Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/238

Այս էջը սրբագրված է

ինքնատիպությունը, ճարտարապետական ազգային ավանդույթների ստեղծագործական կիրառումը։ Աղաբայանի նախագծերով կառուցվել են նաև բնակելի շենքեր, դպրոցներ, կինոթատրոններ ՀՍՍՀ տարբեր քաղաքներում։ 1942–45-ին չափագրել է հայկական միջնադարյան մի շարք հուշարձաններ (Տաթև, Որոտնավանք, Կեչառիս, Լմբատավանք և այլն)։

Նկարում` Գ. Գ. Աղաբաբյան։ Երևանի կենտրոնական ծածկած շուկան։ 1952։

ԱՂԱԲԱԲՅԱՆ Նիկողայոս Հովհաննեսի (ծն. թ. անհտ. – 1811), հայ վաճառական, Աստրախանի Աղաբաբյան դպրոցի հիմնադիր։ Ծնվել է Սպահանում։ 1754-ին փոխադրվել է Ռուսաստան (Մոսկվա, ապա Աստրախան)։ 1804-ին դիմել է ռուսական իշխանություններին՝ Աստրախանում հայկական դպրոց բացելու համար։ Աղաբաբյանն իր եղբայրների՝ Հակոբի և Ստեփանոսի կտակած գումարներից 50 հզ. ռուբլի հատկացրել է դպրոցի շենքի կառուցմանը, հրավիրել ուսուցիչների։


ԱՂԱԲԱԲՅԱՆ Շավարշ Սնացականի (1900–1967), հայ սովետական գյուղատնտես, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1945), պրոֆեսոր (1947)։ ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1960)։ Ծնվել է դեկտեմբերի 7(20)–ին, Ղարաքիլիսայում (Կիրովական)։ Ավարտել է Թիֆլիսի պոլիտեխնիկական՝ ինստիտուտի գյուղատնտեսական ֆակուլտետը (1925)։ 1927–37-ին աշխատել է Մոսկվայում՝ Կերերի համամիութենական ինստ–ում։ 1949–51-ին եղել է Երևանի Կերհայթայթման ԳՀԻ–ի դիրեկտոր, իսկ 1956–67-ին գլխավորել Անասնաբուծության և անասնաբուժության ԳՀԻ–ի արոտների և մարգագետինների բաժինը։ Ա. ուսումնասիրել է խոտհարքային և արոտային կերաբույսերի կենսբ. առանձնահատկությունները, ՀՍՍՀ անասնապահության կերային բազան, զբաղվել է դրա բարելավման հարցերով ևն։ «ՍՍՀՍ խոտհարքների և արոտների կերաբույսերը» (հ. 1–3, 1950–56, ռուս.) աշխատության 1-ին հատորի համար Ա–ին շնորհվել է ՍՍՀՄ պետ. մրցանակ (1951)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, ՍՍՀՄ ԺՏՆՑ ոսկե ու արծաթե մեդալներով։ Մահացել է հոկտ. 31-ին, Երևանում։

Երկ. Կերային կուլտուրաների սերմնաբուծությունը, Ե., 1959։ Горные сенокосы н пастбища, М., 1959.


ԱՂԱԲԱԲՅԱՆ (Աղաբաբ) Ռուբեն Հակոբի (1911–1970), հայ ճարտարապետ, բանաստեղծ։ ճարտարապետության դ–ր, պրոֆեսոր (1949), ՎՍՍՀ գիտության և տեխնիկայի վաստ. գործիչ (1962)։ ՍՄԿԿ անդամ 1939-ից։ Հ. Աղաբաբի որդին։ Ծնվել է նոյեմբերի 29-ին, Թիֆլիսում։ 1932-ին ավարտել է Թբիլիսիի պոլիտեխնիկական ինստ–ը և աշխատանքի անցել նույն ինստ–ի ճարտարապետության ամբիոնում (1960-ից՝ ճարտարապետության ԳՀԼ–ի վարիչ)։ 1943–49-ին դասախոսել է նաև Երևանի պոլիտեխնիկական ինստ–ում։ Ա. զբաղվել է Վրաստանի և Հայաստանի հին ու արդի ճարտարապետության, ինչպես նաև ճարտարապետության մեջ հաշվողական տեխնիկայի կիրառման հարցերով։ Նրա նախագծերով կառուցվել են մի շարք բնակելի տներ ու հասարակական շինություններ, Թբիլիսիի հայ մշակույթի գործիչների պանթեոնը։ Ա. բանաստեղծություններ սկսել է գրել 1924-ից, հիմնականում՝ մանուկների համար։ Հրատարակել է երեք ժողովածու (1930, 1939, 1948)։ Եղել է ՎՍՍՀ գրողների միության հայկ. սեկցիայի նախագահ (1941–45 և 1966–70)։ Մահացել է դեկտ. 6-ին, Թբիլիսիում։

Երկ. Архитектура грузинского народного жилища, Тб., 1945; Композиция купольных сооружений Грузии и Армении, Е., 1950.


ԱՂԱԲԱԲՅԱՆ Սուրեն Բարդուղի (ծն. 1922), հայ սովետ, գրականագետ–քննադատ։ Բանասիրական գիտ. դ–ր (1964)։ ՍՄԿԿ անդամ 1949-ից։ Ծնվել է հունվ. 22-ին, Ղարաքիլսայում (Կիրովական)։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1944)։ 1954-ից ղեկավարում է ՀՍՍՀ ԳԱ Ս. Աբեդյանի անվ. գրականության ինստ–ի հայ սովետական գրականության բաժինը։ Ա–ի աշխատությունները նվիրված են հայ սովետական գրականության պատմության և տեսության հարցերին։ Նրան բնորոշ է գրողի գեղարվեստական մտածողության վերլուծությունը («Ստեփան Զորյան», 1955, «Ակսել Բակունց», 1963 ևն)։ «Արձագանքներ» (1963), «Արդիականություն և գրականություն» (1965) քննադատական հոդվածների ժողովածուներում, համամիութենական և հանրապետական գրական մամուլում Ա. արծարծել է արդի քնարերգության և արձակի կենսական հարցերը։ Նրա ղեկավարությամբ կազմվել, խմբագրվել է «Սովետահայ գրականության պատմություն» (հ. 1–2, 1961–1965) և «Հայ սովետական գրականության պատմություն» (1966, ռուս.) աշխատությունները։ Գրել է «Սովետական բազմազգ գրականության պատմություն» վեցհատորյակի 1-ին և 3-րդ հատորների (1970, ռուս.) հայ գրականությանը նվիրված գլուխները։ Հեղինակն է «Հայ սովետական գրականություն» դպրոցական դասագրքի, որն ունեցել է մի քանի հրատարակություն (1969-ից)։ Պարգևատրվել է Պատվո նշան շքանշանով։

Երկ. Նաիրի Զարյան, Ե., 1954։ Գուրգեն Մահարի, Ե., 1959։ Եղիշե Չարենց. գիրք 1, Ե., 1973։


ԱՂԱԲԱԲՅԱՆ ԴՊՐՈՑ, հայկական դպրոց Աստրախանում։ Հիմնել է Նիկողայոս Աղաբաբյւսնը 1810-ին։ Պահվել է հայերի միջոցներով, գտնվել արքունի դպրոցական իշխանությունների տնօրինության ներքո։ Դպրոցում հիմնականում սովորել են հայ երեխաներ։ Հայոց լեզվից և կրոնից բացի մնացած առարկաները դասավանդվել են ռուսերեն։ Սկզբում Ա. դ. եղել է երկդասյան, իսկ 1838-ին վերափոխվել է երեք դասարանային ուսումնարանի (5–6 տարի տևողությամբ), ուր սովորել են հայերեն գրել–կարդալ, հայերենի և ռուսերենի քերականություն, կրոն, թվաբանություն, հաշվապահություն, թարգմանություն (ռուսերենից հայերեն և հակառակը)։ Աշակերտների թիվը տատանվել է 50-ից 150-ի միջև։ Ա. դ–ում սովորել են երթևեկ և գիշերօթիկ սաներ, վերջինները, բացի սովորելուց, սնվում և ապրում էին դպրոցի հաշվին, դպրոցի հիմնադրի և այլ բարեգործների կտակած գումարներով։ Ա. դ. պատրաստել են հայ առևտրա–արդ. աշխատողներ, հոգևոր և պետական հիմնարկների ծառայողներ, հաշվապահներ, մաքսատան պաշտոնյաներ, թարգմանիչներ, զինվորակաաններ, ծովայիններ. Ա. ղ. մեծ դեր է կատարել Ասսւրախանի մշակութային կյանքում։ Այն իր գոյությունը պահպանել է մինչև 1917-ը։ Մ. Սանթրոսյան


ԱՂԱԲԱԲՈՎ Գարեգին Հարությունի (1894–1960), հայ սովետական ինժեներ–հիդրոշինարար։ ՍՄԿԿ անդամ 1919-ից։ Ծնվել է սեպտեմբերի 19-ին, Թիֆլիսում։ Ավարտել է Մոսկվայի ժողովրդական տնտեսության ինստ–ը (1930)։ 1930–37-ին աշխատել է Ձորահէկի և Քանաքեռհէկի շինվարչություններում որպես ինժեներ, այնուհետև շինարարության պետի տեղակալ։ 1942–46-ին գլխավորել է Զակամսկի ջերմաէլեկտրակայանի շինարարությունը, իսկ 1946–55-ին նրա ղեկավարությամբ կառուցվել է Գյումուշի հիդրոէլեկտրակայանը։ 1955–60-ին Ա. աշխատել է որպես ՍՍՀՄ էլեկտրակայանների մինիստրության Վոլգայի կայանների վարչության պետ։ Եղել է ՀՍՍՀ III գումարման Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի երկու շքանշանով։ Մահացել է օգոստ. 7-ին, Մոսկվայում։


ԱՂԱԲԱԲՈՎ Սերգեյ Արտեմի (1926–1959), հայազգի սովետական կոմպոզիտոր։ Ծնվել է հոկտեմբերի 25-ին, Մախաչկալայում։ Ավարտել է Մոսկվայի կոնսեր–