Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/264

Այս էջը սրբագրված է

կանացող ավագանին։ V դ. վերջերից հաճախակի դարձան խազիրների ներխուժումները Անդրկովկաս, ուստի Խոսրով I Անուշիրվանը (531–579) նվաճեց ծովափնյա Չող, Դարբանդ և Հարավային Դաղստանի մի շարք «ազգագավառներ», կառուցեց Դարբանդի սահմանամերձ պարիսպները։ Սասանյանների օգնությամբ, Լփնաց, Չողա, Բաղասսւկան և այլ երկրամասերի ցեղապետները, որոնք աղբյուրներում (Եղիշե, Բուզանդ ևն) կոչվում են նաև թագավորներ, ամրապնդեցին իրենց իշխանությունը։ Առանշահիկներից Վաչե Բ 462-ին հիմնեց Պարտավ քաղաքը, որը դարձավ երկրի մայրաքաղաք։

Արաբական տիրապետության հաստատումից հետո Ա. մտնում էր խալիֆայության Արմինիա վարչական միավորման մեջ։ Ա–ի քաղաքներում՝ Պարտավում, Դարբանդում, Չողում, Շամախիում հաստատվեցին արաբական զորամասեր ու նրանց հետ եկած մահմեդական քոչվոր ցեղեր։ Խուրրամյանների շարժման ժամանակ (809–937) խալիֆայությունը կորցրեց իր հեղինակությունը։ Շարժումը ճնշելուց և Բաբեկին ձերբակալելուց (837) հետո Ա–ի տեր ճանաչվեց Խաչենի իշխան Սահլ–Սմբատ Առանշահիկը՝ «Բատրիկ առ–Ռանի» տիտղոսով։ Հետզհետե բարձրացան Գտիչի և Բելուկանի (Բայլական), Փառիսոսի և Գարդմանի տեղական իշխանությունները։ IX դ. 2-րդ կեսին, երբ քայքայվող խալիֆայությունը հարկադրված եղավ ճանաչել հայ Բագրատունիների թագավորությունը, Խաչենի, Փառիսոսի, Գարդմանի, Բայլականի, Դիզակի իշխանությունները մտան նրա մեջ։ Սահլ–Սմբատ Առանշահիկի թոռ Գրիգոր–Համամը իր իշխանության սահմանները հյուսիսում հասցրեց մինչև Կովկասյան լեռնաշղթան՝ տիրելով Շաքիին և Ծանարաց աշխարհին, իսկ 893-ին իրեն հռչակեց «թագավոր Աղվանից»։ X դ. սկզբին Շիրակի Բագրատունիները ձեռք բերեցին սյուվերենական իրավունքներ, և նախկին Արցախ, Ուտիք նահանգների տերիտորիաները մտան նրանց թագավորության կազմի մեջ։ Գրիգոր–Համամի մահից հետո նրա թագավորությունը մասնատվեց, Կուր գետից հարավ, մինչև Մռավի լեռները, Փառիսոս (այժմ՝ Ղալաքենդ) կենտրոնով անցավ Գրիգոր–Համամի որդուն՝ Սահակ–Սևադային։ Այս թագավորությունը իբրև վասալ Անիի Բագրատունիների գոյատևեց մինչև