Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/469

Այս էջը սրբագրված չէ

ՖԻԴԱՅԻՆԵՐ, ֆեդայիներ (արաբ, զոհեր, հանուն գաղափարի նահատակվող մարդ). XIX դ. վերջին քառորդին և XX դ. սկզբին Արևմտյան Հայաստանում, Կիլիկյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում թուրքական տիրապետության, թուրք-քրդական հարստահարողների դեմ պայքարող հայ ժողովրդական մարտիկներ։ Ֆ-ի ագգ-ագա տագրական, հակաֆեոդ. և դեմոկրատ, շարժումն իր բնույթով գրեթե համապատասխանում էր XV-XIX դդ. թուրք, նվաճողների դեմ բալկանյան ժողովուրդների հայդուկային պայքարին։ Ֆի շարժումը, սկզբնապես լինելով ընդվզում հարստահարիչների դեմ, աստիճանաբար վերածվել է թուրք, կառավարության հայահալած քաղաքականության և քաղաքական ճնշման ու թուրք, լծի դեմ ազգ-ազատագրական պայքարի (տես Հայ հայդուկային շարժում)։

Ֆ. գործել են որոշակի սկզբունքներով. որոնք հետագայում ամփոփել և ամբողջացրել է Անդրանիկն իր «Մարտական հրահանգներում»։ Ֆ. երդվում էին իրենց կյանքը զոհել հայրենիքի և ժողովրդի համար, լինել գաղտնապահ, ճշտախոս, բարոյապես բարձր, կրակել անվրեպ, մաքուր պահել զենքը, չհայհոյել, ոգելից խմիչք չգործածել, բա վարարվել համեստ սննդով, չվիրավորել միմյանց, հարգանքով վերաբերվել աշխատավոր ժողովրդին՝ անկախ ազգությունից, մարտում լինել խիզախ, հնարամիտ և հաղթել թշնամուն, եթե անգամ նա թվական գերակշռություն ունենա։ Որպես ժողովրդի ազատագրության գործին ամեն պահի իրենց զոհելու խորհրդանշան՝ Ֆ. իրենց մոտ միշտ պահել են պատաններ։

Ֆ-ի առաջին խմբերը Մուշում և Սասանում գլխավորել են Արաբոն և Մխո Շահենը, Վասպուրականում՝ Կաճեթ գ. բնակիչներ Չաթոն և Շերոն։ Արաբոյի խմբում կռվել են Մլիդռնանցի Լևոնը, մըկթենքցի Գևորգ Չավուշը, գոմերցի Հովիկը, բերդակցի Ներսոն և ուրիշներ։ 1880-ական թթ. վերջին և 1890-ական թթ. սկզբին Երզնկայում և Սեբաստիայում գործել են Հովհաննես Մինասյանի (տես Մինասօղլու խումբ), Թորոս Ծառուկյանի (Մեծ Չելլո), Հալեպում Միրիջանի խմբերը։ Նրանց շարժմանը ուղղություն էին տալիս Դերեվանքի վանահայր Դանիել վարդապետը և ժիրայրը (Մարտիրոս Պոյաճյան)։ Ֆ-ի խմբերը հաճախակի համալրվել են արևելյան Հայաստանից, Ռուսաստանի հայաբնակ վայրերից արևմտյան Հայաստան անցած հայ երիտասարդներով։

1890-ական թթ. ձևավորվել են Բիթլիսցի Մուշեղի, Աղբյուր Աերոբի, Անդրանիկի, Սպաղանաց Մակարի խմբերը։ Հրայրը ձգտել է խմբակային անջատ ելույթները միավորել ժող. համընդհանուր ապստամբության մեջ և, դաշնակցելով քրդերի հետ, պայքարի ելնել թուրք, լծի դեմ։

1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո Ֆ-ին ներում է շնորհվել, և նրանց մեծ մասը իջել է լեռներից ու անցել խաղաղ աշխատանքի։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-18) սկզբին Ֆ-ի զգալի մասը մտել է հայկական կամավորական ջոկատների մեջ (տես Հայկական կամավորական շարժում (1914-18)), իսկ եղեռնի օրերին Ֆ. գործունորեն մասնակցել են հայերի ինքնապաշտպան. կռիվներին։

Հայ ժողովուրդը փառաբանել է Ֆ-ի հերոսությունը, երգեր հյուսել նրանց մասին։ Ֆ-ին բանաստեղծություններ են ձոնել Դ. Վարուժանը, Հ. Թումանյանը, Ա. Իսահակյանը և ուրիշներ, իսկ Խ. Դաշտենցը «Ռանչպարների կանչը» վեպում կերտել է հայտնի Ֆ-ի կերպարները։ Ֆ-ի կերպարներ են կերտել նաև հայ նկարիչներն ու քանդակագործները։

Ֆ-ի շարժումը, որը ղեկավարում էին հայ քաղաքական կուսակցությունները, թեև անհեռանկար էր, այնուամենայնիվ, հայ ժողովրդի ազգ-ազատագրական պայքարի փայլուն էջերից է։

Հ. Պողոսյան

ՖՐԱՆՍ (France) Անատոլ (1844-1924), ֆրանսիացի գրող, ակադեմիկոս, Օոբելյան մրցանակի դափնեկիր (1921)։ Հետևողականորեն հանդես է եկել ճնշված ժողովուրդների, մասնավորապես Օսմանյան կայսրության հայերի պաշտպանությամբ։ Նախաձեռնել և ոգեշնչել է բազմաթիվ հասարակական միջոցառումներ, որոնց նպատակն էր լայն հասարակայնությանը տեղեկացնել արևմտյան Հայաստանում տիրող կամայականություննե