Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/64

Այս էջը սրբագրված չէ

ձուրի առյուծ» անվանմանը։ 1893-ի սեպտ. Ա-ի խումբը պաշարվել է Փոքր Արմտանի մեջ։ Թուրք, կանոնավոր զորքի հետ մարտը տևել է երեք օրինակ հայդուկների մեծ մասը նահատակվել է և վիրավորվել, վերջացել է զինամթերքը, Ա. ստիպված հանձնվել է, տեղափոխվել է Երզնկայի բանտ։ Դատավարությունը տևել է մեկ տարի։ Ա. 12 տարի մնացել է բանտում, 2 անգամ փախուստի անհաջող փորձ է արել։ Մահացել է բանտում տարափոխիկ հիվանդությունից։ Ա-ի անունը մեծ ժողովրդականություն Է վայելել։ Նրա քաջագործություններին նվիրված են բազմաթիվ երգեր և բանաստեղծություններ։ Վ. Փափազյանը Ա-ի կերպարը մարմնավորել է «Հաջի բեկ» վիպակում։

ԱՐՇԿԵ, Ադիլջեվազ, Ալջավ ա զ, գավառակ արևմտյան Հայաստանի Վանի նահանգի համանուն գավառում, Վանա լճի հյուսիս-արմ. ափին։ Համապատասխանում Է Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Բզնունիք գավառի մի մասին։ Կենտրոնը Արծկե գյուղաքաղաք։

Ա. XVI-XVII դդ. թուրք-պարսկ. պատերազմների ընթացքում բազմիցս ավերվել և ամայացել Է։ Բնակչության ազգային կազմն էապես փոխվել Է քրդ. ցեղերի ներթափանցման հետևանքով։ Հաստատվելով հիմնականում Սարիսում (Ա-ի հս.՝ լեռնոտ, արոտավայրերով հարուստ մասը)՝ քրդերն աստիճանաբար դուրս են մղել հայերին և տիրացել նրանց գյուղերին։ Մահմեդ.

բնակչությունն ավելացնելու նպատակով թուրք, կառավարությունը 1870-ական թթ. գավառակում վերաբնակեցրել Է Հս. Կովկասից գաղթած լեռնականների (հիմնականում՝ օսեր)։ Այնուհանդերձ, 1890-ական թթ. Ա-ի մոտ 10 հազար հայերը դեռևս կազմել են բնակչության բացարձակ մեծամասնությունը (6064 %-ը)։

1896-ի հայկական կոտորածների ժամանակ Ա-ի հայաբնակ գյուղերը ևս ենթարկվել են ջարդերի և կողոպուտի, արտագաղթել են հարյուրավոր հայ ընտանիքներ։ Ռուս, փոխհյուպատոսա- րանի տվյալներով, XX դ. սկզբին արևելյանՀայաստանում ապաստանել է Ա-ի և Արճեշի 1000 հայ ընտանիք։ Չնայած կորուստներին, Ա-ի 10 հազար հայերը, բնական բարձր աճի և 1908-ից հետո սկսված ներգաղթի շնորհիվ, Մեծ եղեռնի նախօրեին կազմում էին գավառակի բնակչության մոտ 50 %-ը։ 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ, Ա-ի 26 հայաբնակ գյուղերում կոտորվել է 1800 մարդ, Արծկե գյուղաքաղաքի 200 տուն հայերից փրկվել 12-ը։ Որոշ հայկական գյուղերի (Առեն, Արճրա, Բւմրկատ, Խոռանոց, Կարաքեշիշ և այլն) բնակիչները դիմել են ինքնապաշտպանության, ապաստանել Վանում, Լիմ և Կտուց կղզիներում։ Թուրք֊կոտորածից փըրկվածներն անցել են արևելյան Հայաստան։


Գրականություն

U -Դ ո, Վանի, Բիթլիսի, էրզրումի վիլայեթները, ե., 1912։ Ն ույ ն ի, Մեծ դեպքերը Վասպուրականում 1914-1915թվականներին, ե., 1917։

Գ. Բադալյան

«ԱՐԾՎԻ ՎԱԱՊՈՒՐԱԿԱՆ», ամսագիր, ապա՝ շաբաթաթերթ։ Հրատարակվել է Կ. Պոլսում, 1855-56 ու 1873-74-ին և Վարագավանքում, 1858-64-ին։ Արևմտյան Հայաստանի տարածքում հրատարակվող առաջին պարբ-ը։ Խմբագիրներ՝

Մ. Խրիմյան և Մ. Անանյան։ Լուսաբանել է եկեղեցական կյանքի. Հայաստանի պատմության, կրթության, բարոյական դաստիարակության խնդիրներ։ Մեծ տեղ Է հատկացրել հայ մշակույթի գործիչների՝ Մեսրոպ Մաշտոցի, Աահակ Պարթևի, Մովսես Խորենացու, Եղիշեի, Դավիթ Անհաղթի և այլոց կյանքին ու գործունեությանը, նշել նրանց դերը և ներդրումը հայ ժողովրդի ինքնության պահպանման գործում։ Հրապարակել է հոդվածներ հայկական կենտրոնացված ուժեղ պետության ստեղծողների մասին, որով նպաստել է հայերի ազգային ինքնագիտակցության զարթոնքին։ Սկզբնական շրջանում հիմնականում լուսավոր, ուղղություն ունեցող թերթը 1860-ից քարոզել է ազգ-ազատագրական գաղափարներ, դարձել արևմտյան Հայաստանի գավառների ժողովրդավար մտավորականության հայացքների արտահայտիչ, պայքարել Ազգային սահմանադրության իրականացման համար։ «Ա. Վ.»-ին համագործակցել են Գ. Սրվանծտյանը, Ա. Թոխմախյանը, Ա. Գրիգորյանը, Ա. Բժշկյանը, Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյանը) և ուրիշներ։

է. Կոստանդյան

«ԱՐԾՎԻԿ ՏԱՐՈՆՈ», երկշաբաթաթերթ։ Հրատարակվել Է 1863-65-ին, Մուշի Ս. Կարապետ վանքում։ Խմբագիր՝ Գ. Սրվանձտյան. Արտահայտել է արևմտյան Հայաստանի գյուղացիության շահերը, հանդես եկել թուրք և քուրդ հարստահարողների դեմ։ Պահանջել Է գավառներում գործադրել Ազգային սահմանադրությունը, Կ. Պոլսի պատրիարքի հեղինակությունն օգտագործել տեղական հոգևորականության անվայել արարքները պատժելու համար։ 1864-ին քաղաքական անբարեհուսության պատրվակով թերթն արգելվել Է։ Տարոնի հոգևոր առաջնորդ Մկրտիչ Խրիմյանը (ապագա կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցի) և Գ. Սրվանձտյանը Կ. Պոլսում արդարացրել են թերթը, և այն վերաբացվել Է։ Թերթի վրա որոշ ազդեցություն են գործել Մ. Նալբանդյանի հայացքները։ «Ա. Տ.» քարոզել է ազգազատագր. գաղափարներ, պանդխտության և արտագաղթի դեմ պայքարելու միջոց համարել երկրագործության զարգացումը, նրա արդյունքների մշակումը, գործարանային արտադրության հիմնումը։ 1865-ին թուրք, իշխանությունները արգելել են թերթի հրատարակումը։

է. Կոստանդյան

ԱՐՕՐՈՒՆԻ Գրիգոր Երեմիայի (1845, Մոսկվա-1892, Թիֆլիս), հրապարակախոս, գրական-հասարակական գործիչ։ սկզբնական կրթությունը ստացել է Թիֆլիսի ռուս, գիմնազիայում, այնուհետև ուսանել Է Մոսկվայի և Պետերբուրգի համալսարաններում, 1869-ին ավարտել Հայդելբերգի համալսարանը՝ ստանալով քաղաքատնտեսության և փիլիսոփայության դ-րի աստիճան։ 1869-70-ին