Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/336

Այս էջը սրբագրված է

տամ միայն մայր դառնալուց հետո։ Հարսը ընդունում էր ամուսնու ազգանունը։ Իշխանի հետ ամուսնացողը անվանվում էր «տիկին» («տի» - «մեծ» և «կին» բառերից), քանի որ ամուսինը ուներ «տիար» («տիայր» = «մեծ մարդ») պատվանունը։ Հազվագյուտ էր գործածվում «իշխանուհի» տիտղոսը։

Հակամարտ դասակարգային ֆորմացիաներում մենամուսնությունն ստանում է տվյալ ֆորմացիային հատուկ մի շարք բնորոշ սոցիալ–իրավական գծեր, սակայն շարունակում է մնալ որպես գույքային գործարք և կնոջ վրա ամուսնու իշխանության միջոց։ Սոցիալիզմի ժամանակ արտադրության միջոցների հանրայնացումը և կնոջն արտադրական աշխատանքի մեջ ներգրավումը ամուսինների փաստական իրավահավասարության հիմքերը դրեցին, որը սոցիալիստական երկրներում ամրապնդված է ամուսնա–ընտանեկան օրենսդրությամբ (տես Ընտանիք): Սոցիալիստական հասարակարգում հակամարտ դասակարգերի և մարդու կողմից մարդու շահագործման վերացման, տղամարդուց կնոջ նյութական կախվածության ոչնչացման հետ միասին իրական պայմաններ են ստեղծվել փոխադարձ սիրո վրա հիմնված Ա–յան համար։ ՍՍՀՄ–ում միայն զագսի մարմիններում արձանագրված ամուսնությամբ են պայմանավորված ամուսինների իրավունքներն ու պարտականությունները։ Հայրենադարձների՝ արտասահմանում գրանցված Ա., ինչպես և մինչև 1920-ի դեկտ. 21 Հայաստանում եկեղեցական ծեսերով կատարված Ա–ները (սա 1944-ի հուլիսի 8 փաստական Ա–ները նույնպես) հավասարեցված են զագսում գրանցված Ա–յանը։ Ա–յան համար անհրաժեշտ են՝ ամուսնացողների փոխադարձ համաձայնությունը և ամուսնական տարիքի հասնելը։ ՀՍՍՀ օրենսդրությամբ թույլատրվում է ամուսնանալ 18 տարեկանից, բացառիկ դեպքերում կանանց համար այդ տարիքը կարող է նվազեցվել մեկ տարով։ Ա․ չի թույլատրվում այն անձանց միջև, որոնցից մեկը այլ Ա–յան մեջ է, ուղիղ վերընթաց և վայրընթաց ազգակցության մեջ գտնվող անձանց, հարազատ և խորթ եղբայրների ու քույրերի, որդեգրողների և որդեգրվածների միջև, այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկը հոգեկան հիվանդության կամ տկարամտության պատճառով անգործունակ Է ճանաչված։ Ամուսիններն ունեն անձնական և գույքային հավասար իրավունքներ, նրանցից յուրաքանչյուրն ազատ Է ընտրելու իր զբաղմունքը, մասնագիտությունը և բնակության վայրը։ Տնային տնտեսությանը, երեխաների խնամքին և դաստիարակությանը նվիրված կնոջ աշխատանքը հավասարեցված Է ամուսնու աշխատանքին։ Սինչև ամուսնանալը ամուսիններին պատկանած գույքը և ամուսնության ընթացքում նվեր կամ որպես ժառանգություն ստացած գույքը նրանցից յուրաքանչյուրի սեփականությունն Է։ Տես նաև Ամուսնության և ընտանիքի օրենսգիրք ՀՍՍՀ։

Գրկ. Էնգելս Ֆ., Ընտանիքի, մասնավոր սեփականության և պետության ծագումը, Ե., 1965։ Սամվելյան Խ., Հին Հայաստանի կուլտուրան, հ. 3, Ե., 1941։ Մազմանյան Մ. Ա., Սեր, ամուսնություն և ընտանիք, Ե., 1959։ Կանոնագիրք Հայոց․ աշխատասիր. Վ. Հակոբյանի, հ. 1, Ե., 1964։ Харчев А. Г., Брак и семья в СССР. Опыт социологического исследования, М., 1964. Ս. Հովհաննիսյան, Է. Կարապետյան, Վ. Վարդանյան, Հ. Իտրյան

ԱՄՈՒՏԱ (<արաբ. amut – ուղղահայաց), բերդ Դաշտային Կիլիկիայի հարավ–արևվելյան ծայրամասում, Ջահան գետի աջ ափին։ Կառուցված Է քարքարոտ բլրի գագաթին, ունի քառակուսի դղյակ։ Բերդի բյուզանդական սյուները ուղղահայաց են, այստեղից Էլ՝ Ա. անունը։ XIII – XIV դդ. Ա–ի մոտով Էր անցնում Այասից Թավրիզ և Միջին Ասիա տանող տարանցիկ ճանապարհը։ Կիլիկիայի հայկ. պետության համար Ա. ուներ կարևոր նշանակություն. հսկողության տակ Էր պահում Ջահանի գետանցքի և Ամանոսի լեռնուղիների հանգույցը, արլ–ից պաշտպանում Անարզաբա քաղաքը։ Ա. այժմ կոչվում Է Հեմիթե–կալե՝ մոտակա Հեմիթե գյուղի անունով։ Մ. Ճևահիրճյան


ԱՄՈՒՐ (<լատ. amor – սեր, ֆրանս. Amour), կուպիդոն (<լատ. cupido – տարփանք), սիրո աստվածը հռոմեական դիցարանում (համապատասխանում Է հունական Էրոսին): Ա–ի (Էրոսի), որպես սիրո աստծո, կերպարը զգալի տեղ Է գրավել Հին Հունաստանի քանդակագործության մեջ։ Սկզբում Ա. պատկերվել Է Աֆրոդիտեից անբաժան, իսկ մ. թ. ա. IV դ. դարձել ինքնուրույն կերպար։ Պրաքսիթելեսը (մ. թ. ա. IV դ.) նրան օժտեց պատանու գծերով, որը և ընդունված սկզբունք դարձավ նրա հետևորդների և Լիսիպոսի (մ. թ. ա. IV դ. 2-րդ կես) համար։ Ավելի ուշ Ա–ին սկսեցին պատկերել մանկան կերպարով։

Վերածննդի շրջանում Ա. հայտնվեց Ս. Բոտիչելլիի, Լ. Սինյորելլիի, Պ. Պերուջինոյի, Ս. Ռաֆայելի, Կոռեջոյի, Վ. Տիցիանի, Յ. Տինտորետտոյի, Պ. Վերոնեզեի, Կարավաջոյի ստեղծագործություններում։ Դոնատելլոն պատրաստեց Ա–ի մեկ, իսկ Բ. Սիքելանջելոն՝ երկու քանդակ։ Ֆլանդրիական նկարիչներից Ա–ի թեման ամենից շատ ոգեշնչել Է Ռուբենսին։ Ֆրանսիայի XVII դարի կերպարվեստում հայտնի Է Ն. Պուսսենի նկարած Ա.։ XVIII դարում այդ թեմային անդրադարձել են շատ արվեստագետներ, այդ թվում Ֆ. Բուշեն և Օ. Ֆրագոնստը, իսկ քանդակագործներից՝ Է. Բուշարդոնը («Իր աղեղը կռող Ա», Վերսալի թանգարան) և Է. Ֆալկոնեն («Սպառնացող Ա.», Վերսալի թանգարան)։

Երևանի պետական պատկերասրահում է գտնվում Ֆալկոնեի աշխարհահռչակ «Սպառնացող Ա.»–ի հեղինակային մարմարյա վեց օրինակներից մեկը։ XIX դ. քանդակներից հայտնի են Ֆ. Ռյուդի «Աշխարհի տիրակալ Ա.», Քարփոյի «Վիրավոր Ա» և Քորոյի «Զինաթափ Ա.» (Լուվրի թանգարան)։


ԱՄՈՒՐ (մոնղոլ. Խարա–Մուրեն – սև գետ, չինարեն՝ Խեյլունցզյան – սև վիշապի գետ), գետ Արևելյան Ասիայում։ Ավազանը տարածվում է ՍՍՀՄ (Չիտայի, Ամուրի մարզերում և Խաբարովսկի երկրամասում), ՉԺՀ և ՄԺՀ տերիտորիաներում։ Ա–ի ավազանի մեծ մասը գտնվում է ՍՍՀՄ–ում։ Կազմավորվում է Արգուն և Շիլկա գետերի միացումից։ Երկ. 2824 կմ է (Արգունի ակունքից՝ 4440), ավազանը՝ 1855 հզ. կմ: Թափվում է Թաթարական նեղուցը։ Վերին հոսանքում (մինչև Զեայի գետաբերանը) հովիտը նեղ է ու խոր, ափերը՝ ժայռոտ, հոսքը՝ սրընթաց։ Միջին հոսանքում (Բլագովեշչենսկից մինչև Խաբարովսկ) առաջացնում է լայն ողողատ։ Ստորին հոսանքում ընթանում է Ստորին–Ամուրյան դաշտավայրով ու բաժանվում բազուկների՝ առաջացնելով բազմաթիվ կղզիներ։ Գլխ. վտակներն են ձախից՝ Զեա, Բուրեա, Ամգուն, աջից՝ Սունգարի, Ուսուրի։ Սնումը՝ ամառային և աշնանային մուսոնային անձրևներից (65%) և ստորերկրյա ջրերից։ Գետի ավազանում ձնածածկույթը չնչին Է, գարնանային հորդացում չունի։ Տարեկան միջին հոսքը 343 կմ է (10,8 հզ. մ/վրկ)։ Սառցակալում է նոյեմբերից մայիս։ Ա. նավարկելի է գրեթե ամբողջությամբ։ Գլխ. նավահանգիստներն են՝ Բլագովեշչենսկ, Խաբարովսկ, Ամուրի Կոմսոմոլսկ, Ամուրի Նիկոլաևսկ (ՍՍՀՄ) և Խեյխե (ՉԺՀ)։ Ա. հարուստ է ձկներով (կետա, սապատաձուկ ևն)։


ԱՄՈՒՐԻ ԿՈՄՍՈՄՈԼՍԿ, քաղաք ՌՍՖՍՀ Խաբարովսկի երկրամասում, Ամուր գետի ափին։ Գետային նավահանգիստ է և երկաթուղային կայարան։ 226 հզ. բն. (1972)։ Կան մետալուրգիական, մեքենաշինական, երկաթբետոնե կառուցվածքների գործարաններ, կարի, հրուշակեղենի, կահույքի, թռչնաբուծական ֆաբրիկաներ, ձկան և մսի կոմբինատներ։ Գործում են պոլիտեխնիկական և մանկավարժական ինստ–ներ, պոլիտեխնիկում և շինարարական տեխնիկում, բժշկ. ուսումնարան, հայրենագիտական թանգարան, դրամատիկական թատրոն։ Քաղաքը հիմնադրվել է 1932-ին և ի պատիվ առաջին կառուցողների՝ կոմերիտականների, կոչվել է Ա. Կ.։


ԱՄՈՒՐԻ ՄԱՐԶ, ՌՍՖՍՀ–ում։ Կազմվել է 1932-ի հոկտ. 20-ին։ Մինչև 1948-ի օգոստոսի 2 մտնում էր Խաբարովսկի երկրամասի մեջ, որից հետո առանձնացվել Է որպես ինքնուրույն մարզ։ Գտնվում Է հս–ից՝ Ստանովոյ լշ–ի, հվ–ից՝ Ամուր գետի միջև։ Ա. մ–ի հվ–արմ–ով անցնում է ՍՍՀՄ պետ. սահմանը Չինաստանի հետ։ Տարած. 363,7 հզ. կմ Է։ Բաժանվում է 20