Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/188

Այս էջը հաստատված է

յին ամենաբարձր շրջանն Արևմտյան Եվրոպայում՝ Ֆրանսիայի, Իտալիայի, Շվեյցարիայի, Գերմանիայի և Ավստրիայի տերիտորիաներում։ Միջերկրական ծովի ափից ձգվում է աղեղնաձև մինչև Միջին–Դանուբյան դաշտավայրը։ Երկարությունը՝ մոտ 1200 կմ է, լայնությունը՝ 50–260 կմ, առավելագույն բարձրությունը՝ 4807 մ (Մոնբլան)։ Ա. երկայնակի ու լայնակի հովիտներով մասնատված լեռնազանգվածների և լեռնաշղթաների բարդ համակարգ են։ Կան համեմատաբար դյուրամատչելի լեռնանցքներ (տես աղ.)։ Բոդենի լճից Քոմո լիճ ձգվող գոգհովտով Ա. բաժանվում են 2 գլխավոր մասերի՝ Արևմտյան Ա–ի և Արևելյան Ա–ի։ Արևմտյան Ա–ին բնորոշ են ասիմետրիկ լանջերով աղեղնաձև լեռնաշղթաները, առանձնանում են միջօրեականի ուղղությամբ ձգվող Ծովամերձ, Քոթյան, Գրայան, Սավոյան Ա. և զուգահեռականի ուղղությամբ տարածվող Շվեյցարական Ա., որոնք Ռոն և Հռենոս գետերի վերնագավառների հովիտներով բաժանվում են հյուսիսում՝ Բեռնյան, Գլառնյան և հարավում՝ , Փենինյան, Լեպոնտինյան Ա–ի։ Շվեյցարական Ա. ձյունաշատ, սառցադաշտերով հարուստ, տիպիկ ալպյան ռելիեֆ ունեցող, բազմաթիվ սրածայր գագաթներով (Դյուֆուր, Ալեչհոռն, Յունգֆրաու ևն) լեռնաշղթաներ են։ Արևելյան Ա. համեմատաբար ցածրադիր են (2500–3500 մ) ու լայնատարած։ Գլխավոր լեռնաշղթաներից են՝ Ռետիի, Էցտալյան, Ցիլլերտալյան, Բարձր և Ցածր Թաուեռն։ Արևելքում մեծ տարածում ունեն ռելիեֆի կարստային ձևերը։ Ա. երիտասարդ լեռներ են, առաջացել են ալպյան ծալքավորության հետևանքով։ Երկրաբանական կառուցվածքում գերիշխում են տրիասի, յուրայի և կավճի նստվածքները (ավազաքարեր, կավեր, կրաքարեր, դոլոմիտներ), կենտրոնական գոտում՝ պալեոզոյի և մեզոզոյի բյուրեղային և մետամորֆային ապարները (գնեյսներ, գրանիտներ, թերթաքարեր, սիենիտներ)։

Կարևորագույն լեռնացքները

Անվանումը Բարձրությունը (մ) Տեղադրությունը Տրանսպորտային նշանակությունը
Թենդա 1870 Ծովամերձ Ա. Տուրին (Իտալիա)– Նիցցա (Ֆրանսիա) խճուղի և երկաթուղի
Ֆրեժյուս 2538 Քոթյան Ա. Լեռնանցքից արլ. Մոն Սենիյան թունելով անցնում է Տուրին (Իտալիա)–Լիոն (Ֆրանսիա) երկաթուղի
Մոն Սենի 2083 Քոթյան և Գրայան Ա–ի միջև Տուրին (Իտալիա) – Լիոն (Ֆրանսիա)

խճուղի

Փոքր Սեն Բեռնար 2188 Գրայան Ա–ի և Մոնբլան լեռնազանգվածի միջև Աոստա (Իտալիա) – Ալբերվիլ -Գրենոբլ (Ֆրանսիա) խճուղի
Մեծ Սեն Բեռնար 2469 Փենինյան Ա–ի արմ. ծայրամաս Աոստա – (Իտալիա) – Մարտինի –

Վիլ–Լոգան (Շվեյցարիա) խճուղի

Սիմպլոն 2005 Փենինյան և Լեպոնտինյան Ա–ի միջև Միլան – Դոմոդոսոլա (Իտալիա) –

Բրիգ–Լոգան (Շվեյցարիա) խճուղի Լեռնանցքից արլ. Սիմպլոնյան թունելով անցնում է այդ նույն կետերը կապող երկաթուղին

Սեն Գոթարդ 2108 Լեպոնտինյան Ա. Լուգանո - Բելինցոնա (Իտալիա) -

Ալտդորֆ–Ցյուրիխ խճուղի և երկաթուղի (թունելում)

Սեն Բեռնարդինո 2065 Լեպոնտինյան Ա. Լուգանո–Բելինցոնա (Իտալիա)–

Քուր (Շվեյցարիա) խճուղի

Բրեններ 1371 Էցտալյան և Ցիլլերտալյան Ա–ի միջև Բոլցանո (Իտալիա)–Ինսբրուք (Ավստրիա) խճուղի և երկաթուղի

Անթրոպոգենում չորս անգամ ենթարկվել են ուժեղ սառցապատումների, որոնց հետքերն են բազմաթիվ մորենները, ֆլյուվիոգլյացիալ նստվածքները և լճերը։ Օգտակար հանածոներից կան՝ երկաթ, պղինձ, մագնեզիտ, գոգավորություններում՝ գորշ ածուխ, աղ։ Ա–ին հատուկ է բարձր խոնավությունը։ Նախալեռներում կլիման միջերկրածովային (Ծովամերձ Ա.) և բարեխառն տաք է, ըստ բարձրության դառնում է չափավոր ցուրտ և ցուրտ լեռնային։ Բնորոշ են լեռնա–հովտային և ֆյոն քամիները։ Ա–ից սկիզբ են առնում Հռենոս, Ռոն, Պո, Ադիջե գետերը, Դանուբի աջ վտակները ևն, որոնք սահանքավոր են, ունեն մեծ անկում Ս էներգիայի վիթխարի պաշարներ։ Առավել խոշոր լճերից են՝ Ժնևի, Բոդենի, Ֆիրվալդշտետյան, Ցյուրիխի, Լագո Մաջորեի, Քոմոյի, Գարդայի լճերը։

ԱԼՊԻՆԻԶՄ (<Ալպեր), մարզաձև, վերելք դեպի դժվարամատչելի լեռնագագաթներ։ Ա. հասկացության մեջ հաճախ ներառվում է նաև բարձրալեռնային տուրիզմը։ Ա–ի պաշտոնական ձևավորման սկիզբը համարվում է 1786-ը, երբ առաջին անգամ բարձրացել են Մոնբլանի (4810 մ) գագաթը (շվեյցարական գյուղացի ժ. Բալման և բժիշկ Մ. Պակարը)։ Հայաստանում Ա–ի սկիզբը Խ. Աբովյանի և Ֆ. Պարրոտի վերելքն էր Արարատի գագաթը (5156 մ) 1829-ի սեպտ. 27-ին։ Նրանց հետ գագաթին հասան նաև հայ շինականներ. Հովհաննես Այվազյանը, Մուրադ Պողոսյանը, ռուս զինվորներ Ալեքսեյ Զդրովենկոն և Մատվեյ Չալպանովը։ Էլբրուսի գագաթը 1829-ին նվաճել է կաբարդինացի Կ. Խաշիրովը։ 1845-ի հուլիսի 29-ին Արարատի գագաթը բարձրացավ երկրաբան Հ. Աբիխը՝ թարգմանիչ Պետրոս Շարոյանի, երկու այլ հայերի, երկու կազակների և մեկ սպասավորի ուղեկցությամբ։ 1850-ին զինվորական տեղանքագիրների մի ջոկատ գեն. Ի. Խոձկոյի ղեկավարությամբ բարձրացել է Արարատ։ 1880–90-ական թթ. տեղանքագիր Ա. Պաստուխովը նվա–