Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/78

Այս էջը սրբագրված չէ

ունենալ չի կարող։ Գրել է նաև աշխատություններ՝ նվիրված Հայաստանում միջազգային իրավական գաղափարների զարգացմանը, Լեռնային Ղարաբաղի խնդրին։

Երկեր Право на самоопределениеоснова демократпческрго решения межнациональных проблем. К проблеме Нагорного Карабаха, Е, 1989.

ԲԱՐՎԱՐ, Բարվարի, Փերվարի, գավառակ արևմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգի Սղերդի գավառում։ Կազմում էր Բոհտան պատմաաշխարհագր. մարզի հս. ծայրագավառը՝ գրավելով Մոկս և Սարհալ գետերի ձորահովիտները։ Կենտրոնն էր Խասխեյր (Խըսխեր) ավանը։

Բ. XII-XIII դդ. ենթարկվել Է Հյուսիսային Միջագետքի քրդական ցեղերի ներհոսքին, որն ավելի Է ուժեղացել օսմ. նվաճումից հետո (XVI դ. կես)։ Կարճ ժամանակամիջոցում ստեղծելով կիսանկախ մի իշխանություն՝ քրդերն աստիճանաբար դուրս են վանել բնիկ հայ տարրը, որի հետևանքով հիմնովին փոխվել Է Բ-ի էթնիկական պատկերը։ Արդեն XIX դ. 2-րդ կեսին այստեղ գերիշխում էր քուրդ բնակչությունը։ Այսպես, Խասխեյր ավանի 150 տուն հայերից (XIX դ. 40-ական թթ.) 1880-ական թթ. մնացել էր 50-ը։ Մասամբ կամ ամբողջովին հայազրկվել էին շատ ուրիշ գյուղեր (Արդվինա, Բեդար, Թանուր, Խարխուր, Կեփ, Հավելանց, Հարաթ, Շակամհր, Սանու, Սարո, Սարխանիս և այլն)։ Այնուամենայնիվ, 1915-ին, Մեծ եղեռնի նախօրյակին, Բ-ի 2 տասնյակից ավելի գյուղերում ապրում էր ավելի քան 5000 հայ։ Ոզմ (Ոզիմ, Օդում) զուտ հայաբնակ ավանը (շուրջ 300 տուն) լիովին անկախ էր շրջակա քուրդ բեկերից (ադիան ցեղից)՝ միշտ հակահարված տալով նրանց վայրագություններին։

1915-ին Բ-ի հայ բնակչությունը զանգվածաբար կոտորվեց։ Գրեթե ամբողջությամբ ոչնչացվեց Ալկեֆ (Հըլկեֆ), Բեդար, Արջկանց, Դաշտըկ, Կոռիչ, Պերոզ և այլ գյուղերի բնակչությունը։ Հիմնահատակ կործանվեց նաև Ոզմը, որի բնակիչները ֆիդայի Լաթոյի գլխավորությամբ ինքնապաշտպան, մարտերով հիմնականում փրկվել էին՝նահանջելով Մոկս և Փեսանդաշտ (Հս. Շատախ), մասնակցել վերջինիս հերոսամարտին։ Փրկված բարվարցի- ները հետագայում ստիպված էին գաղթել արևելյան Հայաստան։

Գրականություն

U ֊Դո, Վանի, Բիթլիսի և էրզրումի վիլայեթները, Ե., 1912։

Գ. Բագարան

ԲԱՔՍԹՈՆ (Buxton) Հարոլդ, անգլիական հասարակական և կրոնական գործիչ, քահանա։ Բրիտանա-հայկական կոմիտեի անդամ. Լորդ Մեջորի Հայ փախստականների ֆոնդի պատվավոր քարտուղար։ 1913-ին, եղբոր՝ Ն. Բաքսթոնի հետ միսիոներական նպատակով եղել է արևմտյան և արևելյան Հայաստանում։

1914-ին լույս է տեսել նրանց «ճանապարհորդություն և քաղաքականությունը Հայաստանում» գիրքը, որտեղ լուսաբանված են հայ ժողովրդի ազգային բնութագիրը, նրա պատմությունը, մշակույթը, ավանդույթները, քննարկված են արևմտյան Հայաստանի աշխարհաքաղ. (գեոպոլիտիկ) պայմանները, տերությունների քաղաքականությունը հայկական հարցում։ Հայ ժողովրդին բժշկ. օգնություն ցույց տալու նպատակով 1922-ին բժիշկների և բուժքույրերի խմբով նորից է այցելել Հայաստան։

1921-ին եղել է խորհրդային Հայաստանում, որը համարել է հայերի ազգային օջախ, ուր անվտանգ հանգրվանել են ջարդերից, կոտորածներից ու տեղահանությունից փրկվածները։ Հայաստանի կառավարության հետ քննարկել է Միջագետքի գաղթականների հարցը։ Գրել Է հայկական հարցի վերաբերյալ մի շարք աշխատություններ։

Երկեր Skle-Lighls on the Armenian Question, Contemporary Review՝, 1913, v. 104։ Travel and Politics in Armenia, L, 1914 (հանահեղինակ)։

U. Կիրակոսյան

ԲԱՔՍԹՈՆ (Buxton) Նոել, անգլիական հասարակական և քաղաքական գործիչ։ 1910-ից՝ խորհրդարանի անդամ լեյբորիստական կուսակցությունից։ Եղել Է Բրիտանա-հայկական կոմիտեի անդամ։ 1913-ին եղբոր՝ Հ. Բաքսթոնի հետ ճանապարհորդել է Հայաստանում։ 1914-ին լույս է տեսել նրանց՝ «ճանապարհորդություն և քաղաքականությունը Հայաստանում» գիրքը։ Բ. անհրաժեշտ է համարել օգտագործել հայերի ողբերգությունը՝ ապահովելու պատերազմի ընթացքում դաշնակիցների համար ԱՄՆ-ի աջակցությունը։

1922-ին կառավարությունից պահանջել է Լոգանի կոնֆերանսում պայմանավորվել տերությունների, ինչպես նաև խորհրդային Ոուսաստանի հետ արևմտյան Հայաստանը հայերին վերադարձնելու անհրաժեշտության մասին։

երկ The Russians in Armenia, "Nineteenth Century", 1919, v. 74; Travel and Poliics in Armenia, L, 1914 (համահեղինակ);

U. Կիրակոսյան

ԲԵԹՄԱՆ ՀՈԼՎԵԳ (Bethman Hollweg) Թեոբալդ (1856-1921), գերմանական պետական գործիչ։ 1907-09-ին ներքին գործերի նախարար, 1909-17-ին՝ Գերմանիայի կանցլեր։ Մեծ դեր է խաղացել առաջին համաշխարհային պատերազմի նախապատրաստման և սանձազերծման գործում։ Իր ամբողջ գործունեությամբ նպաստել է Գերմանիայի նվաճողական ծրագրերի իրականացմանը։ Խրախուսելով թուրք, կառավարության՝ հայերի ցեղասպանության քաղաքականությունը՝ անուշադրության է մատնել Գերմանիայի կառավարությանը՝ գերմ. առաջավոր հասարակայնության բողոքի դիմումները, որտեղ պահանջվում էր միջոցներ ձեռնարկել Թուրքիայում հայերի ցեղասպանությունը և տեղահանությունը դադարեցնելու համար։

U. Ստեփանյան

ԲԵԿԶԱԴՅԱՆ Ալեքսանդր Արտեմի (Հարությունի) (1879, Շուշի-1939), կուսակցական, պետական գործիչ։ ՈՍԴԲԿ անդամ 1903-ից։ Ավարտել է Շուշիի ռեալական ուսումնարանը։

Սովորել է Կիևի պոլիտեխնիկ, ինստում (1900-02), ավարտել է Ցյուրիխի համալսարանի հաս-քաղ. ֆակուլտետը (1911)։ 1906-14-ին՝ վտարանդի Շվեյցարիայում, ակտիվորեն մասնակցել է ՈՍԴԲԿ արտասահմանյան կազմակեր-