Ա–ում են գտնվում Ղազախ. ՍՍՀ գիտությունների ակադեմիան և նրա գիտահետազոտական ինստիտուտները (1972)։ Քաղաքում կա 6 թատրոն, 3 թանգարան, 115 գրադարան, 80 ակումբային հիմնարկ։ Գործում է հանրապետական հեռուստակենտրոնը։ 1970-ին Ա–ում աշխատող բժիշկների թիվը 5931 էր, միջին բուժանձնակազմինը՝ 10291 (համապատասխանաբար 81,4 և 141,3 բուժաշխատող ամեն 10.000 բնակչին)։ Ա. լայն, ուղղաձիգ, կանաչապատ պողոտաներով և նորակառույց բնակելի զանգվածներդվ գեղեցիկ քաղաք է։ Ա–ի ճարտարապետական խոշոր կառույցներից են՝ գլխավոր փոստատունը (1931–34), բժշկական ինստ–ը (1939), օպերայի և բալետի թատրոնը (1941), կառավարական տունը (1958), Ղազախ. ՍՍՀ ԳԱ գլխավոր շենքը (1957), «Ղազախստան» հյուրանոցը (1960), դրամատիկ թատրոնը (1963) ևն։ Քաղաքում աչքի են ընկնում Վ. Ի. Լենինի (1958), Ամանգելդի Իմանովի (1950) և Աբայի (1960) հուշարձանները։
ԱԼՄԱ–ԱԹԱՅԻ ՄԱՐԶ, Ղազախ. ՍՍՀ–ում։ Կազմվել է 1932-ի մարտի 10-ին։ Տարածությունը՝ 104,7 հզ. կմ²։ Բաժանվում է 10 շրջանի, ունի 4 քաղաք, 7 քաղաքատիպ ավան։ Կենտրոնը՝ Ալմա–Աթա։
Բնությունը։ Մարզի հս. մասը զբաղեցնում է Սեմիրեչիե հարթավայրը (300–500 մ), հվ՝. մինչև 5000 մ բարձրության Կետմեն, Անդրիլիական Ալա–Թաու և այլ լշ–ները։ Կլիման հս. մասում խիստ ցամաքային է։ Հունվ. միջին ջերմաստիճանը՝ –9°C, –10°C, հուլիսինը՝ 24°C, տարեկան տեղումները՝ 110 մմ։ Նախալեռնային գոտում կլիման մեղմ է, տեղումները՝ 500–600 մմ, լեռներում՝ 700–1000 մմ՝. Ամենամեծ գետը Իլին է։ Հս–ում տարածված են կավային գորշ սևահողեր, մոխրագույն հողեր և աղուտներ։ Իլիի հովտում՝ ալյուվիալ մարգագետնային, լեռներում՝ շագանակագույն, սևահողանման, լեռնաանտառային և լեռնամարգագետնային հողեր։ Բուսականությունը անապատային և կիսաանապատային է։
Բնակչությունը։ Ա. մ–ում բնակվում է 1526 հզ. մարդ (1972), ղազախներ, ռուսներ, ուկրաինացիներ, ույգուրներ և այլք։ Բնակչության 50,9% կենտրոնացած է Ալմա–Աթայում։ Միջին խտությունը 1 կմ² վրա 14,6 մարդ է։ Քաղաքային բնակչությունը կազմում է 60,2%։ Քաղաքներն են՝ Ալմա–Աթա, Տալգար, Կասկելեն, Իսսիկ։
Տնտեսությունը։ Զարգացած են մեքենաշինությունը, գունավոր մետալուրգիան, սննդի և թեթև արդյունաբերությունը։ Կարևորագույն ձեռնարկությունները կենտրոնացած են Ալմա–Աթայում։ Տալգարում կան թաղիքագործական և կարի ֆաբրիկաներ, սպիրտի գործարան, Ֆաբրիչնիում՝ մահուդի կոմբինատ, Բուրունդայում՝ շաքարի և աղյուսի գործարաններ, Իլիյսկում՝ ձկնագործարան։ Ոռոգովի հողագործության մարզ է։ Մշակում են հացահատիկ (75% ցորեն, նաև գարի, վարսակ, կորեկ, եգիպտացորեն, բրինձ), տեխնիկական կուլտուրաներ (շաքարի ճակնդեղ, ծխախոտ)։ Զարգացած են այգեգործությունն ու պտղաբուծությունը։ Անասունների գլխաքանակի մեջ գերակշռում են ոչխարներն ու այծերը։ Մարզում անասունների գլխաքանակը կազմել է (առ 1 հունվ. 1971). մանր եղջերավորներինը՝ 2578,1 հզ., խոշոր եղջերավորներինը՝ 303,8 հզ., խոզերինը՝ 61,4 հզ., ձիերինը՝ 81,4 հզ.։ Երկաթուղային ցանցը կազմում է 250 կմ։ Բալխաշ լիճը և Իլի գետը նավարկելի են։ Ժողովրդական տնտեսության զարգացման ասպարեզում ձեռք բերած նվաճումների համար մարզը երկու անգամ պարգևատրվել է Լենինի շքանշանով։
«ԱԼՄԱԳԵՍՏ» (<արաբ. ալ–Մաջիստ–լատինացված Almagestum, < հուն. Μεγίστη Σύντξιε – «մեծ կառուցում»), հույն գիտնական Պտղոմեոսի «Աստղագիտության մաթեմատիկական մեծ կառուցվածքը» (13 գրքով) աշխատության արաբականացված անվանումը։ Գրվել է II դ. կեսին։ Ամփոփում է հին հույների աստղագիտական գործերը և հեղինակի հետազոտությունների արդյունքները։ «Ա.»–ում տրված է աշխարհի երկրակենտրոն համակարգի շարադրանքը, որը երկնային մարմինների տեսանելի շարժումների բացատրման տիրապետող ուսմունքն էր մինչև XVI դ.։ «Ա.» պարունակում է մեզ հասած ամենահին աստղացուցակը (1022 աստղերի՝ հիմք ընդունելով Հիպարքոսի դիտարկումները), ինչպես նաև հիշատակում է վեց աստղակույտեր։
ԱԼՄԱԼ, գյուղ Թուրքիայում, Արմաշից 12 կմ հեռավորության վրա։ XX դարի սկզբներին ուներ 200-ից ավելի հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ և շերամապահությամբ։ Ա–ում կար եկեղեցի (Ս. Կարապետ) և վարժարան։ Ա. ավերվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Բնակիչների մեծ մասին կոտորել են թուրք ջարդարարները, փրկվածները գաղթել են օտար երկրներ։
ԱԼՄԱԼԻԿ, քաղաք Ուզբեկական ՍՍՀ Տաշքենդի մարզում, Կուրամինյան լեռնաշղթայի հյուսիսային լանջին, Ախան–Գարան երկաթուղային կայարանից 18 կմ հարավ, Տաշքենդ–Ալմալիկ խճուղու վերջնակետը։ 87 հզ. բն. (1972)։ Գունավոր մետալուրգիայի և հազվագյուտ մետաղների արտադրության կենտրոն։ Կան նաև բազմամետաղային կոմբինատ, ՋԷԿ, ավտովերանորոգման գործարան, կահույքի ֆաբրիկա, սննդի և շինանյութերի արդյունաբերության ձեռնարկություններ։ Ա–ում են գտնվում գունավոր մետալուրգիայի ԳՏԻ–ի մասնաճյուղը, Տաշքենդի պոլիտեխնիկական ինստ–ի ֆակուլտետը։ Ունի լեռնամետալուրգիական տեխնիկում։
ԱԼՄԱՆԱԽ (<արաբ, ալ–մանախ - օրացույց), որևէ ընդհանուր հատկանիշով (թեմատիկ, ժանրային, զաղափարա–գեղարվեստական, տեղային) առնչված գրական