Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/59

Այս էջը սրբագրված չէ

արշավելու մասին։ Համագումարին

(ղեկավարության նախաձեռնությամբ) հրավիրվել էր նաև թուրք, քաղաքական գործիչ ԷՕվեր փաշան, որը ցանկացել էր հանդես գալ Մարոկկոյի, Ալժիրի. Թունիսի, Եգիպտոսի և այլ երկրների ճնշված ժողովուրդների անունից, պահանջելով իր ղեկավարությամբ ստեղծել «իսլամական բանակ»՝ իբրև թե ազատագրելու Արլ-ի ժողովուրդներին իմպերիալիզմի լծից։ էնվերին չթույլատրվեց մասնակցել համագումարի նիստերին, սակայն նրա հայտարարությունն ընթերցվեց։ Նրանում էնվերը աշխատում Էր իրենից հեռացնել հայ ժողովրդի նկատմամբ զազրելի ոճրագործության մեղավորությունը. նաև մերժում էր Անդրկովկասի դեմ թուրք, նվաճող, գործողությունները, գովաբանում թուրք, կառավարողների քաղաքականությունը «ազգերի ինքնորոշման և հավասարության» հարցում։ Նրա հայտարարությունը համագումարում չարժանացավ պաշտպանության, ընդունված բանաձևը թուրք, կառավարողների և հատկապես էնվերի քաղաքականության դատապարտումն էր առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Համագումարի մի շարք պատգամավորների ելույթներում մերկացվեցին երիտթուրքերի և քեմալականների իրական նպատակները, որոշակիորեն նշվեց, որ քեմալական շարժումը ոչ ժոդովըրդական Է և ոչ Էլ կոմունիստական։ Համագումարին՝ էնվեր փաշայի հրավիրումը առաջացրեց Եվրոպայի մի շարք երկրների կոմունիստ, և սոցիալիստ, կուսակցությունների խիստ տարակուսանքը։ N ինտերնացիոնալի պարագլուխներից ժան Լուրեն սխալ է համարել համագումար հրավիրել մեկին, «որի ձեռքերին միլիոնավոր հայերի արյուն կա…»։

Համագումարի ընդունած որոշումներում և հայ պատվիրակների՝ համագումարին ներկայացրած փաստաթըղթերում հայ ժողովրդի ազատագրական պայքարին և պատմական ճշմարտության վերականգնման նրա ձգտմանը տրվել է ոչ ճիշտ, միտումնային գնահատական։ Հայաստանի Հանրապետության փորձերը հայկական հարցի լուծման ուղղությամբ գնահատվել են որպես «դաշնակ իմպերիալիստների ակնհայտ իմպերիալիստական նպատակներ», որոնք, իբր, ժողովրդին մղում են պատերազմի ընդդեմ «բուրժ. լծից ազատագրված Ռուսաստանի և Ադրբեջանի ժողովրդի»։ Խոշտանգված և կործանման եզրին հասած Հայաստանը հայտարարվել է «իմպերիալիստական»։ Նմանօրինակ սխալ քաղաքականություն է վարել նաև համագումարում ընտրված Արլ-ի ժողովուրդների պրոպագանդայի և գործողության խորհուրդը։


Գրականություն

 Первый съезд народов Востока. Стенографический отчет, Баку, 1920։

Հ. Ավետիսյան

ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՆԵՐ 1917, 1919։ Առաջին համագում ա ր ը (փախստականների համագումար) կայացել է 1917-ի մայիսի 2-11ին, Երևանում։ Մասնակցել Է 59 պատգամավոր, մոտ 400 հյուր (քաղ. կուսակցությունների, հոգևորականության, արևմտահայ գաղթականներին օգնող ռուս., անգլ., ամերիկյան հայանպաստ կազմակերպությունների ներկայացուցիչներ)։ Համագումարի պատվավոր նախագահ է ընտրվել Անդրանիկը։ Քննարկվել են արևմտահայերի ֆիզ. գոյության պահպանման, տնտեսական վերականգման, արևմտյան Հայաստանի վերաշինման. աճող սերնդի կրթության և դաստիարակության հարցերը։ Եվ այդ կապակցությամբ միջոցառումների մշակումը համագումարը համարել է հայկական հարցի լուծման հնարավոր ուղի, քանի որ արևմտահայերի ճակատագիրը դրվում էր որպես հայկական հարցի մաս։ Համագումարն ընդունել է, որ հայկական հարցի արծարծումը պետք է վստահվի Եվրոպայում հայկական պատվիրակությանը, որի կազմի մեջ մտնում էին նաև արևմտահայեր։ Որոշվել է հատուկ հանձնաժողովի հանձնարարել մշակել և ներկայացնել արևմտյան Հայաստանում բարենորոգումների ծրագիր։ Համագումարում ի հայտ են եկել արևմտահայ և արևելահայ կազմակերպությունների միջև եղած տարաձայնությունները։ Ընտրվել Է Արևմտահայ ազգային խորհուրդ (15 անդամով, որից 8-ը’ դաշնակցական, մնացածը՝ ռամկավար, հնչակ, ս-դ բոլշևիկներ)։ Խորհրդի մեջ են մտել Անդրանիկը, Զ. Եսայանը, Ա. Թհրզիբաշյանը, Գ. Հայկունին, Լ. Շան-

ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԻ 59

թը, Կ. Սասունին, Սեպուհը, Ս. Բորոյանը, Արտ. Դարբինյանը, Հ. Գալիկյանը և ուրիշներ։ Համագումարը ողջույնի հեռագիր է ուղարկել Ռուսաստանի ժամանակավոր կառավարությանը, քննարկել Փետրվարյան հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը, նպաստել հայ ժողովրդի ուժերի համախմբմանը՝ գաղթականներին օգնելու հարցում, կոչ արել հայկական հարցի լուծման գործում միասնության և ակտիվ գործողությունների, դատապարտել է թուրք, իշխանությունների կազմակերպած հայկական ցեղասպանությունը։ Երկրորդ համագումարը տեղի է ունեցել 1919-ի փետր. 6-13 (1926)-ին։ Մասնակցել Է 55 պատգամավոր։ Քննարկել են արևմտահայ գաղթականների քաղաքական ծրագրերի մշակման, նրանց հայրենիք վերադարձի, ներկայացուցչական մարմին ստեղծելու և այլն հարցեր։ Համագումարի ընդունած որոշումների վրա իր ազդեցությունն է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության արտաքին քաղաքական կողմնորոշումը՝ կապված հայկական հարցի լուծման գործում Անտանտի երկրների հետ հույսեր կապելու և հատկապես առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո ստեղծված քաղաքական նոր պայմանների հետ։ Համագումարի ելույթներում հույս է հայտնվել նաև, որ հետպատերազմյան պայմաններում հայկական հարցը կստանա իր արդարացի լուծումը։ Ընդունվել է որոշում հարց դնել Փարիզում սկսվող խաղաղության կոնֆերանսի առջև՝ ստեղծել մեկ միասնական հայկական պետություն. արևմտյան Հայաստանի և Անդրկովկասում արդեն գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետության միավորման ճանապարհով։ Որոշվել է մինչ այդ հարցերի լուծումը աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության ձեռնարկած միջոցառումներին՝ գաղթականներին օգնություն կազմակերպելու գործում, խնդրել Անդրկովկասում գտնվող դաշնակիցների հրամանատարությանը օգնել հայ գաղթականներին՝ հատկապես նրանց հայրենիք վերադառնալու հարցում։ Գաղթականների հետ տարվող աշխա