մասնակցել է ընդհատակյա տպարանը Բաքվից Գյանջա (այժմ՝ Կիրովաբադ) տեղափոխելուն։ 1918-ին մասնակցել է Ադրբեջանում սովետական իշխանության համար մղվող պայքարին, իսկ 1920-ին, Հայաստանում՝ Մայիսյան ապստամբությանը։ 1926–37-ին վարել է մի շարք պատասխանատու պաշտոններ։ Ա. ընտրվել է ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի (1926–28), վերստուգիչ հանձնաժողովի (1928–1932), Անդրֆեդերացիայի Կենտգործկոմի (1927–31) և Հայաստանի Կենտգործկոմի (1927–37) անդամ։ Ա. պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և Կարմիր դրոշի շքանշաններով։ Մահացել է փետր. 9-ին։
ԱՂԱՄԱԼՅԱՆՑ Սուքիաս (1738–1789), հայ մաթեմատիկոս, մանկավարժ։ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ։ Ծնվել է դեկտեմբերի 11-ին, Սյունիքի Երնջակ գավառի Շոռոթ գյուղաքաղաքում։ Հիմնական աշխատությունն է «Թուաբանութիւն»-ը (1781)՝ շարադրված գրաբարով։ Ի տարբերություն «Արհեստ համարողութեան» (1675) գրքի, «Թուաբանութիւն»–ն ունի հարուստ բովանդակություն և պարունակում է մաթ. սահմանումներ ու ապացույցներ։ Նյութի դասավորությունը, սահմանումների, ապացույցների և այլ հարցերի շարադրանքը հստակ է, ինքնատիպ և Արևմտյան Եվրոպայի XVIII դ. մաթ. ուսումնական գրականության պահանջներին համապատասխան։ Մահացել է մարտի 18-ին։
Գրկ. Պետրոսյան Գ. Բ., Մաթեմատիկան Հայաստանում հին և միջին դարերում, Ե., 1959։
ԱՂԱ–ՄԱՀՄԵԴ ԽԱՆ ՂԱԶԱՐ (1742–1797), Իրանի շահ 1796-ից, Ղաջարական դինաստիայի հիմնադիրը։ 1780-ական թթ. գլխավորել է իշխանության համար Ղաջարների պայքարը, որը 1794-ին ավարտվեց հաղթանակով։ Պարսկական գերիշխանությունը Անդրկովկասում վերահաստատելու նպատակով 1795-ին արշավեց Ղարաբաղ, Երևան և Շամախի։ 30 օրվա պաշարումից հետո գրավեց Երևանը։ Անհաջողություն կրելով Շուշվա բերդի մոտ՝ արշավեց Վրաստան։ Սեպտեմբերին գրավեց Թիֆլիսը, կողոպտեց քաղաքն ու գերեվարեց հազարավոր բնակիչների (նվաճողների վայրագությանը զոհ գնաց Սայաթ–Նովան)։ Վերադառնալով Վրաստանից՝ թագադրվեց շահ։ 1797-ին երկրորդ անգամ արշավեց Անդրկովկաս, մտավ Սյունիք, գրավեց Շուշվա բերդը։ Ա–Մ. Խ. Ղ–ի բռնություններն ու դաժանությունները նրա դեմ հանեցին նույնիսկ մոտիկ և հավատարիմ մարդկանց, որոնց ձեռքով էլ սպանվեց Շուշվա բերդում։
ԱՂԱՄԶԱԼՈՒ, Հայկական ՍՍՀ Մասիսի շրջանի Մարմարաշեն գյուղի նախկին (մինչև 1967) անվանումը։
ԱՂԱՄԻՐՈՎ Գոգա Գրիգորի (ծն. 1916), հայ օդաչու, գնդապետ, Սովետական Միության հերոս (5.11.1944)։ ՍՄԿԿ անդամ 1940-ից։ Ծնվել է օգոստոսի 18-ին, Գրոզնի քաղաքում։ Սասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Ծառայել է հեռավոր գործողության ռմբակոծիչ ավիացիայում։ Կատարել է 234 մարտական թռիչք, զենք ու զինամթերք հասցրել պարտիզանական ջոկատներին։ Հատուկ առաջադրանքով 44 մարտական թռիչք է կատարել դեպի Հարավսլավիա։ Պարգևատրվել է 8 շքանշանով, ինչպես նաև մեդալներով։ 1957-ին ավարտել է Մոնինոյի ռազմա–օդային ակադեմիայի (ներկայումս՝ Յու. Ա. Գագարինի անվ. ռազմա–օդային ակադեմիա) բարձրագույն ակադ.դասընթացները։
Ա. ներկայումս ծառայում է Սովետական Միության զինված ուժերում։
ԱՂԱՅԱՆ Էդուարդ Բագրատի (ծն. 1913), հայ սովետական լեզվաբան։ Պրոֆեսոր (1946), ՀՍՍՀ ԳԱ թղթակից–անդամ (1953), ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970)։ ՍՍԿԿ անդամ 1947-ից։ Ծնվել է մարտի 16-ին, Երևանի նահանգի Մեղրի գյուղում (այժմ՝ ՀՍՍՀ Սեղրու շրջկենտրոն)։ 1938-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1939-ից դասախոսում է Երևանի պետական համալսարանում։ 1956-ից համալսարանի ընդհանուր լեզվաբանության ամբիոնի, 1952-ից՝ ՀՍՍՀ ԳԱ Հ. Աճառյանի անվ. լեզվի ինստ–ի ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնի վարիչն է։ Ա. զբաղվում է ընդհանուր լեզվաբանության, հայ լեզվաբանության պատմության, բարբառագիտության, հայոց լեզվի համեմատական քերականության պատմության, ժամանակակից հայոց լեզվի և ստուգաբանության հարցերով։
«Լեզվաբանության ներածություն» (1952) բուհական դասագրքում Ա. քննել է լեզվաբանական մեթոդները, հնչյունաբանության, հնչյունախոսության, գրերի, հատկապես հայկական գրերի, նախադասության, նրա տեսակների հարցերը, տվել աշխարհի լեզուների դասակարգումն ըստ ընտանիքների և ճյուղերի։ «Գրաբարի քերականություն» (հ. 1, գիրք Ա, 1964) աշխատությունն ընդգրկում է գրաբարի հնչյունաբանությունը, հնչյունախոսությունը, հնչույթաբանությունը և ուղղագրությունը։ Ա. ուսումնասիրել է ձայնավորների, երկբարբառների ու բաղաձայնների հնչույթային համակարգերը, նրանց արտասանման առանձնահատկությունները, տվել հնչյունի և հնչույթի տարբերակիչ հատկանիշները, նշել հնչույթի իմաստազատիչ դերը։ «ժամանակակից հայերենի հոլովումը և խոնարհումը» (1967) աշխատության մեջ կառուցվածքային լեզվաբանության մեթոդների կիրառումով Ա. ցույց է տվել, որ լեզուների մեջ հայցական հոլովը խնդրի արտահայտման միակ հոլովը չէ, որ այն կարող է արտահայտվել նաև ուղղական և այլ հոլովներով։ Քննելով հոլովների կառուցվածքային բնորոշ առանձնահատկությունները, թվի և որոշյալ ու անորոշ առումների քերականական կարգերը, դերանվանական հոլովումները՝ Ա. անում է արժեքավոր եզրահանգումներ։ Ա. զբաղվել է նան Արևելքի գրականության հարցերով («Նիզամի Գյանջևի», 1948, «Դրվագներ Արևելքի գրականության պատմության». 1971)։
Երկ. Լեզվի ծագումը և զարգացումը, է 1947։ Լատիներեն լեզվի քերականություն. դիրք 1, Ե., 1950։ Պատմա–համեմատական մեթոդը լեզվաբանության մեջ, Ե., 1957։ «Введение в языкозвание», Е., 1959.
ԱՂԱՅԱՆ Ծատուր Պավելի (ծն 1911), հայ սովետական պատմաբան։ Պատմական գիտ. դ–ր (1948), պրոֆեսոր, ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1968, թղթ–անդամ 1950-ից): ՍՄԿԿ անդամ 1943-ից։ Ծնվել է դեկտեմբերի 30 (հունվ. 12)–ին, Ելիզավետպոլի նահանգի Փիփ գյուղում (այժմ՝ Ադրբ. ՍՍՀ Դաշքեսանի շրջանի Զագլիկ գյուղ)։ 1937-ին ավարտել է Մոսկվայի պատմա–փիլիսոփայական ինստ–ի պատմության ֆակուլտետը։ 1941–48-ին դասախոսել է Ադրբեջանական պետական համալսարանում։ 1948-ին տեղափոխվել է Երևան, դասախոսել Խ. Աբովյանի անվան մանկվրժ. ինստ–ում և Երևանի պետական համալսարանում, աշխատել որպես ԳԱ պատմության ինստ–ի սովետական շրչանի սեկտորի վարիչ, իսկ 1949–51-ին և 1968-72-ին ՀՍՍՀ ԳԱ «Տեղեկագիր» (հաս. գիտ. այժմ՝ «Լրաբեր») ամսագրի խմբագիր, 1951–54-ին եղել է ՀԿԿ Կենտկոմի գիտության և կուլտուրայի բաժնի վարիչ, 1954 1961-ին՝ պատմության ինստ–ի նոր շրջանի պատմության սեկտորի վարիչ, 1961–1968-ին՝ ՍՄԿԿ Կենտկոմին կից մարքսիզմ–լենինիզմի ինստ–ի հայկական ֆիլիալի դիրեկտոր։ 1968-ից ՀՍՍՀ ԳԱ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս–քարտուղարն է։ Ա–ի աշխատությունները հիմնականում նվիրված են Անդրկովկասում, մասնավորապես Հայաստանում 1905–07-ի և 1917–20-ի հեղափոխական շարժումներին («Ռևոլյուցիոն շարժումները Հայաստանում 1905–1907 թթ.»., 1955, «Մեծ Հոկտեմբերը և Հայաստանի աշխատավորների պայքարը Սովետական իշխանության համար», 1962, ռուս.), անդրկովկասյան ժողովուրդ ների բարեկամությանը, պրոֆեսիոնալ հայ հեղափոխական գործիչների կյանքին («Ներսիկ Ստեփսւնյան», 1967, ռուս, «Արշավիր Սելիքյան», 1969)։ Ա. մի շարք կոլեկտիվ աշխատությունների՝ «Հայաստանի կոմունիստական կուսակցության