Ջ. Բինհեմը, Ու. Մաունթը, Ի. Ջոնսոնը պատկերեցին գավառական և գյուղական տեսարաններ, փոքր քաղաքների կյանքը։ 1861–65-ի քաղաքացիական պատերազմը, նեգրերի ազատագրման օրենքը հարված հասցրին ռեակցիայի ուժերին, նպաստեցին ԱՄՆ–ի այնպիսի խոշորագույն ռեալիստների հանդես գալուն, ինչպիսիք են՝ Ու. Հոմերը, դիմանկարի և բնանկարի ականավոր վարպետներ Թ. Իկինսը, Ջ. Մակ–Նեյլ Ուիսթլերը, քանդակագործներ՝ Ջ. Ուորդը, Ս. Սենտ–Գոդենսը, որ ստեղծեցին ԱՄՆ–ի ազգային քանդակագործության դպրոցը։ Մի շարք հոգեբանորեն ճշմարտացի դիմանկարներ են ստեղծել Ու. Հանթը, Ֆ. Դուվենեկը, Ջ. Ս. Սարջենտը, Ու. Չեյզը։ ժանրային ռեալիստական գեղանկարչության զարգացմանը նպաստել են Ի. Ջոնսոնը, Թ. Տովենդենը, Մ. Կեսսեթը։ Ազգային ռեալիստական բնանկարչության խոշոր ներկայացուցիչը դարձավ Ջ. Իննեսը, որը Բարբիզոնի դպրոցի հետևորդ էր։ Բուրժուակսւն վերնախավի ծախվածությունը մերկացրել է քաղաքական ծաղրանկարիչ Թ. Նաստը։
Նկարում` Չիկագո։ Արձան քաղաքացիական կենտրոնի շենքի սաշե։ Քանդակագործ Պաբլո Պիկասո։ Պողպատ։
Նկարում` Ջեյմս Է. Մ–Ն. Մակ–Նեյլ Ուիսթլեր։ Միսս Սայսլի Ալեքսանդերի դիմանկարը։ 1873։ Լոնդոնի Ազգային պատկերասրահ։
XX դ. ամերիկյան կերպարվեստի պատմությունը երկու հակադիր՝ առաջադիմական ռեալիստական և բացահայտ հետադիմական ուղղությունների պայքարիշ պատմությունն է։ ժամանակի նոր ռեալիստական միտումների արտահայտիչներն էին Նյու Յորքի 1908-ի ցուցահանդեսում «Ութնյակ» խմբում միավորված գեղանկարիչներ ու գրաֆիկներ Ռ. Հենրին, Ջ. Լաքսը, Ջ. Սլոունը, Ու. Գլեկկենսը, Զ. Բելլոուզը։ Ռեալիզմի ավանդույթները զարգացնում էին Է. Տոփերը, գրաֆիկ Ջ. Փեննելլը, քանդակագործ Ջ. Բառնարդը։ 1917-ից հետո սկզբնավորվեց առաջադիմական, նաև կոմունիստական մամուլի հետ կապված մարտական, քաղաքական գրաֆիկան։ «Ջոն Ռիդ» ակումբի նկարիչներ Ռ. Մայնորը, Ու. Գրոփերը, Ֆ. Էլիսը, Ա. Յանգը, Ֆ. Բարդը և ուրիշ վարպետներ առաջնորդվում էին XIX դ. վերջի և XX դ. սկզբի ամերիկյան քաղաքական գրաֆիկայի փորձով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ «Ջոն Ռիդ» ակումբի ներկայացուցիչների հիմնական թեման դարձավ ֆաշիզմի մերկացումը։ Խաղաղության ականավոր մարտիկ Ռ. Քենտը 1900-ից սկսած ԱՄՆ–ի գեղանկարչության մեջ մշսւկեց հերոսական ռեալիստական բնանկարի տիպը, պատկերեց ծայրագույն Հյուսիսի մարդկանց խստաշունչ կյանքը։ XX դ. առաջին տասնամյակների ռեալիստական քանդակագործության ականավոր ներկայացուցիչը դարձավ Ջ. էպշտայնը, իսկ նույն դարի կեսին՝ Ու. Զորախը։ Սակայն ԱՄՆ–ի գեղարվեստական կյանքում ավելի ակտիվ դեր են խաղում ձևապաշտական հոսանքները։ Ֆորմալիզմի զարգացմանը մեծ չափով նպաստեց 1913-ին Նյու Յորքում (ապա Չիկագոյում և Բոստոնում) կազմակերպված հսկա «Արսենալ ցուցահանդեսը» («Արմորի–Շոու»), ուր ի տես դրվեցին Եվրոպայի տարբեր երկրների ձևապաշտական քանդակագործության և գեղանկարչության գործերը։ 1920–30-ական թթ. տարածվեց այսպես կոչված «ռեգիոնալիգմը», որի նպատակն էր գովաբանել «ամերիկյան ապրելակերպը»։ «Ռեգիոնալիզմի» առաջնորդներն էին Թ. Տ. Բենթոնը, Գ. Վուդը, Ջ. Քերրին։ 1930-ական թթ. տարածում գտավ նաև սյուրռեալիզմը (Ջ. 0’Կիֆֆ, Պ. Բլում և ուրիշներ), ապա՝ վերացական արվեստը (Ա. Դոուվ և ուրիշներ)։ Բոլոր այդ հոսանքները ավելի ուժեղացան երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ համալրվելով ի հաշիվ ԱՄՆ տեղափոխված «Փարիզի դպրոցի» բազմաթիվ ներկայացուցիչների՝ դադաիստների, սյուրռեալիստների, էքսպրեսիոնիստների և աբստրակցիոնիստների (հոլանդացի Պ. Մոնդրիան, գերմանացիներ Մ. Էռնստ և Կ. Զելիգման, իսպանացի Ա. Դալի, ֆրանսիացիներ Ա. Բրեթոն, Մ. Դյուշան, Ի. Թանգի, Ա. Մասսոն և ուրիշներ)։ Հանդես եկան տարբեր ավանգարդիստական խմբավորումներ։ Ինչպես աբստրակտ էքսպրեսիոնիզմի այսպես կոչված «խաղաղօվկիանոսյան դպրոցի» ներկայացուցիչների (Զ. Պոլլոք, Մ. Թոբի, Ռ. Մոզերուելլ) «ինքնարտահայտման» որոնումները, այնպես էլ Ֆ. Քլայնի մռայլ պատկերները զուրկ են որևէ գաղափարից, զգացմունքից, կյանքի տպավորությունից։ Ծայրահեղ ձևապաշտական հոսանքներն իրենց արտացոլումը գտան նաև քանդակագործության մեջ։ Այստեղ աննախանձելի դեր խաղաց Ֆրանսիայից եկած Ժ. Լիպշիցը։ ԱՄՆ–ի ավանգարդիստ քանդակագործներ Թ. Ռոժակը, Ս. Լիպտոնը, Ի. Նոգուչին, Ի. Լասսոուն աշխատում են ավտոգեն զոդման մեթոդով, ստեղծում «զոդված» մետաղյա կառուցվածքներ։ Ա. Քոլդերի հորինած աբստրակտ կոնստրուկցիաները, այսպես կոչված «մոբիլները», դեկորատիվ կիրառում են գտել։ Հսկայական դեր են խաղում թանգարանները (ժամանակակից արվեստի թանգարան, «Մետրոպոլիտեն» թանգարան ևն), որոնց ֆինանսավորում և վերահսկում են միլիոնատերերը (Ռոկֆելլեր և ուրիշներ)։ Այդ արվեստը ռեկլամվում է բոլոր միջոցներով։ Վերջին շրջանում ԱՄՆ–ում աղմկոտ կերպով պրոպագանդվում է «Պոպ–արտ»–ը (Ջ. Դայն, Ջ. Ջոնս, Ռ. Լիխտենշտայն, Ռ. Ռաուշենբերգ, Զ. Ռոզենքվիստ, Է. Ուորհոլ)։ ԱՄՆ–ի քանդակագործության ժամանակակից փորձառական ուղղությունների ներկայացուցիչներից են Ա. Քոլդերը, Ե. Ջադդը, Պ. Ագոստինին, Լ. Բոնտեկոն, Ջ. Աեգալը, Ն. Շյոֆֆերը Ռ. Ստանկևիչը, Ջ. Շուգերմանը և ուրիշներ։ Վետերաններից է Ռ. Նակյանը։ ԱՄՆ–ի կերպարվեստի պատմության մեջ զգալի ներդրում ունեն նեգր արվեստագետները (Տ. Պիպպինը, Չ. Ուայթը և ուրիշներ)։ 1960-ական թթ. օպտիկական («օպ–արտ») կամ կինետիկական արվեստի բնագավառում աշխատող արվեստագետները (Վ. Վասարելի, Ջ. Սոտո, Բ. Ռայլ, Մ. Կիգներ, Ջ. Ստիլլ և ուրիշներ) ձեռք են բերել մեծ ազդեցություն։ Ժամանակակից ԱՄՆ–ի արվեստի ռեափստական գիծը շարունակում է նկարիչ Ա. Ռեֆրեժհեն, որ պատկերում է բանվոր դասակարգի առօրյան։ Սոցիալական պաթոսով են ներծծված երկվորյակ եղբայրներ Ռաֆայել և Մոզես Սոյերների, Է․ Ուայեսի, Ջ. Լևինի, Չ. Ուայթի և մի շարք ուրիշների գործերը։ Կալիֆոռնիայում հայտնի է նկարչուհի Էմմի Լա Պակարդին, որը ստեղծել է մոնումենտալ որմնանկարներ, խճանկարներ և լինոփորագրություններ։ ԱՄՆ–ի կերպարվեստում իրենց ներդրումն ունեն նաև հայազգի քանդակագործներ Ա. Ակոբովը, Տ. Բադիկյանը, Ն. Թուրը, Ռ. Նակյանը, Խ. Տեր–Հարությանը, Հ. Փափազյանը, նկարիչներ՝ Հ. Աճեմյանը, Ա. Գորկին, Տիրիթր, Տ. Փուշմանը և ուրիշներ։
Պատկերազարդումը տես աղ. XIII, 304–305 էջերի միջև՝ ներդիրում։
XV. Երաժշտությունը
ԱՄՆ–ի երաժշտական մշակույթը կազմավորվել ու զարգացել է երկիրը բնակեցրած տարբեր ժողովուրդների և տեղաբնիկ հնդկացիների ազգային երաժշտական մշակույթների փոխներգործությամբ։ Երաժշտության կազմավորման վրա առանձնապես ուժեղ է ազդել ամերիկյան նեգրերի՝ լադային հիմքով և ռիթմերով հարուստ երաժշտական բանահյուսությունը, նրա այնպիսի ժանրերը, ինչպիսիք են կրոնական հիմները («սպիրիչուելները») և քնարական երգերը («բլյուզները»)։ Աոաջին գաղութաբնակների կյանքի ու