անտիկ դիցաբանական պատկերներում։ Առաքինության, արատների ե այլ՝ միջնադարում տարածված Ա–ները Վերածննդի դարաշրջանում լիցքավորվեցին հումանիստական բովանդակությամբ։ Ա. հատկապես բարդ և նրբին բնույթ ստացավ մաներիզմի, բարոկկոյի և ռոկոկոյի արվեստում։ Կլասիցիզմը և ակադեմիզմը Ա. դիտում էին որպես «բարձր» պատմական ժանրի մաս։ Արդի արվեստում Ա. իր տեղը զիջում է կերպարային–հոգեբանական առումով ավելի զարգացած խորհրդանշական կերպարներին։
Գրկ. Ջրբաշյան Է. Մ., Գրականության տեսություն, 3 վերամշ. հրտ., Ե., 1967, էջ 222–23։ Лосев А. Ф. и Шестаков В. П., История эстетических категорий, [М.], 1965, с. 237-57.
ԱՅԼԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ոճական հնարանք, երբ բառերը կամ արտահայտությունները կիրառվում են անուղղակի, փոխաբերական իմաստով։ Ա. ուժեղացնում է խոսքի պատկերավորությունը. «Շատրվանները քրքջում էին պայծառ ծիծաղով ադամանդեղեն» (Ա. Իսահակյան)։ Ա–յան հիմնական տեսակներն են փոխաբերությունը և փոխանունությունը:
ԱՅԼԱՆՑ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սասանում, լեռնոտ ու աղբյուրաշատ վայրում։ Շրջակայքում կան հանքային ջրի աղբյուրներ։ XIX դ. վերջերին Ա. ուներ շուրջ 300 հայ բն., որոնք զբաղվում էին երկրագործությամբ ու անասնապահությամբ։ Կար եկեղեցի և վարժարան։ Ա. ավերվել է XIX դ. 90-ական թթ. Աբդուլ Համիդ II կազմակերպած հայկական ջարդերի ժամանակ։
ԱՅԼԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, տես Ալտրուիզմ։
ԱՅԼԱՏԱՐԱԶՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ, Օսմանյան կայսրության օրենքներից մեկը, որով ոչ մահմեդական ժողովուրդները պարտավոր էին մահմեդականներից տարբերվել իրենց տարազով։ Նախապես Ա. օ. վերաբերում «չալմա» կամ «սարըք» (ըստ հայկական աղբյուրների՝ «գլխո գոտի», «փակեղ» կամ «կապոց») կրելուն։ Հայկ. տարեգրություններում Ա. օ–ի մասին առաջին անգամ հիշատակվում է 1580–81-ին, երբ Մուրադ III Սուլթանի հրովարտակով քրիստոնյաներին հրամայվեց վերացնել փակեղը և դնել սև գդակներ։ XVII–XVIII դդ. Ա. օ. ավելի խստացավ, հայերին ու մյուս քրիստոնյա հպատակներին հրամայվեց մորուք թողնել, արգելվեց հագնել դեղին կոշիկներ ևև։ Ա. օ. խախտողին սպառնում էր մահապատիժ, իսկ եկեղեցիներում ժողովըրդին պատվիրվում էր ենթարկվել այդ հրամաններին։ Ա. օ. ուժի մեջ էր մինչև
XIX դ. սկզբները։
Գրկ. Անասյան Հ. Ս., XVII դարի ազատագրական շարժումներն Արևմտյան Հայաստանում, Ե., 1961, էջ 32–33։
ԱՅԼՈՒՐԵՔՈՒԹՅՈՒՆ (ալիբի), քրեական իրավունքում անմեղության ապացույց, եթե մեղադրյալը (կասկածյալը) հանցագործությունը տեղի ունենալու պահին գտնվել է այլ վայրում։ Հանցագործության կազմակերպիչների, դրդիչների և օժանդակողների նկատմամբ Ա. չի կարող բացառել մեղադրանքը, քանի որ հանցագործությանը մասնակցելու համար նրանք կարող են և չլինել դեպքի վայրում։
ԱՅԾԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ, անասնապահության ճյուղ, որն զբաղվում է ընտանի այծերի բուծմամբ։ Լինում է կաթնատու, բրդատու, աղվամազատու և խառը ուղղությունների Ա.։ Այծի կաթը դյուրամարս է, օգտագործվում է որպես սնունդ կրծքի երեխաների և կովի կաթի նկատմամբ ալերգիա ունեցողների համար։ Աղվամազից պատրաստում են նրբաթաղիք (ֆետր), գլխաշորեր ևն, բրդից՝ գործվածք, գորգեր, իսկ մորթուց ստանում են թանկարժեք կաշի (շևրո, զամշ, լայքա ևն)։ Այծի միսը, առանձնապես մատղաշինը, սննդարար է և համեղ։ Բրդատուներից ստանում են մինչև 2,5 կգ բուրդ, իսկ աղվամազատուներից՝ 200–500 գ աղվամազ։ Կաթնատու այծերը բուծվում են գլխավորապես Արևմտյան Եվրոպայում, Միջերկրականի առափնյա երկրներում, Հնդկաստանում և այլ տեղերում, աղվամազատու և բրդատու այծերը՝ ԱՄՆ–ում, Թուրքիայում, Հարավ–Աֆրիկյան Հանրապետությունում։ Չինաստանում տարածված են կաթնամսատուները։ ՍՍՀՄ–ում բուծվում են կաթնատու, բրդատու, աղվամազատու և կաթնամսաբրդատա այծեր։ Հայաստանում Ա–յամբ զբաղվել են դեռևս շատ հին ժամանակներից։ Գիտնականների մի մասի կարծիքով Հայկական բարձրավանդակը եղել է այծերի ընտելացման բնօրրաններից մեկը։ Հայաստանում բուծված այծերից արժեքավոր է եղել հատկապես Կիլիկյան նրբագեղմ այծը, որի աղվամազից պատրաստում էին ցփսի կոչված գործվածքը։ ՀՍՍՀ–ում բուծվող այծերը (78 հզ. գլուխ, 1971) խոշոր չեն (31–32 կգ կենդանի քաշ), մազածածկը կոպիտ է, գույնը՝ սև, սպիտակ, խայտաճամուկ։ Ներկայումս տեղական այծերը բարելավվում են տրամախաչելով անգորական այծի հետ։ Ստացված խառնացեղերը մսաբրդատու են։
ԱՅԾԱՏԵՐԵՎ, ճանկիկ (Lonicera caprifolium), այծատերևազգիների ընտանիքի փաթաթվող թուփ։ Տերևները նստադիր են, հակադիր դասավորված։ Ծաղկում է մայիս–հանիս ամիսներին։ Ծաղիկները խոշոր են, սպիտակ կամ դեղնավուն, հոտավետ։ Պտուղը նարնջագույն է։ Տարածված է Եվրոպայում և Կովկասում։ Որպես դեկորատիվ բույս օգտագործվում է տաղավարները, կամարները կանաչապատելու համար։ Բազմանում է սերմերով, կտրոններով, անդալիսով։
ԱՅԾԵՂՋԵՐՈՒՆԵՐ (Gazella), երկկճղակավոր կաթնասուև կենդանիների՝ իսկական այծքաղների ցեղ։ Երկար ու բարակ ոտքերով, արագավազ, ոչ մեծ կենդանիներ են։ Եղջյուրները քնարաձև են, աչքերը՝ մեծ, ականջները՝ երկար, սրածայր։ Հայտնի է մոտ 20 տեսակ։ Տարածված են Հյուսիսային և Արևելյան Աֆրիկայի, Արևմտյան և Կենտրոնական Ասիայի, Հյուսիս–Արևմտյան Հնդկաստանի անապատներում ու տափաստաններում, Կենտրոնական Ամերիկայում։ |սոտակեր են, ապրում են հոտերով, պոլիգամ են։ Ա–ի մի քանի տեսակներն ունեն արդյունագործական նշանակություն (օգտագործում են միսը, մորթին, եղջյուրները)։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (լատ. Caprocornus), Կենդանաշրջանի համաստեղություն։ Գտնվում է Ջրհոս, Հարավային ձուկ, Մանրադիտակ, Աղեղնավոր և Արծիվ համաստեղությունների միջև։ Միջին լայնություններից լավ երևում է ամռանն ու աշնանը։ Ա–ի անունով է կոչվում Երկրի հարավային արևադարձը, նկատի ունենալով, որ ձմեռային արևադարձի օրվա (դեկտ. 22-ի) կեսօրին Արեգակը այդ լայնությաև վրա գտնվող վայրերի զենիթով անցնելիս մտնում է Ա–ի տիրույթը։
ԱՅԾԵՆԱԿԱՃ (յափնջի), առանց թևերի, ուղղաևկյուն ուսերով, լայն քղանցքով երկար թիկնոց։ Հին անվանումն է «տարատոկ»։ Կարում են այծամազե թաղիքից կամ այծի չխուզած մորթուց։ Կոճակների փոխարեն ունի կրծքի աջ և ձախ եզրերին ամրացված լամբակներ։ Տղամարդկանց, հատկապես հովիվների ավանդական հագուստ է կովկասյան ժողովուրդների մոտ։ Հայաստանում տարածված էր Արցախում, Լոռիում, Իջևան–Տավուշում և Արևելյան Հայաստանի այլ գավառներում․ հագել են 1826–28-ին ռուս–պարսկական պատերազմում մարտնչող հայ կամավորները։ Ա. եղել է նաև կազակային հեծյալ զորամասերի համազգեստը։
ԱՅԾԵՐ (Capra), սնամեջ եղջերավորների ընտանիքի երկկճղակավոր կաթնասուն, որոճող կենդանիներ։ Կենդանաբանական հատկանիշներով նման են ոչխարներին, այն տարբերությամբ, որ չունեն արցունքային փոս, միջկճղակային գեղձ, եղջյուրները հիմքում իրար ավելի մոտ են, նոխազների (արուների) պոչի հիմքում կան մաշկային գեղձեր՝ արտազատուկի բնորոշ հոտով։ Ա. ունեն յուրահատուկ ձայն։ Պոչը կարճ է (8–12 սմ): Մազածածկը (բացառությամբ աղվամազատու ցեղերի) կազմված է երկար, կոպիտ, միատարր մազերից, որոնք պարանոցի և կրծքի վրա ավելի երկար են, իսկ կզակի մասում կազմում են մորուք։ Սեռահասուն են դառնում երկրորդ տարում, հղիությունը տևում է 5 ամիս, մեծ մասամբ ծնում են 2 ուլ։ Կյանքի տևողություևը՝ 9–10, առավելագույնը 17 տարի է։ Վայրի Ա. (հայտնի է 8 տեսակ) հոտերով ապրում են դժվարանցանելի զառիթափ լեռնալանջերին, կիրճերում և ձորերում։ Սնվում են խոտաբույսերով, ծառաթփերով, մամուռներով, քարաքոսերով ևն։ Հեշտությամբ ընտելացվում են և լավ բազմանում։ Տարածված են Հյուսիս–Արևելյան Աֆրիկայում, Եվրոպայում և Ասիայում։ Հայաստանի լեռնային շրջաններում հանդիպում է բեզոարյան այծը։ Տես նաև Այծաբուծություն։
ԱՅԾԿԻԹՆԵՐ (Caprimulgiformes), թռչունների կարգ։ Միջին մեծության թռչուններ են, փափուկ փետուրներով։ Պոչը և թևերը երկար են, կտուցը՝ կարճ ու լայն, աչքերը՝ մեծ, ոտքերը՝ կարճ, թույլ։ Սեռական դի–