ԱՄՊԵՐՄԵՏՐ 329 այդ համարվում էին սկզբունքորեն տարբեր։ Նա մագնիսների փոխազդեցությունները բացատրել է որպես շրջանային էլեկտրական հոսանքների փոխազդեցությունների արդյունք (Ա–ի վարկած)։ Ա–ի էեկտրամագնիսականության տեսությունը շարադրված է «Էլեկտրադինամիկական երևույթների տեսությունը՝ ստացված բացառապես փորձից» գործում (1826)։ Մահացել է հունիսի 10-ին, Մարսելում։
Երկ. Электродинамика. (Сб. трудов), М., 1954.
Գրկ. Белькиид Л. Д., Андре-Мари Ампер, М., 1968, 1968 (մատենագիտ. էջ 234–51)։
ԱՄՊԵՐ, էլեկտրական հոսանքի ուժի միավոր։ Անվանվել է ի պատիվ Ա. Ամպերի։ Ամպերը 4-րդ հիմնական միավորն է միավորների միջազգային (SI) համակարգում։ Նշանակվում է ա։ Սկզբում Ա. սահմանվել է որպես էլեկտրական այնպիսի անփոփոխ հոսանքի ուժ, որն անցնելով 1 օհմ դիմադրությամբ հաղորդիչով, նրա ծայրերին առաջ է բերում 1 վ լարում (1881)։ 1893-ին Ա–ի սահմանումը փոխվել է. Ա. այնպիսի հոսանքի ուժ է, որն անցնելով արծաթի նիտրատի ջրային լուծույթով, կաթոդի վրա 1 վրկ–ում անջատում է 1,11800 մգ արծաթ (միջազգային Ա. և նշանակվում է ամիջազզ = 0,99985 ա)։ Սակայն էլեկտրական չափումների ճշգրտման հետագա աճը և տարբեր երկրներում գտնվող միջազգային չափանմուշների միջև եղած թեկուզ չնչին, բայց չափելի տարբերությունները ստիպեցին անցնել գործնական միավորների բացարձակ սահմանումներին, և Ա. ընդունեց հետևյալ սահմանումը. Ա. էլեկտրական անփոփոխ հոսանքի այն ուժն է, որն անցնելով վակուումում իրարից 1 մ հեռավորության վրա գտնվող ուղիղ, զուգահեռ, անվերջ երկար և չափազանց փոքր լայնական կտրվածքի երկու հաղորդիչներից յուրաքանչյուրով, նրանց ամեն մի մետր երկարության վրա առաջ է բերում 2·10–7 ն փոխազդեցության ուժ։
ԱՄՊԵՐԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ, ամպերաչափային տիտրում, քանակական անալիզի էլեկտրաքիմիական եղանակ։ Պոլյարոգրաֆիական եղանակի ձևափոխումն է։ Տիտրման վերջնակետը որոշվում է լուծույթով անցնող սահմանային դիֆուզիոն հոսանքի ուժի փոփոխությունը չափելու միջոցով։ Եթե տիտրվող նյութը էլեկտրոդի վրա վերականգնվում կամ օքսիդանում է, ապա, ըստ լուծույթից նրա հեռացման չափի (նստվածքագոյացման, օքսիդացման–վերականգնման, կոմպլեքսագոյացման կամ չեզոքացման ռեակցիաների միջոցով), հոսանքը փոքրանում է։ Վերջնակետին հասնելուց հետո հոսանքն այլևս չի փոխվում։ Եթե էլեկտրոդային ռեակցիային մասնակցում է միայն ռեակտիվը, ապա հոսանքը ռեակցիայի վերջնակետից հետո աճում է։ Ա. թույլ է տալիս որոշել իոնների և վերականգնվելու կամ օքսիդանալու ունակ նյութերի փոքր քանակները [10-2 - 10-6 գմոլ/լ]։
ԱՄՊԵՐ–ԳԱԼԱՐՆԵՐ, հոսանքակիր կոճի գալարների թվի և այդ կոճով անցնող էլեկտրական հոսանքի ուժի (արտահայտված ամպերով) արտադրյալը։ Նշանակվում է ա–գ (միավորների MKSA համակարգում)։ Ա–գ–ով չափվում է կոճը մագնիսացնող հոսանքի ուժը, իսկ ա–գ/մ–ով՝ կոճի մագնիսական դաշտի լարվածությունը, օր. տորոիդալ կոճի առանցքի վրա, ինչպես նաև բավականաչափ երկար ու նեղ, միաշերտ կոճի կենտրոնում մագնիսական դաշտի լարվածությունը հավասար է 1 ա–գ/մ, իսկ 1 ա–գ/մ = 0,4 π 10-2 է։
ԱՄՊԵՐ–ԺԱՄ, հոսանքակիր հաղորդչի լայնական կտրվածքով (կամ էլեկտրական սարքով) 1 ժամում անցած էլեկտրական լիցքերի քանակը 1 ա հոսանքի ուժի դեպքում։ Ա.-ժ.=3600 կ։ Նշանակվում է ա–ժ կամ Ah։ Ա–ժ–ով սովորաբար չափվում է կուտակիչների լիցքը։
ԱՄՊԵՐԻ ՕՐԵՆՔ, միմյանցից որոշակի հեռավորության վրա գտնվող երկու հաղորդիչների տարրական հատվածներով հոսող էլեկտրական հոսանքների մեխանիկական (պոնդերմոտորային) փոխազդեցության օրենքը։ Առաջին հաղորդչի հատվածի (Δl1) ազդեցության ուժը (F12) երկրորդի (Δl2) վրա որոշվում է
- (1)
բանաձևով, որտեղ r12 հաղորդիչների միջև եղած հեռավորությունն է (ուղղությունը առաջինից դեպի երկրորդը), I1 և I2՝ անցնող հոսանքների մեծությունները, α1՝ Δl1–ի և r12-ի, Իսկ α2՝ Δl2–ի և Δl1-ով ու r12-ով անցնող հարթությանը տարված ո նորմալի միջև կազմված անկյունները (տես գծ. 1) k միավորների համակարգի ընտրությունից կախված գործակից (SI համակարգում k=μ0/4 π, որտեղ μ0 վակուումի մագնիսական թափանցելիությունն է)։
Հոսանքակիր հաղորդիչների հատվածների փոխազդեցության ուժը (կամ Ամպերի ուժը) կենտրոնական չէ՝ F12 ուժի ուղղությունը չի համընկնում այդ հատվածները միացնող ուղղին, այլ ուղղահայաց է Δl2 հատվածին և գտնվում է Δl2–ով ու r12-ով անցնող հարթության վրա։ Ուժի ուղղությունը որոշվում է խցանահանի կանոնով։ F21 ուժը, որով երկրորդ հաղորդչի հատվածն է ազդում առաջինի վրա, որոշվում է (1)–ին համանման բանաձևով։ F12 և F21 ուժերն ունեն նույն բացարձակ մեծությունը, սակայն ընդհանուր դեպքում նրանց ուղղությունները չեն գտնվում նույն ուղղի վրա (բացառությամբ այն դեպքի, երբ բոլոր r12-ները ուղղահայաց են հաղորդիչների հատվածներին), ուստի, նրանք չեն բավարարում ազդման և հակազդման հավասարության սկզբունքին։ Զուգահեռ հաղորդիչների դեպքում, եթե նրանցով անցնող հոսանքների ուղղությունները (գծ. 2. ա) համընկնում են, փոխազդեցության ուժերը ձգտում են հաղորդիչները մոտեցնել իրար (հաղորդիչները միմյանց ձգում են), իսկ եթե հոսանքների ուղղությունները (գծ. 2. բ) հակառակ են՝ հեռացնել իրարից (հաղորդիչները վանվում են)։
Ա. օ. են անվանում նաև հոսանքակիր հաղորդչի Δl հատվածի վրա մագնիսական դաշտի գործադրած ուժը որոշող օրենքը.
- (2)
I հոսանքի ուժն է, B՝ մագնիսական դաշտի ինդուկցիայի վեկտորը, ν՝ Δl–ի և -ի միջև կազմված անկյունը (SI համակարգում է k=1)։ (2) բանաձևը (1)–ի մասնավոր դեպքն է։
ԱՄՊԵՐՄԵՏՐ, էլեկտրական հոսանքի ուժը չափելու գործիք։ Ա–ի ցուցնակի վրա գրվում է «A» (կամ mA–միլիամպերմետր, kA–կիլոամպերմետր)։ Հոսանքի շղթային միացվում է հաջորդաբար և ունի անհամեմատ ավելի փոքր դիմադրություն, քան շղթայի դիմադրությունն է։ Հոսանքի մեծությունը որոշվում է Ա–ի սլաքի շեղումով, որը կատարվում է հոսանքի էլեկտրադինամիկական կամ ջերմային ազդեցությամբ։
Ա–ում օգտագործում են մագնիսաէլեկտրական, էլեկտրամագնիսական, էլեկտրադինամիկ, ջերմային, ինդուկցիոն, դետեկտորային,