Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/20

Այս էջը հաստատված է

20 ԱԲԴՈՒԼ

ԱԲԴՈՒԼ ՄԵՋԻԴ (1823—1861), Թուրքիայի սուլթանը 1839-ից։ Իշխանության գլուխ անցավ, երբ Եգիպտոսի փոխարքա Մուհամմեդ Ալիի ապստամբ զորքերը ծանր պարտության էին մատնել թուրք․ բանակին։ Լիբերալ շրջանների և եվրոպ. դիվանագիտության դրդմամբ 1839-ի նոյեմբ. 3-ին Ա. Մ. վավերացրեց Մուստաֆա Ռեշիդ փաշայի բարեփոխումների ծրագիրը՝ Հաթթը Շերիֆը, որով սկսվեց այսպես կոչված Թանզիմաթի շրջանը, ապա 1856-ի փետր. 18-ին՝ Հաթթը Հումայունը։ Այդ «բարեփոխումները», սակայն, չշոշափեցին ֆեոդալ. Թուրքիայի բռնակալական վարչակարգի բուն էությունը։ Ոչ մահմեդական բնակչության իրավազրկությունը պահպանվեց, հպատակ ժողովուրդների, մասնավորապես՝ արևմտահայության վիճակը չբարելավվեց։ Արտաքին քաղաքականության մեջ Ա. Մ. հակված էր դեպի Անգլիան և Ֆրանսիան, որոնք պաշտպանում էին Թուրքիային ընդդեմ Ռուսաստանի։ Հետևանքը եղավ երեք երկրների դաշինքը և պատերազմը Ռուսաստանի դեմ (տես Ղրիմի պատերազմ 1853—56)։ Փարիզի հաշտության պայմանագիրը (1856) ամրապնդեց եվրոպ. տերությունների դիրքերը Թուրքիայում։ Ա. Մ֊ի արտաքին փոխառությունները, պալատական ծախսերը, անձնական շվայտությունը, առևտրական ստրկական պայմանագրերը և օտարերկրյա կապիտալի գերիշխանությունը երկիրը հասցրին քայքայման։


ԱԲԴՈՒԼԱԵՎ Հասան Մամեդբաղիր օղլի (ծն. 1918), ադրբ. սովետական ֆիզիկոս, Ադրբ. ՍՍՀ ԳԱ պրեզիդենտ (1970-ից)։ ՍՄԿԿ անդամ 1942-ից։ Ծնվել է օգոստ. 20-ին, Նախիջևանի ԻՍՍՀ Յայջի գյուղում։ Ադրբ. ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1967)։ ՍՍՀՄ ԳԱ թղթակից֊անդամ (1970)։ 1957-ից հանրապետության ԳԱ ֆիզիկայի ինստ֊ի դիրեկտորն է։ 1952-ին լույս է տեսել նրա «Էլեկտրոնային կիսահաղորդիչները և նրանց կիրառումը», իսկ 1962-ին «Ռադիոիզոտոպները և նրանց կիրառումը կիսահաղորդիչների ֆիզիկայում» գրքերը։ Զբաղվում է կիսահաղորդիչների ֆիզիկայով։ Ա֊ի առանձին աշխատություններ թարգմանվել են ռուսերեն և արտասահմանյան մի շարք լեզուներով։ ՍՍՀՄ VIII գումարման Գերագույն սովետի դեպուտատ։


ԱԲԴՈՒԼԱԵՎ Միքաիլ Հուսեյն օղլի (ծն. 1921), ադրբեջանցի նկարիչ, ՍՍՀՄ ժող. նկարիչ (1963)։ ՍՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի թղթ֊անդամ (1958)։ ՍՄԿԿ անդամ 1954-ից։ Ծնվել է դեկտեմբերի 19-ին, Բաքվում։ Ավարտել է Մոսկվայի գեղարվեստ. ինստ֊ը (1949)։ Հայտնի են Ա֊ի «Հնգամյակի ճանապարհներով» (1949), «Երջանկություն կառուցողները» (1951) և արդյունաբերական թեմաներով ու ժանրային բնույթի այլ կտավներ, «Սոցիալիստական Բաքուն» (1947) գրաֆիկական նկարաշարքը, Ա. Ռահիմովի «Շամո» վեպի նկարազարդումները (1954)։

Պատկերազարդումը տես Ադրբեջանական ՍՍՀ հոդվածի ներդիրում (աղ. IV, 48-49 էջերի միջև)։


ԱԲԴՈՒԼԼԱՀ (ծն. թ. անհտ. — մոտ 703), Հայաստանի առաջին արաբ ոստիկանը (699—703)։ Դվինը դարձրեց նստավայր, սահմանեց ծանր հարկեր, պարտադրեց վճարել մահացած ազգականների կամ համագյուղացիների պարտքերը։ Ցանկանում էր վերացնել հայ նախարարական դասը և Հայոց զինված ուժերը։ Ձերբակալելով հայ նախարարներին՝ տիրացավ նրանց կալվածքներին։ 703-ին Վարդանակերտի ճակատամարտում Հայոց սպարապետ Սմբատ Բագրատունու հեծելազորը պարտության մատնեց Ա-ի զորաբանակը։ Հավանաբար այդտեղ էլ Ա. սպանվել է։


ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՈՐԱՆ (ծն. 1904), քուրդ բանաստեղծ և հասարակական գործիչ։ Ծնվել է Իրաքի Սուլեյմանիա քաղաքում։ Իրաքի կոմկուսի անդամ (1950)։ Զբաղվել է ուսուցչությամբ։ Գրել է քասիդներ, գազելներ, քառյակներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին աշխատել է հակաֆաշիստական «Մերձավոր Արևելք» ռադիոկայանում։ 1952—1954-ին խմբագրել է «Ժին» («Կյանք») առաջադիմական թերթը։ Ընտրվել է Խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ (1962)։


ԱԲԴՈՒՌԱՀՄԱՆՈՎ Ֆուադ Հասան-օղլի (1915–1971), ադրբեջանցի սովետական քանդակագործ։ Ադրբեջանական ՍՍՀ ժողովրդական նկարիչ (1955)։ ՍՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի թղթ֊անդամ (1949)։ ՍՄԿԿ անդամ 1962-ից։ Ծնվել է ապրիլի 28(մայիսի 11)-ին, Նուխիում։ Ա֊ի գործերից են Ֆիզուլիի արձանը (1941, Բաքու), Նիզամիի հուշարձանները Կիրովաբադում (1946, ՍՍՀՄ պետ. մրցանակ՝ 1947) և Բաքվում (1949), «Հովիվ» (1950, Տրետյակովյան պատկերասրահ, ՍՍՀՄ պետ. մրցանակ՝ 1951), «Ազատագրում» (1960, Բաքու) արձանները։ Մահացել է հունիսի 15-ին, Բաքվում։


ԱԲԴՕՂԼՈՒ, գյուղ Կիլիկիայում, Ադանա քաղաքից հարավ, Ջահան (Ջեյհան) գետի աջ ափին։ Բաժանված էր Վերին և Ներքին թաղերի։ XX դ. սկզբին ուներ շուրջ 400 հայ բնակիչ, որի մի մասը զոհ գնաց 1919-ի կոտորածներին, վերապրողները գաղթեցին տարբեր երկրներ։ Հիմնականում զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ ու անասնապահությամբ։ Գյուղն ուներ եկեղեցի (Ս. Գևորգ) և նախակրթարան։


ԱԲԵԼ (եբր. Hebhel–շոգի, շունչ), ըստ Աստվածաշնչի, Ադամի և Եվայի երկրորդ որդին: Զբաղվում էր անասնապահությամբ: Ա. և իր ավագ եղբայրը՝ երկրագործ Կայենը, իրենց աշխատանքի առաջին պտուղները զոհաբերեցին աստծուն։ Աստված ընդունեց միայն Ա֊ի զոհաբերությունը։ Կայենը նախանձից սպանեց Ա֊ին։ Առասպելում արտացոլված է հին հրեական խաշնարած և երկրագործ ցեղերի հակամարտությունը։


ԱԲԵԼ (Abel) Նիլս Հենրիկ (1802–1829), նորվեգացի մաթեմատիկոս։ Ծնվել է օգոստոսի 5-ին, Ֆիննոյի կղզում, քահանայի ընտանիքում։ 1821-ին ընդունվել է Օսլոյի համալսարանը։ Դեռևս ուսանողական տարիներին (1824–26) ապացուցել է, որ չորրորդից բարձր աստիճանի հանրահաշվական հավասարումներն ընդհանուր դեպքում անլուծելի են արմատանշաններով, իսկ հավասարումների որոշ տարատեսակներ լուծելի են։ Վերջիններիս հետ կապված խմբերը կոչվում են Աբելյան խմբեր։

Ա֊ի աշխատանքները մեծ ազդեցություն գործեցին մաթեմատիկայի զարգացման վրա։ Նրանք հանգեցրին մաթեմատիկայի նոր ճյուղերի ստեղծմանը (Գալուայի տեսություն, հանրահաշվական ֆունկցիաների տեսություն), նպաստեցին կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաների տեսության համընդհանուր ճանաչմանը, խոր հետք թողեցին ֆունկցիաների միջարկման տեսության, ֆունկցիոնալ հավասարումների տեսության և թվերի տեսության մեջ։ Ա. մահացել է ապրիլի 6-ին, թոքախտից։ 1908-ին Օսլոյում դրվել է Ա֊ի հուշարձանը։


ԱԲԵԼԱՐ (Abelard) Պիեռ (1079—1142), ֆրանսիացի փիլիսոփա և աստվածաբան։ Ծնվել է Պալե գյուղում՝ Նանտից ոչ հեռու։ Լոշում ուսանել է տրամաբանություն, Փարիզում՝ աստվածաբանություն ու փիլիսոփայություն։ Համբավավոր ուսուցիչ ու հռետոր էր։ Իր աշակերտուհի Էլոիզի հետ ունեցած սիրո տխուր վախճանից հետո դարձել է վանական։ Ընդհանուր հասկացությունների (ունիվերսալիաների) շուրջը սխոլաստիկ փիլիսոփ. հիմնական հոսանքների՝ նոմինալիզմի և ռեալիզմի պայքարում չափավոր նոմինալիզմի՝ կոնցեպտուալիզմի կողմնակից էր։ Ա. գտնում էր, որ ունիվերսալիաները ռեալ իրեր չեն (քանի որ ամեն ռեալ իր անհատական է, եզակի), սակայն արտահայտում են իրերի մեջ եղած ընդհանուր իրողությունը և տրամաբանական հետևությունների հիմք տալիս։ Իր բարոյագիտական ուսմունքում Ա. ընդգծում էր բարոյականության բնական, ոչ աստվածային բնույթը։ Ա. գտնում էր, որ հավատը պետք է հենվի միայն բանականության, ազատ մտքի վրա, որ խղճի հետ համաձայնեցրած արարքը մեղսագործություն չէ։ Սուասոնյան (1121) ու Սանսյան (1140) եկեղեց. ժողովները և Ինոկենտիոս II պապը դատապարտեցին Ա֊ի ուսմունքը՝ որպես հերետիկոսություն։


ԱԲԵԼՅԱՆ Ալեքսանդր Հարությունի (1858—1940), հայ դրամատուրգ, դերասան Հովհաննես Աբելյանի եղբայրը։ Ծնվել է հունիսի 5-ին, Շամախիում։ 1872-ից բնակվել է Բաքվում։ Եղել է արհեստավոր, միաժամանակ զբաղվել ինքնակրթությամբ։ Աշխատակցել է «Մշակ», «Արձագանք», «Տարազ», «Մուրճ» և այլ պարբերականների։ Սերտ կապերի մեջ էր Ա. Շիրվանզադեի, Պ. Ադամյանի, Գ. Չուբարի հետ։ Գրել է կատակերգություններ, դրամաներ՝ արտացոլելով մանր արհեստավորական