Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/63

Այս էջը սրբագրված չէ

ռուս-թուրք. պատերազմի հետևանքով Ռուսաստանին անցած Կարսի. Արդահանի և Բաթումի մարզերից, և նրանց ապագա կացությունը պետք է սահմանվեր Թուրքիայի համաձայնությամբ։ Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը առավել քան ողբերգական հետեվանքներ ունեցավ հայ ժողովրդի համար (ռազմաճակատի մերկացում, մուսավաթական-մենշևիկյան բլոկի հակահայկ. վարքագիծ, թուրք զորքերի ներխուժում Անդրկովկաս, Բաքվում ու այլ վայրերում կազմակերպված հայկական նոր ջարդեր)։

Պարտություն կրելով առաջին համաշխարհային պատերազմում՝ Թուրքիան այնուամենայնիվ. պահպանել էր իր տիրապետությունը Ա. Հ-ի նկատմամբ։ Դաշնակիցները Ա. Հ-ի և առհասարակ Հայաստանի հարցը լայնորեն քննարկել են Սան Ռեմոյի կոնֆերանսում (1920)։ Հայաստանի Հանրապետու

թյանը պետք է տրվեին Ա. Հ-ի էրզրումի, Վանի, Բիթլիսի և Տրապիզոնի վիլայեթներից մասեր՝ դեպի ծով ելք ունենալու պայմանով։ Հայաստանի մանդատը առաջարկվում էր ԱՄՆ-ին, իսկ հրաժարվելու դեպքում խնդրվում Էր ԱՄՆ-ի պրեզիդենտից անցկացնել սահմանագծում։

1920 թ. օգոստոսի 10-ին կնքված Սևրի հաշտության պայմանագրով Թուրքիան ճանաչել Է Հայաստանը որպես ազատ և անկախ պետություն՝ հրաժարվելով նրան անցած տարածքի նկատմամբ բոլոր իրավունքներից։ Սակայն Մուստաֆա Քեմսղ փաշայի գլխավորած Անկարայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը չճանաչեց Սևրի պայմանագիրը. Խորհրդային Ռուսաստանի կառավարության նյութական ու բարոյական աջակցությամբ պայքար ծավալեց դրա դեմ՝ ծպտված համաշխարհային հեղափոխության առաջամարտիկի դիմակով։ 1921-ի մարտի 16-ի Մոսկվայի և հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերով (տես Մոսկվայի պայմանագիր 1921 և Կարսի պայմանագիր 1921), տեր դառնալով Կարսին, Արդահանին և Սուրմալուի գավառին, քեմալականները ապահովեցին իրենց թիկունքը և լիովին մերժողական դիրք գրավեցին Ազգերի լիգայի երկչոտ փորձերի նկատմամբ՝ ստեղծելու գեթ «Հայկական ազգային օջախ» Ա. Հ-ի որևէ մասում։ Այստեղ ևս Խորհրդային Ռուսաստանը «մոռացել էր» «Թուրքահայաստանի մասին» դեկրետը։ 1922-23-ին տեղի ունեցած Լոգանի կոնֆերանսում Հայկական հարցը դարձյալ մոռացության տրվեց, թեև այդ մասին շատ խոսվեց հատկապես «Հայկական ազգային օջախ» ստեղծելու առումով։ Քեմալականները, նեղուցների կարգավիճակի վերաբերյալ ընդունելով անգլիական նախագիծը, կտրականապես մերժեցին որևէ զիջում Հայկական հարցում։

1945-ի նոյեմբ. 27-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Զ դիմեց Ի. Ստալինին, Հ. Տրումենին և Կ. էտլիին՝ խնդրելով օգնել վերացնելու պատմական անարդարությունը և Ա. Հ. միացնելու Խորերդ. Հայաստանին, հնարավորություն ընձեռել աշխարհասփյուռ հայերին՝ վերադառնալ մայր հայրենիք։ Այդ հարցը բարձրացվել է նաև 1947-ի ապրիլին Նյու Յորքում գումարված Հայկական համազգային կոնգրեսում, բայց ապարդյուն։ Ա. Հ. մնաց թուրք, տիրապետության տակ, սակայն հայ ժողովուրդը երբեք չհաշտվեց իր հայրենիքի մեծագույն մասի կորստի հետ։ 1989-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը դատապարտեց հայերի ցեղասպանությունը Թուրքիայում և Ա. Հ-ում։ 1987-ին համապատասխան որոշում ընդունեց Եվրոխորհրդարանը։ XX դ. մարդկության դեմ կատարված առաջին ոճրագործությունը պետք է ճանաչեն բոլոր պետությունները և միջազգային ատյանները, Ա. Հ. պետք Է վերադարձվի օրինական տիրոջը՝ հայ ժողովրդին։ Քարտեզը տես առաջին ֆորզացում։


Գրականություն

 Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923), Ե., 1972։ Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում. փաստաթղթերի և նյութերի ժող., ե., 1991։ Դ ա զ ա ր յ ա ն Հ, Արևմտահայերի սոցիալ-տնտեսական և քաղաքական կացությունը 1800-1870 թթ, ե., 1967։ Կիրակոսյան Ջ, Աոաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը, Ե., 1967։ Արզումանյան Մ., Հայաստան. 19141917, ե., 1969։ Զ ու լ ա լ յ ա ն Ա, Արևմտյան Հայաստանը XVI-XVIII դարերում, Ե., 1980։ Саркисян Е. К., Политика османского правительства в Западной Армении и державы в последней четверти XXX и начале XX вв., Е, 1972

Վ Դիլոյան

ԱՐԶՈէՄԱՆՅԱՆ Մակիչ Վահանի (19191988), պատմաբան։ պատմական գիտական դ-ր, պրռֆ.։ Ավարտել Է ԵՊՀ (1942)։ Աշխատությունները հիմնականում վերաբերում են Անդրկովկասում և Հայաստանում հեղափոխական շարժումների, հայ ժողովրդի նոր և նորագույն պատմությանը։ «Հայաստան. 1914-1917» (1969) և «Արհավիրքից վերածնունդ» (1973) մենագրություններում Ա.. հայ ժողովրդի հասքաղ. կյանքի հիմնական իրադարձությունների ֆոնի վրա, տվել է հայկական հարցի պատմությունը՝ սկսած առաջին համաշխարհային պատերազմի (1914-18) նախօրյակից մինչև Լոզանի կոնֆերանսը (1922-23), շոշափել Թուրքիայում հայերի ցեղասպանության, նրանց հերոսական ինքնապաշտպանության և այլն հարցեր։ «Նանսենը և Հայաստանը» (2-րդ հրտ. 1986) աշխատության մեջ Ա. հարուստ փաստական նյութի հիման վրա վեր է հանել նորվեգացի մեծ հումանիստի գործունեությունը ցեղասպանությունից փրկված հայ գաղթականներին օգնություն կազմակերպելու և միջազգային հանրությանն ու Ազգերի լիգային այդ խնդրին նպատակամղելու ուղղությամբ։

ԱՐԽԱՆՅԱՆ Գալուստ, Հաջի Բեկ, (1870, գ. Փոքր Արմտան (Մնձուրիի շրջանում) 1905, Երզնկա), ազգայինազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ Հնչակյան կուսակցության անդամ։ Հաճախել է ծննդավայրի դպրոցը։ Աշխատել Է Կ. Պոլսում, որտեղ ծանոթացել է հնչակյան գործիչների հետ և ընդգրկվել հեղափոխական շարժման մեջ։ Մասնակցել է Գում Գափուի ցույցին (1890)։ Իր միջոցներով զենք է գնել և փոխադրել Արմտան։ 1891-ին կազմակերպել է ֆիդայիների խումբ, որը հիմնականում գործել է Արմտանի շրջանում։ 1892-ին զինված բախումներ է ունեցել Դերսիմի և Օվաճըկի քրդերի հետ, որոնք հաղթական ելք են ունեցել։ Թշնամու դեմ մղած մարտերում վիրավորվել է։ Գործակցել Է Դերսիմի Քեռիի (Շիշմանյան Ռուբեն) հետ։ Իր մղած բազմաթիվ կռիվներով կարողացել Է սանձել հայ գյուղացիությանը կեղեքող քուրդ ավազակախմբերը։ Արժանացել Է «Մըն-