Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/85

Այս էջը սրբագրված չէ

հետևանքները։ Այն համարել է XX դ. առաջին ցեղասպանություն, որի զոհ դարձան, նրա հաշվումներով՝ 1,1 միլիոն հայեր, հազարավորներն Էլ տեղահանվեցին, քշվեցին գերության, աքսորվեցին, բռնությամբ մահմեդականացան։ Բ. նշել է նաև, որ հայերի ֆիզիկական բնաջնջումը բացասական հետևանքներ ունեցավ Թուրքիայի տնտեսության համար։

Երկեր Die armenische Frage im Ersten Weitkrieg. in։ 1915-1985. Gedanken Uber einen VGIkermord, Wien, 1985.

U. Օհանջան/ան (Ավստրիա)

ԲԻՍՄԱՐԿ (Bismark) Օտտո Էդուարդ Լեոպոլդ ֆոն Շյոնհաուզեն (1815 , գերմանական պետական գործիչ. իշխան։ 1871-90-ին՝ Գերմ. կայսրության ռայխսկանցլեր։ Արևելյան հարցում վարել է Բալկաններ և Սև ծովի նեղուցներ Ռուսաստանի թափանցումը արգելակող քաղաքականություն։ 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմից և Սան Ստեֆանոյի պայմանագրից (1878) հետո պաշտպանել է Անգլիայի և Ավստրիայի՝ միջազգային կոնգրես հրավիրելու առաջարկը (տես Բեռլինի կոնգրես 1878), որի նպատակն էր վերանայել պայմանագիրը ի վնաս Ռուսաստանի։ Լինելով Բեռլինի կոնգրեսի նախագահ՝ Բ. խոչընդոտել է հայկական հարցը կոնգրեսի օրակարգ մտցնելուն, բացասական դեր խաղացել արևմտահայերի պահանջները բավարարելու հարցում։

ԲԼԵՔՌՒԵԼ (Blackwell) Ալիս Սթոուն (1857-1950), ամերիկյան հասարակական գործիչ, հրապարակախոս, լրագրող։ Ակտիվորեն մասնակցել է ԱՄՆ-ի ֆեմինիստական շարժմանը։ Քարոզել է ճնշված ժողովուրդների մշակույթը, այդ նպատակով անգլ. է թարգմանել և հրատարակել Լատ. Ամերիկայի մի շարք բանաստեղծների, հունգար պոետ Շ. Պետեֆիի ստեղծագործությունները։ Թարգմանել է հայ միջնադարյան և նոր ժամանակների բանաստեղծների (արևելահայ և արևմտահայ) ընտիր երկերը, որոնք լույս են տեսել նրա հրատարակած «Հայկական բանաստեղծություններ» (1897) ժող-ում։ Ամերիկյան ամսագրերում հրապարակել է հայ ժողովրդի պատմության, հասարակական կյանքին վերաբերող հոդվածներ, Րաֆֆու, Սիամանթոյի, Դուրյանի և ուրիշների առանձին ստեղծագործությունների թարգմանություններ։ Ըմբըռնումով և ցավով է վերաբերվել հայ ժողովրդի ազատագրական ձգտումներին։ 1893-ին ընտրվել է «Հայաստանի բարեկամներ» (ԱՄՆ) ընկերության քարտուղար։

ԲԼԻՍ (Blis) էդվին Մանսել (1848, էրզրում-1919), ամերիկյան միսիոներ, խմբագիր։ նախնական կրթությունն ստացել է Կ. Պոլսի Ռոբերտ քոլեջում, այնուհետև շարունակել Եյլում (ԱՄՆ)։ Որպես Աստվածաշնչի ամերիկյան ընկերության գործակալ 1886-88-ին շրջագայել է Թուրքիայում, Եգիպտոսում, Պարսկաստանում և Պաղեստինում։ 1889-91ին և 1904-ին խմբագրել է «Միսիոներական հանրագիտարանը» (ԱՄՆ), որի համար արժանացել է աստվածաբանության դոկտորի կոչման։ 1907-ից մինչև կյանքի վերջը ծառայել է Մարդահամարի գրասենյակում (Վաշինգտոն)։ Մի շարք աշխատությունների («Թուրքը Հայաստանում, Կրետեում և Հունաստանում», 1896, «Միսիոներության համառոտ պատմություն», 1897 և այլն) հեղինակ Է։ Առավել հայտնի է «Թուրքիան և հայկական սարսափները» (1896) գիրքը, որը արևմտահայության 1894-96-ի ջարդերի յուրատեսակ ժամանակագրություն է. որտեղ նա մանրամասն նկարագրում է թուրք, իշխանությունների իրականացրած այդ սպանդի պատմությունը՝ եզրակացնելով, որ Օսմանյան կայսրությունում կազմակերպված այդ աոաջին զանգվածային կոտորածների նպատակն էր վերջ տալ տեղաբնիկ միակ քրիստոնյա փոքրամասնությանը, որն ի վիճակի էր վերահաստատել իր ինքնուրույնությունը։ Բ. գտնում էր. որ այդ ջարդերը նախօրոք կազմված ծրագրի մի մասն էին. որոնք իրականացնում էր թուրք, կառավարությունը քրիստոնյա պետությունների համաձայնությամբ ու իր քրիստոնյա հպատակների արտոնությունները «պաշտպանելու» հանդիսավոր խոստումներով։

Երկեր Turkey and the Armenian Atrocities, Frezno, Cat, 1982.

3. Թցրոսյան

«ԲՅՈՒԶԱՆԴԻԱՆ», օրաթերթ։ Հրատարակվել է Կ.Պոլսում, 1896-1918-ին։ Խմբագիրներ՝ Բ. Քեչյան, Պ. Քեչյան և Ա. Քեչյան, Ա. Ալպոյաճյան, Ա. Սանտալճյան։ Ունեցել է չափավոր ուղղություն։ 1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո գտնում էր, որ հայկական հարցը կարելի է լուծել մեծ տերությունների աջակցությամբ Թուրքիայում բարեփոխումներ անցկացնելու միջոցով։ Սղանայի կոտորածից (1909) հետո քննադատել է երիտթուրքերի ազգայնամոլությունը, ցույց տվել, որ թուրք, կառավարությունը շարունակում է համիդյան հակահայկական քաղաքականությունը։ Մերկացրել է համաթյուրքականության (պանթյուրքիզմ) գաղափարախոսությունը և համաթյուրք. պետություն ստեղծելու զառանցական գաղափարը։ «Բ.»-ի էջերում արտացոլվել են հայերի ցեղասպանության նախապատրաստության չարագուշակ նշանները։ Թերթն անդրադարձել է նաև հույների հանդեպ կիրառվող հալածանքներին, թուրք-գերմ. մերձեցման մեջ տեսել վտանգ թուրք, լծի տակ գտնվող ժողովուրդների համար։ «Բ.» որևէ վերաբերմունք չի ունեցել ազգային կուսակցությունների նկատմամբ, խուսափել է ազգային շարժման հետ կապված հարցերից. առաջացրել է միայն հայերի կյանքի, գույքի և պատվի ապահովման պահանջներ։

U. Խառատյան

ԲՅՌՒՐԱՏ ՍՄԲԱՏ (Տեր-Ղազարհնց Սմբատ) (1862, Զեյթուն-1915 թ.. Մեծ եղեռնի զոհ), գրող, մանկավարժ, հա