Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/95

Այս էջը սրբագրված չէ

հաստատած՝ «Կայսրության ներսում գաղթականների տեղավորման գլխավոր լիազորների հրամանը», որը 1915ի նոյեմբ. 5-ին վավերացրեց Կովկասի փոխարքա գեն-համհարգ Նիկոլայ Նիկոլաեիչը։ գլխավոր լիազոր նշանակվեց գեն-մայոր Ա. Թամամշևը (Թամամշյան)։ Սակայն ռուս, իշխանությունները ի վիճակի չէին (և չէին էլ ուզում) բավարարել գաղթականության բոլոր պահանջները։ Եվ Գ-ի բազմաթիվ և բազմաբնույթ կարիքներն ու հոգսերը հոգալու աշխատանքը հիմնականում կատարեցին հայկական բարեգործական և նման այլ կազմակերպություններ։ Նրանց բոլորի ջանքերը միավորելու նպատակով էջմիածնում (1915-ի մարտ) և Պետրոգրադում (1916-ի մայիս) հրավիրվեցին Հայ գաղթականների համագումարներ։. 1917-ի մայիսին Երևանում հրավիրվեց Արևմտահայերի համագումար (առաջին), որն ընտրեց Արևմտահայ խորհուրդ և բյուրո։

1914- ի Փետր. հեղափոխությունից հետո ժամանակավոր կառավարությունն իրականացրեց մի շարք միջոցառումներ, որոնք փոքր-ինչ հնարավորություն ստեղծեցին արևմտահայ Գ-ի համար՝ վերադառնալու իրենց բնակության վայրերը։ Սակայն Հոկտ. հեղափոխությունից (1917) հետո ռուս, զորքերը թողեցին արևմտյան Հայաստանը, և թուրքերը, խախտելով Երզնկայի զինադադարը (1917), ամբողջ ճակատով անցան հարձակման՝ ոչ միայն արևմտյան Հայաստանը վերագրավելու, այլև ամբողջ Անդրկովկասը գրավելու մտադրությամբ։ Արշավանքի հետևանքով Գ-ի մի մասը, որոնք վերադարձել էին իրենց տները, նորից կոտորվեց, մի մասն էլ նորից փախավ։ Հայաստանի Հանրապետության տարածքում կուտակվել էին մի քանի հազար Գ. և որբեր, որոնք մահանում էին համաճարակներից, սովից ու զրկանքներից։

1920- ի թուրք-հայկական պատերազմի ժամանակ թուրք, զորքերը գրավեցին Ալեքսանդրապոլի գավառը, որի բնակչության զգալի մասը և այնտեղ հավաքված Գ. փրկվելու համար ստիպված էին փախչել։ Գ-ի մի նոր ալիք էլ առաջացավ 1919-21-ին, երբ երիտթուրքական և քեմալական հայաջինջ քաղաքականության հետևանքով հայազրկվեց նաև Կիլիկիան։ Ֆրանսիայից լքված, բախտի քմահաճույքին հանձնված կիլիկեցի հայերի մի մասին կոտորեցին թուրքերը, փրկվածներն էլ հեռացան հարազատ վայրերից։

Թուրքական իշխանությունների իրագործած ջարդերի ու տեղահանությունների հետևանքով գաղթերից հետո արևմտյան Հայաստանը, Կիլիկիան, Թուրքիայի հայաբնակ շրջանները ամբողջովին զրկվեցին բնիկ հայ ժողովրդից։ Գ., որոնց թիվը կազմում էր շուրջ 800 հազար, սփռվեցին աշխարհով մեկ՝ ստվարացնելով տարբեր երկրներում գոյություն ունեցող հայ համայնքները։ Գ-ի կարգավիճակը քննվել է Ազգերի լիգայում {տես Ազգերի լիգան և Հայկական հարցը), որից հետո հայ Գ-ի մի մասը ստացել է այսպես կոչված, «Նանսենյան անձնագրեթ. 1920-40-ական թթ. ընթացքում շուրջ 150 հազար հայ հայրենադարձվել է խորհրդային Հայաստան։

Գրականություն

Հայ ժողովրդի պատմություն, հ. 6, ե., 1981։ U Դ ո, Մեծ դեպքերը վասպուրականու մ 1914-1915 թթ, ե., 1917։ Ի շ խ ա ն յ ա ն Բ., Աղետի և տառապանքի աշխարհից (այց թուրքահայ փախստականներին), Թ., 1915։ В ա ո ո յ ա ն Կ., Արևմտահայ գաղթականությունը և նրա վիճակը 19-րդ դարի 90ական թվականների վերջերին և 20-րդ դարի սկզբներին, ԲՀԱ, 1974, N 3։ Братская помощь пострадавшим в Турции армянам, М.. 1898;

Асланян С., Среди беженцев (Личные впечатления), Астрахань, 1915; Руководящие положения по устройству беженцев, П., 1916.

U Հարությունյան

ԳԱՅԱՆ Միհրան (1874, Հաճըն 1920, Բուջախ (Կիլիկիայում)), ազգայինագատագրական շարժման գործիչ։ Հնչակյան կուսակցության անդամ։ Կրթությունն ստացել է ծննդավայրում։ Եղել է ուսուցիչ։ Երիտասարդ տարիքում ներգրավվել է ագատագրական և հեղափոխական շարժման մեջ։ Զեյթունի 1894-95-ի ապստամբության {տես Զեյթունի ապստամբություններ 1877-78, 1894-95) կազմակերպիչներից և նրա զինվորական խորհրդի անդամ։ 1909-ի Ադանայի կոտորածի օրերին կազմակերպել է Հաճընի ինքնապաշտպանությունը։ 1915ին, Մեծ եղեռնի ժամանակ, աքսորվել է։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո վերադարձել է Հաճըն, վերստին զբաղվել ուսուցչությամբ։

1920- ին նշանակվել է Հաճընի ինքնապաշտպանության Բարձրագույն խորհըրդի անդամ։ Նահատակվել է Սիս նահանջելու ճանապարհին։

Ե ճերեճյան (Լիբանան)

ԳԱՅԼ ՎԱՀԱՆ (Տոլպաշյան Մինաս) (1872, Հալավ գ. (Բալու գավառում) 1904), ազգային-ազատագրական շարժման գործիչ։ Մոտ 1888-ին գնացել է Կ. Պոլիս, ուր անդամագրվել է հնչակյան կուսակցությանը։ Այնուհետև անցել է Բուլղարիա, այնտեղից էլ՝ Ամերիկա, որտեղ դարձել է ՀՀԴ կուսակցության անդամ։ 1902-ին եկել է Կովկաս, հաստատվել սահմանամերձ մի գյուղում, որտեղ զբաղվել է Երկիր զինված խմբեր ու զինամթերք փոխադրելու գործով։ 1904-ին «Մասիս» (60 հոգուց կազմված) զինված խումբը Գ. Վ-ի հրամանատարությամբ հարձակվել է Մոսունի և Քորունի թուրք, պահականոցների վրա և ավերել դրանք։ Սակայն վրա են հասել թուրք, բազմաքանակ ուժեր, տեղի է ունեցել ուժեղ ընդհարում, և Գ. Վ. նահատակվել է այդ կռվում։

ԳԱՆԳՐՈՒՄԻ Հրանդ (Գրըշըքյան Աբիսողոմ) (ծ. 1925, Դամասկոս), գրող, պատմաբան։ Հնչակյան կուսակցու թյան անդամ։ Սովորել է Բեյրութի Սահակյան վարժարանում, 1943-ին