Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/253

Այս էջը սրբագրված է

ԱՂԵՇՈՒՆՉՆԵՐ (Enteropneusta), կիսաքորդսավորների ենթատիպի ծովային կենդանիների դաս։ Հայտնի է մոտ 100 տեսակ։ Երկար. 0,01 – 1 մ։ Մարմինը որդանման է՝ պատված թարթիչավոր էպիթելով և կազմված 3 մասից՝ կնճիթ, օձիք, իրան։ Երկսեռ են, արուն և էգն արտաքինով չեն տարբերվում։ Խռիկային ճեղքերը դասավորված են կերակրափողի 2 կողմում (այստեղից՝ Աղեշունչներ անվանումը)։ Արտաթորության համակարգը նեֆրիտային է, նյարդայինը կազմված է մեջքափորային հանգույցներից, արյունատարը՝ մեջքափորային երկայնաձիգ անոթներից։ Լողում են ազատ, ապրում են ծովերի ծանծաղուտներում, սնվում բույսերի և կենդանիների քայքայված մնացորդներով։ Աղեշունչների բնորոշ ներկայացուցիչը բալանոգլոսն է։ Աղեշունչները անողնաշարավորների և քորդավորների միջև կապող օղակ են։

Նկար` Աղեշունչներ. 1. Տորնարիա (բալսւնոգլոսի թրթուր)։ 2.Բալանոգլոս։


ԱՂԵՐ, քիմիական միացությունների դաս, իոնական կաոուցվածք ունեցող բյուրեղային նյութեր։ Սովորաբար Ա. դիտվում են որպես թթվի չեզոքացումով առաջացած, մետաղ ե թթվային մնացորդ պարունակող միացություններ։ Մի շարք Ա. (մալաքիտը, լազուրիտը, պաղլեղները, կերակրի աղը, ամոնիումի քլորիդը ևն) հունական և ալքիմիական ձեռագրերում անվանում են «հայկական աղ» (Sal armenicum)։ Ըստ Մ. Բերթլոյի, Մեյերի, Ի. Հոլսւնդի և այլոց, այդ աղերն այդպես են անվանվել Հայաստանից արտահանված լինելու պատճառով։ Այդ անվանումը հաճախ ենք հանդիպում նաև միջնադարյան հայկ. ձեռագրերում (օր. Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանի № № 551, 6924, 8655 և այլ ձեռագրերում)։ Բերցելիոսը, առաջինը դասակարգելով քիմ. նյութերը (1812), Ա. անվանեց թթուների և հիմքերի միացությունները։ Ա–ի մեծ մասը կարելի է դիտել որպես միացություններ, որոնք առաջացել են թթուներից՝ նրանց մոլեկուլներում ջրածնի ատոմները մետաղի ատոմներով սւեղակսւլվելու հետևանքով։ Երբ տեղակալված են ջրածնի բոլոր ատոմները, աղը կոչվում է չեզոք ( ևն), իսկ երբ տեղակալված է դրանց մի մասը՝ թթու [ ևն]։ Հիդրօքսիլ խմբեր պարունակող աղերը կոչվում են հիմնային Ա.։ Տարբերում են նաև «հայկական աղ»կրկնակի [օր. ] և խառը Ա. [օր. ևն]։ Բազմաթիվ աղեր կոմպլեքսային միացություններ են՝ կոմպլեքսային Ա, { ևն}։ Անօրգանական Ա–ից իրենց հատկություններով տարբերվում են և առանձին խումբ են կազմում օրգանական Ա.։ Օրգանական թթուներից բացի Ա. են առաջացնում ամինները, աղանման միացություններ՝ ֆենոլները և սպիրտները։

Ա–ի անունները սովորաբար կազմվում են մետաղի և համապատասխան թթուն առաջացնող տարրի լատինական անունից (տես Անվանակարգում

Ա–ի որոշ ֆիզիկական և քիմիական հատկություններ կախված են տվյալ աղի կատիոնների և անիոնների հատկություններից։ Ա–ի լուծելիությունը կախված է աղի ու լուծիչի բնույթից, ինչպես նաև ջերմաստիճանից։ Բազմաթիվ Ա–ի համար լավ լուծիչ է ջուրը, որտեղ նրանք ենթարկվում են էլեկտրոլիտային դիսոցման։ Այդ պատճառով Ա–ի ջրային լուծույթներն էլեկտրականության լավ հաղորդիչներ են։ Լուծույթով հաստատուն հոսանք անցնելիս տեղի է ունենում Ա–ի էլեկտրոլիզ։ Ջրային լուծույթներում Ա., բացառությամբ ուժեղ թթուներից և հիմքերից առաջացածների, հիդրոլիզվում են։ Ա–ին հատուկ բազմաթիվ քիմիական ռեակցիաներ իոնական են և ընթանում են ջրային լուծույթներում։ Ա. կարող են փոխազդել այլ Ա–ի, թթուների և հիմքերի հետ, եթե ռեակցիայի հետևանքով առաջանում են վատ դիսոցվող կամ քիչ լուծվող նյութեր։ Մետաղները կարող են Ա–ից դուրս մղել լարման շարքում իրենցից հետո կանգնած մետաղները։ Հաճախ Ա. ջրային լուծույթներից նստում են բյուրեղահիդրատների ձևով, որոնց մեջ բյուրեղաջրի քանակը տարբեր կարող է լինել անգամ միևնույն աղի համար (օրինակ,

Ա–ի ստացման եղանակներից կարևոր են թթուների (կամ անհիդրիդների) ռեակցիաները հիմքերի (կամ հիմնային օքսիդների) հետ։ Ա. բուսական և կենդանական օրգանիզմների կարևոր բաղադրիչ մասերն են։ Մարդու կշռի 5,5% Ա. են։ Քիմիական տարրերի մեծ մասը բնության մեջ գտնվում են Ա–ի ձևով։ Շատ տարածված Ա. են սիլիկատները, ալյումինատները, սուլֆիդները, սուլֆատները, կարբոնատները, ֆոսֆատները, քլորիդները և բորակները։ Մեծ քանակով լուծված Ա. կան լճերում, ծովերում և օվկիանոսներում։ Երկրի ընդերքում գտնվող Ա–ի կուտակումները ծովերի ու լճերի չորացման հետևանք են։

Ա. օգտագործվում են մետալուրգիայում, ապակու, կաշվի արտադրություններում, գյուղատնտեսության, մանածագործության, ներկագործության, սննդարդյունաբերության, բժշկության մեջ և այլուր։ Լ. Գրիգորյան


ԱԼԵՔՍԱՆԴՐ Ա ՋՈՒՂԱՅԵՑԻ (ծն. թ. անհտ. – 1714), Հայոց կաթողիկոս 1706–ից։ Սկզբում եղել է Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի առաջնորդ (1697–1706)։ Պաշտպանել է հայ եկեղեցու դավանական սկզբունքներն ընդդեմ Նոր Ջուղայի կաթոլիկ քարոզիչների և այդ առթիվ 1682-ին շարադրել իր «Գիրք ատենական, որ ասի Վիճաբանական» գործը (հրտ. 1687)։ Հալածել է կաթոլիկություն ընդունած հայերին։ Ունի տպագիր ու անտիպ աշխատություններ և նամակներ։ Կարևոր են Կղեմես ԺԱ պապին և Պետրոս Մեծին ուղղված նամակները։ Ռուս, կայսեր գրած նամակը ցույց է տալիս, որ Ա. Ջ. հարել է Իսրայել Օրու ազատագրական գաղափարներին, ունեցել ռուս, կողմնորոշում։

Գրկ. Անասյան Հ. Ս., Հայկական մատենագիտություն, հ. 1, Ե., 1959։ Հ. Անասյան


ԱՂԸՆՍԻ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Իոսրբերդի շրջանում։ XX դ. սկզբին ուներ 60 տուն՝ 400 հայ բնակիչներով, որոնք զբաղվում էին երկրագործությամբ ու անասնապահությամբ։ Գյուղն ուներ եկեղեցի (Ս. Կարապետ) և ուսումնարան։ Ա. ավերվել ու ամայացվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Բնակչությսւն մի մասը զոհվել է, մյուս մասը տարագրվել։


ԱՂԹ, Հաղթ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Մոկքի գավառում։ XIX դ. 2-րդ կեսին ուներ 120 հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, սյգեգործությամբ և անասնապահությամբ։ Ա–ում կար եկեղեցի և նախակրթական վարժարան։ Գյուղն ավերվել ու ամայացվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։


ԱՂԹԱՄԱՐ, կղզի Վանա լճի հարավ–արևլյան մասում։ Բարձրությունը՝ 1662–1912 մ։ Ամենաբարձր կետը Բարձր–քարն է (1912 մ)։ Տարած, մոտ 0,7 կմ², հեռավորությունը ցամաքից՝ 3–3,5 կմ։ Ափերի ընդհանուր երկարությունը՝ մոտ 4 կմ։ Արմ–ից Ա–ին մոտ է Առտեր կղզին։ Ա–ի հվ. և հվ–արմ. ափերը ժայռոտ են, երբեմն՝ զառիթափ (լճի մակարդակից 200–250 մ բարձր)։ Դեպի արլ. ցածրանալով՝ կղզու մակերևույթը վեր է ածվում տափարակ հարթության։ Առաջացել է չորրորդական ժամանակաշրջանում։ Կազմված է կրաքարերից և ավազաքարերից։ Մթնոլորտային տեղումները մինչև 500 մմ են։ Հիմնականում ծածկված է տափաստանային բուսականությամբ։

Կղզին բնակելի է եղել հնազույն ժամանակներից։ Կղզու հս–արմ. անկյունում պահպանվել են կիկլոպյան պարսպապատերի հետքեր (երկու–երեք շարք), որոնք, ըստ Հ. Օրբելու, մինչուրարտական բնակավայրի մնացորդներ են։ Մովսես Խորենացու վկայությամբ, Ա–ում IV դ. եղել է Ռշտունի նախարարների ամրոց։ VII դ. կեսերին արաբների դեմ մղված պայքարում Ա. եղել է հենակետ Թեոդորոս Ռշտունու համար։ X դ, սկզբին Գագիկ Արծրունի թագավորը Ա–ում մեծ շինարարություն է սկսել, դարձրել այն անառիկ բերդ–քաղաք՝ Վասպուրականի Արծրունյաց թագավորության քաղ. ու հոգևոր կենտրոն։ Թովմա Արծրունի պատմիչը հայտնում է, որ թագավորական հրամանով կղզու հվ. մասում «ծանր և դժվար փոխադրելի» ժայռաբեկորներով լիճը լցնելով՝ ստեղծել են մոտ հինգ կանգուն (2,6 մ) բարձրությամբ ամբարտակ։ Դրա վրա բարձրացել է պարիսպը՝ լայնանիստ ութ կոնարֆորսերով և բազմաթիվ աշտարակներով։ Մեծ պարիսպը ունեցել է հինգ ասպարեզ («ձիարշավարան») երկարություն (554 մ)։ Աշտարակների ներսում եղել են «զբոսանքի խո–