գիապես ակտիվ նյութեր, որոնք կիրառվում են կլինիկական բժշկության մեջ։ Մեծ աշխատանք է կատարվել հանքային ծագում ունեցող տեղական ռեսուրսները ուսումնասիրելու, նրանց արդյունաբերական օգտագործման,տեխնոլոգիան մշակելու ուղղությամբ։ Կենսաքիմիական հետազոտությունները վերաբերում են նյութափոխանակման, նյարդային կարգավորման, ուղեղի ֆունկցիոնալ կենսաքիմիայի ե էմբրիոքիմիայի հարցերին։ Այդ հետազոտություններից ստացված արդյունքները փաստորեն նոր ուղղություն բացեցին ուղեղի ֆունկցիոնալ կենսաքիմիայի ասպարեզում։
Հանրապետության երկրաբանական կառուցվածքի, մագմատիզմի, մետաղածնության և օգտակար հանածոների հանքավայրերի առաջացման ու տեղաբաշխման օրինաչափությունների ուսումնասիրման հարցերով է զբաղվում երկրաբանական գիտությունների ինստ–ը։
Արժեքավոր աշխատանք է կատարվել Հայաստանի կենդանական ու բուսական աշխարհի զարգացման օրինաչափությունները ուսումնասիրելու ուղղությամբ։ Գիտական նոր ուղղություն է հիդրոպոնիկայի պրոբլեմների մշակումը։ Ֆիզիոլոգիայի բնագավառում, հետաքրքիր հետազոտություններ են կատարվում Լ. Օրբելու անվ. ֆիզիոլոգիայի ինստիտուտում։ Այդ հետազոտությունները գլխավորապես վերաբերում են վեգետատիվ նյարդային համակարգի ֆիզիոլոգիային։
Հասարակական գիտությունների զարգացման հիմնական ուղղությունը հայագիտության պրոբլեմների մշակումն է։ Հայաստանի պատմության, հայոց լեզվի և հայ մշակույթի զարգացման հարցերի ուսումնասիրությունը Սովետական Հայաստանում ծավալվեց դեռնս 1920-ական թթ. սկզբից։ Հ. Մանանդյանը, Հ. Աճառյանը, Մ. Աբեղյանը և մի շարք ուրիշ ականավոր գիտնականներ իրենց բացառիկ արժեքավոր աշխատություններով դրեցին սովետական հայագիտության հիմքը՝ գիտությունը հարստացնելով նոր տվյալներով։ Հայ ժողովրդի պատմության ու մշակույթի բազմաթիվ պրոբլեմների հետ միասին նրանց աշխատություններում խոր լուսաբանում ստացան ընդհանուր պատմության շատ հարցեր, որ վերաբերում են Արևելքում և Միջերկրականի ափերին հին ժամանակներում ապրող ժողովուրդների պատմությանը, ընդհանրացվեցին պատմության, հնագիտության և լեզվաբանության կուտակած այն նյութերը, որ լույս են սփռում հնում աշխարհի այդ մասում բնակվող ցեղերի ու ժողովուրդների ծագման ու լեզվի առաջացման առանձին հարցերի վրա։ Վերջին տարիներին հայ սովետական պատմաբանների, տնտեսագետների, փիլիսոփաների, իրավագետների աշխատություններում հետազոտվել են հին և միջնադարյան Հայաստանի սոցիալտնտեսական և քաղաքական պատմության պրոբլեմները։ Արժեքավոր ուսումնասիրություններ են նվիրվել հայ և ռուս ժողովուրդների քաղաքական, տնտեսական և մշակութային կապերին, հետազոտվել է Հայաստանի սոցիալ–տնտեսական զարգացումը նոր շրջանում։ Մեծ տեղ են գրավում հայ հեղափոխական–ազատագրական պայքարի, բանվորական շարժման, բոլշևիկյան կազմակերպությունների պատմության խնդիրների լուսաբանումը, Հայաստանում սովետական իշխանության հաստատման, սոցիալիստական և կոմունիստական շինարարության, ինչպես նաև սփյուռքի պատմության հարցերը։ Տնտեսագիտության ինստիտուտի աշխատակիցները հետազոտել են Հայկական ՍՍՀ հասարակական արտադրության արդյունավետության, վերարտադրության և հիմնական ֆոնդերի օգտագործման խնդիրները։ Կարևոր նշանակություն ունի Հայաստանի նյութական մշակույթի հուշարձանների ուսումնասիրությունը. Արինբերդում, Կարմիր–բլուրում, Գառնիում, Արմավիրում, Արտաշատում, Լճաշենում, Մեծամորում, Շենգավիթում և մի շարք այլ վայրերում պեղումների ժամանակ հայտնաբերված հարուստ նյութերը, որ ընդգրկում են քաղաքակրթության զարգացման բոլոր հիմնական փուլերը, իրենց գիտական նշանակությամբ դուրս են գալիս Հայկական լեռնաշխարհի սահմաններից։ Մեծ աշխատանք է կատարվել հայ գրականության, լեզվի, արվեստի պատմության ու զարգացման հարցերի ուսումնասիրության բնագավառում։ Լույս են ընծայվել հայ դասական գրողների երկերի ակադեմիական հրատարակություններ, գրականության ու մշակույթի պատմությունն ընդհանրացնող ուսումնասիրություններ: ՀՍՍՀ ԳԱ գիտական հիմնարկները աշխատում են Մոսկվայի, Լենինգրադի, Կիևի, Թբիլիսիի, Բաքվի և երկրի մյուս գիտական կենտրոնների գիտական հիմնարկների հետ սերտ համագործակցած։ Դեռևս 1930-ական թթ. Հայաստանում գիտության այս կամ այն ճյուղի զարգացման կոնկրետ հարցերը լուծելու գործում զգալի դեր խաղացին սովետական գիտության այնպիսի ականավոր ներկայացուցիչներ, ինչպիսիք են Ն. Մառը, Վ. Կոմարովը, Ն. Վավիլովը։ ՀՍՍՀ ԳԱ կազմակերպման և գիտական հետազոտությունների պրոբլեմատիկայի ընդլայնման շնորհիվ ՍՍՀՄ ԳԱ օգնությունը դարձավ ավելի բազմակողմանի՝ ընդգրկելով գիտական աշխատանքի կազմակերպման, հետազոտությունների կատարման կարևորագույն հարցերը։
Զարգանում և ընդլայնվում են հայ գիտնականների միջազգային կապերը։ Նրանք ակտիվորեն մասնակցում են տարբեր երկրներում տեղի ունեցող գիտաժողովներին, կոնֆերանսներին, նստաշրջաններին, կոնգրեսներին ու համագումարներին։ ՀՍՍՀ ԳԱ ինստիտուտները սերտ համագործակցության մեջ են ՍՍՀՄ ԳԱ և միութենական հանրապետությունների ակադեմիաների համապատասխան հիմնարկների և արտասահմանյան երկրների գիտահետազոտական կազմակերպությունների և առանձին գիտնականների հետ։ Ակադեմիայի գիտնականները մասնակցում են համամիութենական, միջազգային համաժողովներին, սիմպոզիումներին, կոնֆերանսներին, խորհրդակցություններին, որոնք կազմակերպվում են նաև Երևանում, Բյուրականում, Ամբերդում, Ծաղկաձորում ևն։ Հայ գիտնականների հոդվածները, հետազոտությունների արդյունքները հրապարակվում են կենտրոնական և արտասահմանյան պարբերական մամուլում կամ տպագրվում առանձին գրքերով։ Աստղաֆիզիկայի, մաթեմատիկայի, գեոմեխանիկայի, կենտրոնական նյարդային համակարգի ֆիզիոլոգիայի և պատմության առանձին պրոբլեմների համատեղ ուսումնասիրման համար ՀՍՍՀ ԳԱ գիտական համագործակցության պայմանագիր է կնքել (1968 ապրիլի 24-ին) Հունգարիայի ԳԱ հետ։
Ակադեմիայում գիտական հետազոտությունների ընդլայնումը, գիտական հիմ–