օքսիդներից՝ անջատելով մետաղը ( ևն) կամ նրա կարբիդը ( ևն)։ Այս հատկությունն օգտագործվում է երկաթ և մի շարք այլ մետաղներ ստանալու համար։ Ա–ի ստացման և կիրառման մասին տես՝ Ալմաստ, Գրաֆիտ, Ածուխ, Մուր, Փայտածուխ, Ակտիվացրած ածուխ հոդվածներում։
ԱԾԽԱԾՆԻ ՏԵՏՐԱՔԼՈՐԻԴ (քառաքլորիդ), տետրաքլորմեթան, պերքլորմեթան, , ածխածնի և քլորի միացությունը։ Անգույն, չայրվող, քլորաֆորմի հոտով հեղուկ է։ Բեկման ցուցիչը՝ 1,4607, եռման ջերմաստիճանը՝ 76,7°C։ Ջրում քիչ է լուծվում։ Լավ է լուծվում օրգ. լուծիչներում։ Ջրի, մեթանոլի, մրջնաթթվի ևնի հետ առաջացնում է ազեոտրոպ խառնուրդներ։ Կայուն է օդի, լույսի, խիտ ծծմբական թթվի և այլ ազդակների նկատմամբ։ Սովորական ջերմաստիճաններում, կատալիզատորների առկայությամբ, փոխազդեցության մեջ է մտնում ջրի հետ։ Ա. տ. ստացվում է ծծմբածխածնի, նաև մեթանի քլորացումից։ Օգտագործվում է տեխնիկայում որպես չայրվող լուծիչ՝ խեժերի, լաքերի, ճարպերի, մոմերի ևնի համար, հատուկ կրակմարիչներում, էնանտի և ֆրեոնի արտադրություններում։ Ա. տ–ի տեխնիկական անունն է «տետրա»։ Ա. տ–ի գոլորշիները թունավոր են, օդում նրա թույլատրելի քանակությունը 0,02 մգ/լ է։
ԱԾԽԱԾՆԻ ՕՔՍԻԴՆԵՐ, ածխածնի միացությունները թթվածնի հետ։ Տարածված են երկօքսիդը՝ և օքսիդը՝ ։ Հայտնի է նաև ենթօքսիդը՝ ։
Ածխածնի երկօքսիդը (ածխաթթվական գազ, ածխաթթվական անհիդրիդ) ածխածնի և օրգ. միացությունների այրման վերջնական արդյունքն է։ Անգույն, թույլ թթվահոտ և թթվահամ, օդից 1,5 անգամ ծանր գազ է։ Հեղուկանում է միայն բարձր ճնշումների տակ։ Մթնոլորտային ճնշման տակ պնդանում է առանց հեղուկանալու (-78,52°C)՝ առաջացնելով «չոր սառույց»։ Լուծվում է ջրում՝ առաջացնելով ածխաթթու, հիմքերում՝ կարբոնատներ, և օրգ. լուծիչներում։ Քիմիապես իներտ է։ Բարձր ջերմաստիճաններում օքսիդացնում է ածխածինը և որոշ մետաղներ։ Օդը, որպես խառնուրդ, պարունակում է ~0,03 ծավալային % ։ Այն առաջանում է կենդանի օրգանիզմներում որպես նյութափոխանակման արդյունք և օրգ. միացությունների քայքայման, այրման, խմորման ժամանակ։ Կարևոր դեր ունի բույսերի կյանքում (տես Ֆոտոսինթեզ)։ Արդյունաբերության մեջ ստանում են կրաքարի կիզումով։ Օգտագործվում է հիմնականում շաքարի, գարեջրի, զովացուցիչ և հանքային ջրերի, պահածոների, սոդայի, միզանյութի արդյունաբերության մեջ, ինչպես նաև կրակմարիչներում։ «Չոր սառույցը» օգտագործվում է որպես սառեցնող միջոց։ -ի փոքր քանակները (<3%) օդում թունավոր չեն, մեծ քանակները (>10%) առաջացնում են շնչառական օրգանների գրգռում, աղմուկ ականջներում, գլխապտույտ և կենսակենտրոնների կաթված։ Ածխածնի օքսիդը (շմոլք գազ) անգույն, անհոտ թունավոր գազ է (եռման ջերմաստիճանը՝ -191,5°C, հալմանը՝ -205°C)։ Ջրում վատ է լուծվում։ Օդում բռնկվում (700°C) և այրվում է կապույտ բոցով։ Սենյակի ջերմաստիճանում –ի և -ի առկայությամբ օքսիդանում է մինչև ։ Այդ հատկությունն օգտագործվում է հակագազերում՝ օդը շմոլք գազից մաքրելու համար։ Տաքացնելիս վերականգնում է մետաղների օքսիդները։ Միանում է ծծմբի և քլորի հետ՝ առաջացնելով ծծմբածխածին և ֆոսգեն, մետաղների հետ՝ կարբոնիլներ և կարբիդներ, հիմքերի հետ՝ մրջնաթթվի աղեր։ Ծխնելուզային գազերը պարունակում են 1–4%, ավտոմեքենայի ծուխը՝ 2–10%, ծխախոտինը՝ 0,5% ։ Չնչին քանակությամբ կա օդում։ Հայտնաբերվել է նաև Արեգակի մթնոլորտում։ Արդյունաբերության մեջ ստացվում է ածխի թերայրմամբ։ Օգտագործվում է որպես գազային վառելանյութ (լուսագազ, ջրագազ, գեներատորային գազ), ելանյութ՝ բազմաթիվ օրգ. միացությունների (սպիրտներ, օրգ. թթուներ, ալդեհիդներ, արհեստական բենզին՝ սինտին ևն) և մի շարք մետաղների ստացման համար: Ածխածնի օքսիդով թունավորումը օրգանիզմում առաջացնում է թթվածնի սով։ Առաջին օգնությունն է մաքուր օդը, անուշադրի սպիրտի գոլորշիների կարճատև ներշնչումը, թթվածինը, մուգ և քաղցր թեյը։
ԱԾԽԱՋՐԱԾԻՆՆԵՐ, ածխածնից և ջրածնից կազմված օրգ. միացությունների խումբ, որն ընդգրկում է գազային, հեղուկ կամ պինդ վիճակում գտնվող անգույն, օդում հեշտ այրվող բազմահազար նյութեր։ Ա–ի պարզագույն ներկայացուցիչը մեթանն է։ Ա–ի մոլեկուլներում ածխածնի ատոմները առաջացնում են բաց շղթաներ (երբեմն՝ ճյուղավորված) կամ օղակներ։ Առաջինները կոչվում են ացիկլիկ Ա., երկրորդները՝ կարբոցիկլիկ Ա.։ Այն Ա., որոնց մոլեկուլներում ածխածնի ատոմներն իրար հետ միացած են մեկական կապերով, կոչվում են հագեցած (սահմանային) Ա. կամ սյարաֆիններ (օրինակ՝ մեթան, էթան, պրոպան ևն)։ Իսկ այն Ա., որոնց մոլեկուլում կա գոնե մեկ կրկնակի կամ եռակի կապ, կոչվում են չհագեցած Ա. (օրինակ՝ էթիլեն, ացետիլեն, դիվինիլ, իզոպրեն ևն)։ Հագեցած կարբոցիկլիկ Ա. հայտնի են ցիկլոպարաֆիններ, իսկ չհագեցածները՝ ցիկլոօլեֆիններ անվանումներով։ Կարբոցիկլիկ Ա–ի ներկայացուցիչներն են ցիկլոպրոպանը, բենզոլը, անտրացենը ևն։ Ցիկլոօլեֆինների խմբում հատուկ տեղ են գրավում արոմատիկ Ա.։ Որպես կանոն, մոլեկուլում մինչև 4–5 ատոմ պարունակող Ա. գազեր են, մինչև 16 ատոմ պարունակողները՝ հեղուկներ, իսկ մնացածները՝ պինդ նյութեր։ Ա. բավական տարածված են բնության մեջ։ Նավթը և այրվող բնական գազերը հիմնականում Ա–ի խառնուրդներ են։ Ա. ստացվում են նավթից, բնական գազերից, նաև՝ քարածխի, գորշ ածխի, տորֆի և բիթումային խեժերի չոր թորմամբ։ Օգտագործվում են որպես վառելանյութեր, քսայուղեր, նաև ելանյութեր օրգ. սինթեզում՝ դեղանյութեր, կաուչուկ, պոլիմերներ, ներկանյութեր, պայթուցիկ նյութեր ևն ստանալու համար։
ԱԾԽԱՋՐԵՐ, ածխաջրատներ, շաքարներ, գլիցիդներ, օրգ. միացությունների տարածված խումբ։ Ա. կազմված են ածխածնից, թթվածնից և ջրածնից։ Ջրածնի և թթվածնի ատոմների հարաբերությունն այնպես է, ինչպես ջրում՝ կամ , այստեղից էլ՝ Ա. անունը։ Ա. բաժանվում են երկու խմբի՝ պարզ և բարդ։
Պարզ Ա.՝ միաշաքարները (գլիկոզներ, մոնոզներ, պարզ շաքարներ), բազմաօքսիալդեհիդներ (ալդոզներ) կամ բազմաօքսիկետոններ (կետոզներ) են։ Լինում են ածխածնային բաց շղթայով (ալդեհիդի կամ կետոնի ձևով) կամ ցիկլիկ կիսաացետալների ձևով։ Միաշաքարների բաց (ացիկլիկ) ձևերի ընդհանուր բանաձևն է՝ (ալդոզներ), (կետոզներ). կիսաացետալային ձևերը կարելի է պատկերել այսպես՝ (տես նկար)
Միաշաքարների ածխածնային շղթան մեծ մասամբ ուղիղ է (չճյուղավորված)։ Նրանք ունեն մեկ կարբոնիլ խումբ, որը կետոզներում սովորաբար գրավում է ածխածնային շղթայի երկրորդ տեղը։ Ըստ ածխածնի ատոմների քանակի, միաշաքարները բաժանվում են՝ տետրոզների , պենտոզների , հեքսոզների ևն։ Միաշաքարների ալդոզ կամ կետոզ լինելն արտահայտելու համար օգտագործվում է «ալդո» կամ «կետո» նախածանցը։ Հաճախ էլ կետոզների անվան մեջ մտցվում է «ուլ» վերջածանցը։ Այսպես, ալդեհիդ խումբ ունեցող միաշաքարները կոչվում են ալդոպենտոզներ, ալդոհեքսոզներ, ալդոհեպտոզներ ևն, իսկ կետո խումբ ունեցողները՝ կետոպենտոզներ կամ պենտուլոզներ, կետոհեքսոզներ կամ հեքսուլոզներ ևն։
Միաշաքարները, ածխածնի ասիմետրիկ ատոմներ ունենալու պատճառով, առաջացնում են օպտիկական իզոմերներ (տես Տարածական իզոմերիա)։ Ալդոպենտոզներն ունեն 3, իսկ ալդոհեքսոզները՝ 4 ասիմետրիկ ածխածին և առաջացնում են համապատասխանաբար 8 և 16 տարածական իզոմեր, որոնց կեսը (4 պենտոզ և 8 հեքսոզ) պատկանում են D շարքին և աջադարձ են, իսկ մյուս կեսը՝ L շարքին և ձախադարձ են։
Միաշաքարների ցիկլիկ կիսաացետալային ձևերև ավելի ճիշտ է պատկերում Հեուորսի բանաձևը։ Ենթադրվում է, որ