Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/272

Այս էջը սրբագրված է

Նմարում` Ժ. Ամադու

սի կյանքը» (1942, կենսագրական), «Գաբրիելան, մեխակը և դարչինը» (1958), «Դոնա Ֆլորը և նրա երկու ամուսինները» (1966) վեպերում, «Հին ծովայիններ» (1961) և «Գիշերային հովիվներ» (1964) պատմվածքների ժողովածուներում սոցիալիստական ռեալիզմի դիրքերից վարպետորեն արտացոլել է բրազիլակսւն ժողովրդի կյանքը։ Ա. խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ է, «ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» լենինյան մրցանակի դափնեկիր (1951)։ 1953-ին այցելել է Հայաստան։

Երկ. Կարմիր ծիլեր, Ե., 1967։

ԱՄԱԶՈՆ (Amazonas), գետ Հարավային Ամերիկայում, աշխարհում ամենամեծը ջրառատությամբ և ավազանի տարածությամբ (7180 հզ. կմ²)։ Երկ. Մարանիոնի հետ՝ 6,4 հզ. կմ (Ուկայալիի հետ՝ ավելի քան 7 հզ. կմ)։ Ա–ի գլխավոր ակունքը՝ Մարանիոնը, սկիզբ է առնում Արևմտյան Կորդիլիերայի արլ. լանջերից՝ 4840 մ բարձրությունից և, միանալով Ուկայալիին, կազմում Ա., որը մինչև գետաբերան հոսում է խոնավ արևադարձային անտառներով ծածկված Ամազոնի դաշտավայրով։ Ա. ընդունում է մոտ 500 վտակ, որոնցից 20-ն ունեն 1500–3500 կմ երկարություն։ Առավել խոշոր վտակներից են աջից՝ Ուկայալին, ժուրուան, Պուրուսը, Մադեյրան, Տապսւժոսը, Շինգուն, ձախից՝ Նապոն, Իսան, Ժապուրան, Ռիու Նեգրուն ևն։ Ուկայալիին միանալուց հետո Ա–ի լայն, մոտ 2 կմ է, միջին հոսանքում՝ մինչև 5 կմ, ստորինում՝ 15–20 կմ, գետաբերանի մոտ՝ 80–150 կմ։ Գետի խորությունը միջին հոսանքում մոտ 70 մ է, Օբիդուս քաղաքի մոտ՝ 135 մ, գետաբերանում՝ 15–45 մ։ Ատլանտյան օվկիանոս չհասած՝ Ա. բաժանվում է բազուկների՝ առաջացնելով 230 կմ լայնությամբ ձագարաձև գետաբերան։ Բազուկներից խոշոր նավերին մատչելի է հվ–այինը՝ Պարան (լայն. 30–60 կմ)։ Աջ վտակները հորդանում են հոկտեմբեր-մարտ ամիսներին (Հարավային կիսագնդի ամառը), ձախ վտակները՝ ապրիլ–հոկտեմբեր ամիսներին (Հյուսիսային կիսագնդի ամառը), և Ա. մշտապես ջրառատ է մնում, թեև մակարդակը ավելի շատ բարձրանում է (10–15 մ) հվ. վտակների հորդացման ժամանակ։ Տարեկան միջին ծախսը գետաբերանում 175 հզ. մ³/վրկ է, առավելագույնը՝ 300 հզ. մ³/վրկ։ Հոսքի միջին մոդուլը՝ 1 կմ²–ից 20 լ/վրկ։ Տարեկան միջին հոսքը՝ մոտ 5520 կմ³։ Հոսանքի արագությունը՝ 2,5 կմ/ժ։ Ա. օվկիանոս է տեղափոխում տարեկան ավելի քան 1 մլրդ. տ տիղմ և այլ նյութեր։ Ա–ի ստորին հոսանքում, գետաբերանից մինչև 1400 կմ, զգացվում է ծովային մակընթացությունների ազդեցությունը։ Գետի հոսանքն ի վեր սլացող ուղղաբերձ ալիքները (մինչև 4–5 մ բարձրությամբ) հեղեղում և ավերում են ափերը։ Այդ ալիքները Տուպիգուարանի հնդկացիների լեզվով կոչվում են ամազունու։ Ենթադրվում է, որ այդ բառից էլ առաջացել է գետի անվանումը։ Շատ հարուստ է Ա–ի բուսական և կենդանական աշխարհը։ Հատկապես տարածված են՝ հսկայատերև Վիկտորիա ռեգիա բույսը, կենդանիներից՝ ջրախոզուկներ, դելֆիններ, կայմաններ, ձկներ (մինչև 2000 տեսակ՝ երկրագնդի անուշահամ ջրերի ֆաունայի 1/3-ը)։ Ա. իր նավարկելի վտակների հետ միասին ստեղծում է մոտ 25 հզ. կմ երկարությամբ ներքին ջրային ուղիների համակարգ։ Գլխավոր հունը նավարկելի է ավելի քան 4300 կմ (մինչև Պոնգո դե Մանսերիչե կիրճը), օվկիանոսային նավերը բարձրանում են մինչև Մանաուս քաղաքը (գետաբերանից 1690 կմ)։ Ա–ի պոտենցիալ վիթխարի պաշարների էներգետիկական օգտագործումը աննշան է։ Գլխավոր նավահանգիստներն են՝ Իկիտոս, Մանաուս, Օբիդուս, Սանտարեն, Բելեն (Պարա բազուկի ափին)։ Ա–ի գետաբերանը հայտնաբերել է իսպանացի Վիսենտե Տանես Պինսոնը 1500-ին և անվանել «Անուշահամ ծովի սուրբ Մարիամ գետ»։ Առաջին ճանապարհորդությունը գետով կատարել է իսպ. կոնկիստադոր Ֆ. ղը Օրելանան 1541-ին, իսկ առաջին գիտական ճանապարհորդությունը՝ ֆրանս. գիտնական Կոնդամինը 1743–1744-ին։ Գետի ակունքային շրջանը հիմնականում հետազոտել է գերմանա–պերուական արշավախումբը 1955-ին։


ԱՄԱԶՈՆԱՍ (Amazonas), նահանգ Բրազիլիայի հս–արմ–ում, Ամազոնի դաշտավայրում։ Տարած. 1564,4 հզ. կմ²։ Բնակչությունը՝ 961 հզ. (1970)։ վարչական կենտրոնը և խոշոր նավահանգիստը՝ Մանաուսն է։ Բնակչության մեծ մասը մետիսներ են, կան նաև հնդկացիներ: Հիմնական զբաղմունքը կաուչուկատու ծառերի հյութի, բրազ. ընկույզի և այլ պտուղների հավաքն է, բնափայտի մթերումը։ Ա. տալիս է բրազ. բնական կաուչուկի 1/3-ը։ Արդյունահանվում է նավթ։ Արտաքին առևտուրը կատարվում է գլխավորապես Ամազոնով և նրա վտակներով։


ԱՄԱԶՈՆԻ ԴԱՇՏԱՎԱՅՐ, Ամազոնիա, Հարավային Ամերիկայում, Ամազոն գետի ավազանում, Բրազ. և Գվիանական բարձրավանդակների, Անդերի և Ատլանտյան օվկիանոսի միջև։ Տարածությունը ավելի քան 5 մլն. կմ²։ Ա. դ. ընդարձակ ճկվածք է՝ լցված պալեոգեն–նեոգենի և անթրոպոգենի նստվածքներով։ Ա. դ. բաժանվում է Արլ. (մինչև 350 կմ լայնությամբ) և Արմ. (մինչև 1600 կմ լայնությամբ) մասերի։ Կլիման շոգ է (միջին ջերմաստիճանը՝ 24,3°C) և խոնավ (տեղումները՝ 1500–3000 մմ)։ Ա. դ–ի մեծ մասը (հատկապես արմ–ում) ծածկված է խոնավ արևադարձային անտառներով։ Ա. դ. նոսր է բնակեցված։ Օգտակար հանածոներից են՝ նավթը, մանգանի և երկաթի հանքը։


ԱՄԱԶՈՆԻՏ (անվանումը՝ Ամազոն գետից), միներալ դաշտային սպաթների խմբից. , պարունակում է նաև ռուբիդիում և ցեզիում։ Գույնը՝ կանաչավուն, կարծրությունը՝ 6–6,5, խտությունը՝ 2550 կգ/մ³։ Բյուրեղագիտական համակարգը տրիգոնային է, բյուրեղները պրիզմայաձև են։ Հանդիպում է պեգմատիտներում և որոշ գրանիտներում (ՍՍՀՄ, ԱՄՆ, Մադագասկար, Հարավ–Արևմտյան Աֆրիկա)։ Կիսաթանկարժեք քար է, օգտագործվում է ոսկերչության մեջ։


ԱՄԱԶՈՆՆԵՐ, ամազոնուհիներ (<հուն. άμαζόνες – անստինք), հունական դիցաբանության մեջ ռազմիկ կանանց հասարակություն Պոնտոսում, Փոքր Ասիայի այլ մասերում, Թրակիայում, Կովկասում, Մերձազովյան շրջաններում։ Ա. տարեկան միայն մի անգամ են կապ հաստատել տղամարդկանց հետ՝ սերունդ ունենալու նպատակով։ Եթե ծնված երեխան տղա է եղել, սպանել են կամ ուղարկել հորը, իսկ աղջկան պահել են, վարժեցրել զինվորական գործի։ Նրանք կտրում կամ այրում էին իրենց աջ ստինքը, որպեսզի չխանգարի նետաձգությանը։ Այստեղից էլ՝ Ա. անվանումը։ Առասպելական Ա. վարժ հեծյալներ էին, հեռավոր արշավանքներ էին կատարում, օգնում տրոյացիներին՝ ընդդեմ հույների։ Ըստ դիցաբանության, հիմնել են մի շարք քաղաքներ (Զմյուռնիա, Եփեսոս ևն)։ Ա–ի մասին առասպելներ պահպանվել են շատ ժողովուրդների մոտ։ Այդ առասպելները մայրիշխանության մասին աղոտ հիշողությունների արտացոլումն են։ Ա. Առաքելյան


ԱՄԱԼԳԱՄՆԵՐ (ֆրանս. amalgames,<հուն. μάλαγμα – փափկահիմք, փափուկ), մետաղների համաձուլվածքները սնդիկի հետ։ Դեռևս I դարում հույն բժիշկ Դիոսքորիդեսը նկարագրել է ոսկու Ա–ի ստացումը։ Գործնական նպատակներով մեծ թվով Ա. էին ստանում ալքիմիկոսները։ Ա. են առաջացնում բոլոր մետաղները (բացառությամբ երկաթի, մանգանի, կոբալտի և նիկելի)։ Նայած մետաղների բնույթին, սնդիկի պարունակությանը և ջերմաստիճանին, Ա. հեղուկ կամ պինդ լուծույթներ են, երբեմն՝ նաև քիմիական միացություններ (օրինակ՝ ալկալիական մետաղների Ա.)։ Ամալգամացումը տեղի է ունենում, երբ սնդիկը թրջում է մետաղի մակերևույթը և ապա դիֆուզվում նրա մեջ։ Մետաղի մակերևույթը ծածկող օքսիդի շերտը հաճախ դժվարացնում է այդ պրոցեսը։ Ամալգամացումը կիրառվում է ոսկին, պլատինը, արծաթը հանքանյութերից և կոնցենտրատներից անջատելու, ոսկեզօծման, հայելապատման համար, ատամնաբուժության մեջ ևն։


ԱՄԱԼԴԻ (Amaldi) Էդոարդո (ծն. 1908), իտալացի ֆիզիկոս, Հռոմի դեի Լինչեի Ազգային ակադեմիայի անդամ (1948)։ Ծնվել է սեպտեմբերի 5-ին, Կարպանետոյում (Իտալիա)։ Ավարտել է Հռոմի համալսարանը (1929), որտեղ դասավանդում է 1937-ից։ 1945-ից՝ Իտալիայի միջուկային հետազոտությունների ազգային կոմիտեի պրեզիդենտ, 1948-ից՝ միջուկային ֆիզիկայի ազգային ինստ–ի դիրեկտոր։ Ա–ի հիմնական աշխատանքները վերաբերում են ատոմային սպեկտրոսկոպիային, տարրական մասնիկների ֆիզիկային։ 1934-ին Է. Ֆերմիի հետ հայտնաբերել է նեյտրոնների