Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/318

Այս էջը սրբագրված է

գույց է։ Տեքստիլ արդյունաբերության հնագույն կենտրոն, արտադրում է գլխավորապես թավիշ, բրդյա ու բամբուկյա գործվածքեղեն։ Կան նաև մեքենաշինական ու քիմիական գործարաններ։ Ա. հռչակված է գոթական ոճի Աստվածամոր տաճարով (1220–88, ճարտ. Ռոբեր դը Լյուգարշ), որը հսկա չափերի (երկարությունը՝ 145 մ, միջին նավի բարձրությունը՝ 42 մ), եռանավ կառույց է, ներսի տարածության լուծմամբ ֆրանսիական գոթական տաճարներից ամենակատարյալը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, 1918-ի օգոստոսին, Ա–ի մերձակայքում տեղի է ունեցել Ամիենի ռազմական օպերացիան: 1940–44-ին քաղաքը օկուպացրել են գերմանա–ֆաշիստական զորքերը։

ԱՄԻԵՆԻ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ 1802, կնքվել է Ամիենում (Ֆրանսիա), մարտի 27-ին, Ֆրանսիայի ու նրա դաշնակիցների և Անգլիայի միջև։ Պայմանագրով ավարտվեց հակաֆրանսիական երկրորդ կոալիցիայի քայքայումը։ Ըստ Ա. հ. պ–ի, Անգլիան պարտավորվում էր Ֆրանսիային և նրա դաշնակիցներին՝ Իսպանիային ու Բատավյան հանրապետությանը, վերադարձնել նրանցից գրաված գաղութները (բացի Ցեյլոն և Տրինիդադ կղզիներից) և հանել զորքերը Մալթա կղզուց։ Ֆրանսիան պարտավորվում էր զորքերը դուրս բերել Հռոմից, Նեապոլից և Էլբա կղզուց։ Երկու կողմերը երաշխավորում էին Թուրքիայի տիրույթների ամբողջականությունը։ Ա. հ. պ. միայն կարճատև դադար էր համաշխարհային տիրապետության համար անգլո–ֆրանսիական պայքարում։ 1803-ի մայիսի 22-ին պատերազմը վերսկսվեց նոր ուժով։


ԱՄԻԵՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՕՊԵՐԱՑԻԱ 1918, անգլո–ֆրանսիական զորքերի օգոստոսի 8–13-ի հարձակողական գործողություններն արևմտա–եվրոպական ռազմաճակատում։ Մերձավոր նպատակը Ամիենի ստրատեգիական ելուստի վերացումն ու Փարիզ–Կալե երկաթաղին գերմ. հրետանու գնդակոծումից պւսշտպանելն էր։ Անգլո–ֆրանս. զորքերը, ջախջախելով գերմանական 16 հետևակային դիվիզիա, օգոստոսի 8-ին 30 կմ ճակատով 11 կմ խորացան գերմ. պաշտպանության մեջ։ Օգոստոսի 13-ին դաշնակից զորքերն առաջացան ևս 8–9 կմ։ Գերմ. զորքերը դուրս մղվեցին Ամիենի ելուստից։ Նոյեմբերին Գերմանիան անձնատուր եղավ։ Է․ Լյուդենդորֆը օգոստոսի 8-ն անվանեց «գերմանական բանակի սև օր»։


ԱՄԻԼԱԶՆԵՐ, դիաստազ, օսլան և գլիկոգենը հիդրոլիտիկ եղանակով ճեղքող ֆերմենտներ։ Գիտությանը հայտնի առաջին ֆերմենտն է. հայտնաբերել է ռուս գիտնական Կ. Մ. Կիրխգոֆը (1814)։ Կան և ։ Մեծ քանակությամբ Ա. պարունակում են կենդանիների, մարդու ենթաստամոքսահյութը, քիթը, բույսերի ծլող սերմերը։ Մեծ է Ա–ի դերը մարսողության ընթացքում։ Մարդու և կենդանիների ստամոքս-աղիքային համակարգում օսլան Ա–ի ու մալթազի ներգործությամբ տրոհվելով վերածվում է խաղողաշաքարի և ներծծվում։ Բուսական օրգանիզմներում Ա. պահեստային օսլան վերածում են մալթոզի, որն օգտագործվում է նյութափոխանակության պրոցեսում։ Սպիրտային արդյունաբերության և հացաթխման մեջ խմորման ենթակա օսլայի շաքարացման համար կիրառվում է –ամիլազը, իսկ օսլայից խաղողաշաքար ստանալիս՝ –ամիլազի պատրաստուկները։ Որոշ Ա. ստացվել են նաև բյուրեղային վիճակում։


ԱՄԻԼԱՑԵՏԱՏՆԵՐ,, քացախաթթվի ամիլէսթերներ։ Անգույն հեղուկներ են, լավ լուծվում են օրգանական լուծիչներում, վատ՝ ջրում։ Ունեն էսթերներին բնորոշ քիմիական հատկություններ։ Ատացվում են համապատասխան սպիրտի և քացախաթթվի փոխազդմամբ (տես Էսթերացում)։ Լայնորեն օգտագործվում է իզոամիլացետատը

եռում է 142°C) կինոժապավենների, ցելյուլոիդի և այլ նյութերի արտադրության մեջ որպես նիտրոցելյուլոզի լուծիչ, ինչպես նաև «տանձի էսենցիա» անունով՝ սննդի արդյունաբերության մեջ (մրգաջրեր, կարամել ևն)։


ԱՄԻԼՈԶ, բնական օսլայի բաղադրիչ մասը։


ԱՄԻԼՈՊԵԿՏԻՆ, բնական օսլայի բաղադրիչ մասը։


ԱՄԻՆԱԶԻՆ, լարգակտիլ, պլեգոմազին, քլորպրոմագին, հիբերնալ, կենտրոնական նյարդային համակարգը հանգստացնող դեղանյութ։ Ա. նվազեցնում է տագնապի և անհանգստության զգացումը, սահմանափակում շարժողական ակտիվությունը, թուլացնում կմախքային մկանների լարվածությունը, նպաստում ջերմություն իջեցնող և հակափսխեցուցիչ դեղանյութերի ազդեցության հասունացմանը։ Ա–ի սինթեզով հիմք դրվեց հոգեկան հիվանդությունենրր քիմիաբուժությանը։ Օգտագործվում է հոգեկան գերգրգռվածության, սուր և քրոնիկական պսիխոզների (մասնավորապես՝ շիզոֆրենիայի) դեպքում։ Ա–ի փոքր դոզաները կանխում են տարբեր ծագում ունեցող սրտխառնոցը և փսխումը։


ԱՄԻՆԱԹԹՈՒՆԵՐ, մեկ կամ մի քանի ամին խումբ () պարունակող օրգանական թթուներ։ Ա. անգույն բյուրեղային նյութեր են, հալման ջերմաստիճանը՝ 220°–ից 315°C։ Լուծվում են ջրում, չեն լուծվում օրգանական լուծիչներում։ Ըստ ամին խմբի դիրքի տարբերում են ևն Ա.։

–ամինաթթու

–ամինաթթու

–ամինաթթու

Լինում են նաև արոմատիկ Ա.։ –Ա. սպիտակուցի մոլեկուլային կառուցվածքային հիմնական տարրերն են և ունեն բանաձևը (բացառությամբ պրոլինի և օքսիպրոլինի)։ Ա. ամֆոտեր են՝ ունեն հիմնային և թթվային հատկություններ։ Սպիտակուցների բաղադրության մեջ մտնում են ավելի քան 20 Ա.։ Որոշ Ա. օրգանիզմի համար ունեն կարևոր նշանակություն (օր. օրնիթինն ու ցիտրուլինը՝ միզանյութի սինթեզում, –ամինակարագաթթուն՝ ուղեղային հյուսվածքում կատարվող փոխանակությունում ևն)։ Մարդու և կենդանիների օրգանիզմը, ի տարբերություն բույսերի և բազմաթիվ միկրոօրգանիզմների, ընդունակ չէ սինթեզել որոշ անփոխարինելի ամինաթթուներ։ Խիստ անհրաժեշտ այդ Ա. օրգանիզմը ընդունում է սննդանյութի սպիտակուցի հետ։ Բոլոր անփոխարինելի Ա. պարունակող սպիտակուցը համարվում է լիարժեք, թեկուզ մեկի բացակայությամբ՝ ոչ լիարժեք։ Կենդանական սպիտակուցները (մսի, ձվի, կաթի) մեծ մասամբ լիարժեք են, բուսականները՝ ոչ լիարժեք։ Օրգանիզմի բնականոն աճի և նյութափոխանակության համար անհրաժեշտ է լիարժեք և ոչ լիարժեք սպիտակուցների որոշակի խառնուրդ։ Օրգանիզմում ընթացող ֆերմենտային կարևոր փոխարկումների (դեզամինացում, դեկարբօքսիլացում և տրանսամինացում) հետևանքով Ա–ից առաջանում են անհրաժեշտ նոր սպիտակուցներ, հորմոններ, վիտամիններ ևն։ Ա–ի քայքայումից օրգանիզմում գոյանում են ազոտային փոխանակության վերջնական նյութեր (ամոնիակ, միզանյութ, միզաթթու)։ Ա. արյան մեջ կազմում են մոտ 37 մգ%, որը փոփոխվում է հղիության, թունավորումների, լյարդի և երիկամների հիվանդությունների, ինչպես նաև սպիտակուցների ուժեղ քայքայմամբ ուղեկցվող հիվանդագին երևույթների (տենդ, հյուծվածություն, քաղցկեղ ևն) դեպքում։ Ա–ից բժշկության մեջ ներկայումս օգտագործվում են մեթիոնինը՝ լյարդի, հիստիդինը՝ ստամոքս-աղիքային համակարգի, տրիպտոֆանը՝ պելագրայի, ամինակարագաթթուն՝ շաքարախտի, գլյուտամինաթթուն՝ հոգեկան որոշ հիվանդությունների բուժման համար ևն։ Գյուղատնտեսական կենդանիների օրակերը պետք է պարունակի բոլոր անփոխարինելի Ա.։ Որոճողների նախաստամոքսի միկրոֆլորան ի վիճակի է ամոնիակից սինթեզելու անփոխարինելի Ա., հետևաբար, դրանց համար կերի նորմավորում չի կատարվում։ Թռչունների և խոզերի համար ընտրվում են ամինաթթվային կազմով միմյանց լրացնող կերեր։ Ա–ի ավելցուկը բացասական ներգործություն ունի կենդանիների օրգանիզմի վրա։ Ներկայումս օգտագործվում են նաև սինթետիկ Ա., որոնք տրվում են խտացված կերի հետ։ Մի քանի սինթետիկ Ա. կիրառվում են կապրոնի, էնանտի և այլ սինթետիկ թելերի, դեղանյութերի (նովոկաին, անեսթե–