Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/245

Այս էջը սրբագրված է

կերպման տնտեսագիտության ինստ–ի լաբորատորիայի վարիչ, իսկ 1966-ից՝ դիրեկտոր։ Ա. զբաղվել է տերիտորիալ–արտադրական հեռանկարային պլանավորման պրոբլեմներով, մշսւկել ժողովրդական տնտեսության ճյուղերի տեղաբաշխման և մասնագիտացման օպտիմալ պլանավորման մեթոդոլոգիայի հարցեր (տերիտորիալ–ճյուղային օպտիմալ պլանի տնտեսագիտա–մաթ. կաոուցվածքի և վերլուծության, տնտ. պրոցեսների էտապային պլանավորման մեթոդիկան, օպտիմալ ծրագրավորման դելտա–մեթոդը), վերլուծել տնտեսագիտա–մաթ. խնդիրների ներքին կառուցվածքն ու այն բնութագրող գնահատականները։ Ա–ի ղեկավարությամբ ստեղծվել է ժողովրդական տնտեսության միջճյուղային հաշվեկշռի՝ աշխարհում աոաջին «գործող» դինամիկ մոդելը, որի հիման վրա ներկայումս կատարվում են ժողովրդական տնտեսության զարգացման հեռանկարային ցուցանիշների հաշվարկումները։ Մաթեմատիկոս Կ. Ա. Բագրինովսկու հետ միասին Ն. ապացուցել է ժողովրդական տնտեսության կառավարման համակարգի վերլուծության կարևորագույն՝ փոխադարձության և տեղայնացման սկզբունքի թեորեմները։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Երկ. Заработная плата в СССР, М. , 1959 (соавт. В. Ф. Майер); Вопросы теории монопольной цены, М., 1961; Применение математики и электронной техники в планирова-нии, М., 1961 (редактор и автор ряда глав); Экономико-математический анализ межотраслевого баланса СССР, М., 1968 (соавт. А. Г. Ганберг). Լ. Արզումանյան

ԱՂԱՆԴԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, ուսմունք կամ վարդապետություն համաշխարհային այս կամ այն կրոնում (քրիստոնեություն, մահմեդականություն, բուդդայականություն ևն), որ խոտորվում է պաշտոնական դավանությունից և հակադրվում նրան։ Ա–յան մեջ կրոնական կերպարանքով արտացոլվում են տարբեր սոցիալական խմբերի (գյուղացիական, արհեստավորական ևն) սոցիալ–տնտեսական, քաղ. և բարոյական շահերն ու ձգտումները։ Ժամանակակից կրոնները, որպես աղանդներ, ծագել են նախկին կրոնական համակարգերից։

Աղանդավորական շարժումը միջնադարում ուղեկցել է մասնավորապես քրիստոնեությանը։ Քրիստոնեական աղանդավորական շարժումների սոցիալական հիմքը բնակչության պլեբեյական–գյուղացիական խավերն էին, որոնք պայքարում էին ֆեոդալական պետության ու իշխող եկեղեցու դեմ (պավլիկյաններ, բոգոմիլներ ևն), ինչպես նաև բյուրգերականությունը (կատարներ, ալբիգոյցիներ, վալդեսականներ)։ IV–V դդ. Հայաստանում տարածում ստացան բորբորիտների և մծղնեականների աղանդավորական շարժումները, իսկ VII դ. սկիզբ առավ պավլիկյան շարժումը, որը մի քանի դար շարունակ ահաբեկման մեջ պահեց եկեղեցուն ու պետությանը, հոգևոր ու աշխարհիկ իշխանություններին։ IX–XI դդ. Հայաստանում տարածվել է թոնդրակեցիների հզոր շարժումը։ Ֆեոդալիզմի քայքայման ու կապիտալիստական հարաբերությունների ձևավորման շրջանում առաջ եկավ կաթոլիկ եկեղեցու դեմ ուղղված աղանդավորական շարժումը, որը լայնորեն տարածվեց եվրոպական երկրներում, Հյուսիսային Ամերիկայում և Ռուսաստանում (անաբապտիզմ, մենոնիտներ, քվակերներ, ադվենտիստներ ևն)։ Ռուսաստանում Ա–յան ղեկավարները հանդես եկան բանվորների ու գյուղացիների հեղափոխական ելույթների ու սոցիալիզմի գաղավւարների դեմ։ Նրանք թշնամաբար դիմավորեցին Հոկտեմբերյան հեղափոխությունը, քաղաքացիական պատերազմի տարիներին պայքարում էին սովետական իշխանության դեմ։

ՍՍՀՄ–ում, ուր հավատացյալների շրջանում աղանդավորների քանակը խիստ նվազել է, Ա–յան գաղափարախոսության բնորոշ առանձնահատկությունը կրոնը սոցիալիզմի պայմաններին համակերպելու, գիտության, տեխնիկայի և մշակույթի առաջընթացին, նույնիսկ կոմունիստական գաղափարախոսության հետ համատեղելու փորձերն են։ Ա. եղել և մնում է որպես մարդկանց գիտակցությունը մթագնող, կոմունիստական աշխարհայացքին հակադիր վարդապետություն։ Թ. Իսայան


ԱՂԱՆԴԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ բանվորական շարժման մեջ, «ձախ» օպորտունիստական տենդենց մի շարք կոմունիստական և բանվորական կուսակցություններում, որը կոմունիստական կուսակցություններին տանում է դեպի խզում ու մեկուսացում աշխատավորական լայն զանգվածներից։ Ա–յան բնորոշ առանձնահատկություններն են. բացասական վերաբերմունքը միասնական ճակատի հանդեպ, ռեֆորմիստական արհմիություններում, բուրժուական պառլամենտներում, կոոպերատիվներում, կանանց և այլ մասսայական կազմակերպություններում տարվող աշխատանքի թերագնահատումը, իրենց քաղաքական հայացքներում մոլորված ու կրոնական համոզմունքներ ունեցող աշխատավորության և անկուսակցական բանվորների նկատմամբ անվստահության դրսևորումը։ Ա–յան հիմքում ընկած է դոգմատիզմը։ Ա. խոչընդոտում է աշխատավորությանը դաստիարակելու և կազմակերպելու գործում կուսակցության ամենօրյա գործունեությանը, անտեսում աշխատավոր զանգվածների նախաձեռնությունը, թուլացնում բանվորական հեղափոխական շարժման զարգացումը։

Մարքսիզմ–լենինիզմի հիմնադիրները ժամանակին հետևողական պայքար են մղել Ա–յան դեմ։ Վ. Ի. Լենինը բազմիցս նշել է կոմունիստական շարժման մեջ Ա–յան վնասակարությունը։ «Ձախության» մանկական հիվանդությունը կոմունիզմում» աշխատության մեջ (1920) նա քննադատում է «ձախերի» դոկտրինյորությունը, նրանց օպորտունիստական, հակամարքսիստական մոտեցումը հեղափոխական շարժման դրվածքին ու լուծմանը, աշխատավորական մասսայական կազմակերպություններում աշխատելուց, բուրժուական պառլամենտներին մասնակցելուց, անհրաժեշտության դեպքում կոմպրոմիսներից, ճկուն տակտիկա կիրառելուց նրանց հրաժարվելը։

Ա–յան էությունը և նրա վնասակարությունը կոմունիստական շարժման զարգացման արդի փուլում բացահայտվեց սոցիալիստական երկրների կոմունիստական ու բանվորական կուսակցությունների ներկայացուցիչների Մոսկվայի խորհրդակցության դեկլարացիայում (1957-ի նոյեմբեր)։ Կոմունիստական ու բանվորական կուսակցությունները վճռականորեն պայքարում են իրենց շարքերում Ա–յան դրսևորումների դեմ և միջազգային կոմունիստական ու բանվորական շարժման մեջ միասնականության պահպանման համար։ Այդ պայքարում կարևոր փուլ հանդիսացավ եվրոպական երկրների կոմունիստական կուսակցությունների կոնֆերանսը Կարլովի–Վարիում, 1967-ի ապրիլին։

Գրկ. Լենին Վ. Ի., «Ձախության» մանկական հիվանդությունը կոմունիզմում, Երկ., հ. 32։ Սոցիալիստական երկրների կոմունիստական ու բանվորական պարտիաների ներկայացուցիչների 1957 թ. նոյեմբ. 14–16-ը Մոսկվայում տեղի ունեցած խորհրդակցության դեկլարացիան, Ե., 1957։ Կոմունիստական և բանվորական պարտիաների ներկայացուցիչների Մոսկվայի խորհրդակցության հայտարարությունը, Ե., 1960։ ՍՄԿԿ XXIII համագումարի նյութերը, Ե., 1966։ ՍՄԿԿ XXIV համագումարի նյութերը, Ե., 1971։


ԱՂԱՆԴ–ՌՈՏ, գավառ Հայաստանի Վասպուրական նահանգում։ Տարածվում էր նույնանուն գետի (այժմ՝ Ալյանդ–ռուդ) ավագանում մինչև Նվարսակ գյուղը (այժմ՝ Նիսակ)։ Հիշատակվում է VII դ. «Աշխարհացոյց»–ում, ինչպես նաև Թովմա Արծրունու «Պատմության» մեջ (X դ.)։


ԱՂԱՆՁ, ուտելիք՝ բոված ցորեն, կանեփ, սիսեռ ևն, որ երբեմն խառնում են չամչի, ընկույզի միջուկի հետ։ Ա. անում են նաև դաշտում՝ հասած հասկերը խանձելով։ Հնում հայերն Ա. արել են հատկապես մեծ պասի առաջին օրը։


ԱՂԱՆՅԱՆ Գյուտ քահանա (իսկական ազգանունը և անունը՝ Տեր–Առաքելյան Հարություն, 1856–1920), հայ պատմաբան, ազգագրագետ, մանկավարժ, թարգմանիչ։ Ծնվել է մարտի 1-ին, Թիֆլիսում։ Ավարտել է տեղի Ներսիսյան դպրոցը (1873), որտեղ և դասավանդել է 1876-ից։ 1880-ին ձեռնադրվել է քահանա։ 1896–1912-ին խմբագրել և հրատարակել է «Լումա» հանդեսը, աշխատակցել է «Մեղու», «Արձագանք», «Նոր դար» և այլ պարբերականների։ Թարգմանել է Մ. Սերվանտեսի, Չ. Դիկենսի, Հ. Սենկևիչի, Գ. Հոֆմանի ստեղծագործություններից, ինչպես նաև գրաբարից աշխարհաբար՝ Եղիշեի «Վարդանանց պատմություն»–ը։ Գրել է կրոնի դասագրքեր և տոմարական աշխատություններ։ Արևելահայ իրականության մեջ առաջին անգամ հրատարակել է պատի օրացույց (1889–1903)։ Ա–ի ամենամեծ գործը տասներեք ծավալուն հատորներով «Դիվան հայոց պատմության» ժողովածուն է (1893–1915)։ Այդտեղ ամփոփված են Կ. Պոլսի պատրիարքարանի, կաթողիկոսական դիվանի և մասնավոր անձանց մոտ եղած բազմաթիվ վավերագրեր, որոնք վերաբերում են հայ ժողովրդի XVIII – XIX դդ. պատմությանը։ Հատորներն ունեն արժեքավոր առաջաբաններ և ծանոթագրություններ:

Ա. պահպանողական էր և հայ եկեղեցու ջատագով, պատմական խնդիրների լուսաբանմանը մոտեցել է եկեղեցու շահերի տեսանկյունից։ Վ. Դիլոյան