Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/296

Այս էջը սրբագրված է

Նկարում` Բոստոն: Հանրային այգի

ոսկով Ս այլ ռեզերվային վալյուտաներով, ներմուծվող ապրանքների համար սահմանել 10% լրացուցիչ մաքս, 10%-ով կրճատել օտար երկրներին ցույց տրվող օգնությունը, 90 օրով սառեցնել գներն ու աշխատավարձը, նվազեցնել կապիտալ ներդրումներից գանձվող հարկը, 5%-ով կրճատել պետական ծառայողների թիվը։ Միաժամանակ ԱՄՆ պահանջեց մի շարք օտարերկրյա վալյուտաների (արևմտագերմ. մարկ, ճապ. իեն ևն) ռեվալվացիա՝ ձգտելով խուսափել դոլարի արժեզրկումից։ ԱՄՆ–ի իմպերիալիզմը փաստորեն ձգտում է իր ֆինանսատնտեսական դժվարությունները լուծել ամերիկյան և կապիտալիստական մյուս երկրների աշխատավորության հաշվին։ Սակայն 1971-ի վերջին ամերիկյան կառավարությունը հարկադրված էր արժեգրկել դոլարը (առաջին անգամ 1934-ից ի վեր)՝ նրա ոսկու պարունակությունը իջեցնելով 8,6%-ով։ 1973-ի փետրվարի 12-ին վալյուտային ճգնաժամի նոր պոռթկման պայմաններում ԱՄՆ–ի կառավարությունը նորից արժեզրկեց դոլարը, այս անգամ 10%-ով՝ 1 ունցիա ոսկու գինը նշանակելով 42,22 դոլար 1971-ի դեկտեմբերի 38 դոլարի փոխարեն։ ՍՍՀՄ պետական բանկի կուրսով (1973-ի ապրիլ) 100 ամերիկյան դոլարն արժե 75 ռուբլի։ Չնայած Նիքսոնի կառավարության կիրառած միջոցառումներին, ֆինանսական դժվարությունները մնում են չլուծված։

Պատկերազարդումը տես աղ. XI, 304–305 էջերի միջն՝ ներդիրում։

VIII. Զինված ուժերը

ԱՄՆ–ի զինված ուժերը ներկայացված են երեք հիմնական զորատեսակներով, ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային։ Գերագույն գյխավոր հրամանատարն է պրեզիդենտը, որը զինված ուժերի ղեկավարությունը իրականացնում է Ազգային անվտանգության խորհրդի և պաշտպանության մինիստրության միջոցով։ Պաշտպանության մինիստրության (Պենտագոնի) մեջ են մտնում ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերի մինիստրությունները, որոնք տնօրինում են համապատասխան զորքերի տեսակների վարչական, տեխնիկական և տնտեսական հարցերը։ Զինված ուժերի օպերատիվ–ստրատեգիական ղեկավարությունը իրագործում է շտաբների պետերի միացյալ կոմիտեն, բաղկացած նախագահից և անդամներից (երեք զորատեսակների շտաբների պետերը), որն անմիջապես ենթակա է պաշտպանության մինիստրին ու պրեզիդենտին։ Զինված ուժերը միավորված են 8 միացյալ հրամանատարությունների մեջ. Ալյասկայի, Ատլանտյան, երկրի ցամաքային մասի հակաօդային պաշտպանության, Եվրոպական, Խաղաղօվկիանոսյան, Հարավային (Կարիբյան ծովի ավազան), Ստրատեգիական ավիացիայի և հարվածային ուժերի։ Զինված ուժերի անձնակազմը 1971-ի մարտի պաշտոնական տվյալներով հաշվվում էր 2814 հզ. մարդ, ազգային գվարդիայինը՝ 397,3 հզ., ոստիկանությանը՝ 449,6 հզ. մարդ։ Ռազմական գերատեսչությունները զարկ են տալիս հրթիռա–միջուկային զենքի, հրթիռակիր ատոմային ռազմանավերի և ստրատեգիական ավիացիայի զարգացմանը։ ԱՄՆ զինված ուժեր ու ռազմական բազաներ ունի Արևմտյան Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի ավելի քան 30 երկրներում (որոնք մտնում են ՆԱՏՕ, ՍԵԱՏՕ, ՍԵՆՏՕ և այլ ռազմ, բլոկների մեջ)։ 1968-իև արտասահմանում գտնվող ամերիկյան զինծառայողների թիվը հասնում էր 1500 հզ.։ ԱՄՆ–ի ռազմական դոկտրինան ենթադրում է պատրաստ վիճակ ամեն տեսակի պատերազմներ (համաշխարհային ջերմամիջակայինից մինչև «լոկալ», սահմանափակ) վարելու համար, ինչպես միջուկային զենքի կիրառումով, նույնպես և առաևց դրա։

IX. Առողջապահությունը

1968-ին կյանքի միջին տևողությունը կազմել է 66 տարի։ Մեծ տեսակարար կշիռ ունեն սիրտ–անոթային համակարգի, նյարդահոգեկան հիվանդությունները, նորագոյացությունները, ինչպես նաև ստամոքսաղիքային համակարգի վարակիչ հիվանդությունները։ Բավական տարածված են վեներական ախտերը և տուբերկուլոզը։ Բժշկական օգնությունը հիմնականում տարվում է մասնավոր պրակտիկայով զբաղվող բժիշկների կողմից։ 1968-ին 135 մլրդ. դոլար պետական բյուջեից միայն 1 մլրդ. է հատկացվել առողջապահությանը։ Անվճար բժշկական օգնության տրվում է մունիցիպալիտետների կողմից սահմանափակ չափերով։ 1966–70-ին ղեղորայքը թանկացել է 21%-ով, բժշկական ծառայությունը հիվանդանոցներում՝ 91%-ով, բժիշկների ծառայությունները՝ 39%-ով։ Պետական սոցիալական ապահովագրություն չկա։ Գոյություն ունեն կամավոր ապահովագրական ընկերություններ («Կապույտ խսւչ», «Կապույտ վահան»)։ Առողջապահության կազմակերպումը ղեկավարում է կենտրոնական կառավարության առողջապահության ֆեդերալ գերատեսչությունը։ 1962-ին գործում էր 6956 հիվանդանոց (1670 հզ. մահճակալով), կար 259105 բժիշկ, որի մոտ 70% զբաղվում էր մասնավոր պրակտիկայով։ 1964-ին 88 բժշկական բարձրագույն ուսումնական հաստատությունները տվել են մոտ 7 հզ. բժիշկ։

X. Լուսավորությունը

Նահանգների մեծ մասում 6–18 տարեկան երեխաների ուսուցումը պարտադիր է։ Դպրոցներին կից գործում են տարրական մեկամյա բաժիններ 5–6 տարեկանների համար։ Գոյություն ունեն պետական և մասնավոր դպրոցներ։ 1970/71 ուս. տարում տարրական և միջնակարգ դպրոցներում սովորել է 47906 հզ. երեխա։ ԱՄՆ–ի բարձրագույն ուսումնական հաստատություններից առավել հայտնի են Հարվարդի (հիմն. 1636), Յեյլի (հիմն. 1701), Փենսիլվանիայի (հիմն. 1740), Պրինսթոնի (հիմն. 1746), Կոլումբիայի (հիմն. 1754), Ջոն Հոպկինսի (հիմն. 1876), Չիկագոյի (հիմն. 1857), Կալիֆոռնիայի (հիմն. 1891) համալսարանները։ 1970/71 աս. տարում բուհերում և երկամյա քոլեջներում սովորել է 7513 հզ. ուսանող։ 1967/68 ուս. տարում քոլեջներ և համալսարաններ ավարտել է 866548 մարդ։

Խոշոր գրադարաններն են՝ Կոնգրեսի գրադարանը Վսւշինգտոնամ (1968-ին՝ 14107 հզ. կտոր գիրք և 18970 հզ. ձեռագիր, 2707 հզ. քարտեզ), Նյու Ցորքինը 8,3 մլն. կտոր գիրք), Չիկագոյինը (4,0 մլն. կտոր գիրք). Բոստոնինը (2510 հզ. կտոր գիրք), Լոս Անջելեսինը (մոտ 3,25 մլն. կտոր գիրք), Քլիվլենդինը 3,2 մլն. կտոր գիրք)։ Հայտնի են նաև Հարվսւրդի (մոտ 8,0 մլն. կտոր գիրք), Յեյլի (5,0 մլն. կտոր գիրք), Կոլումբիայի (ավելի քան 4,0 մլն. կտոր գիրք), Իլինոյսի (մոտ 4,5 մլն. կտոր գիրք), Կալիֆոռնիայի (9 մլն. կտոր գիրք), (3,8 մչն. կտոր գիրք) համալսարանների գրադարանները: Նշանավոր են ԱՄՆ–ի ազգային (Վսւշինգտոնում), Թանգարան–մետրոպոլիտենը (Նյու Յորքում), ԱՄՆ–ի ազգային գեղարվեստական, Կենցաղի (Նյու Յորքում), Ամերիկայի Բնապատմական (Նյու Յորքում), Բնապատմական (Չիկագոյում) թանգարանները.։

XI. Գիտությունը և գիտական հիմնարկությունները

Բնական գիտությունները։ Բնական գիտությունների ու տեխնիկայի զարգացումն ԱՄՆ–ում սկսվում է նահանգների կազմավորումից և բաժաևվում է մի քանի փուլերի։ Առաջին փուլը (մինչև 1783-ը՝ անկախության տարին) կապված է Մեծ Բրիտանիայի, մասնավորապես Լոնդոնի թագավորական ընկերության գործունեության հետ, որն իր թղթակիցներև ուներ ամերիկյան գաղութներում։ Այդ շրջանում գիտական. հետազոտություններ կատարել են նաև անհատ էնտուզիաստ–գիտնականներ՝ հնէաբան Ջ. Կրոգանը (մահ. 1782-ին), հնէաբան և քաղաքական գործիչ Թ. Ջեֆերսոնը (կազմել է Հյուսիսային Ամերիկայի օգտակար հանածոների առաջին հավաքածուն), բուսաբաններ (եգիպտացորենի կուլտուրայի յուրացման նախաձեռ–