ԱՐԳԱՅԼ (Argyll) Ջորջ Դուգլաս Քեմփբել (1823-1900), անգլիական քաղաքական ու հասարակական գործիչ, դուքս։ Ու. Գլադստոնի կառավարությունում եղել է պետական քարտուղար, 1878-ից՝ Կանադայի գեն-նահանգապետ։ 1895-ին հիմնադրել և ցմահ եղել է Շոտլանդա-հայկական ընկերակցության (որի նպատակն էր ճնշում գործադրել Մեծ Բրիտանիայի կառավարության վրա Հայկական հարցը լուծելու համար, օգնություն կազմակերպել կոտորածներից փրկված արևմտահայերին և այլն) նախագահը։ 1894-ի Սասունի ջարդերի կապակցությամբ բողոքի հանրահավաք է կազմակերպել Լոնդոնում։ «Արևելյան հարց» (1879)»,
«Փաստագրական և պատմագրական վկայություններ հայ ժողովրդի նկատմամբ գործադրված սարսափների համար Անգլիայի պատասխանատվության» (1896), «Մեր պատասխանատվությունը Թուրքիայի իրադրության համար» (1896) աշխատություններում քննադատել Է Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը Հայկական հարցում, գտել, որ Սան Ստեֆանոյի պայմանագիրը կիպրոսի կոնվենցիայով (1878) ու Բեռլինի դաշնագրով (1878) փոխարինելը, հայկական գործերից Ռուսաստանի հեռացումը «ազգային ծանր պարտավորություններ են դնում Մեծ Բրիտանիայի վրա»։ Ա-ի կարծիքով XIX դ. 90-ական թթ. հայկական ջարդերն ու կոտորածները Մեծ Բրիտանիայի «եսապաշտ» քաղաքականության հետևանքն էին։
Երկեր The Eastern Question, 2v„ L, 1879։ Documentary and Historical Evidence of England՝s Responsibility for the Honors Inflicted upon the Armenian People, Manchester, 1896։ Our
Responsibilities for Turkey. Facts and Memoires of Forty Years, L, 1896.
U. Կիրակոսյան
ԱՐԴԱՀԱՆ, Արտահան, քաղաք և գավառ (1878-ից օկրուգ) Ախալցխայի էյալեթում. Կուր գետի վերին հոսանքի շրջանում։ Կենտրոնը՝ Արդահան քաղաք։ Ա. տարածքով հիմնականում համապատասխանում Է Մեծ Հայքի Գուգարք նահանգի Արտահան գավառին։ 1555-ին ընկել Է թուրք, տիրապետության տակ. իբրև ինքնուրույն սանջակ (գավառ) մտցվել Չըլդըրի (Ախալցխայի) վիլայեթի մեջ։ 1828-ի օգոստ., նախքան ռուս, զորքերի Ա. մտնելը, քաղաքի 400 տուն բնակիչների հիմնական մասը եղել Են հայեր։ Ախալցխայի վիլայեթի մի մասը Ռուսաստանին միանալուց հետո Ա. մտցվել Է Էրզրումի վիլայեթի մեջ։ 1877-ի մայիսին ռուս, զորքը վերագրավել է Ա. և Կարսի մարզի կազմում միացրել Ռուսաստանին։
ի մարդահամարի տվյալներով, Ա. քաղաքում ապրում էր 1315 հայ։ 1904ին, որպես Կարսի մարզի չորս օկրուգներից մեկը, Ա. բաժանվում Էր 4 տեղամասի՝ Արդահան, Գյոլ, Չըլդըր և Փոցխով 77 գյուղական համայնքներով։ Մինչև 1913-ը գյուղ, համայնքների թիվը հասել Է 92-ի (36-ը՝ հայաբնակ)՝ ի հաշիվ արևմտյան Հայաստանից գաղթած հայ, մասամբ՝ հույն ու եզդի գաղթականների և Ռուսաստանից վերաբնակեցված ռուս աղանդավորների։ Ամբողջ օկրուգում 1910-ին ապրում Էր մոտ 27 հազար քրիստոնյա և 33 հազար մահմեդականացված հայ։ Քաղաքում 1914ին կար 4113 հայ։ 1914-ի դեկտ. 25-ին թուրքերը գրավել են Ա. և կազմակերպել հայ և վրացի բնակչության սոսկալի կոտորածներ։ Մերիյամ, Սազարա, Խելավան, Սեդերեկ, Ուր, Պանգիս, Օլչակի, Կերմակ, Դադագյուլ, Ռևազ, Շեղեվան, Չիկովա, Կևդեդաման, Ալարա գ-երի բնակչության կեսից ավելին սրի է քաշվել։ Ախալքալաքի գավառ գաղթած արդահանցիների մի մասն էլ ցրտահարվել Է ճանապարհին։ 1915-ի հունվ. 3-ին ռուս, զորքերը վերագրավել են Ա., որից հետո գաղթականների մի մասը վերադարձել Է գավառ։ 1918ի մարտի 6-ին թուրք, ուժերը կարողացել են կոտրել փոքրաթիվ հայ կամավորների եռօրյա դիմադրությունը և տեղի մահմեդականների օգնությամբ գրավել Ա.։ Մինչև մայիսի վերջը թուրքերը օկրուգում սպանել են ավելի քան 9 հազար հայ։ Հազարավոր մարդիկ արտագաղթել են Ախալքալաք, որի թուրք, գրավումից հետո՝ օալկա և Բակուրիան (շատերը մահացել են սովից ու համաճարակներից)։ 1918-ի Բաթումի պայմանագրով Ա-ի գավառը տրվել Է Թուրքիային։ Մուդրոսի զինադադարից (1918-ի հոկտ. 30) հետո Ա-ի օկրուգ են մտցվել անգլ. զորքեր, իսկ 1919-ի մայիսից գավառն ընդգրկվել Է Հայաստանի Հանրապետության կազմի մեջ։
20-ին Հայաստանի Հանրապետության կառավարության ջանքերով բազմաթիվ արդահանցիներ վերադարձել են իրենց շեները։ 1920-ի նոյեմբ. քեմալականները ներխուժել են գավառի գյուղերը՝ նոր բռնություններ գործադրելով քրիստոնյա բնակչության նկատմամբ։ 1921-ի մարտի 16-ի Մոսկվայի ռուս-թուրք. պայմանագրով Ա-ի օկրուգը Կարսի մարզի հետ Թուրքիային հանձնելուց հետո գրեթե ամբողջ հայ և վրացի բնակչությունն արտագաղթել Է Անդրկովկաս։ Այժմ Ա-ի օկրուգի տարածքը մտնում է Թուրքիայի Կարսի իլի մեջ և բնակեցված է գերազանցապես թուրքերով ու քրդերով։
Գրականություն
Ս ա ր գ ս յ ա ն Ե. Դ , Թուրքիան և նրա նվաճողական քաղաքականությունը Անդրկովկասում, Ե., 1964
Ա Սելքոնյան
ԱՐԴՎԻՆ, քաղաք և գավառ պատմական Տայքի ճակք և Եգերք աշխարհի Նիգալ գավառներում, ներկայիս Թուրքիայի համանուն վիլայեթում, ճորոխի ստորին հոսանքի ավազանում։
XVI դ. գրավել են օսմ. թուրքերը և դարձրել Չըլդըրի (Ախալցխայի) վիլայեթի համանուն սանջակը (գավառ), որը հայտնի էր նաև Լիվանե անունով։
1878-ին անցել Է Ռուսաստանին կազմելով նախ Քութայիսի նահանգի, ապա՝ Բաթումի մարզի մասը։ 1884-ին Ա. քաղաքում և հայկական գյուղերում հայերի թիվը հասնում Էր 7930-ի։ 1890-ական թթ. և XX դ. սկզբին դեպի Ախալքալաք և Սև ծովի առափնյա շրջաններ բազմաթիվ արդվինցիների գաղթի հետեվանքով գավառի հայության թիվը մինչև առաջին համաշխարհային պատերազմը չգերազանցեց 7000 մարդուց։