Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/458

Այս էջը սրբագրված չէ

նակաշրջանում կողմ էր եվրոպական մյուս տերությունների հետ համատեղ գործողությունների քաղաքականության։ Մասնակցել է արևմտյան Հայաստանում բարեփոխումների ծրագրի (տես «Մայիսյան բարենորոգումներ» 1895) մշակմանը։ 1895-ի ամռանը լորդ Սոլսբերիի հետ քննարկել է բարենորոգումներն իրականացնելու համար սուլթանի վրա ազդելու նպատակով բրիտանական նավատորմի օգտագործման հնարավորությունը։

1893-ի հոկտ. 2-ին բողոք է հայտնել Կ.Պոլսում հայերի կոտորածների կապակցությամբ։ եվրոպական երկրն&րի դեսպանների հետ Աբդուլ Համիդ ll-ի հանդիպման ժամանակ, 1895-ի հոկտ.

15-ին հայտարարել է, որ հայկական հարցին Մեծ Բրիտանիայի աջակցությունը թելադրված է միայն հայերի վիճակը բարելավելու ցանկությամբ, և որ բարենորոգումների անցկացումն անհրաժեշտ է հենց Օսմանյան կայսրության գոյատևման համար։ Ք. ակտիվ դեի է խաղացել Կ. Պոլսի դեսպանների կոնֆերանսի (1897) կազմակերպման գործում, հասել այն բանին, որ քննարկվել է ոչ թե արևմտյան Հայաստանում բարեփոխումների հարցը, այլ Օսմանյան կայսրության ընդհանուր դրությունը։

Գրականություն

К и ракосян А Дж, Великобритания и Армянский вопрос (90-е rr. XIX века), Е, 1990; Welker Ch., Armenia, The Survival of a Nation, N. K, 1980.

U. Կիրակոսյան

ՔԵՄԱԼ Մաստաֆա (1881-1938), թուրք պետական, քաղաքական և ռազմական գործիչ։ Ստացել է զինվոր, կրթություն։ Մասնակցել է 1908-ի երիտթուրքական հեղաշրջմանը, 1911-12-ի թուրք-իտալ. պատերազմին. 1912-13-ի Բալկանյան պատերազմներին։ Առաջին աշխարհամարտի ժամանակ գլխավորել է կորպուս, ապա՝ բանակ Կովկասյան ճակատում և Պաղեստինում։ Օսմանյան կայսրության պարտությունից հետո Թուրքիայի կենտրոնում և .Արևմտյան Հայաստանի տարածքում Ք. Կովկասյան ճակատի զորքերի մնացուկներից և գյուդաց. զինված ջոկատներից ստեղծել է «ազգ. ուժեր» և գլխավորել ազգայնական շարժումը (տես Քեմալական շարժում), որն արմ-ում ուղղված էր Հունաստանի, արլ-ում՝ Հայաստանի Հանրապետության դեմ։ Շարժման ծրագիրը մշակվել է Կարինի և Սեբաստիայի կոնգրեսնե րում (1919)։ Քեմալական շարժման նպատակը Թուրքիայի ամբողջականության պահպանումն էր։ Սկզբից ևեթ Ք. հայտարարել է այն մասին, որ «Թուրքիան Հայաստանին չի զիջի ոչ մի թիզ» և «վճռական պայքար կմղի ամեն մի շարժման դեմ. որի նպատակը կլինի անկախ Հայաստանի ստեղծումը»։ 1920-ի ապրիլի 23-ին, Թուրքիայի ազգային մեծ ժողովի բացման օրը. Ք. հայտարարել է. «Թուրքիայի սահմանները պետք է ընդգրկեն Կարսը, Բաթումը. Արդահանը՝ Կովկասում, Մոսուլը և Դիարբեքիրը՝ Միջագետքում»։ Հայաստանի Հանրապետության հետ պատերազմի (տես Թուրքական արշավանք 1918) առնչությամբ Ք. հայտարարել է. «Մենք պետք է ոչնչացնենք հայկական բանակը և հայկական պետությունը»։ Հայաստանի Հանրապետության զավթած տարածքներում քեմալական զորքերը (որոնց գործողություններին նպաստեցին հայ բոլշևիկները՝ կազմալուծելով հայկական ուժեղ բանակը) զանգվածաբար կոտորեցին հայ բնակչությանը, թալանեցին գյուղերն ու քաղաքները, Թուրքիա տարան տեխնիկան ու սարքավորումները։ Ք. շարունակեց երիտթուրքերի ցեդասպան քաղաքականությունը արևելյան Հայաստանում։ Քեմալականների այդ գործողություններին աջակցեց խորհրդային Ռուսաստանը, որը թուրք, արշավանքի նախօրեին ճանաչել էր քեմալական կառավարությունը և ռազմական զգալի օգնություն ցույց տվել նրան։ Խորհըրդա-թուրքական մերձեցումն աոավել սերտացավ 1921-ին։ Խորհրդա-թուրքական բանակցությունների հետևանքով 1921-ի մարտի 16-ին կնքվեց խորհրդա-թուրքական պայմանագիրը (տես Մոսկվայի պայմանագիր 1921), որով Թուրքիան և Ադրբեջանը հայկական հողերի հաշվին ստացան ընդարձակ տարածքներ։

Ք-ին խորհրդային և որոշ պետությունների աջակցության շնորհիվ թուրք, զորքերը պարտության մատնեցին նաև Հունաստանին (տես Հույն-թուրքական պատերազմ 1919-1922). դրա հետեվանքով Թուրքիան կարողացավ ի չիք դարձնել 1921-ի Սևրի հաշտության պայմանագիրը։

1923-ին Թուրքիան հռչակվեց հանրապետություն, Ք. ընտրվեց նախագահ (վերընտրվել է 1927, 1931, 1935-ին)։ Արտաքին քաղաքականության մեջ Ք., հայտարարելով ԽՍՀՄ-ի հետ բարեկամական հարաբերություններ պահպանելու իր ձգտման մասին, իրականում մերձեցել է արևմտյան երկրներին և ԱՄՆ-ին։ հայկական հարցում Ք-ի դիրքորոշումը մնացել է նույնը՝ հակահայկական։

Երկեր Путь новой Турции, т. 1-4, М., 1929-1934; Избранные речи и выступления, М., 1966.

Ե. Սարգսյան

ՔԵՄԱԼԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ, խորհրդային և թուրքական պատմագիտության մեջ հակաիմպերիալիստական, բուրժուաագգայնական համարվող հեղափոխություն Թուրքիայում։ Մուդրոսի զինադադարից (1918) հետո Անտանտի երկրները Սայքս-Պիկոյի համաձայնագրի (1916) հիման վրա սկսեցին գրավել Օսմանյան կայսրության տարածքը։ Աոաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունը մի շարք ժողովուրդների՝ հույների մի մասին, հայերին և արաբներին հնարավորություն էր տալիս ազատվել թուրք, լծից և ստեղծել իրենց անկախ պետությունները՝ իրենց պատմական տարածքներում։ Անտանտի երկրների քաղա քականության և ճնշված ժողովուրդների ազատագրական շարժման դեմ հանդես եկավ թուրք, ազգայնամոլ բուրժուազիան՝ Աուստաֆա Քեմալի (որի անունով էլ կոչվել է շարժումը) գլխավորությամբ։

1919-ի հուլիսի 23-ից մինչև օգոստ. 6-ը Կաբինում (Էրզրում) կայացավ «Արևելյան վիլայեթների իրավունքների պաշտպանության» կոնգրեսը, որն ընտրեց «ներկայացուցչական կոմիտե»՝ Ա. Քեմալի գլխավորությամբ, դա նոր Թուրքիայի առաջին ժամանակավոր կառավարությունն Էր։ 1919-ի սեպտ. 4-11-ին Սեբաստիայում (Ավազ) տեղի ունեցավ «Անատոլիայի և Ռումելիայի իրավունքների պաշտպանության ընկերությունների» համաթուրք. կոնգրեսը, որին մասնակցեցին 33 պատգամավոր Անատոլիայի (Փոքր Ասիա) և Ոումելիայի (Եվրոպայում թուրք, տիրապետության տակ գտնվող տարածքներ) վիլայեթներից։ Կոնգրեսը չճանաչեց Մուդրոսի զինադադարով