Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/86

Այս էջը սրբագրված չէ

սարակական գործիչ։ Ավարտել է Երուսաղեմի ժաոանգավորաց վարժարանը (1889), Սորբոնի համալսարանում եղել մանկավարժ, դասընթացների ազատ ունկնդիր։ Ուսուցիչ՝ Մարաշի, Զեյթունի, Սսի, Սամսունի, Կ. Պոլսի, Ալեքսանդրիայի և Կահիրեի հայկական վարժարաններում։ Կահիրեում հրատարակել է «Փյունիկ» և «Նոր օր» թերթերը։ Երիտթուրք. հեղաշրջումից (1908) հետո վերադարձել է Կ.Պոլիս։ Զբաղվել է կրթական, հասարակական գործունեությամբ, շարունակել «Փյունիկի» լույսընծայումը, հրատարակել նաև «Գաղափար» թերթը։ Բ. Ս. գրել է «Ավարայրի արծիվը կամ Վարդանանք» (1909), «Արյունի ճամբուն վրա» (1911), «Վերջին բերդը» (հրտ. 1929), «Ելտըգէ Սասուն» (1911), «Ազատության համար» («Զեյթունի վրեժը», 1911) երկերը, որոնք պատկերում են հայ ժողովրդի հերոսական անցյալը և ազատագրական շարժումները։ 1911-ին հրատարակել է «Արևելյան խնդիր և Հայկական հարց» մենագրությունը։

ԲՈԼԴՈՒԻՆ-ԱՍՔՎԻՏԻ ԴԻՄՈՒՄ 1924, հայ գաղթականության տեղավորման մասին, փաստաթուղթ, որով 1924-ի սեպտ. 26-ին Մեծ Բրիտանիայի նախկին պրեմիեր մինիստր Սթենլի Բոլդուինն ու լիբերալ կուսակցության ղեկավար Հերբերտ Ասքվիտը դիմել են Ո. Մաքդոնալդի կառավարությանը՝ հայ գաղթականության վիճակը բարելավելու և հայկական հարցը վերջնականապես լուծելու համար։ Առիթը եղել է Ազգերի լիգայի գլխավոր քարտուղարի սեպտ. 24-ի նամակը անգլ. կառավարությանը՝ իր աջակցությունը ցուցաբերելու պատերազմի հետևանքով Թուրքիայից արտաքսված հայերի տեղավորման գործին։ Զեկուցագրում Բոլդուինն ու Ասքվիտը շարադրում են այն շարժառիթները, որոնք անգլ. կառավարությանը պարտավորեցնում են. ի թիվս մյուս դաշնա կից պետությունների, նյութապես և բարոյապես աջակցել Ազգերի լիգայի Գերագույն խորհրդի հավանությանն արժանացած (1923-ի սեպտ.) ծրագրին, որով նախատեսվում էր հայ գաղթականության տեղավորումը Կովկասում։

Այդ շարժառիթներն են.

1. պատերազմի ընթացքում հայերը աջակցել են դաշնակիցներին, ինչի համար նրանք տուժել են ողբերգականորեն։ Այդ թեզը հիմնավորելու համար զեկուցագրի հեղինակները վկայակոչում Են Զ. Բրայսի 1918-ի հոկտ. 3-ի նամակը անգլ. կառավարությանը, որտեղ նա պարզաբանում էր հայերի՝ Անտանտի Երկրներին հարելու դրդապատճառները և դրան հետևած հայկական տեղահանության ու ջարդերի ծանր հետևանքները։ 2. Դաշնակիցների և նրանց միացած մյուս երկրների պետական գործիչների բազմակի խոստումները՝ պաշտպանելու հայ ազգի ազատությունն ու անկախությունը։ Վկայակոչում են Ասքվիտի, Լլոյդ Ջորջի, Վիլսոնի, Կլեմանսոյի հայտարարությունները ի պաշտպանություն հայերի, Սևրի պայմանագիրը, «հայկական ազգային օջախի» վերաբերյալ բանակցություններն ու դրանց ձախողումը Լոգանի կոնֆերանսում։

3. Անգլ. կառավարության պատասխանատվությունը հատկապես 1922-ի Զմյուռնիայի պարտությունից հետո, որը վերջնականապես ցաքուցրիվ արեց Օսմանյան կայսրության հայերին։

4. 1916-ին թուրք, կառավարության Բեռլին փոխադրած 5 միլիոն ֆունտ ստեռլինգի (թուրք, ոսկով) առգրավումը դաշնակիցների կողմից, ինչըրչրչ, նրանց կարծիքով, ամբողջովին պատկանում է հայերին։

5. Հայ փախստականների անկայուն ու հուսահատ վիճակը, որը պահանջում է արևմտյան տերությունների անմիջական միջամտությունը։ Նկարագրելով հայ գաղթականության ողբերգական վիճակը Մերձ, ու Միջին Արլ-ում, նաև մասամբ Հունաստանում ու Բուլղարիայում, և թուրք, կառավարության կտրուկ մերժումը՝ հետ ընդունելու նրանց զեկուցագրի հեղինակները գտնում են, որ ներկա իրավիճակում այլևս անհնար է կատարել հայերին տրված խոստումները, քանի որ դրանք կապված են քաղաքական և տարածքային հետգրավման դժվարությունների հետ։ Ուստի միակ հնարավոր ելքը մնում է հայ գաղթականության տեղավորումը ռուս. Հայաստանում, որին համամիտ է նաև տեղական կառավարությունը։ Ասքվիտի և Բոլդուինի կարծիքով. Մեծ Բրիտանիայի պարտքն է՝ ամեն կերպ աջակցել այդ ծրագրի իրականացմանը։ Վերջում զեկուցագրի հեղինակներն ավելացնում են, որ այդ ծրագիրը որևէ քաղաքական Ենթաւոեքստ չունի և ենթադրում է, որ դրանով վերջնականապես ավարտվում է դաշնակիցների պատասխանատվությունը հայերի հանդեպ։

Բայց, ինչպես ցույց տվեց ապագան, անգլ. կառավարությունը որևէ կոնկրետ քայլ չկատարեց հայ գաղթականության վիճակը խորհրդային Հայաստանում թեթևացնելու ուղղությամբ։ Ընդհակառակը, շուտով իրենք՝ Ասքվիտն ու Բոլդուինը, իշխանության գլուխ անցնելով, մատը մատին չխփեցին զեկուցագրում շարադրված ծրագիրը պաշտպանելու և գեթ հայերին պատկանող գումարները նրանց օրինական ժառանգորդներին վերադարձնելու համար։

Գրականություն

Mandelstam A, La Socidtddes Nations et les Puissances devant /в Probidme armdnien, Beyrut, 1970, p. 489-494։ В о у a jia n U„ Armenia։ The Casa fora Forgotten Genocide, Westwood, New Jersey, 1972, p. 281.

Ջ. Թորոսյան

ԲՈՅԱՋՅԱՆ Տիգրան (1895, Արմտան (Արևմտյան Հայաստանում) 1985 (ԱՄՆ)), իրավաբան, պատմաբան։ 1910-ից բնակվում էր ԱՄՆ-ում։ Կրթությունն ստացել է հյուսիս-Արևմտյան ու Բոստոնի համալսարաններում։ Ուսումնասիրել է իրավունք՝ ստանալով մագիստրոսի աստիճան (1925)։ 1917-ին, որպես կամավոր, Հայկական լեգեոնի կազմում կռվել է Պաղեստինի ճակատում։ Պատերազմից հետո մնալով Կիլիկիայում՝ զբաղվել է հայ գաղթականների օգնության հարցերով։ 1919-ին կրկին վերադարձել է ԱՄՆ։ Եղել է ՀԲԸՄ ղեկավարության անդամ։

Գրել է հայերին և Հայաստանին վերաբերող աշխատություններ։ Արժեքավոր է նրա «Հայաստան, մի մոռաց