Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/74

Այս էջը սրբագրված չէ

փաստն օգտագործել է Մեծ Բրիտանիայի և դաշնակից տերությունների իմպեր. քաղաքականությունը արդարացնելու նպատակով։ 1917-ի դեկտ. համաձայնեւ է պատերազմում Թուրքիայի դեմ հայկական կամավոր, ջոկատներն օգտագործելու առաջարկությանը, նրանց ֆինանսապես օժանդակելուն, իր կառավարության մյուս անդամների հետ այդ խնդրի շուրջ բանակցություններ վարել Պողոս Նուբարի հետ։ Հայաստանի մանդատը ԱՄՆին տալու առաջին առաջարկողներից էր։ Մասնակցել է 1918-ի Մուդրոսի զինադադարի պայմանների մշակմանը։ Պայմանագրի կնքումից հետո հայտարարել է. որ հաշտության կոնֆերանսում կպայքարի Հայաստանի լրիվ անկախության համար։ 1918-ի նոյեմբ. Համայնքների պալատում Բ. պնդել Է, որ հայերի ազատագրումը Մեծ Բրիտանիայի մերձավորարլ. քաղաքականության կարևոր մասն է։ 1920-ի նոյեմբ. դիմել Է Ազգերի լիգայի Գերագույն խորհրդին առաջարկությամբ, որ. իբրև հայկական հարցի լուծման հնարավոր միջոց, Ազգերի լիգան ինքը վերցնի Հայաստանի մանդատը։

U. Կիրակոսյան

ԲԱՂԴԱԴԻ ԵՐԿԱԹՈՒՂԻ, Բոսֆորը Պարսից ծոցի հետ կապող երկաթուղի (մոտ 2400 կմ)։ XIX դ. վերջին և XX դ. սկզբին Օսմանյան կայսրության տարածքով անցնող երկաթուղու կառուցումը մրցակցության առարկա Է դարձել մեծ տերությունների միջև։ Ձգտելով ստանձնել Բ. ե-ու շինարարությունն ու շահագործումը՝ Գերմանիան ցանկանում էր իր վերահսկողությունը սահմանել Օսմանյան կայսրության նկատմամբ և հարվածի տակ դնել անգլ. դիրքերը Հնդկաստանում ու Եգիպտոսում և ռուս, դիրքերը՝ Կովկասում ու Միջին Ասիայում։ 1888-99-ին Գերմանիային հաջողվեց Թուրքիայից ստանալ Բ. եու հիմնական հատվածի կառուցման և շահագործման արտոնություն (կոնցեսիա), որը վերջնականապես ձևակերպվեց 1903-ին։ Մյուս տերությունների դիմադրությունը հաղթահարելու նպատակով գերմ. դիվանագիտությունը փորձում Էր փոխզիջմամբ համաձայնության գալ նրանցից յուրաքանչյուրի հետ։ Ֆրանսիային և Անգլիային թույլատրվեց մասնակցել Բ. ե-ու առանձին տեղամասերի շինարարությանը։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին երկաթգիծը հասել էր մինչև ուսս ալ Այն։ Ամբողջ մայրուղա կառուցումն ավարտվել Է 1934-41-ին’ անգլ. և ֆրանս. մասնավոր ընկերությունների կողմից։

Գերմ. կառավարությունը Բ. ե-ու հարցը կապում էր նաև արևմտյան Հայաստանի նկատմամբ Գերմանիայի տնտեսական և ռազմաքաղ. ծրագրերի հետ (տես Գերմանիան և Հայկական հարցը)։ Գերմ. հայտնի քաղաքագետ և դիվանագետ Պ. Ռորբախը Հայաստանը համարում Էր բանալի Անատոլիային և Միջագետքին տիրելու համար։ Արևմտյան Հայաստանում երկարատև տեսչական շրջագայությունից հետո նա եկել էր այն եզրակացության, որ արևելյան և Հս. Անատոլիայում թուրք, միատարրություն ստեղծելու համար անհրաժեշտ է հայերին զանգվածաբար վերաբնակեցնել Բ. եու շինարարության տեղամասերում, որով կլուծվեր երկու կարևոր խնդիր, երկաթուղու կառուցումը կապահովվեր ձեռներեց ու գործունյա բանվոր, ուժով, և միաժամանակ կթուլանար ռուս, ազդեցությունը արևմտյան Հայաստանում։ Այս տեսակետը հետագայում հիմք ծառայեց երիտթուրք. կառավարության հայաջինջ քաղաքականության համար։ Բ. ե-ու առանձին տեղամասերի շինարարությանը մասնակցել են բազմաթիվ հայեր, որոնց առաջին համաշխարհային պատերազմի տարիներին գլխովին ոչընչացրել են թուրք ջարդարարները։

Գրականություն

Акопян С. В.. Западная Армения в планах империалистических держав в период первой мировой воины, Е, 1967; Степаиян С. С., Армения в политике империалистической Германии /конец XIX• начало XX векаJ, Е., 1975; R о г b а с h P., Die Bagdadbahn, В., 1902; Earle Е М., Turkey, the Great Powers and the Bagdad Railway, N. Y, 1923; Wolf J.B., The Diplomatic History of the Bagdad Railroad, Columbia, 1938.

ԲԱՂՋՅԱՆ Գևորգ (Այգունի Վազգեն) (ծ.1913), պատմաբան, իրավագետ (Կանադա)։ Սոցիոլոգիայի և իրավունքի դ-ր։ Ավարտելով Բեյրութի արևելյան բանահյուսության ինստիտուտը՝ դասավանդել է Լիբանանի հայկական և ֆրանս. մի շարք ուս. հաստատություններում, զբաղվել գիտական աշխատանքով։ 1970ից բնակվում է Կանադայում։ Բ. գրել է հայկական հարցին նվիրված աշխատություններ («Հայկական հարց, թուրքական ժխտողականությունից դեպի հայկական ակտիվություն։ Որտեղ է լուծումը» (1985), «Հայերի սեփականության բռնագրավումը թուրքական կառավարության կողմից՝ իբր լքյալ գույք» (ֆրանս., 1987 և այլն)), որոնցում կատարել է հայկական հարցի համալիր ուսումնասիրություն՝ հատուկ ուշադրություն դարձնելով 1915-ի ցեղասպանության իրականացման Թուրքիայի քաղաքականության, թուրք, պետական գործիչների ու ժամանակակից թուրք, պատմագրության կողմից հայկական հարցի պատմության նենգափոխման խնդիրներին։ Միջազգ. իրավունքի նորմերի հիման վրա Բ. ապացուցել է հայ ժողովրդի անկապտելի իրավունքը էթնիկ, տարածքի (որը ներկայումս Թուրքիայի կազմում է) վրա, նրա ժառանգական իրավունքը 1915-23-ի ցեղասպանությունից և տեղահանությունից հետո այնտեղ մնացած ազգային, մշակութային և նյութ, արժեքների վրա։

Երկեր Le Probtdme Аппбпюп. Du ndgativisme turn a factiv6sme Аппбпюп. Ou est ta solution?, MontiGal, 1985; La confiscation, par Խ GouverrAment lure, obs biens amAniens dis abandonees, Montfdat 1987.

է. Աելքոնյան

ԲԱՂՐԱՄՅԱՆ Հովհաննես (հվան) Քրիստափորի (Խաչատուրի) (1897, Ելիզավետպոլ-1982, Մոսկվա), ռազմական, հասարակական-քաղաքական գործիչ. Խորհրդային Միության մարշալ։ Ավարտել է Թիֆլիսի երկաթուղ. տեխ. ուսումնարանը։ 1915-ին որպես կամավոր զինվոր, ծառայության է անցել Կովկասյան ռազմաճակատում գործող ռուս, էքսպեդիցիոն 2-րդ սահմանապահ գնդում, մարտնչել արևմտյան Հայաստանի ազատագրության համար, օգնեւ հայ գաղթականներին։ 1917-ին, ավարտելով պրապորշչիկների դպրոցը, նո-