Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/470

Այս էջը սրբագրված չէ

րի, բռնությունների և կրկնվող ջարդերի մասին։ 1894-96-ի հայերի զանգվածային կոտորածների ժամանակ Ֆ. բողոքի ձայն է բարձրացրել սուլթան, իշխանությունների դեմ՝ հայերի վաղնջական հայրենիքը արյունով հեղեղելու համար։ Ֆ. կազմկակերպել է և անձամբ մասնակցել հայ որբերի համար հանգանակությանը։ ժ. ժորեսի և Ֆ. դը Պրեսանսեի հետ եղել է Փարիզում հրատարակվող «Պրո Արմենիա» ամսագրի խմբագրության անդամ։ 19031904-ին Փարիզում, Լոնդոնում, Հռոմում, Միլանում, ժնևում և եվրոպական այլ քաղաքներում «Հայաստանի և Մակեդոնիայի պաշտպանության համար» կոմիտեները կազմակերպել են հատկապես սուլթան, ճնշումից տառապող հայերի և մակեդոնացիների պաշտպանության հանրահավաքներ և կոնֆերանսներ, որոնց ակտիվորեն մասնակցել և նաև ղեկավարել է Ֆ.։ Հռոմում 1903-ի մայիսի 24-ին հանրահավաքի ժամանակ Ֆ. իր ելույթում նշել է. «Սուլթան Աբդուլ Համիդ ll-ը հրեշ է, որը մշտապես դողում է իր խղճուկ ամենազորության մեջ, և. սարսափելով իր ոճիրներից, իրեն հանգստացնում է նորանոր հանցագործություններ կատարելով. 1893-96-ին նա կախել և վառել է 300 հագար հայերի և այդ ժամանակից սկսած նողկալի զգուշությամբ զբաղվում I։ Որբացած ժողովրդի հետեվոդական ոչնչացմամբ…» (Trente ans de vie sociale". I, 1949, էջ 137-138)։

Ֆ. ցասումով բողոքել է հայերի ցեղասպանության դեմ։ 1916-ի ապրիլի 9-ին Սորբոնում ելույթի ժամանակ հայտարարել է. «Երիտթուրքերը, տիրանալով իշխանությանը, իրենց դաժանությամբ գերազանցեցին Աբդուլ Համիդին կազմակերպելով Ադանայի կոտորածը… Մեգ սիրող այդ ժողովրդին բնաջնջելու որոշումն ընդունվել է թուրքական կառավարության խորհրդակցություններում… Արյան այն փոքր քա նակությունը, որը նա դեռևս պահպանում է. թանկագին արյուն է, որից հերոսական սերունդ է ծնունդ առնելու։ ժողովուրդ, որը մեռնել չի ուզում, երբեք չի մեռնի» («Հայերի ցեղասպանությունը օսմանյան կայսրությունում», փաստաթղթերի և նյութերի ժող. Մ. Գ. Ներսիսյանի խմբ., 1991, Էջ 528-529)։

Ռ Սահակյան

ՖՐԱՆՍԻԱՆ և ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ. Ֆրանսիայի քաղաքականությունը արևմտյան Հայաստանի նկատմամբ և ամբողջությամբ հայկական հարցում կանխորոշվում էր թուրք, գործերում ֆրանս. մոնոպոլիստների և դրամատերերի հատուկ շահագրգռվածությամբ։ Օսմ. պարտքի մոտ 62 %-ը, կայսրության ծխախոտի ձեռնարկությունների կապիտալի կեսը բաժին էին ընկնում Ֆրանսիային։ Այդ պատճառով էլ Ֆրանսիան շահագըրգռված չէր Թուրքիայի անդամահատմամբ և թուրք, լծից արևմտյան Հայաստանի ագատագրմամբ. նրան ավելի ձեռնտու էր արևմտյան Հայաստանի՝ որպես Օսմանյան կայսրության անքակտելի մասի շահագործումը։ Հենց տնտեսական շահերով են բացատրվում ֆրանս. դիվանագիտության այս կամ այն քայլը հայկական հարցի երեվան գալուց ի վեր 1877-78-ի ռուսթուրք. պատերազմից ու Բեռլինի կոնգրեսից մինչև 1923-ի Լոգանի պայմանագրի ստորագրումը։ Իր ստորա գրությունը դնելով եվրոպական տերությունների 1880-ի սեպտ. 7-ի հեղհեղուկ հավաքական նոտայի տակ, որը Բ. դոնից պահանջում էր իրագործել արևմտյան Հայաստանի հայ բնակչության անվտանգությունն ապահովելու վերաբերյալ Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածը, Ֆրանսիան շարունակում էր սերտ հարաբերություններ պահպանել սուլթան Աբդոււ Համիդ ll-ի հետ՝ նույնիսկ 1894-96-ի հայկական ջարդերի ժամանակ։ Ֆրանս, հասարակայնությունը, բողոքելով թուրք, գազանությունների դեմ, թուրքամետության համար իր արտաքին գործերի նախարար Գաբրիել Անոտոյին անվանեց «Անոտո փաշա», իսկ Աբդուլ Համիդին տվեց «կարմիր սուլթան» մականունը։ Մինչդեռ պաշտոնական Ֆրանսիան լռում էր։ Ֆրանս, շահերը Թուրքիայում, մասնավորապես արևմտյան Հայաստանում ու Կիլիկիայում, հետապնդում էին նաև քաղաքական ու մշակութային նպատակներ։ Ֆրանսիան, որը հանդես էր գալիս որպես Արլ-ի բոլոր կաթոլիկների «հովանավոր», իր ազդեցությունը տարածում էր բազմաթիվ դպրոցների և բարեգործական հաստատությունների միջոցով։ Թուրքիայի հանդեպ ֆրանս. կառավարող շրջանների քաղաքականության մեջ որոշակի դեր էր խաղում կրոն, գործոնը, ունենալով գերազանցապես մահմեդական բնակչությամբ գաղութներ՝ Ֆրանսիան հաճախ էր պաշտպանում սուլթանին, որպես բոլոր մահմեդականների կրոն, ղեկավարի՝ խալիֆի։ Սակայն Աբդուլ Համիդ ll-ի տապալումից հետո էլ ֆրանս. կառավարող շրջանները վարում էին թուրքամետ քաղաքականություն։ Ի տարբերություն ֆրանս. սոցիալիստների ու առաջադեմ այլ ուժերի, որոնք պառլամենտում արդեն երիտթուրքերի օրոք հանդես էին գալիս Կիլիկիայի հայերի 1909-ի ապրիլ-մայիսյան կոտորածների (տես Ադանայի կոտորած 1909) դատապարտմամբ, պաշտոնական Ֆրանսիան կրկին լռում էր։ Նա ակտիվություն չդրսևորեց նաև 1Ց12-14-ին՝ երբ հայկական հարցը վերստին եվրոպական դիվանագիտության քննարկման առարկա դարձավ (տես Հայկական բարենորոգումներ 1912-14>։ 1914-ի մարտի 9-ին Ֆրանսիան Թուրքիայի հետ կնքեց պայմանագիր, որով արևմտյան Հայաստանում երկաթուղու և ճանապարհների կառուցման կոնցեսիաներ էր ստանալու։ Եվ չնայած Ֆրանսիան ու Թուրքիան առաջին համաշխարհային պատերազմում հանդես էին գալիս հակառակորդ դաշինքներում, Ֆրանսիան, փաստորեն, չպատերազմեց Թուրքիայի դեմ, և եթե նա մասնակցեց Օսմանյան կայսրության մեջ մտնող երկրների բաժանմանը, ապա միայն այն պատճառով, որ այդ բաժանումն այլևս անխուսափելի էր դարձել, և Ֆրանսիան, որպես գաղութատեր խոշոր տերություն, չէր կարող իր բաժինը չպահանջել։ Մասնավորապես, 1916-ի Սայքս-Պիկոյի համաձայնագրով Կիլիկիան մտցվեց ֆրանս. ազդեցության գոտու մեջ. պատերազմից հետո ֆրանս. զորքերը գրավեցին Կիլիկիան։ Ֆրանսիացիները ցեղասպանությունից ողջ մնացած