Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/258

Այս էջը սրբագրված է

քերը բնակիչներին աքսորեցին Դիարբեքիր, Ուրֆսւ, որտեղ նրանց մեծ մասը կոտորվեց։ Փրկվեց ընդամենը 73 հոգի։

ԱՂՁՆԻՔ, նահանգ Մեծ Հայքում։ Ասորաբաբելական արձանագրություններում հիշատակվում է Ալգի, ուրարտականում՝ Ալգինի ձևով։ Ա. գտնվում էր Արևմտյան Տիգրիսի և Հայկական Տավրոսի միջև, 17,530 կմ² տարածությամբ և ուներ 11 գավառ։ Բնական պայմաններով բաժանվում է երկու հակադիր մասերի՝ հս., որը Հայկական Տավրոսի շրջանում ունի դաժան կլիմա, և հվ., որի կլիման տաք է, մակերևույթը՝ հարթավայրային։ Դաշտային մասում էին Անգեղտուն, Նփրկերտ (Տիգրանակերտ), Աղձն (Արգն), Քաղ (Քեղ), իսկ լեռնային գոտում՝ Կեթիկ, Տատիկ, Ագնվաձոր, Երխեթք, Գգեղխ, Սալնոձոր և Սանասունք (Սասուն) գավառները։ Արտաշեսյանների և Արշսւկունիների ժամանակ Ա. Մեծ Հայքի չորս բդեշխություններից մեկն էր։ Ա–ի խոշոր կենտրոն Տիգրանակերտը «արքունի քաղաք» էր և ուներ ներքին ինքնավարություն։ Քաղաքը կառավարում էր թագավորի նշանակած քաղաքապետը՝ «շահապը»։ Ա. հարուստ է գետերով ու աղբյուրներով, հայտնի էր իր երկաթի ու կապարի հսւնքերով (հատկապես Անգեղ–տուն և Ագնվաձոր գավառներում) և նավթով։ Զարգացած էր խաղողի մշակությունը, գինեգործությունը և անասնապահությունը։ Մծբինի 40-ամյա դաշնագրի (298) համաձայն՝ Ա–ի դաշտային մասը (Անգեղ–տուն, Նվւրկերտ և Աղձն գավառները) առնվեց հհոմեական բանակի հսկողության ներքո։ Մեծ Հայքի 387-ի բաժանումից հետո Ա., բացառությամբ Աղձըն գավառի, անջատվելով Հայաստանից, անցավ Արևելյան Հռոմեական կայսրությանը որպես առանձին վարչական միավոր՝ Մեծ Ծոփք (Սոփանենե) անունով, իսկ Աղձնը մնաց իբրև բդեշխություն և ենթարկվեց Սասանյան Իրանին։ Սասանյանների ավերած Տիգրանակերտի տեղում հռոմեացիեերը կառուցեցին Մարտիրոպոլիս (Մարտիրոսաց քաղաք կամ Նփրկերտ) բերդաքաղաքը, որը Աքբա, Ափում և այլ ամրությունների հետ միասին պահպանում էր կայսրության սահմանագիծը Սասանյանների ներխուժումից։ Սեծ Հայքի 591-ի բաժանումից հետո Ա–ի ամբողջ տերիտորիան անցավ Բյուգանդական կայսրությանը և միացվեց Վերին Միջագետք պրովինցիային, սակայն 630-ից հետո վերականգնվեցին նախկին սահմանները։ Ա–ի վիճակն արմատապես փոխվեց արաբական նվաճումներից հետո (640–650), երբ դաշտային մասում հաստատվեց արաբական Դիար–ռաբիա ցեղը։ VIII դ. վերջին Ա–ում ստեղծվեց արաբական ամիրայություն։ Հայությունը մնաց Ա–ի լեռնային մասում՝ շարունակելով իր ձեռքին պահել Հայկական Տավրոսից դեպի Միջնաշխարհը տանող լեռնանցքները։

Գրկ. Ինճիճյան Ղ., Ստորագրութիւն Հին Հայաստանեայց, Վնտ., 1822։ Հյուբշման Հին Հայոց տեղվո անունները, Վնն., 1907։ Երեմյան Ս. Տ., Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»–ի, Ե., 1963։ Հակոբյան Թ. Խ., Հայաստանի պատմական աշխարհագրություն, Ե., 1968։ Ս. Երեմյան


ԱՂՁՆԻՔԻ ԲԴԵՇԽՈՒԹՅՈՒՆ, տես Աղձնիք։


ԱՂՁՈՒՆԻԿ, Ազունիք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չարսանջակի շրջանում։ XX դ. սկգբներին ուներ 18 տուն հայ բնակիչ, որոնք զբաղվում էին անասնապահությամբ և երկրագործությամբ։ Գյուղում կար եկեղեցի (Ս. Սարգիս) և նախակրթական վարժարան։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ա–ի բնակիչների զգալի մասին հաջողվեց փրկվել ու ապաստան գտնել Արևելյան Հայաստանում։


ԱՂՃԱՔԵՆԴ, գյուղ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի Երզնկա գավառում։ XX դ. սկգբներին ուներ 50 տուն հայ բնակիչ։ Հողը բերրի չէր, որի պատճառով բնակիչները հիմնականում զբաղվում էին արհեստներով։ Տարածված էր բրուտագործությունը։ Գյուղն ուներ եկեղեցի (Ա. Գևորգ) և վարժարան։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ա–ի բնակիչների մեծ մասը զոհվել է, մնացածները՝ գաղթել։


ԱՂՄԱՂԱՆԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, լեռնաշղթա Հայկական ՍՍՀ–ում։ Տես Գեղամա լեռնաշղթա։


ԱՂՄԿԱՉԱՓ, ձայնի բարձրությունը (ձայնագիտության մեջ) օբյեկտիվորեն չափելու կամ ֆլուկտուացիոն աղմուկների հզորությունը (ռադիոֆիզիկայում) գնահատելա սարք։ Բաղկացած է միկրոֆոնից, լոգարիթմական ցուցնակով ինդիկատորից և ձայնին մարդու լսելիության սահմաններին համապատասխան հաճախականություն տվող զտիչների խմբից։


ԱՂՄՈՒԿ, 1. Ընդհանուր հասկացությամբ՝ կողմնակի ձայների խառնուրդ, որը խանգարում է խոսքի, երաժշտության հստակ ըմբռնմանը, հանգիստն ու աշխատանքը։ Ա. վնասակար ազդեցություն է գործում մարդու օրգանիզմի, առանձնապես նյարդային համակարգի վրա՝ առաջացնելով գերհոգնածություն և հյուծում է գլխուղեղի կեղևի բջիջները։ Ա–ի (80–90 դբ և ավելի) տևական ներգործությունը վնասում է լսողության օրգանը, մարդուն դարձնում դյուրագրգիռ, խանգարում քունը, վատացնում ախորժակը, առաջ բերում գլխացավ, երբեմն գլխապտույտ։ Ա. հիպերտոնիկ հիվանդության զարգացման պատճառներից է։ Բարձր հաճախականության տատանումների ձայներից բաղկացած Ա. ավելի շատ է վնասում լսողությանը։ Ա–ի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է միկրոշրջանների, ձեռնարկությունների, արտադրամասերի, բնակելի և հասարակական շենքերի ձայնագիտական տեսակետից ռացիոնալ պլանավորում, Ա–ի տարածման արգելակում՝ ձայնակլանիչ և ձայնամեկուսիչ նյութերի օգտագործմամբ, մեխանիզմների ու մեքենաների տեղական ձայնամեկուսացում։

2. Ֆիզիկայում և տեխնիկայում՝ պատահական ակնթարթային արժեքներով բնութագրվող ձայնային, էլեկտրամագնիսական կամ այլ բնույթի անկանոն, ոչ պարբերական տատանումներ։ Այդպիսի Ա–ների առաջացման հիմնական պատճառները ֆիզիկական զանազան բնույթի անկանոնությունները և ֆլուկտուացիոն երևույթներն են։ Ա. ծագում է մեքենաների ու մեխանիզմների թրթռման (մեխանիկական Ա.) գազերի ու հեղակների տարբեր արագությամբ շարժվող տուրբուլենտ հոսանքների խառնման (աերոդինամիկական կամ հիդրոդինամիկական Ա.), պայթյունի ժամանակ ջերմության ակնթարթային ինտենսիվ արձակման (ջերմային Ա.) հետևանքով։ Ռադիոէլեկտրոնային սարքերում Ա–ները պայմանավորված են շղթայի տարրերում հոսանքի և լարման անկանոն փոփոխմամբ (ֆլուկտուացիաներով), էլեկտրոնների պատահական տատանումներով, կաթոդից էլեկտրոնների անհամասեո առաքման և այլ պատճառներով։ Ա. բնութագրվում է ինտենսիվությամբ, սպեկտրային բաշխվածությամբ, տևողությամբ ևն։ Եթե դրանց միջին արժեքները ժամանակի ընթացքում չեն փոփոխվում, ապա Ա. անվանում են սպիտակ։ Ա–ները վնասակար են ռադիոկապի, ճշգրիտ չափումների և այլնի համար։ Վ. Սանամյան, Ն. Միրզաբեկյան


ԱՂՅՈԽՈՒՇ (ն. «Զոդ» սովխոզ), գյուղ Հայկական ՍՍՀ Վարդենիսի շրջանում, Սևանի լեռնաշղթայի հարավ–արևմըտյան լանջին, շրջկենտրոնից 16 կմ հյու–