ծիչ, ֆիդայի։ ՀՀԴ կուսակցության անդամ։ 1895-98-ին գործել է Աղբյուր Սերոբի խմբում։ 1895-ին կազմակերպել Է Ուրտափի ինքնապաշտպանությունը։
98-ին ճարտարի զինատար խմբում զենք Է փոխադրել Խլաթ՝ մասնակցելով մի շարք կռիվների (Քյոշկ գյուղի, Խաթավինի և այլն)։ Հատկապես աչքի է ընկել Բաբշենի կռվում (1898)։ Աղբյուր Սերոբի ազատագրական պայքարի ըմբռնումների անդավաճան հետևորդ։ Գործունեություն Է ծավալել նաև Վանում, ապա անցել Է Կարս։ Անդրկովկասում մասնակցել է հայ-թաթար. ընդհարումներին։ 1908-ի երիտթուրք. հեղաշրջումից հետո, մինչև 1915-ը ապրել և գործել է Խլաթում։ Դավադրաբար ձերբակալվել է, տեղափոխվել Բիթլիսի բանտ և կախաղան բարձրացվել։
U. Ներսիսյան
ԲԱԼԿԱՆՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ 19121913, 1-ին Բ. պ. (1912-ի հոկտ. 9-
ի մայիսի 30) տեղի է ունեցել Բալկանյան դաշինքի (Բուլղարիա, Հունաստան. Սերբիա, Չեռնոգորիա) ու Թուրքիայի միջև և ավարտվել վերջինիս պարտությամբ։ Լոնդոնի պայմանագրով Թուրքիան կորցրել է իր բոլոր եվրոպական տիրույթները, բացառությամբ Մտամբուլի և արևելյան Թրակիայի մի փոքր մասի։ 2-րդ Բ. պ. (1913-ի հունիսի
օգոստ. 10) տեղի Է ունեցել մի կողմից Բուլղարիայի, մյուս կողմից՝ Մերբիայի և Հունաստանի միջև, որոնց միացել են Չեռնոգորիան և Թուրքիան։ Ավարտվել է Բուլղարիայի պարտությամբ, որը Բուխարեստի պայմանագրով Ռումինիային զիջեց Հվ. Դոբրուջան, Թուրքիային՝ Հվ. Մակեդոնիան ու արևմտյան Թրակիայի մի մասը, Մերբիային՝ Հս. Մակեդոնիան։ Բ. պ. հանգեցրին միջազգային հակասությունների սրմանը Բալկաններում և Եվրոպայում, արագացրին առաջին համաշխարհային պատերազմի սանձազերծումը։
Բուլղ. բանակի Մակեդոնա-Օդրինյան երկրապահ զորքերի կազմում 1-ին Բ. պ-ին մասնակցեց նաև հայկական կամավորական վաշտը (270 մարդ) պոդպորուչիկ Գ. Նժդեհի և վոյեվոդա Անդրանիկի (Օզանյան) հրամանատարությամբ։ Զորամասը մասնակցեց Մեսթանլիի, Ուզուն-Համիթլարի, Բալկան Թորեսի, Մերհամլի (որտեղ գերվեց թուրք, զորահրամանատար Յավեր փաշան) մարտերին, Մխրևտ և ՇարՔյոյ քաղաքների գրավմանը, պաշտպանեց Մարմարայի ծովափը (1912-ի դեկտ.-1Ց13-ի հունվ.)։ Բուլղ. կառավարությունը բարձր գնահատեց հայկական վաշտի մարտական ծառայությունները. շատ ռազմիկներ ու սպաներ արժանացան կառավարական պարգևների։ Զորամասը լուծարքի ենթարկվեց 1913-ի մայիսի 28-ին։
Բ. պ. և հատկապես Օսմանյան կայսրության պարտությունը 1-ին Բ. պ-ում հող նախապատրաստեցին հայկական հարցի նոր արծարծման համար, երբ հայ հասարակական շրջանների նախաձեռնությամբ ու ռուս, կառավարության գործուն մասնակցությամբ արևմտյան Հայաստանի բարենորոգումների հարցը վերստին դարձավ միջազգային դիվանագիտության քննարկման առարկա (տես Հայկական բարենորոգումներ 1912-14)։
Գրականություն
Ս յ ու ն ի Արմեն, Հայկական վաշտը Անդրանիկի առաջնորդությամբ 1912-1913 թթ Բալկանյան պատերազմում, Բաքու, 1914։
Տ. Թորոսյան
ԲԱԼՄՈՐԱԼԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1896, անգլո-ռուսական բանակցություններ Մերձավոր Արևելքի իրադրության սրման և արևմտահայերի 1894-1896-ի կոտորածների կապակցությամբ, տեղի են ունեցել 1896-ի սեպտ. 27-ին և 29-ին Բալմորալում (Շոտլանդիա, անգլ. Վիկտորիա թագուհու ամառային նստավայրում), Ռուսաստանի Նիկոլայ II ցարի ու արտգործնախարարության ժամանակավոր ղեկավար Ն. Շիշկինի և մյուս կողմից՝ Մեծ Բրիտանիայի Վիկտորիա թագուհու ու պրեմիեր մինիստր Ռ. Սոլսբերիի միջև։ Քննարկվել են միջազգային քաղաքականության տարբեր հարցեր, կողմերը արտահայտվել են կայսրության ամբողջականության պահպանման օգտին։
Բանակցությունները ցույց տվեցին, որ չնայած Ռուսաստանը շահագրգըռված չէր Օսմանյան կայսրության անդամահատվելուն, սակայն Բոսֆորի և Դարդանելի նեղուցները նրա համար չէին կորցրել իրենց նշանակությունը։ Ցարը պնդում էր, որ նեղուցները դրվեն Ռուսաստանի հսկողության տակ։ Բալ- մորալում կողմերից և ոչ մեկը անհանգստություն կամ կարեկցանք չհայտնեց Օսմանյան կայսրության հայ բնակչության կոտորածների առիթով։ Նիկոլայ ll-ը նույնիսկ ծաղրեց անգլ. որոշ մարդասերների, որոնք պահանջում էին Ռուսաստանին իրավունք տալ գրավելու արևմտյան Հայաստանը։ Նա հայտարարեց, թե Հայաստանի ռուս, գրավումը «բավականին թանկ ձեռնարկ կլինի Ռուսաստանի համար, որը չի կարելի փոխհատուցել որևէ կերպ…» և չի օգնի ամբողջ Օսմանյան կայսրությունով մեկ ցրված հայերին։ Անգլ. կառավարության ղեկավարը հայտարարեց, որ տերությունները միջոցներ պետք է ձեռնարկեն՝ կանխելու հնարավոր անկարգությունները Կ. Պոլսում, քանի որ դրանք սպառնում են տերությունների հպատակներին ու դեսպանությունների անձնակազմի անվտանգությանը։
Գրականություն
Болховитинов Н. Н., О позиции Солсбери в Восточном вопросе осенью 1896 г., в кн.։ Проблемы британской империи, М., 1973; К и р а к о с я н А Дж., Англо-русские переговоры 1896г. и Армянский вопрос, ԼՀԳ, 1989, No5; Jefferson М. М., Lord Salisbury՝s Conversation with the Tsar at Ba/mooral 27 and 29 September 1896; "The Slavonic and East European Review", 1960, v. 39, No 92, December, p. 219-220.
U. Կիրակոսյան
ԲԱԼՖՌՒՐ (Balfour) Արթուր Ջեյմս (1848-1930), անգլիական պետական գործիչ։ 1874-ին ընտրվել է խորհրդարանում պահպանողական կուսակցությունից։ Եղել է Ռ. Սոլսբերիի անձն, քարտուղարը 1878-ի Բեռլինի վեհաժողովում։ Հետագա տարիներին վարել է նախարարական պաշտոններ մի շարք կառավարություններում, 1916-1Ց-ին՝ արտաքին գործերի նախարար։ 191520-ին բազմիցս հանդես է եկել հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությամբ, սակայն, լինելով իր կառավարության քաղաքականության կենսագործողը, ոչ մի գործնական քայլ չի կատարել հանուն հայկական հարցի լուծման։ Արևմտահայերի ծանր կացության