Աղ. 4. Անասունների և թռչունների քանակը (մլն. գլուխ առ 1 հունվ.)
1965 | 1969 | 1971 | |
---|---|---|---|
Խոշոր եղջերավոր անասուններ | 109,0 | 109,9 | 114,6 |
այդ թվում կաթնատու կովեր | 179,0 | 14,2 | 12,4 |
Խոզեր | 50,8 | 60,6 | 67,5 |
Ոչխարներ | 25,1 | 21,2 | 19,6 |
Հավեր, բացառյալ մսատու ճտերը | 394,1 | 419,6 | 442,8 |
Հնդկահավեր | 6,1 | 6,6 | 7,5 |
Նույն տարին ստացվել է կաթ՝ 53842 հզ. տ։ 1970-ին արտադրվել է 6,4 մլն. տ կենդանական և բուսական յուղ։ Մեկ կովի միջին կաթնատվությունը եղել է ավելի քան 3810 լ։ Խոշոր եղջերավոր անասնապահությունից հետո կարևոր դերը պատկանում է խոզաբուծությանը (երրորդ տեղը աշխարհում՝ ՍՍՀՄ–ից և Բրազիլիայից հետո), որը կենտրոնացված է Հյուսիսում և Հարավում։ Խոզաբուծության տեղաբաշխումը համընկնում է եգիպտացորենի ցանքատարածությունների գոտուն։ Համեմատաբար թույլ է զարգացած ոչխարաբուծությունը, որով զբաղվում են Արևմուտքի լեռնային նահանգներում, Հյուսիսի և Արևմուտքի արևմտյան մասում։
Հողագործության մեջ գերակշռում է հացահատիկային կուլտուրաների մշակությունը (ցանքատարածությունների 2/3)։ Ցորենի ցանքատարածությունների մեծ մասը գտնվում է Հյուսիսում, եգիպտացորենը՝ «եգիպտացորենային գոտու» նահանգներում և Մեծ լճերի շրջանում։ Եգիպտացորենը հացահատիկային գլխավոր կուլտուրան է, որի կեսից ավելին օգտագործվում է որպես անասնակեր։ Նրա բերքի 80% տալիս են Ինդիանա, Օհայո, Իլինաս. Այովա. Միննեսոթա, Հարավային Դակոթա, Միսսուրի, Վիսքոնսին, Միչիգան նահանգները։ Մոտավորապես նույն շրջաններում են կենտրոնացված նաև վարսակի ցանքատարածությունները։ Գարին աճեցվում է Հարավային և Հյուսիսային Դակոթաներում, Միննեսոթայում, լեռնային նահանգներում։ Պարենային կարևոր կուլտուրան ցորենն է, որը տարածված է Կանադայի սահմաններից մինչև Տեքսասի հս. մասը։ Ցորենի գոտին տալիս է երկրի բերքի 1/2-ից մինչև 2/3, բայց բերքատվությունը անկայուն է։ Գոտու հյուսրսային մասում տարածված են գարնանացան ցորենի ցանքատարածությունները, իսկ հարավում՝ աշնանացանը։ Կերային խոտերն ու խոտհարքները տարածված են Մերձլճյան շրջանի հյուսիսային մասում և հս–արլ–ում, կարտոֆիլը՝ հս–արլ–յան և Մերձլճյան շրջաններում, տեխնիկական կուլտուրաները (ծխախոտ, սոյա, շաքարի ճակնդեղ)՝ հարավային նահանգներում։ Կարճաթել բամբակը մշակվում է հիմնականում Հարավի բամբակային գոտու չոռոգվող, իսկ երկարաթելը՝ Արևմուտքի ոռոգվող հոդերում։ Դրա արտադրության գլխավոր նահանգը Տեքսասն է (ցանքատարածությունների 42%-ը և բերքի 30%-ը)։ Արևմուտքը (Կալիֆոռնիա, Արիզոնա, Նյու Մեքսիկա), ունենալով բամբակի ցանքատարածությունների 10%-ը, տալիս է բերքի 20%-ը։ Ծխախոտի ցանքատարածություններդ գտնվում են Հյուսիսային և Հարավային Քարոլինա, Վիրջինիա, Մերիլենդ, Կենտուքի և Թեննեսի նահանգներում։ Հարավում լայն տարածում ունի նաև գետնաընկույզի մշակությունը։ Սոյան երկրի կարևոր ձիթատու կուլտուրան է, որը կենտրոնացված է եգիպտացորենային գոտում։ ԱՄՆ սոյայի խոշոր արտահանողներից մեկն է աշխարհում։ Շաքարի ճակնդեղ մշակում են Կալիֆոռնիայի, Կոլորադոյի, Այդահոյի, Մոնթանայի, Նեբրասկայի, Հյուսիսային և Հարավային Դակոթաների, Մերձլճյան շրջանների ոռոգելի հողերում, շաքարեղեգը՝ Մեքսիկայի ծոցի ափին։ Բարձր ապրանքային այգեգործությունը և բանջարաբուծությունը զարգացած են Ատլանտյան օվկիանոսի ափին, Մեծ լճերի և Հյուսիս–Արևելքի մեծ քաղաքների մոտ, Կալիֆոռնիայի և Ուիլամեթի հովիտներում։ Կալիֆոռնիան և Ֆլորիդան հայտնի են որպես ցիտրուսների և վաղահաս բանջարեղենի մշակման շրջաններ։ (ԱՍՆ–ի երկրագործության հիմնական արտադրանքների վերաբերյալ տվյայները տես աղյուսակ 5)։ 1970–71-ին երկրի գյուղատնտեսությունը գտնվում էր նույն մակարդակի վրա։ Համեմատաբար հաջող 1969-ից հետո ֆերմերների եկամուտները սկսեցին կրճատվել, 1970-ի կեսերից իջան գյուղատնտեսական արտադրանքի գները, իսկ ֆերմաներում օգտագործվող ապրանքների գները մեկ տարում ավելացան 4,3%-ով։ 1970-ի օգոստոսին պրեզիդենտ Նիքսոնը ստորագրեց նոր օրենք, ըստ որի խիստ կրճատվում են, իսկ որոշ դեպքերում ամբողջովին վերացվում այն ֆոնդերը, որոնց օգնությամբ կառավարությունը մինչ այդ պահպանում էր գյուղատնտ. ապրանքների գների մակարդակը։ Գյուղատնտ. ապրանքների կառավարական պաշարները 1970-ի դեկտ. 31-ին կազմում էին 4,6 մլրդ. դոլար։ Ի տարբերություն արդյունաբերության, գյուղատնտեսության համար 1971-ը բարեհաջող տարի էր։ Գյուղատնտ. արտադրանքի ընդհանուր ծավայը 1970-ի համեմատությամբ ավելացավ 8,8%–ով, այդ թվում հացահատիկային կուլտուրաներինը՝ 12%-ով։ Անասնապահական մթերքների արտադրանքը ավելացավ 1,9%–ով։
Քարտեզը տես 297 էջից առաջ՝ ներդիրում։
Աղ. 5. Գյուղատնտ. կարևորագույն կուլտուրաների բերքահավաքի տարածությունները, բերքատվությունը և արտադրանքը (առանց Ալյասկայի և Հավայան կղզիների)։
1970 | 1971 | |||||
---|---|---|---|---|---|---|
տարածությունը հզ. հա |
բերքատվությունը ց 1 հա–ից |
բերքը հզ. տ |
տարածությունը հզ. հա |
բերքատվությունը ց 1 հա–ից |
բերքը հզ. տ | |
Ցորեն | 17863 | 20,9 | 37297 | 19608 | 22,7 | 44628 |
Եգիպտացորեն (հատիկ) |
23157 | 45,0 | 104127 | 25826 | 54,5 | 140722 |
Տարեկան | 605 | 16,3 | 986 | 735 | 17,6 | 1294 |
Վարսակ | 7496 | 17,6 | 13194 | 6367 | 20,0 | 12716 |
Գարի | 3896 | 22,9 | 8921 | 4101 | 24,3 | 10068 |
Բրինձ | 734 | 51,7 | 3759 | 736 | 52,0 | 3825 |
Սոյա | 17019 | 18,0 | 30588 | 17162 | 18,6 | 31830 |
Սիսեռ | 117 | 15,3 | 179 | 100 | 22,4 | 224 |
Լոբի | 573 | 13,7 | 785 | 541 | 13,6 | 733 |
Սորգո (հատիկ) | 5557 | 31,8 | 17690 | 6718 | 33,8 | 22742 |
Կարտոֆիլ | 575 | 257 | 14769 | 558 | 275 | 14338 |
Շաքարի ճակնդեղ | 572 | 419 | 23930 | 541 | 451 | 24380 |
Բամբակ | 4516 | 4,9 | 2213 | 4638 | 5,0 | 2296 |
Ծխախոտ | 364 | 23,8 | 865 | 341 | 23,3 | 794 |
Գայլուկ | 11,3 | 18,6 | 20,8 | 11,7 | 19,3 | 22,5 |
Տրանսպորտը։ ԱՍՆ–ի տրանսպորտն իր կազմով բազմազան է և ունի տեխնիկական բարձր մակարդակ։ Հեռավոր բեռնափոխադրումների մեջ առաջատար տեղը պատկանում է երկաթուղուն։ 1969-ին շարժական կազմը հաշվվում էր՝ 28,711 ջերմաքարշ, 278 էլեկտրաքարշ, 101 շոգեքարշ և այլ լոկոմոտիվ, 1464 հզ. ապրանքատար և 12630 մարդատար վագոն, 1970-ի սկզբին երկաթուղիների երկարությունը 333 հզ. կմ էր։ Երկաթուղիները անհավասարաչափ են տեղաբաշխված, կեսից ավելին բաժին է ընկնում Հյուսիսին, որտեղ շատ ճանապարհներ հաճախ իրար կրկնում են։ Երկաթուղիներով փոխադրում են հանքաքար, քարածուխ, անտառանյութ, հացահատիկ և այլ մեծածավալ բեռներ։ Բոլոր տեսակի ավտոճանապարհների երկարությունը (ներառյալ փողոցները) 5970 հզ. կմ է, որից կոշտ ծածկույթով՝ 4729 հզ. կմ (1970 սկիզբ)։ Սիջքաղաքային երթևեկության 90%-ը կատարվում է, ավտոտրանսպորտով (գլխավորապես անհատական մեքենաներով)։ Ավտոմոբիլային տրանսպորտը տիրապետող է նաև կարճ և միջին տարածությունների վրա բեռների փոխադրման մեջ։ ԱՄՆ–ի ավտոպարկը ավտոմեքենաների քանակով և բեռնաշրջանառությամբ աշխարհում գրավում է առաջին տեղը. 1970-ին հաշվվում էր 108,436 մլն. ավտոմեքենա, այդ թվում մարդատար (ներառյալ տաքսիները)՝ 88 մլն. 841 հզ., ապրանքատար և ավտոբուսներ՝ 17 մլն. 978 հզ.: