապետ Դանիելը (Կեսարիայում) և ուրիշներ։ Քանի որ կազմակերպությունը հանդես էր գալիս նաև թուրք, իշխանությունների հալածանքներից արևմտահայ աշխատավորների պաշտպանությամբ, ապա նրանց պայքարը ազգ-ազատագրականի հետ երբեմն կրում էր նաև սոցիալական բնույթ։