Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/308

Այս էջը հաստատված է

պարողներից են՝ Վ. Ֆրանկլինը, Ու. Դոլլարը, Թ. Բոլենդերը, Ն. Մագալյանեսը, Ֆ. Մոնսիոնը, Ջ. Քրիզան, ժ. դ' Ամբուազը, Լ. Դանիելյանը, Է. Վիլիելիան։

XVI. Թատրոնը

1751-ին «Վենետիկի վաճառականը» ներկայացումով Ուիլյամսրուրգում բացվեց Լ. Հալլեմի թատրոնը, որով և սկիզբ դրվեց ԱՄՆ–ի պրոֆեսիոնալ թատերական արվեստին։ XVIII դ. ամերիկյան առաջին դրամատուրգներն էին՝ Ու. Դանլեպը, Մ. Ուորթենը, Ռ. Թայլերը, Ռ. Բյորդը, Դ. Սթոունը։ 1820–30-ական թթ. խոշոր քաղաքներում ստեղծվեցին գործամոլ-անտրեպրենյորների կողմից ղեկավարվող թատրոններ, կառուցվեցին թատերական շինություններ։ XIX դ. հանդես եկան բեմի վարպետներ՝ Ջ. Բութը, Է. Ֆորրեսթը, Ա. Օլդրիջը, Է. Բութը, Ջ. Ջեֆերսոնը, Մ. Ֆիսկը, Մ. Ադամսը, Ջ. Մառլոն, Բերրիմոր ընտանիքը, Ռ. Մանսֆիլդը և ուրիշներ։ XIX դարի 2-րդ կեսին ԱՄՆ–ի խոշոր քաղաքներում ստեղծվեցին ստացիոնար թատրոններ։ Դրանց ներկայացումները գեղարվեստորեն ավելի բարձր էին (Ջ. Դրյուի թատրոնը, հիմն. 1860, և Լ. Քինի թատրոնը, 1869, Ֆիլադելֆիայում)։ Մոնոպոլիստական կապիտալը ներթափանցեց նաև թատրոն, առաջ եկան տրեստներին պատկանող թատրոններ։ 1896-ին թատերական տրեստները միավորվեցին թատերական սինդիկատների մեջ (Ֆիլադելֆիայում, Նյու Յորքում), որոնք տալիս էին թատերական շենքերի վարձակալման և ներկայացումների թույլտվություն։ XIX դ. վերջին Երևան եկան Բրոդվեյի (Նյու Յորքի փողոցներից) առևտրական թատրոնները, որոնց խաղացանկը կազմված էր առավելապես երաժշտական կատակերգություններից, վոդևիլներից, ռիվյուներից։ Բրոդվեյի առևտրական թատրոնի դեմ հանդես եկան այսպես կոչված «փոքր» կամ «խաղացանկային» թատրոնները։ «Գրուպ–թիետր»–ը (1931–41, Նյու Յորք) պրոպագանդում էր Ստանիսլավսկու գաղափարները, յուրացնում էր Մ. Ռայնհարդի և ուրիշ առաջադեմ ռեժիսորների փորձը։ Խոշոր համալսարաններում բացվեցին թատերական ֆակուլտետներ, կազմակերպվեցին «համալսարանական» թատրոններ։ Այդ շրջանի խոշոր դրամատուրգներ են՝ Յու. ՕՆիլը, Ս. Հոուարդը, Պ. Գրինը, է. Ռայսը, Ա. Մալցը, Վ. Սարոյանը, Ջ. Լոուսոնը, Մ. Անդերսոնը, ռեժիսորներ՝ Ա. Հոպկինսը, Ֆ. Մյալլերը, Հ. Քլերմենը, Լ. Սլորասբերգը, է. Կազանը, Ռ. Մամալյանը, դերասաններ՝ Ա. Լանթը, Լ. Ֆոնտանը, Ք. Կոռնելլը, Զ. Բարրիմորը, Մ. Գիլմորը, Լ. Ադլերը, թատերական նկարիչներ՝ Ռ. Ջոնսը, Լ. Սայմոնսոնը, Ն. Բել–Գեդդիսը, Ս. Հյումը, Մ. Գորելիկը, Դ. Միլզիները, Ռ. Պիտերսը և ուրիշներ։ Ամերիկյան թատրոնի առաջադեմ գործիչները նպաստեցին ազգային արվեստում ռեալիստական միտումների հետագա զարգացմանը։ 1927–30-ին գործում էր «Նոր դրամատուրգների թատրոնը», որ ստեղ– ծել էին Ջ. Լոուսոնը և Մ. Գոլդը։ Նրանք բեմադրում էին սուր սոցիալական թեմա– տիկայով պիեսներ (Գոլդի «Խոբոկեն Բլյուզ», Լոուսոնի «Ինտերնացիոնալ» ևն)։ Որպես «Պրոֆեսիոնալ հիմունքներով գործող պրոլետարական թատրոն», ստեղծվեց «Յունիոն թիետր»–ը (1932–37)։ Այն բեմադրում էր բանվոր դասակարգի կյան– քին և պայքարին նվիրված պիեսներ։

1950-ական թթ. սկզբին ստեղծվեցին «Նոր դրամատուրգներ», «ժողովրդական դերասաններ» և այլ միավորումներ, որոնց մեջ մտան տարբեր թատրոններ, ստուդիա– ներ, թատերական դպրոցներ։ Նրանք հիմնականում բեմադրում էին ժամանա– կակից ամերիկյան դրամատուրգների առաջադիմական պիեսները։ 1955-ին Նյու Յորքի արվարձանում բացվեց ԱՄՆ–ում առաջին Շեքսպիրյան թատրոնը։

Ամերիկյան ապրելակերպի քննադատական պատկերումով առանձնանում են Լ. Հելմանի պիեսները։ 1940-ական թթ. վերջին դրամատուրգ Ա. Միլլերը իր գործերում առաջ քաշեց հումանիզմի և «փոքր» մարդու իրավունքների պաշտպանության թեման։ 50-ական թթ. բեմադրվեցին Ու. Ինջի հոգեբանական դրամաները։ Նյու Յորքը առաջվա նման մնամ է ԱՄՆ-ի թատերական կյանքի կենտրոնը, ար գոր ծում են առևտրական թատրոններ և«Բրոդ– վեյից դուրս» («Off Broadway») թատրոնների խումբը՝ «Կրիկետ»–ը, «Գրինուիչ–Մյուզ»–ը, «Լիվինգ»–ը, «Ֆինիքս»–ը, «Շերիդան Սքվեր փլեյհաուզ»–ը։ Դրանք ստեղծվել են 2-րդ համաշխարհային պատերազմից հետո և շարունակում են «Փոքր» թատրոնների ավանդույթները, բեմադրում են Ինջի, Հելմանի, Միլլերի, Շ. 0'Քեյսի և արևմտաեվրոպական դրամատուրգների (Բ. Բրեխտ, Կ. Չապեկ և ուրիշներ) պիեսները։ 1957-ին Նյու Յորքում կազմակերպվեց «Բրոդվեյից դարս» թատրոնների լիգա։ 1960-ական թթ. համար բնորոշ է Բրոդվեյի. և «Բրոդվեյից դուրս» թատրոնների մերձեցումը։

ԱՄՆ–ի թատերական արվեստում հատուկ տեղ են գրավում նեգրական թատրոնները։ 1920–30-ական թթ. հայտնի էին «Լաֆայետտ» և «Ընկերակցություն» թատրոնները։ 1950-ին կազմակերպվեց «Յունիտի» նեգրական թատրոնը։ Նեգրերի կյանքից մի շարք պիեսներ գրեցին Պ. Պիտերսը և Ջ. Սկլյարը, Ջ. Հոուն և Ա. դ'Յուսսոն, Դ. Թենկը և Ու. Դյուբուան։

XVII. Կինոն

ԱՄՆ–ում կինոարտադրությունն սկսվել է 1896-ին։ Առաջին ֆիլմերը քաղաքական կարևոր դեպքերի, էստրադային, թատերական ներկայացումների առանձին տեսարանների նկարահանումներ էին։ 1903-ին ռեժիսոր և օպերատոր է. Ս. Պորտերը բեմադրեց «Գնացքի մեծ կողոպուտը» ֆիլմը՝ ԱՄՆ–ի առաջին սյուժետային կինոնկարը։ 1909-ից կինոնկարահանումները տեղափոխվեցին Հոլիվուդ։ Կինոնկարի յուրահատուկ դրամատուրգիայի սկզբունքները, նրա մոնտաժային, արտահայտչամիջոցները զարգացրեց ամերիկյան և համաշխարհային կինոարվեստի դասական՝ Դ. Ու. Գրիֆիտը։ Նրա «Անհանդուրժողության» (1916) ֆիլմը կրքոտ բողոք էր անարդարության, ռասիզմի դեմ։ Դրիֆիտը կինոն դարձրեց ինքնուրույն արվեստ։ Նրա ղեկավարությամբ ձևավորվեց դերասաններ Լ. Դիշի, Ռ. Բարթելմեսի, Մ. Մարշի, Բ. Սուիթի, Մ. Փիկֆորդի արվեստը։ Կինոռեժիսոր Թ. Հ. Ինսը ԱՄՆ–ի կինոյում սկիզբ դրեց «կովբոյական» ֆիլմերին։ Ամերիկյան կինոյի ձևավորման գործում կարևոր դեր է խաղացել կոմեդիայի ժանրը, որը զարգացել է այսպես կոչված «Մակ–Սեննեթի դպրոցի» ֆիլմերում։ Մակ–Սեննեթի հրավերով կինոյում առաջին քայլերն է արել Չ. Չապլինը։ Չապլինի «Թափառաշրջիկ» (1915), «Խաղաղ փողոց» (1917), «Ներգաղթածը» (1917), «Հրացաններն ուսն առ» (1918), «Պստիկը» (1920) ֆիլմերը դարձան կոմեդիայի ժանրի դասական ստեղծագործություններ։ 1920-ական թթ. հաստատվեց ֆիլմեր արտադրելու ստանդարտ սիստեմը։ Մեծ տեղ գրավեցին սալոնային սիրային դրամաները, էկզոտիկ ֆիլմերը (Ռ. Ուոլշի «Բաղդադի գողը»), արկածային, ինչպես և կատակերգական կինոնկարները (Հ. Լլոյդի, Հ. Լենգտոնի, Բ. Քիթոնի և ուրիշների մասնակցությամբ)։ Լայն տա– րածում գտան Ս. դը Միլլի ֆիլմերը, է. Լյուբիչի կինոկատակերգությունները։ Ռեալիստական ուղղությունն այդ շրջանի կինոյում զարգացրին Չ. Չապլինը, ռեժիսորներ՝ է. Շտրոգեյմը («Ընչաքաղցություն», 1924), Ք. Վիդորը («Մեծ շքերթ», 1925, «Ամբոխ», 1928), Ջ. Շտեռնբերգը («Նյու Յորքի նավաշինարարները», 1928), ռեժիսոր–դոկումենտալիստ Ռ. Ֆլաեր– տին, որի առաջին ֆիլմը՝ «Նանուկը Հյուսիսից» (1922), նպաստեց վավերագրական կինոյի զարգացմանը ամբողջ աշխարհում։ Չ. Չապլինը խորացրեց իր ֆիլմերի սոցիալական, փիլիսոփայական բովանդակությունը, ստեղծեց «Ոսկյա տենդ» (1925), «Մեծ քաղաքի կրակները» (1931) ֆիլմերը, որոնք համր կինոյի զարգացման շրջափուլերը դարձան։ Գունավոր կինոյի հա– ջողություններից էին «Օպերայի ուրվականը» (1925, ռեժ. Ջուլիան, գլխավոր դերում՝ Լ. Չանի) և «Սև ծովահենը» (1926, ռեժ. Ա. Պարկեր, գլխավոր դերում՝ Դ. Ֆերբենքս)։ 1930-ական թթ. կեսերին ավարտվեց ամերիկյան կինոարդյունաբերության մոնոպոլիզացիան։ Ֆիլմերի մեծ մասը թողարկող գլխավոր կինոընկերություններից դարձան «Մետրո–Գոլդվին–Մայեր»–ը, «Կոլումբիա»–ն, «Պարամաունթ»–ը, «XX դար–ֆոքս»–ը, «Ուորներ Բրադերս»–ը։ 1940-ին Չ. Չապլինը հանդես եկավ «Մեծ դիկտատորը» ֆիլմով, մերկացնելով ֆաշիզմը, Ֆ. Կապրան՝ «Ծանոթացեք Ջոն Դոուին» (1941), քննադատելով ԱՄՆ–ի հետադիմական շրջաններին, որոնք օժանդակում էին ֆաշիստական պրոպագանդին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ թողարկվեցին պատերպզմական թեմայով բազմաթիվ ռիվյուներ և դետեկտիվ ֆիլմեր։ Ֆորդը, Ուայլերը և Կապրան նկարահանեցին փաստագրական ֆիլմեր։ Բեմադրվեցին «Յոթերորդ խաչը» (1943, ռեժ. Ֆ. Ցինեման), «Դահիճները նույնպես մեռնում են» (1943, ռեժ. Ֆ. Լանգ), «Հյուսիսային աստղ» (1943, ռեժ. Լ. Մայլսթոուն), «Հակահարձակում» (1944, ռեժ. Ք. Վիդոր) կինոնկարները։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո գերիշխող տեղ են գրածում ոճրագործության մասին ֆիլմերը, միլիտարիստական կինոնկարները, սոցիալիստական երկրների դեմ ուղղված