Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/283

Այս էջը սրբագրված է

նում ներկայացնել նահանգի բոլոր ընտրողներին, և քանի որ վերջիններիս համար իրենց կուսակցության թեկնածուների օգտին քվեարկելը պարտադիր է, ապա ընտրությունների առաջին իսկ փուլում հայտնի է դառնում, թե ովքեր են ստանձնելու պրեզիդենտի և փոխ–պրեզիդենտի պաշտոնը հաջորդ 4 տարիների համար։ Օրենսդրական բարձրագույն մարմինը կոնգրեսն է՝ կազմված սենատից և ներկայացուցիչների պալատից։ Սենատի կազմում ընտրվում է 100 սենատոր (երկուական՝ ամեն նահանգից)՝ 6 տարի ժամանակով։ Ներկայացուցիչների պալատը ունի 435 դեպուտատ։ Ամեն երկու տարին մեկ ընտրվում է ներկայացուցիչների պալատի նոր կազմ, և նորոգվում է սենատի կազմի 1/3-ը։ Սահմանադրությամբ պրեզիդենտն օժտված է լայն լիազորություններով։ Սենատի համաձայնությամբ նա նշանակում և ազատում է մինիստրներին (քարտուղարներին)։ Կառավարությունը սովորաբար քննարկում է պրեզիդենտի առաջադրած հարցերը, ընդ որում պրեզիդենտը կարող է ընդունել ցանկացած որոշումը, անկախ հարցի քննարկումից և անգամ հակառակ կաբինետի (կառավարության) անդամների կարծիքի։ Կառավարությանը փաստորեն պրեզիդենտին կից խորհրդակցական մարմին է։ Կոնգրեսի ընդունած օրինագիծը պետք է հաստատվի պրեզիդենտի կողմից։ Անհամաձայնության դեպքում պրեզիդենտը, իր առարկություններով հանդերձ, այն վերադարձնում է կոնգրեսին, որից հետո օրինագիծը հաստատվում է (հակառակ պրեզիդենտի կամքի) միայն այն դեպքում, եթե դրա օգտին քվեարկել է պառլամենտի անդամների 2/3-ը։ Պրեզիդենտը կարող է հրավիրել կոնգրեսի արտակարգ նստաշրջաններ, հրապարակել հրամանագրեր, կոնգրեսին ուղերձ հղել օրենսդրական այս կամ այն միջոցառումն ընդունելու հանձնարարականով։ 1967-ի փետր. 10-ին ուժի մեջ մտավ սահմանադրության 25-րդ ուղղումը՝ պրեզիդենտի հիվանդության կամ այլ պատճառներով իր պաշտոնը առժամանակ լքելու կամ մահվան դեպքում փոխ–պրեզիդենտը դառնում է պրեզիդենտ, որն իր հերթին իրավունք ունի կոնգրեսի հավանությամբ նշանակել նոր փոխ–պրեզիդենտ։ Կարևորագույն հարցերը, հատկապես արտաքին քաղաքական, լուծվում են 1947-ին ստեղծված Անվտանգության ազգային խորհրդում՝ կազմված պրեզիդենտից, փոխ–պրեզիդենտից, պետական քարտուղարից, պաշտպանության մինիստրից և արտակարգ պլանավորման վարչության դիրեկտորից։ Այս մարմնին է ենթարկվում Կենտրոնական հետախուզական վարչությունը։ Դատական բարձրագույն մարմինը գերագույն դատարանն է, որը կարող է սահմանադրական չհամարել ֆեդերացիայի կամ նահանգների կողմից ընդունված օրենքը։ Նորընտիր պրեզիդենտի երդումն ընդունում է գերագույն դատարանի նախագահը։ ԱՄՆ–ի յուրաքանչյուր նահանգ ունի իր սահմանադրությունը։ ԱՍՆ–ի վարչակարգի համար բնորոշ է երկկուսակցական սիստեմը, որը ձևավորվեյ է քաղաքացիական պատերազմից հետո՝ 1861–1865-ին։ Այն ժամանակից ի վեր, ինչպես

Աղ. 1. ԱՄՆ–ի տարածությունը և բնակչությունն ըստ նահանգների

Շրջաններ և նահանգներ Տարածութ.
հզ. կմ²
Բնակչութ.
(1970)
Գլխավոր
քաղաքը
1. Նոր Անգլիա 172,6 11.714.392
Մեն (Maine) 86,0 977.260 Օգասթա
Նյու Հեմփշիր (New Hampshire) 24,1 722.753 Քոնքորդ
Վերմոնթ (Vermont) 24,9 473.744 Մոնթփլիներ
Մասսաչուսեթս (Massachusetts) 21,5 5.630.224 Բոստոն
Ռոդ Այլենդ (Rhode Island) 3,2 922.461 Փրովիդենս
Քոնեքթիքութ (Connecticut) 12,9 2.987.950 Հարթֆորդ
2. Միջին Ատլանտյան նահանգներ 266,1 36.733.010
Նյու Յորք (New York) 128,6 17.979.712 Օլբանի
Նյու Ջերսի (New Jersey) 20,3 7.089.997 Թրենթոն
Փենսիլվանիա (Pennsylvania) 117,4 11.663.301 Հարինբերգ
3. Հյուսիս–Արևելյան կենտրոն 643,1 39.803.077
Օհայո (Ohio) 106,7 10.542.030 Կոլոմբուս
Ինդիանա (Indiana) 94,1 5.143.422 Ինդիանապոլիս
Իլինոյս (Illinois) 146,1 10.973.986 Սփինգֆիլդ
Միչիգան (Michigan) 150,8 8.776.873 Լանսինգ
Վիսքոնսին (Wisconsin) 145,4 4.366.766 Մադիսոն
4. Հյուսիս–Արևմտյան կենտրոն 1339,7 16.156.443
Միննեսոթա (Minnesota) 217,8 3.767.975 Սենտ Փոլ
Այովա (Iowa) 145,8 2.789.893 Դե Մոյն
Միսսուրի (Missouri) 180,4 610.648 Ջեֆերսոն
Հյուսիսային Դակոթա (North Dakota) 183,1 610.648 Բիսմարկ
Հարավային Դակոթա (South Dakota) 199,5 661.406 Փիր
Նեբրասկա (Nebraska) 200,0 1.468.101 Լինքոլն
Կանզաս (Kansas) 213,1 2.222.173 Թոփիքա
5. Հարավ–Ատլանայան նահանգներ 722,4 29.310.696
Դելավեր (Delaware) 5,3 542.979 Դովեր
Մերիլենդ (Maryland) 27,4 3.874.642 Աննապոլիս
Վիրջինիա (Virginia) 105,7 4.543.249 Ռիչմոնդ
Արևմտյան Վիրջինիա (West Virginia) 62,6 1.701.913 Չառլսթոն
Հյուսիսային Քարոլինա (North Carolina) 136,5 4.961.832 Ռոլի
Հարավային Քարոլինա (South Carolina) 80,4 2.522.881 Կոլումբիա
Ջորջիա (Georgia) 152,6 4.492.038 Ատլանտա
Ֆլորիդա (Florida) 151,7 6.671.162 Թալահասի
6. Հարավ–Արևելյան կենտրոն 471,3 12.531.210
Կենտուքի (Kentucky) 104,6 3.160.555 Ֆրանկֆորտ
Թեննեսի (Tenessee) 109,4 3.838.777 Նաշվիլ
Ալաբամա (Alabama) 133,7 3.373.006 Մոնթգոմերի
Միսսիսիպի (Mississippi) 123,6 2.158.872 Ջեքսոն
7. Հարավ–Արևմտյան կենտրոն 1136,4 18.938.021
Արկանզաս (Arkansas) 137,5 1.886.210 Լիթլ Ռոք
Լուիգիանա (Louisiana) 125,7 3.564.310 Բատոն Ռուժ
Օկլահոմա (Okkahoma) 181,1 2.498.378 Օկլահոմա Սիթի
Տեքսաս (Texas) 692,1 10.989.123 Օստին
8. Լեռնային նահանգներ 2237,3 8.197.789
Մոնթանա (Montana) 381,1 682.133 Հելինա
Այդահո (Idaho) 216,4 698.275 Բոյսե
Վայոմինգ (Wyoming) 253,6 328.591 Շայեն
Կոլորադո (Colorado) 269,9 2.195.887 Դենվեր
Նյու Մեքսիկո (New Mexico) 315,1 998.257 Սանտա Ֆե
Արիզոնա (Arizona) 295,0 1.752.122 Ֆինիքս
Յուտա (Utah) 219,9 1.060.631 Սոլթ Լեյկ Սիթի
Նևադա (Nevada) 286,3 481.893 Քարսոն Սիթի
9. Խաղաղօվկիանոսյան նահանգներ 2374,3 26.149.085
Վաշինգտոն (Washington) 176,6 3.352.992 Օլիմպիա
Օրեգոն (Oregon) 251,2 2.056.171 Սեյլեմ
Կալիֆոոնիա (California) 411,0 13.636.840 Սաքրամենթո
Ալյասկա (Alaska) 1518,8 294.607 Ջունո
Հավայի (Hawaii) 16,7 748.575 Հոնոլուլու
Ֆեդերալ օկրուգ Կոլումբիա (Columbia) 0,2 865.000 Վաշինգտոն